Պաղչայ մի տընկեր եմ ես...
* * *
Պաղչայ մի տընկեր եմ ես,
- թ'ի՛նչ աղէկ մորճեր կայ ի ներս.
Սընուցի ւ'ի հասք բերի,
- խըլեցին զայն, ու կուլամ ես.
Զէտ մանկակորուստ կաքաւ՝
- ի լեռներն ի շուրջ կուգամ ես.
Լըսեր եմ՝ ակնա՛տ ունիս,
- բեր լարէ՛, գամ ընկնիմ ի ներս:
Պաղչայ մի տընկեր եմ ես,
Սընուցի ւ'ի հասք բերի,
Զէտ մանկակորուստ կաքաւ՝
Լըսեր եմ՝ ակնա՛տ ունիս,