Երկերի ժողովածու, հատոր 2-րդ (Մուրացան, 1961)/Ծանոթագրություններ
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առաջին անգամ տպագրվել է «Նոր-դար»-ի 1886 թվականի 47—51-րդ, 53—54-րդ, 57—61-րդ և 64-րդ համարներում «Հայոց կյանքից» ենթավերնագրով։
Այնուհետև տեղ է գտել Մուրացանի երկերի չորսհատորյակի երրորդ և հինգհատորյակի առաջին հատորում։
Տպագրվում է ըստ «Նոր-դար»-ի։
Առաջին անգամ լույս է տեսել «Նոր-դար»-ի 1886 թվականի 192—214-րդ և 220—223-րդ համարներում։ Առանձին հրատարակություն չի ունեցել:
Երկրորդ անգամ տպագրվել է հինգհատորյակի առաջին հատորում:
Տպագրվում է ըստ «Նոր-դար»-ի։
Առաջին անգամ տպագրվել է «Նոր-դար»-ի 1889 թվականի 61—70-րդ, 72—76-րդ, 78—79-րդ և 81-րդ համարներում:
Հեղինակը մշակել է այն և զետեղել իր «Երկասիրություններ»-ի առաջին հատորում (Թիֆլիս, 1904 թ.): «Խորհրդավոր միանձնուհի» վեպը երկրորդ անգամ տպագրվել է Մուրացանի երկերի չորսհատորյակի առաջին (Պետհրատ, 1936 թ. Երևան—Մոսկվա) և հինգհատորյակի առաջին հատորում՝ որոշ կրճատումներով։
Տպագրվում է ըստ «Երկասիրություններ»-ի առաջին հատորի: