Երկերի լիակատար ժողովածու (հատոր 3-ին, Խաչատուր Աբովյան)/Վերք Հայաստանի (վարիանտ)/Գլուխ երկրորդ

Վերք Հայաստանի (վարիանտ) - Գլուխ Երկրորդ

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Լերդ քարափի վրա՝ ցից գլուխը բարձրացնում,[1] հանդարտ թամաշա ա անում[2] հազար գլխանի դևի[3] պես Երևանի՝ հազար տարեկան, պառաված, քաֆթառ[4], խանդակով չորս կողմը կապած, բրջերով մեկ կողմը ղայիմացրած, սուր սուր ատամները[5] գլխին շարած, հինգ գազաչափ հաստ, պարսպով երկու տակ բռնած, մեկ ծերը Կոնդումը, մեկ ծերը Բուլազլղումը, մեկ[6] բերանը հյուսիս, մեկ բերանը[7] հարավ, գլուխը երկնքումը[8], փեշը՝ լեն, արձակ երկար երկրումը փռած, երեսը կոկած, սվաղած, հազար[9] բնով, հազար փանջարով՝ աչքերը դես ու դեն չռած, ջուխտ[10] չանկով[11] Զանգվի քարոտ, զարհուրելի, սևադեմ ձորը՝ արևմտյան կողմը խտտած, դոշին կպցրած՝[12] անմազ, անլեզու մարդակեր բերդը[13] դեղնած էրեսը հեռու տեղից ծածկում, աչքերը գետին քցում, որ միամիտ տեսնողին դհա շուտով խաբի, դհա հեշտ իր ծոցը քաշի, ու բիրադի՝ ա՛նձեն, ա՛նսաս կուլ տա։ Պարսիկ նրան շինեց[14], խորամանկ, խաբեբա, թե օսմանցի նրա հիմքը դրեց՝ կատաղի, անհաշտ, թունավոր, ո՛չ գիր կա, ո՛չ թարեղ։ Նրա պատմությունը խավարի միջումն ա, մարդ չի՛ գիտի, չի լսել։ Բայց հազար[15] ժամանակավ, անահ, աներկյուղ, էրեսը՝ լիրբ[16] գազանի պես դեմ տված, որքան թոփի[17] թվանքի գյուլլեք նրա կոշտ քամակին, խոր դոշին, նրա բաց գլխին դիպան եդ թռան[18], ո՛չինչ չի՛ ազդեց, կորցրած թևերն էլ սազացրած, ջարդած ոսկոռներն էլ կրկին պնդացրած, գլուխը վեր քաշեց, շունչ առավ[19], կանգնեց ուսերը դզեց, ոլորեց, սարքեց հարբա գալով, հաթաթա տալով, իր գլուխը քորողի, շվաքի հետ խաղացողի թուլության, փոքրոգության, անզորության և հիմար հանդգնության վրա ծաղր անելով, ծիծաղելով, բերդս այս հողաշեն և ո՛չ քարաշեն, ու խենեշ դիմոք, իր[20] կոտրած ոտը խեղճ Զանգվի բերանը խցկելով, կա մնա մինչև ցայսօր, որ գիշեր ցերեկ, անքուն, անդադար, գժված, կատաղած նրա սերտ դոշին, նրա խիստ սրտին* պլոկած թրով քարյաուրաքավ տալով, զարկելով, այլ ո՛չ կարալով իր վրեժը հանել, գոռա, գանգատե, բողոքե, ձայնե և կական բարձյալ մտանե ի մարմանդ դաշտ Զանգիբասարի, և անճար հուսահատ ցրվե, ցնորի, ու հազար բարի, հազար պտուղ և արդյունք տխուր դիմոք, հանդարտ, անմռունչ, տա, բաշխե բնակչացն Երևանի, որ կարոտ աչոք, անխառն սիրով՝ փակյալ զճանապարհ նորա՝ լանջին գրկեն ամենուստեք զնորա սուրբ, կաթնահամ հեղեղ և տանեն հանդս ի բնակությունս ի կալվածս և է դաշտս յուրյանց։

Առավոտը բացվելիս՝ հենց իմանաս՝ դժոխքն էր բերանը բաց անում[21], ատամները ղրճտացնում, իր թունավոր, սև շունչը չորս կողմը փչում, ֆռնչացնում, ցրվում, որ[22]հոտած աղըքների կերած, լափածը մարսի, նո՛ր էլի չանգերը[23] քցի՝ ու հազար անմեղ, արդար հոգի անծամ կուլ տա։ Արեգակը մտնելիս՝ հենց իմանաս, սանդարամետի որդիքը[24] ու զավակները սադայելի զորքն ու զորապետքն են՝ իրանց դիվական խաղը խաղում, իրանց դժոխային քեֆն բրջերի գլխին անում, մեկ կտրած գլուխ էս տեղ ոտի տակ տալիս, մեկ անգլուխ լաշ էնտեղ կտոր կտոր անում, վրեն թքում, ծափ տալիս, հռհռում, քռքռում, թրով, մզրախով, փետով էս կողմն էն կողմն գլորում, ու ներքև քցում։ Ճաշվա ժամանակին՝ հենց իմանաս՝ մեկ հրաբուղխ սար ըլեր[25] էնդե կաղնած, փոր, ծոցը, տակը կրակով, քուքուրթով լիքը, ծխում, բորբոքում էր, որ[26] բիրադի ճռնչա, տրաքի, ու ինչ կա, չկա տակովն անի, ու լափի։ Ամեն մեկ բուրջը, ամեն մեկ բադանը[27]՝ ոսկոռով, ջամդաքով, յա անմեղ ղութսաղներով լիքը՝ քած խոզի պես՝ հենց իմանաս՝ ծանրացել, փորները էլ չէին կարում քաշիլ, ուռել էին՝ որ բիրադի պատռին, ճաքին, կտոր կտոր ըլին։ Մեչըդների ոսկեվարաղ գլխըները՝ արեգակի շոխքը դիպչելիս, հենց բռնես՝ էն իրանց միջի անաստված նամազ անողների դիվաբնակ հոգու գարշելի շնչըներովը[28] փքված, ուզում էին, Աստծուն փառաբանություն, աղոթք բարձրացնելու, երկրի վրա խաղաղություն, հանգստություն բերելու տեղը, սոդոմական կրակը երկնքիցը վեր ածեն, էրեն, խորովեն[29], սար ու ձոր տակով անեն։ Դժոխաբերան մոլլեն՝ որ կատաղած ջամդաքի հոտ առած գիլի պես մեկ ֆուխարա Հայ տեսնելիս՝ աչքը կրակ էր տալիս, ուզում էր վրա թռչի, տեղն ու տեղը անմեղ գառի պես, ճոթռի, թիքա, թիքա անի, որ սիրտը հովանա, մինարեն նի ըլելիս, որ հոտած, մարդակեր բերնովը ազան տա, իր չար Հուլիանոսի որդըքերանց[30] [31]արինաշաղախ սիրտն[32] ու հոգին իրանց պիղծ անօրեն նամազի համար պատրաստի, որ գան իրանց դժոխքի պուճախը, ու իրանց Ալուլ, Մուրթուղալու անումը հիշեն, մուռտառ ձեռները լվանան, իրանց սատանի բաժին նամազը ղըլմիշ անեն, որ էն դինումը դժոխքի փայ ըլին․ <որ> ձեռն անկաջին չէր դնում, ու ծվում, հենց իմանաս՝ սադայելյան փողն ա փչում, որ իր դժոխային որդիքը վեր կացնի, որ ատամները սրեն, չանգերը հազրեն ու որ թե մեկ կորած, մոլորած արդար գեղըցի,[33] որ առաջներովը բեղաֆիլ անց պետք է կենար, որ գնա, իր սև օրը լաց ըլի, ու իր անճար քյոլլֆաթներին ըռըզղ հասցնի, սպանեն, փորր վեր ածեն, քարով, փետով հետ ածեն, որ իրանց մուռտառ շորերին չի դիպչի։ Էրեխեքը լեղապատառ տուն էին թափում, ու մորըները փաթաթվում, տղամարդիքը սպռդնած, սառած՝ որը ճամփիցն էր դողալով եդ դառնում, որը մեկ քունջ ու պուճախում պատերի տակին, սասանահար կուչ գալիս, որը՝ թե բազարումն էր ըլում, չո՛լն էր՝ շունչը կտրված, ռանկ մանկը թռած դուս վազում։ Էրկու հոգիս կնանիքը անկաջները էրկու ձեռով ղայիմ կալնում էին, որ էս իժի ձենը չլսեն, չսարսափեն, ու իրանց Աստծու տված զավակի էրեսին հուր հավիտենական հասրաթ մնան։ Ի՞նչ ասեմ՝ իսկ սադայելյան փողը՝ է՛ն զարզանդը, է՛ն սարսափը, է՛ն ահն ու դողը չի՛ ածիլ աշխարքիս վրա՝ թեկուզ որ մեխքումը մինչև շլինքը խրված էլ ըլի էլած մարդ, ու դժոխքն առաջին՝ բաց աչքով տեսնի, ինչպես էս սատանի զավակ մոլլեքանց[34] ազանը։

Երևանու բե՛րդը, Երևանու բե՛րդը, քանի՜, քանի՜ ողորմելի Հայի միս ա կերել, քանի՜, քանի՜ անմեղ հոգի՝ տարիքներով չարչարվելուց, տանջվելուց, կենդանի նահատակ ըլելուցը, կրակի, բոցի, էրկաթե շամփրի, թոխմախի, կրակած քարփճի համբերելուցը, տանելուցը եդը, կամ թոփի գյուլլի հետ ա թռել, հազար կտոր էլել, կամ տարաղաջի (կախաղանի) վրա ա՝ գոռալով, բառանչելով, հայհոյելով, իր միսն իր ատամներովը[35] կռծելով, աչքերը դուս տրաքելով, dwվում, ղարղաշի, ազգականի, սիրելու իր որդվոց, զավակաց, ձենը լսելով, տրորվելով, խորովվելով՝ հոգին ավանդել, երկինքը գնացել՝ որ պռծնի իր դառն տանջանքիցը ու էս կատաղի գազանների ձեռիցը։ Քանի, քանի ջահել երիտասարդ, մեկ սաղ օջաղի միայնակ որդի, մեկ աղքատ, չքավոր տան՝ սին և մխիթարություն, մեկ տասը գլուխ ողորմելի քյուլֆաթի տեր և ապավեն, իր ծաղկած, դալար հասակին, իր ըմբրի ու արևի նոր բաց էլած ժամանակին՝ կամ սաղ սաղ քերթվել ա, կամ խորովվել,[36] կամ իր[37] պատվական գլուխը թրին դեմ ա արել, գառան պես, որ երկնքումը իր ջահելությունը վայելի, չունքի երկիրս նրա արնին էր ծարավ, որ շուտով խմի ու կշտանա։ Սի՛րելի կարթացող՝ էս քո հավատակիցքն են, քո հայրենակիցքը, քեզ հետ են մեկ ավազանից ծնվել, մեկ մեռոնով օծվել, մեկ խաչով կնքվել, յարա՛բ որ լսում ես, սիրտդ ի՞նչ ա ասում, ջիգյարդ ի՞նչ ա անում, գիտեմ, որ ասում կըլիս մտքումդ, էսպես օրը գնա ո՛չ եդ գա՛, քո թշնամին էս կրակի մեջը չընկնի։ Գիտեմ, որ աղկներդ կտրատվում, խորովվում են, միսդ սրսռում ա, ուզում ես՝ որ էս գազան Պարսիկ ազգի էրեսին թքես, էլ չի մտիկ անես, նրանք չե՛ն մեղավորը, մեղավորը մենք ենք, որ իրար թասիբ քաշելու տեղակ, մեր ազգը շենացնելու, պայծառացնելու փոխը՝ էս օր էլ իրար միս ենք ուտում, իրար տուն քանդում, թրով սպանածի կսկիծը կես սհաթ ա, լեզվով սպանածինը մինչև մահն ու գերեզմանը։ Ինչ կուզես, մտքումդ ասա՛, ես էսպես եմ իմ կարճ խելքովս բանը հասկանում, քարկոծի՛ր ինձ, թե կամենաս։ Մեկ օր ծնվել ենք, մեկ օր էլ պետք է մեռնինք, ամա էս յարեն, քանի որ չի սաղացել, շա՜տ շատ մարդի քրքրած մսատված հողը կդնի։ Իրար որ սիրել էինք, էս օր էլ մեր երկիրը շների Թուրքի ու Օսմանցու ձեռին չէինք մնալ, մենք էլ էսպես աշխարքի չորս կողմը չէին՝ անտուն, անտեղ ցրվիլ, փչանալ տաղըթմիշ ըլիլ։ Հիմիկ էլ բազաի աղա, բազի հաստափոր իշագլուխ իշխան, բազի գոգրեն[38] լիքը հեր[39] իրանց զուռնեն են գիշեր, ցերեկ, մեյդանում, բազարում, մեջլսում, փողոցում, տանը, թե դռանը՝ փչում, գլխները քարեքար տալիս.«Ի՞նչ ա Հայի լեզուն, ով նրանից խեր կտեսնի, ո՞ւմ ձեռը մե փող կընգնի, ո՞ւմ աչքը[40] լիս կտեսնի, իսկի էլ չըլի, շա՛տ դարդ կանեմ․ հաց ունենամ թե չէ՝ էս շան լեզուն ինչ ա, որ մեջ են քցել։ Աստուծով հինգ տարուցը եդը՝ էլ ոչ Հայ կըտեսնիս, ո՛չ Հայի անուն կըլսես, կորչին, դրանց քոքն էլ կտրվի, Հայի անումը՝ որ վրես չէր էլել, ես գիտեմ՝ թե ի՞նչ տեղ կըճարեի, կհասնեի, քանի խաչ ու կավալեր կըճարեի։ Շատ Հայի բարով տվողի, նրանց հացը կտրողի, նրա ջուրը խմողի՝ հերն էլ անիծած։ Մեկ կոտորվում էլ չեն՝ որ պրծնենք, ո՞ր ջհանդամը կորչես, որ էս քաքոտ անումը վրիցդ վեր կենա» և այլն։ Վա՜յ, վա՜յ մեկ մարդ՝ որ իր ձեռովը իր աչքը հանի, իր մատը իր պտուղը խրի, իր մուշտով իր իր դոշին, գլխին վեր հատի, ինքն իր տունը քանդի, Աստված ի՞նչ մեղավոր ա, մարդ ի՞նչ։ Բաս ոտդ էլ կտրի, դեն քցի, ախմախ, անղլամազ, անաստված, չունքի քեզ խաչ չի տալիս, քո մաշիքդ ա մաշում, քիսիդ զարար տալիս։ Բաս փորդ էլ ճղի, էդ հոտած, նեխած աղկըներդ շան առաջն ածի, չունքի քեզ հաց չեն տալիս, քո հացն են ուտում, վարթարաֆ անում։ Փետա՛գլուխ՝ դու որ քեզ պատիվ չե՛ս տալիս — ուրիշը կտա՞։ Դու որ քեզ հողի հետ հավասարում ես, ուրի՞շը պետք է գա՝ էդ խոզի գլուխդ ցխիցը վեր քաշի, ու ինքն էլ մուռտառվի։ Ազգը, որ կա, մի մարմին ա, ամեն մարդ նրա անդամը։ Ամենն էլ ձեռներիցը էկածը պետք է անեն, ինչքան կարողություն ուեն, միմյանց քոմակ անեն, որ առողջ, սաղ, սալամաթ մնան։ Թե ո՛չ ձեռը գլխին խփի, ոտը փորին, ատամը պռոշը կծի, ղունգը, էրեսը չանգռի, ու կտրատի, բաս էլ մարմինը սաղ կմնա՞.[41] լավ օ՞ր կքաշի[42]։ Ամեն տեղից վերկացողը մեր գլխին չի՞ թագիլ, բամբաչիլ։ Ի՞նչպես չես խնայում էն քո ծնողաց սուրբ ոսկերքին, գերեզմանին, որ քեզ հայ մկրտեցին ու մեծացրին։ Ի՞նչպես չես միտքդ բերում էն քո հիանալի թագավորաց, իշխանաց, նահատակաց սուրբ արյունը, որ քեզ համար թափեցին, նրանց անունը, քաջությունը, մեծագործությունը, որ հեռու, օտար եվրոպացիք գիտեն, բայց քո քառ անկաջը դեռ չէ իմացել, քո փողակեր, շնակեր ագահ սիրտը չի էլ գիտի։ Հիմիկ էլ հո՝ մեկ տլոտ փսլնքոտ, խլնքակեր շան կռծած շկոլի ձագը, պասակեր կատու, մեկ ֆորթի չաթու, մեկ մխոտ թերէրեց, կեղտոտ գդալ, էրեգվան լակոտը դունչը ցցել, էլ դամաղ չի՛ անում՝ իր լեզուն խոսի հորնը մորն էլ դունչը ծռելով հենց էն ա հաչում՝ «թե հայ-վարայ, այսինքն հայերեն, չեմ գիտի, լեզուս չի բռնում, կոշտ լեզու, փիս լեզու ա, բողազ է չանգռում, գլուխ է ցավացնում, փրոգուլիվաթսա[43] արի, սքուչնա[44] եմ, օփեժաթսա[45] էլա. փրոշենիե[46] տվի, զանյաթիե[47] շատ ունիմ, գլուխս քրուժիթսյա[48] էլավ։ Պեզչեսթնի[49] մարդ ա. րազփոյնիք[50] ա յափեթնիք[51], մաշենիք[52] օմքին ա. սփասոբնոսթ[53] չունի։ Գնա՛նք քուբաթսա[54] ըլինք, սոբրանիեմեն եմ գալիս։ Ինձ փրեիքրաթ արին»․ աչքդ էլ հանեցին, շան[55] ծնունդ, Ռուս ես, Ռուսերեն խոսի, Թուրք ես, Թուրքերեն, Մոլթանի, Մոլթաներեն, Հայի լեզուն իր բառն ունի։ Աստված Տերությանը հաստատ պահի, փող,[56] աստիճան, պատիվ, նշան էնդուր համար ա տալիս քո լեզվի վարժապետին, որ մնաս ո՛չ մերը կորցրած ֆորթի պես էստուր էնդուր տակին, ու ծծի տեղ, պոչը քաշես, պտուկի փոխ՝ չգիտեմ ինչ տեղը լիզես, ու ջանավար գոմեշը քեզ քացի չտա, պոչովը չխփի, ոտնատակ չանի, չճխլի, ու աղիք մաղիքդ քնթովդ դուս չածի, իր արինը սիրողը, իր հավատը պինդ բռնողը, իր ազգի պատիվը ճանաչողը, Տերությանն էլ հավատարիմ կըլինի, աշխարքի էլ պիտանի, թագավորի էլ սիրելի, Աստծու էլ ընդունելի։58) Տերությունն ու Աստվածը քո հոտած լեզվիդ չեն նայիլ, գործքիդ, սրտիդ մտիկ կտան ու էնը գյորա քեզ պատիվ, փառք, հաց, նշան կտան։ Էդ ախմախ խոսքը ձեր թթվի կճճումը պահի, որ մախուխի հետ էփես,[57] խփշտես, կամ էդ դարդակ գոգրիցդ մի՛ հանիր, որ ուրշի աբուռով էրեսին էլա չի դիպչի, ու ռուսվա խայտառակ չըլի։ Լսողի ականջին՝ հենց բռնես՝ գյուլլա խփեցին, երբ քո էդ շունչը դուս ա գալիս։ Դու չես սովորել, ով ա քեզ մեղադրում, թող որդի սովորի, նրա արդար, անմեղ հոգին էլա մի խառնիր, ապականիր՝ է՜։ Ինչ ես օձի պես յաղու տալիս, որ քո լեզուն էլ գիտենաս, քո լեզուն էլ խոսիս, Ռուսն՝ հացդ ձեռիցդ կխլի։ Քեզ Սիբիր կղրկի։ Գլխիդ քա՛ր ընկնի, քար․ բաս մեկ ղալբաղանություն, հարամզադություն մտքումդ ունենալիս, ընչի ես հենց[58] արդարամիտ ռսի աչքի առաջին էլ, քնթով, աչքով, ունքով, պռոշներով, ուսով խոսում, կամ ճամփեդ ծռում, խոսքը սարով, ձորով քցում,[59] Վրացերեն կամ Թուրքերեն իշարաթ անում, «մեր տղա, լավ մեր ատամի խարջն ա, քանի կարանք, հուփ տա՛նք, վերնատունը լիքն, յա դարդակ ունի․ հլա դուզա գեդիր․ սարիցն ա վեր էկել։ Լավ խուզելու ոչխա՛ր է, քանի կարաս տակնըհան կտրի և այլն» ասում, քեֆ ես անում։59)

