Երթա՛մ, չի կենա՛մ ի հոս...
* * *
Երթա՛մ, չի կենա՛մ ի հոս,
- ուր երթամ, հոն ա՛լ չի կենամ.
Երթամ քանց Հոռոմն ի վար,
- վըտարի՛մ, այլ իսկի չի գամ.
Թէ գան զիմ տեղըն ասեն,
- նայ, հեռու եմ, ա՛յլ հեռանամ.
Թէ գան ու զքո տեղն ասեն,
- նայ, զինճիլն եմ, կըտրեմ ու գամ: