***

Խանդում ես ինձ,
ինձ հետ էլ՝ քեզ,-
ուզած-չուզած՝
ես լռում եմ։

Բանտում ես ինձ,
ինձ հետ էլ՝ քեզ,-
ուզած-չուզած՝
ես ներում եմ։

Խաբում ես ինձ՝
ինձ հետ էլ՝ քեզ,-
ուզած-չուզած՝
հավատում եմ։

Պահում ես ինձ,
ինձ հետ էլ՝ քեզ,-
ուզած-չուզած՝
հույս եմ առնում։

Վառում ես ինձ,
ինձ հետ էլ՝ քեզ,-
ուզած-չուզած՝
լույս ենք դառնում։