Երբ մեղմ ծփում է…
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Երբ մեղմ ծփում է…
Երբ մեղմ ծըփում է արտը ոսկեշող,
Դալար անտառում սոսափում քամին
Եվ կարմրիկ սալորն անտես, գաղտագող
Պահվում է այգում, տերևի միջին։
Երբ անուշաբույր ցողով թարմացած՝
Ճերմակ շուշանը ա՛յնպես սիրալից,
Վառ արշալույսին կամ մութը պատած,
Ինձ ողջունում է թըփերի միջից.
Երբ սառն աղբյուրի կարկաչը ձորում
Հուզիչ ցընորքով սիրտըս պաշարած,
Ինձ խորհրդավոր երգ է թոթովում
Այն երկրի մասին, ուր ինքն է ծընած,—
Այնժամ դադրում է իմ հուզված հոգին,
Մըռայլ ճակատիս թախիծը ցըրվում.
Եվ ես զգալով բախտը երկրային,
Հոգով տեսնում եմ աստծուն երկնքում…