Աստված էլի կյանք տա՛ Թիֆլիզի վաճառականներին, Աստված նրանց պահի՛, պայծառացնի՛։ Ազգի համար հաստատ մնա՛ն, որ որդիքը մեկ տեղ տալիս, աղաչում են մունաթ են անում․ «թե Հայի, Հայի լեզուն, Հայի գիրը արևի՛դ մեռնիմ, երեխես թող Հայի լեզուն լավ սովորի ու ինձ նման անլեզու չմնա, մեկ ջուղաբ չկարենա տալ։ Մենք հո մարդի հեսաբում չենք։ Կմեծանա, որ ողորմի չտա, ուշունց խոմ չի՛ տալ։ Մյուս լեզվըները խոմ կսո՛վորի, կսովորի․ դրա դարդը չո՛ւնիմ։ Ժամ գնալիս՝ մնում եմ բերանս բաց, տավարի պես կաղնած։ Ո՛չ ասածն եմ հասկանում, ո՛չ կարթացածը։ Մենք խոմ Հա՛յ չենք, վա՛յ մեր հոգուն» և այլն։ Լսողն կասի իր մտքումն՝ թե սպիտակ, չալ չալ մանեթների հունարն ա՝ որ լեզուս էս հանքին բան ա ընկել։ Փողի համն ուրիշ ա, օձը բնիցը կհանի։ Թո՛ղ ասում են, ասեն։ Մանեթ որ ունենամ, ընչի՞ էսպես սոված կըլիմ, ու աչքիս լիսը կթռցնեմ։

Եդ դառնանք էլի մեր բանը, կըլի թե՝ բազի մարդի քեֆին դիպչի ասածս։ Ամեն մարդ իր դարդը քաշի, ես հո քարոզիչ չեմ, կամ վարդապետ։ Նրանց գործն ա էսպես խրատ տալը, ազգի սիրտը գրավիլը, նրանց ա Աստված՝ մեզ պահ տվել։ Դատաստանի օրը իրանք ըլի՛ն պարտական, մեր ձեռիցն ի՞նչ կգա, որ անենք։ Լավ ուտիլ, լավ խմիլը, քյահլան ձիու վրա նստիլը, մանեթները ջեբումը չխկացնիլը, ձեռին դողդողալով խաղացնիլը, քեֆ ու մարաքյա անիլը, շինած արաղ կոնծիլը, Կախեթու գինին լագիլը, կառեթով փառավոր ուռած, ուռած ման գալը, զառ ու ղումաշ հաքնիլը, նոքար փեքարով[60] ձեռին ջուր ածիլը, էրեսին հով տալը, տաք յորղանի տակին[61] շնթռիլը, փափուկ դոշակի[62] միջում թավալ տալը, խաչ ու կավալեր, աստղ ու մատանքներ, մեզ դրախտ չե՛ն տանիլ, թե դժոխքը չտանին, ու Հուդայի մոտին, մեծատան գոքին, կրակի մեջը, ու անշեջ փեչը, կպրե կարասումն, սադայելի դասումն չի՛ նստացնեն, չի բազմացնեն։ Վա՜յ նրան՝ ով անկաջը փակած ունի։ Վա՜յ նրանց գլխին, ով ասածս ուրիշ տեսակ կմեկնեն։ Բանը որ տեղը գա, պետք է ասես, բաս լեզուն ընչի՞ համար ա, խելքն ընչի՞ համար։ Ով սուտ ա ասում, լեզուն քրքրվի, բերնումը չորանա՛։

Հերիք ա, երկնքի դժոխքիցը[63] վեր գանք երկրի դժոխքը մտնե՛նք։

Ուզում էք՝ որ մեր յարեն էլի նորոգենք, շատը կըլի ասում, թե հերիք էդ դժոխքի բերանը փակվի, բրիշակ ըլի, ինչպես փակվել ա, ձեռք վերցրու։ Բաս ո՞ւր թողանք մեր ազգի սիրուն սիրուն լուսաթաթախ աղչկերքը, բաս նրանց մեկ օղորմի էլ չասենք, որ քարքաշան[64] էրեսների վրա մազերիցը՝ շատ անգամ քարի, ավազի, փշի, տատասկի վրա՝ սուրութմիշ անելով, գլխըներին խփելով, մեջկըներին ղամշելով, բռնցկելով, մաթրախելով, շատ անգամ փորըների վրա պար գալով, քացի տալով, թրևելով, թուր քաշելով, սուր քաշելով, թվանքի ոռքով խփելով՝ լաբչնի երկաթե սուր սուր նալչով կխչորելով, ձեռըները կապած, ոտըները բխոված՝ շատ անգամ հինգ, տասը, քսան, վաթսուն, ու էլ[65] ավելի վերստ հեռու տեղից, հերն ու մերը ետևներիցն ընկած, քուր ու ախպեր բոբիկ ոտով, բաց գլխով, քեռի, փեսա՝ դոշըները ծեծելով, մազըները պոկելով, հող ու քար գլխըներին ածելով, գոռալով, ճչալով, բղղալով, ինչպես մեկ սուրու գառն ու մերը կորցրած ոչխար, տանում էին բերդն ածում, որ իրանց շնսատակ, գյոռբեգյոռ-սատանի փայ էլած իմամներին հարսը շինեն, թուրքացնեն։ Շատը[66] հենց տանն էին հոգիները տալիս, շատը[67] ճամփին՝ հորն ու մոր աչքի առաջին՝ է՛ն կյանքը գնում, ուր ցավ, ու վիշտ էլ չկա։ Շատի սիրտն էլ՝ որ միքիչ պինդ էր ըլում, ընչանք բերթը հասնում էր, ու էն շո՛ւն մոլլեքանց, ախունդների, գյալբալայների, հաճըքերանց, խաների, բեկերի՝ մուռտառ բերններին, հոտած խոսքերին, սուտ ղուռանին, քոփակ Մահմադին, նրանց խոստացած փառքին, ու պատվին, փողին ու խազընին, բեկզադությանը ու խանզադությանը, չէին թամահ անում, ու ուզում էին Քրիստոսի միայն հարսնանալ, կույս գնալ աշխարքիցս, որ հրեշտակաց կարգը