Ժամանակը ամեն վայրկյան Ինձ է նայում դեռ անձանձիր Ու տեսնում է` ինչ եմ անում: Մեկ տխրում է ու մեկ ժպտում, Իմ խաղերին ուշք չի դարձնում: Իմ այս ճամփան նա է գծում, Ես ո՞վ եմ, ի՞նչ, խենթուկ հոգի, Որ թռչում է անվերջ, անկանգ, Միշտ մահվանից մի մատ հեռու...