Երգեր կան,
որոնք
կիսատ են
երգվում։
Ձիերը
նրանց փոխարեն են
հայտնվում
ճանապարհներին․․․
Եվ որքան կուզեք
աղավնիներ
բաց թողեք․
միևնույն է,
խաղաղությունը
բերում են
արծիվները։
(․․․ճախրանքի բոլոր զենքերը
հակիրճ կենսագրություն են դառնում,
երբ ընդհատվում են վերադարձի արահետներին
խաչվող առավոտները)։