դասվին, իրանց սուրբ հավատը պինդ պահել, պատիժ, պատուհաս, սուր, թուր, հուր, բոց, սով, մահ՝ էլ աչքըները չէին բերում, որի ոսկեթել գլուխն էին հորն ու մորը տալիս, որ նրանց ավելի խրատում էին որ չվախենան, որի[68] լուսաթաթախ լաշը։ Աղջիկ, ու էսքան սի՜րտ․․․ Քար ըլի, կպատռի․․․ Աստված նրանց հոգի՛ն լուսավորի։ Էս սիրտը,[69] էս հավատը,[70] էս սերն[71] ուներ Հայ ազգը, որ շան, գիլի ձեռի, երկիր, աշխար, ազատություն, թագավորություն, իշխանություն, մեծություն, բոլոր բոլոր իր հավատին մատաղ տվեց, աղքատություն, նոքարություն, տանջանք, չարչարանք, գերություն, ղարիբություն, թշվառություն հանձն առավ, որ իր սուրբ եկեղեցին, իր լուսավորչադավան օրենքը, ամուր, հաստատ, անխախտ պահի։ Է՛ս ա հսկայություն, քաջություն, մեծահոգություն, կամաց հաստատություն, սրտապնդություն, որ մի ազգ էլա ջրհեղեղիցը մինչև էս օր՝ չի՛ կարաց և չի էլ կարող ցույց տալ։ Սար ըլեր, փուլ կըգար, երկաթ ըլեր, կըհալչեր, կըմաշվեր, բայց աստվածասեր, բարեպաշտ Հայ ազգը տարավ մինչև էսօր, ու իր անումը պահեց։

Թողնե՛նք էն խեղճ ջահել քոթրոմացած, աչքից, ձեռից, ոտից, քթից ընկած տղերքը, էն սի՛րուն տղամարդ փեսեքը, որ էս օր էլ Երևանումը որը քոռացած աչքերով[72] ա իր՝ ախ ոխ քաշելով մաշված հարսի էրեսին մտիկ տալիս, որը ո՛չ գդալով ա կարում հաց ուտիլ, ո՛չ ձեռով, պետք է ուրիշը բերանը դնի, չո՛ւնքի պռոշները կտրած են, ձեռները ուսի տակռուցը վեր ընկած, որը անդամալույծ ա դառել, սելով են ման ածում։ Որը քիթ չունի, որը լեզու, սրտըներն ուզում ա տրաքի, որ ուրիշը խոսում ա, երեխեքը լալիս են, մեկ ազար, մեկ ցավ, յա մեկ մուրազ ունի սրտումը, լալի պես երկու տարեկան էրեխի նման՝ ոտին, գլխին, ձեռին ա անում,[73] ինքը հասկանում ա, բայց ուրըշին ո՛չ մեկ չոռ ա կարում ասել, ո՛չ մեկ ջան։ ․․․Քանդվի՛ էսպես թագավորությունը, հաստատ մնա Ռուսի Տերությունը, որ մեր խեղճ ազգն ու աշխարքը գերությունից ազատեց, իր բարեգութ ձեռի տակը հավաքեց, ու[74] հոր պես մեզ խնամում, պահպանում ա։ Էն լեզուն պետք է չորանա, որ ամեն աչքը երկինքն առնելիս, փառք չտա Աստծուն, էրեսը գետինը չքսի, ու մեր Ամենաողորմած կայսերը՝ կյանք, առողջություն, քաջ աջին զորություն, արքայազուն որդվոցը և զավակացը կենդանություն ու Տերությանը հաստատություն, պայծառություն, մշտապես տևողություն չխնդրի․․․։

Ճաշվա շոգն անց էր կացել։ Սար ու ձոր էլի գլխըները քիչ քիչ բարձրացնում էին, որ փոքր շունչ առնին։ Արեգակը Մասսա քամակիցը[75] հանդարտ՝ աչքը բաց[76] արել[77] [78]երկնքիցը [79]մունջ մունջ մտիկ էր տալիս Էրևանի բերդին ու էն ա[80] ուզում էր՝ որ[81] կամաց կամաց մեր մտնի։ [82]Թանձր խավարը ու սև[83] դումանը էկել, բոլոր դաշտերի, ձորերի էրեսը բռնել[84] կալել էր, բռնել, օդը ծանդրացրլ։ Ղուշը տեղիցը չէր ուզում ժաժ գա։ Հավը բնիցը չէր ուզում գլուխը հանի։ [85]Ամեն տեղից ոտքը կտրվել էր։ Ամեն տեղից ձենը ձոր լռվել, պապանձվել, փասա փուսեն քաշվել էր։ Ջուր ջրողը առվի վրա էր թեք ընկել, քնած մնացել, վար ու ցանք անողը հանդումը՝ բաղմանչին իր ծառի տակին։ Մարդ, ինս, ջինս գեղերումը էլ չէին երևում։ Բազի կոնդի ծերից, բազի սարի դոշից, բազի ճամփում, չոլում մեկ սև մազի չափ ղարալթու սևին էր տալիս, ձիու քամակիցը դես ու դեն թեքվում,[86] էրեսի, քամակի վրա շուռ գալիս, էլ եդ գլուխը դզում, օրզանգուն ժաժ տալիս, ձիուն քացի տալիս նոխտեն քաշում, ու ղամշով խփում, որ ոտները մի քիչ եգին փոխի։ Բազին էլ ձեռն անկաջի քոքին դրած տխուր ձենով բայաթին քոքել էր, քնթի տակին ձիու ջիլավը գլխին քցած իրան իրան բղղում, գնում էր, որ շուտով տեղ հասնի, ու իր բեզարած, ջարդված ջանը մեկ շվաքի տակի դինջացնի, յա իր տան դուռը, քանի որ չէր մթնել տեսնի։ Հոդաղներն (մեխրե) էլ իրանց քութանի տավարը բաց էին թողել, լուձը եդ արել ու մեկ քոլգի տակի,[87] ջրերի ղրաղներին, քութանը մեկ կողմը, եզները մյուս, բաց վեր էին թափել, քնել։ [88]Նախիրը մեկ դզում, ոչխարի սուրուն մեկ շվաք տեղ նստել, փնչացնում, չանեն չանին քսելով, արոճում էին։ Չոբանն էլ գլուխը մեկ քարի վրա դրած՝ նղղել, կպցրել էր, որ իրիկնահովին շոքը քաշվելիս[89] վեր կենա սուրուն մեկ լավ խոտավետ տեղ տանի ու արածացնի։ Օյաղ շան մեկը, էս ցցի վրա, մեկը մեկ քարի