Ժամանակը ամեն վայրկյան Վիրավոր ժամանակ (Երբ տեղ չի լինի)

Վարդան Վարդազարյան

Ես վայրկյանն եմ
***

Այս ինքնահոս ժամանակը
Լցվում է անձայն
Դեռ իմ մարմնի մեջ...
Երբ տեղ չի լինի,
Կգնամ անդարձ, կգնամ հեռու...
Գթառատ եղեք ծնողի նման,
Տանջալլուկիս չդատեք նորեն:
Այս անծայրածիր ժամանակի մեջ
Տեղս չեմ գտնի,
Սերս չի մարի,
Դեռ կտագնապեմ
Ձեր բախտի համար...