Երբ թույլ եք տալիս, որ Ձեր ալբոմում Անշնորհքները գրեն և արձակ, Ինձ այնուհետև էլ ի՞նչ է մնում, Եթե ոչ այսպես ասել համարձակ,—
Ինչո՞ւ Ձեր ալբոմն, ազնիվ օրիորդ, Դուք բաց եք անում ամեն մեկի մոտ, Որոնք ոչ ցանկալ, ոչ հայտնել գիտեն. Եվ ալբոմն իզուր պիտի մըրոտեն։