գլխին պպզել, մեկն էլ չոբանի ոտի տակին գլուխը դրել, նոթերը կիտել՝ մարաղ էր մտել, որ թե գող, կամ գել, կամ գազան սիրտ անի, մոտանա, բիրդան բիր վրա թռչի, թիքա թիքա անի ու էր տիրոջ ոչխարները պահի։ Մեկ կանաչ խոտ, մեկ դալար թուփ, կամ մեկ ծաղիկ էլ ա, մեկ տեղ չէր էրևում, որ մարդ կամ հոտն առնի, կամ էրեսին մտիկ տա, սիրտը բացվի, ու իր ճամփի երկարությանը, կամ շոգի ձեռից էրված խորոված ջանին հովություն տա, էնպես էր նույնպես՝ սար, ձոր, դաշտ չորացել, խանձվել, պապանձվել էին։ Խոտերի չոփերն ու քոլերի սուր սուր ծերերն էին էստեղ էնտեղ ցից ցից գլուխը բարձրացրել, մնացել՝ տխուր, տրտում մոլորված, պաշարված կանգնած։ Սև սև ջամդաքակեր ագռավներն ու վախկոտ տուլաշներն էին հենց մենակ մնացել էսդե էնդե՝ յա՛ մեկ քարափի ծերի, յա մեկ բրջի գլխի, յա թե չէ ճամփի միջում՝ իրար գլխի հավաքված, կամ նստած, կամ պտուտ էին գալիս,[90] իրար կտցահարում, իրար թևերից քաշում,[91] որ մեկի գտած ֆորսը[92] [93]ձեռիցը խլեն, փայ անեն, իրանց ձագերին էլ տան, կամ հետըները տանին։ Խլեզ, լորդու, բզեզ, օձ, կարիճ, մորեխ[94] ու ինչ թահր ջանավար ասես իրանց մեյդանը[95] ուզում էին բաց անել։ Որը մեկ քոլի տակից, որը մեկ քարափի բաշից, որը խոտերի միջին, կամաց կամաց ժաժ գալով, պոչը ու գլուխը իրան քաշելով, կամ ծլունկ ըլելով, էլ եդ տազ անելով, կամ գետնի, ապառաժի վրա սողալով, փշտացնելով, շվացնելով, ֆշշացնելով, ծվալով, ծղրտալով ոտն էին էլել, որն էլ իր բնի առաջին արևկող անելով, գլխըները հանել էին սուս,[96] մունջ անկաջ էին դրել, սուր սուր աչքերով պելացել աչքը շլացրել ցցել էս կողմն էն կողմն մտիկ էին տալիս, որ ոտքը խաղաղվելիս դուս գան իրանց քեֆն անեն, մի քիչ շունչ քաշեն, իրանց ռըզդը ճանկեն, էլ եդ գնան իրանց բունը ու քնեն, դինջանան։ Բազի պատածակի արանքից կամ քարի ծերից էլ՝ մեկ նաչար բայղուշ (բու) գլուխը խոր վեր թողած, քիթ ու պռունկը կիտած, ծանրացած, գետնին նայում, ու իր սև օրը լաց ըլում։ Հավի թշնամի ուրուրը (ձերեն)՝ թևերը փռած, չանգերը սրելով, բաց ու խուփ անելով, կտուցը սրելով, կամ դոշը քուջուջելով[97] երկնքի էրեսին՝ գլուխը դոշի տակին[98] քաշ քցած, սուր աչքերը էսդե, էնդե էր քցում, որ բիրդանբիր, ական թոթափել վեր վազի մեկ լխպոր ճտի գլխին, որ իրանց մոր թևերի տակին գլուխը քորելով, թևը քաշելով և ծվալով,[99] կտա ալով, կամ կտուց կացին տա լով, նրա կըր~ խս՛լոլն, ծ վալուն անկաջ ցխելով, սոլս ու փոլս արած նստած էին, կամ քջուջ էին անում, կամ մեկ նաչար, խեղճ, թփի տակին կուչ էկած լորի քամակի խփի, ու ճվճվացնելով, ծղրտացնելով, թրպրտացնելով վերև քաշի, քրքրի, թեփռի, ու իր ագահ փորին, անկուշտ աղկներին մատաղ անի։64)

Ահա՛ գեղեցիկ,[100] անզույգ օրինակ գառն, անսիրտ և սոպռ ժանդ, բարբարոս, գազան, անգութ անողորմ[101] Պարսից թունալից բիրտ բռնակալաց, մաշողաց ազգի, երկրի, աշխարհի Հայկա[102] զավակաց։ Միմիայն հեռ տեղից մեկ բարակ քամի բազի բազի վախտ փչում, ծառերի տերևները սլացնում, ժաժ էր տալիս, ու գոլ գոլ մարդի էրեսին, բերնին ձեռը՝ նազուք քսում, ու շուտով անց էր կենում, ու փշերի, խոտերի, քարափների, ձորերի մեջը մտնում։ Հեոու տեղից ինչպես ծխի մեջը խրված՝ դաշտի գեղերը, հանդերը, փոսերը՝ մթնած լռված, ինչպես[103] սև ամպի կտորներ՝ կամ էրված, խանձված, էս տեղից էն տեղից սևին էին տալիս ու խառն երևում։ [104]Արազի գետը ինչպես մեկ նետ օձ, կամ էրծաթի գոտի՝ արևմտյան կողմիցը, ձոր միջիսը իր սուր ճակատն ու գլուխը բաց էր արել, ու մրմունջ, հանդարտ, լուռ, գալիս Մասսա փեշին մի քիչ թևով խփում, ու էլի ծուռն աչքով նայելով, նրան հաթաթա տալով․ ձենը ձոր անելով, գլուխը պտուտելով գնում Զանգվի[105] ու Գառնու գետն իրան ծոցն[106] առնում, ու խաղալով, խայտալով, պսպղալով, վռվռալով հեռանում՝ քվերտանց հետ՝ պռունկ պռնկի, սիրտ սրտի, դոշ դոշի, քամակ քամակի տված[107] ու նրանց գլխին, դոշին ձեռը քսելով, փաղաքշելով, փայփայելով, հանաք անելով, խփում, նղղում,[108] ու Շարուրի դուզ ծոցումը ծեծված, ջարդված,[109] քուն մտնում։ Էս տխուր մեյդանի չորեք շուրջը՝ աչքդ որ բաց չես անում, մեկ էլ էն ես տեսնում, որ երկինքն ամպակալած գլխիդ ուզում են՝ որ սար ու ձոր ոտնատակ տան, ու Մասսա, Ալագյազի ու մյուս սարերի գլխին իրանց լրբության խաթեր՝ բամբաչեն՝ գետինը խցկեն, որ բարձրացել՝ իրանց[110] գագաթը էնպես բարձր վեր են քաշել, որ բոլոր ամպերը վերևը ոտի բռնելու տեղ չունենալով, իրանց[111] մորիցը խռովել, էկել՝ նրանց վերա քուլա քուլա դիզվել ու էնպես իրար վրա նստել,[112] որ շատը տեղ չունենալով, մյուսներին քռիչ ա տալիս, բոթբոթում, դուս ա քցում։

