Մատաղ եմ իմ անուշ խոսող սիրուհուն

բնագիր
Յար, սանա ղուրբանամ, շիրին սոզլու սան

Յար, սանա ղուրբանամ, շիրին սոզլու սան,
Փահմունդա դուզըլմիշ հուրի աջաիբ:
Յա՛ր, սանի գորանդա, փահմում դաղըլուր,
Աղլում մանդան գեդար, օլաջաղ զաիբ:

Ալամ դիրագուա սուրթըլդի ղանում,
Էշխուն չախմախինան ալիշտի թանում,
Սան մանում սուլթանամ, գալբ ու ջանանում,
Սոյլա օ սագ ռաղիփ գորիմ նա՞ դեիբ:

Ղոյնու իչի օլմիշ բաղչա ու բաղի,
Ալինդա վար մեի փուրլու արաղի,
Սաչուն ղոնաղի վար, դոդաղուն՝ սաղի,
Յարուն մեհմանինդան, գորիմ, քի՞մ տոիբ:

Ղուրբան օլիմ ալագոզլար յաղինա,
Բելինդաքի զար չերքեզի բաղինա,
Շափաղի սալուբդուր գուն ղաբաղինա,
Հալա յար ագնինա սադասին գեիբ:

Յար ղոյնինդա ղոշա նարդան վազգեչտում,
Բըլբուլ թաքի ղոնչա խարդան վազգեչտում,
Զաման բեյլա գելդի, յարդան վազգեչտում,
Այրիլդի սինամդան մամալարի սիբ:


Էս Արութինի ասած է. յարանա-վարսաղ:

թարգմանություն
Մատաղ եմ իմ անուշ խոսող սիրուհուն

Մատաղ եմ իմ անուշ խոսող սիրուհուն,
Սրտումս պատկերված լուսերես փերուն,
Մտքերս շաղվում են, կարոտ տեսնելուն,
Խելքս հուր-հավիտյան թռչում իմ գլխից:

Դրոշդ իմ կարմիր արյամբ ես ներկել,
Սիրուդ կայծքարով յար, մարմինս է վառվել,
Սուլթան ես ինձ համար, սիրտս ես կրակել,
Ասա տեսնեմ խառնակիչը ի՞նչ խոսից:

Ծոցիդ մեջ ծաղկած այգեստան ունես,
Ձեռքումդ արաղով լիքը թաս ունես,
Մազիդ մեջ հյուր, շուրթիդ՝ մատռվակ ունես,
Ո՞ր հյուրն է կշտացել քո ձեռքի թասից:

Մատաղ եմ քո չքնաղ աչքերի փայլին,
Մեջքիդ բոլոր կապած չերքեզ[1] քամարին,
Շողքիցդ խամրում է ճաճանչն արևի,
Թեկուզ հագուստդ լինի կտավից:

Յարի ծոցի զույգ նռներից զրկվեցի,
Սոխակի պես վարդի խարից[2] զրկվեցի,
Դժնակ ժամի սրտիս սիրուց զրկվեցի,
Զուրկ մնացի յարիս ծոցի խնձորից:


  1. Չերքեզ - կովկասյան ազգ: Չերքեզական գոտիները ընտիր էին համարվում:
  2. Խար - այստեղ վարդի մակաբույծ միջատն է, որով սնվում է սոխակը: