Երբ սարի ծաղիկըն ընկնի այգու մեջ

բնագիր
Հաչան դաղ լալասին դուշար բաղլարա

Հաչան դաղ լալասին դուշար բաղլարա,
Չըխար սաջար ուստա, սու[սա]նամ՝ դիար,
Խաբարի յոխ ղոնչա-գուլ, լալասինդա[ն],
Բըլբուլ թարզալանմիշ, յա՜ սոնամ՝ դիար:

Դավրիշա քիմ վերուր քոշք ու սարաի,
Խամ բեզ բոյաղինան օլմազ դարաի,
Օնուիչուն չաղըրեյրամ, հարաի,
Եթան բաշ ղալդուրմիշ հասանամ՝ դիար:

Յարալար ղան չըխմազ՝ օ նեջա օխդուր,
Փիրսըզ թալիփլարուն ղարղիշի չոխդուր,
Բոյաղչու ղուշիդուր՝ քուփասի յոխդուր,
Էյլա ադամ նեջա, իսանամ՝ դիար:

Ադամ վար քի դաղլար թաքի թոքունուր,
Ել դեգանդա ուրվա քիմի աքինուր,
Ադամ վար, քի սողուլջանդան չաքինուր,
Աջդահա բաշինա ավսանամ դիար:

Դալի քովուլ, էշխ իչինդա բաղլաշուր,
Բաղլաշեիբ, սինաջագում դաղլաշուր,
Բանդա Սայաթ-Նովա անդան աղլաշուր,
Թի[լ]քի օլան, ասլանբասանամ՝ դիար:


Էս օգութլամա Է. Արութինի ասած. լավ ղափիա:

թարգմանություն
Երբ սարի ծաղիկըն ընկնի այգու մեջ

Երբ սարի ծաղիկըն ընկնի այգու մեջ,
Կբարձրանա ճյուղին «Սո՛ւսան եմ» կասի,
Անտեղյակ է կոկոն վարդ ու կակաչից,
Սոխակին կցանկա. — «Ո՜վ իմ հավք»՝ կասի:

Դերվիշին ո՞վ կտա պալատ ապարանք,
Քուրջը ներկելով չի դառնա խաս գործվածք,
Ես այն պատճառով եմ քաշում չարչարանք,
Որ ամեն մեկը. «Ես գի՛տուն եմ»՝ կասե:

Ի՞նչ նետ է՝ խոցոտում, արյուն չի հանում,
Դուրս պրծածի լեզուն անեծք է հանում,
Ներկարար մարդ էլ կա, որ ներկ չի անում,
Էդպիսին էլ իրեն. «Ես մա՛րդ եմ»՝ կասի:

Մարդ կա, որ սարի պես փքված է լինում,
Մի թեթև զեփյուռից ցրված է լինում,
Մարդ կա, որ ճիճվից է լեղաճաք լինում,
Բայց դե. «Ես վիշապին հա՛ղթող եմ»՝ կասի:

Խելագար սիրտ, սիրո գերին ես դարձել,
Գերի տեղդ բազում վերքեր ես ստացել,
Ստրուկ Սայաթ-Նովեն լացող է դարձել,
Որ աղվեսը. «Առյուծ հա՛ղթող եմ»՝ կասի:


Էս ղափիան Արութինի [ասած է]