Էս հադաղին էր՝ որ մեկ սև ղարալթու՝ բարակ օձի պես կամաց կամաց գլուխը դուս քաշելով, ուսուլով, դզվելով, աջ ու ձախ ծանր մտիկ տալով, մեկ բարձր մինարաթի ծերին պտիտ տալով՝ քնահարամ մարդի պես ձեռը կամաց կամաց բարձրացրեց, ան կաջին դրեց, որ հենց իմանաս՝ թե արշտոտում, բերանն ուզում ա[113] կալնի, գլուխը[114] քամակի վրա թեքեց, ու ճլերք ընկած հիվանդի պես՝ սկսեց ձենը ծոր[115] քցիլ ու ինչպես մեկ խոր ձորից զիլ կանչել՝ Ալլա՜․․․ հո՜ւ․․․ Ալյա՜ք․․․ պա՜րու․․․ (բարձրելույն Աստուծո]։ Դառն[116] մահու էս բոթի ձենը դուս էկավ թե չէ, հենց իմանաս թե մեկ ամպ տրաքեց ու ձենի տուտը հազար կտոր ըլելով գետինը ժաժ տալով, սար ու ձոր իրարոցով տալով[117] քարափների, էրերի արանքներովը գրգռալով անց կացավ, ու քիչ քիչ ձգվելով, բարակացավ, խզվեցավ, կտրվեցավ։

Ինչպես մեկ անմարդաբնակ յաբանի չոլում[118], ճաշվան ոտը խաղաղ, լռության ժամանակին՝ մեկ սատկած ձիու հոտ[119] առած, սոված[120], գժված, կատաղած գիլան՝ սարի, ձորի տակից վրա պրծած իրար գլուխ կրծելով, պոչին, գլխին անելով, գալիս ըլին ըլում, որ ական թոթափել ոսկոռ մոսկոռ կամ մեկ սատկած շուն տաղըթմիշ անեն, ու էլ եդ շուտով իրանց բունը փախչին, որ մարդ չտեսնի ու չսատկացնի, էն օրինակին դուս թափեցան Պարսիկը, Թուրք՝ որն իր դուքանիցը, որն մեյդանիցը, որը բաղիցը, որը ձորիցը, որը քնաթաթախ, որը սովամահ, աչքը կուլ գնացած, ձենը փորն ընկած, ռանկը կաշի դառած, սպրթնած, ունքեր մունքերը կիտած, կատաղած, որ հենց գիտենաս՝ էրեսիցը ժանկ ա վեր թափում, գլուխը կախ քցած, բերանը փրփրած, աչք ու ունք փիս ամպի պես կիտած՝ որն մեկ աֆթաֆա ձեռին, փեշերքը վեր քաշած, գոտիկը խրած, խորասանու սև մորթի երկար գտակը ունքերին քաշած, ծերն առաջիցը կոտրած, թուխ ճալվերը (քոչորը) երկուտակ՝ անկաջների՝ էս կողմն էն կողմն ոլորած քցած[121], գլուխն պլոկած, կլեկած վեր արած վիզն ու բուգը՝ կեխտով քրտնքով սևացած, կոշտացած՝ տարթի պես բասմա ընկած։ Երկար, բարակ միրուքը հինա դրած, սևացրած, կոկած։ Մեկ սև կամ մուգ կանանչ՝ լեն բորանի ֆարաջեն՝ անյախա՝ անկոճակ՝ ուսերին քցած, փեշերը ղայիմ բռնած։ Երկու տակ կապի[122], չիթ արխալուղի բադաները (չաքերը) բդիցը մինչև ոտը ճղած[123], անթիվ դուգմեքանցով՝ թև ու դոշ՝ իրար հետ սըխ, պինդ՝ կոճակած, կպցրած՝ շապկի բահաձև սիպտակ յախեն ինչպես մեկ ղաշխա, սև եզան ճակատի սպիտակ խալ՝ թամուզ դուս թողած՝ բգին կպցրած։ [124]Որը [125]թիրմա շալ, կամ սպիտակ կտավի մեկ բեռը գոտիկը՝ ինչպես մեկ մարկի (կվալի) թումբը, կամ մեկ բոչկի կապ մեջքովն ոլորած, բիրգ կապած[126], ոսկրագլուխ ծուռը խանչալը, կամ մեկ կոլոլ հաստ, սրած թուղթ՝ թեք[127] միջումը խրած, կապած։ [128]Մեկ ջվալի ղդար[129] բերանը բաց արած, ղրաղները սպիտակ դերձանով մանր մանր բոլորակ կտրած, շինած լեն՝ կարմիր ղասաբ, կամ մուգ մավի սադա փոխանը և շորերի փեշերը (լուլա) գաբերին տալով, քարերին խփելով, հող ու թոզը սրբելով՝ քամու առաջին՝ ոտների արանքին՝ դես ու դեն ծալվելով, բավելով, ֆռֆռալով, ոտները կապ քցելով, բռնելով.− բերանի նման սաղրի ծերը[130] նեղ, բերանը լեն, ճոթռած, կրունկը՝ սուր, բարձր՝ երկաթով նալչած՝ քոշերը ոտին քսքստացնելով, ծլփծլփացնելով, չալ՝ ճիտը կարճ՝ բրթի, հաստ գյուլբեքանց հետ, սև մուրտառ գաբերը թաց՝ ոտների հետ խաղալով, հանաք անելով՝ կրնկին ծեծելով-վեր հատելով՝ թոզ, ավազ գետնիցը հավաքելով, անոշ անոշ կուլ տալով, դուս ածելով, հետո էլի հատիկ հատիկ՝ բերանը նեքսև քցելով, չարազ անելով, ոտների տակը ծակելով, բզելով, գյուլբեքի մեջը՝ ուրախ ուրախ ներս ածելով, ծակծակոտելով, ջանը մրմնջացնելով,− որը մեկ իշի փալան[131] սիպտակ կտավե չալման՝ գլխին փաթաթած, որը մեկ շիլա թասակ գլխին պռծացրած, որը մեկ ոչխարի քոսոտ փոսթ անկաջները խրած, որը մեկ իծի յափնջի ուսերին քցած, որը մեկ իծի յափնջի—կտրատված, քրքրված-բուրդ ու մազը գզգզած դուս