Երբ դու իմն ես եղել մի ծաղիկ,
ուրեմն՝ ուրիշին - թեկուզ մի վայրկյան -
երբեք չես լինի։
Ես շոյում եմ քո արյունը վառվող
եւ
հեռանում եմ,
եւ արեւին պարզում ինքս ինձ՝
որպես մաքուր զոհ։
Գիտեմ, որ երբեք
չեմ
կորցնելու քեզ։
Քո խոսքերից մեկը տուր ինձ՝ նրանով
հատեմ երակս - մի քիչ թափվի արյունը-
ու սիրտս փրկեմ անվերջ ուժգնացած
արյան պայթումից։
Իսկ դու իմն ես ոչ թե մի ծաղիկ,
այլ հազար ու մի դարեր ու երազ...