դառած–ճոլոլակ–կախ էլած–շան ձեռ ընկած հալից ընկած-հազար տեղից ճղված-ճոթռած-մաշված[132], հազար թելով, հաստ ղազլով՝ կարկատած— շուլալած-բուրդը դուս թափած փալաս շորերը քած ուղտի շլնքի — կամ իշի տոպրակի պես ծակած –շլինքը քցած –չաթվի կտորով բողազի տակին պինդ կապած, չարմխած – եզան կամ գոմշի կաշվի տրեխը հագին և այլն։ Եղած զանգալները կամ մաշված պաճաճուները, ու թրքոտ, մխոտ, տլոտ, անլվա, հազար տեղ վրեն, էրեսին, միրքին թքած, վերև ծրտած, էրված՝ էշ Թարաքյամա, առջերի, գիլերի հետ սարումը մեծացած՝ անտաշ, կոպիտ[133] առջ Ղարափափախ մեկ մոթալ փափախ գլխին — գոտկիցը՝ ինչպես մեկ փալանած էշ − մեկ դոլան կապած, մեկ չաթու ճտին տոբրակն էլ հո յափնջին էր։

[134]Մեր տղա չի ծիծաղաս − ամոթ ա — լավ չեն ասիլ − էս քացախած պարոնների քեֆըներին կդիպչի — տրտինգ կանեն, շան լափն իրանց գլխին շուռ կտան․ իրանց դարդն իրանց հերիք չի՛ — էս շան հալին — էս սև օրին – ոսկոռ չեն քթնում — թե կրծեն — դու էլ ուզում էս վրները ծիծաղի՞ս — հա՜յ լիրբ, անամոթ, անաստված բերանդ քեզ արա՛ — էս ֆոտած խիարին − էս գոմշի կվին − էս սատկած շանը − էս ղոթուր իշին − էս կապը կտրած առջին − էս կատաղած գիլին − էս նենգավոր օձին − էս թոգից փախած կովին մի մոտանար, թե չէ հարո՛ւ կտա, ո՛ռ կըքցի, յաղու կտա − քեզ կպատառի − քեզ կըքրքրի, քեզ քացի կտա − քեզ յարալու կանի, կըճխլվի, կըփխլվի, հոտը կըհանի, քո բեինդ ու իմանդ կըծակի − աշխարք ռուսավա կանի − կմնաս խայտառակ։ Ասածս իմացա՞ր․ թե չանես — դու մնաս պարտական — ես հո իմ պարտքիցը դուս էկա — դու գիտես − ինչ կուզես արա՛ − կուզես ծիծաղի, կուզես պար արի․ կուզես գլխէն խփի, կուզես աչքին պաչ արա կամ վզին տրաքացրո՛ւ − որ աչքը դուս գա[135] − չէ՛, չէ էդ բան չի՛ դառավ, էշը կզռա − միրուքը սանդրի, յալը սղալի, աչքերը թոզ ածա, որ քոռանա, քեզ չտեսնի, եդո ինչ ուզում ես արա՛, էդպես մի անիր։ Ուրիշներն կիմանան, հենց կկարծեն, թե հարփած ենք − տո խփի, հոգին հանի — դրանց տունը քանդվի, դրանք են մեր տունը քանդել, դրանց հերն անիծած, դրանց շո՛ւն հերը — մեր աշխարհը դրանք քանդեցին, մեր ազգին դրանք խարաբ արին․ դրանց հոգին ջհանդամը գնա, որ կորչեն, սատկեն, գյոռբեգյոռ ըլին։ Վա՜յ քո տղիս տղա, էս ո՞ւր հասա․ հենց ձիս քշում եմ ու չեմ մտիկ անում թե եդևիս մարդ կա, թե չէ։ Էհ, նալաթ չար սատանին. էս էլ մեկ ջահելություն էր, գլուխս կկտրեն, հո հոգիս չեն առնիլ։ Իմ մուրազը հանեմ, իմ ազգի թշնամու լերդը ճղեմ — եդո թող ինչ ուզում են, անեն։ Բարաքյալլա − մաշալա − տո մե ձեն տվեք, ինչ կըլի, ի՞նչ էք բերաններդ կապել կանգնել — ա՜յ թե դուք էլ մարդիկ էք էլի։ Տո տեսնում ես, որ որդիդ առաջիդ վեր են քցել մորթում են[136], քոռացել ես − մեկ քացի էլա խփի է՜ − ձեռդ հո չի չորացել − ղուռումսաղ էս օր ինձ են սպանում, էքուց էլ քեզ կսպանեն․ ընչի համար չե՛ս գլխիդ ճարը օր առաջ տեսնում − քեզ պես ընկերի գլուխը մեռնի − ինչ ասեմ․ էդպես ձեռներս ջեբըներիս դրինք, քանդված գեղի տանուտերի պես կանգնեցինք − աչքով աարիքն, գյոզմ սան, խփիր, քանի կարաս շխկացրո՛ւ − ջանը հանի — դրա քոփակ հերն էլ անիծած — ընչի դա պետք է հաց ունենա, ես չունենամ − ու ուրախ ուրախ[137] − հենց իմանաս մեկ մեծ խազինա ենք քթել, տուն վազեցինք, ու տանը, դռանը, հարևանի, բարեկամի անկաջը բռնեցինք, մոտ արինք, քիթ քթի դրինք անկաջ անկջի ու հրհռալով քեֆըներս ջախացած՝ մեր ախպոր խայտառակությունը՝ ինչպես մեկ մեծ պասվան երկար քարոզ պատմեցինք, ասեցինք, ծիծաղեցինք, մեկ թաս գինի էլ ավելի՝ վրեն կոնծեցինք — ու մեր որդիքն էլ իմացան, սովրեցան, քուչումը խաղալիս, մեր կնանիքը դռներին նստելիս էս պատմությունը արին, իրանք էլ իրանց ընկերների ու հարևանների ոտը քաշեցին − որ էսպես շլնքներս ծուռը մնաց, ու հիմիկ, ով ուզում ա[138], տեղիցը վեր կենողը, մեր գլխին ա բամբաչում, մեր էրեսին թքում։ Հե՛րիք ա. բեդամաղություն դուս կգա. գնանք էլ մեր բանը։ Հլա քո մատաղդ ըլիմ, ասա էս հո մեկ մեղք չի, աչքդ հանեմ, լավ ա, թե քեզ սիրեմ — սերը լավ բան ա, ո՞վ ասում։ — «Տո տնաքանդ, սիրի է՜, ինչ ձի ա գլխիդ քացի տվել. քո կամքը քո ձեռին ա, հո ուրիշին պահ չես տվել։ Քրիստոսը որ ասաց՝ «քեզ չար[139] անողին բարի արա», (գրաբառ չեմ գիտում, ներիր, էդ սևագլխների բան ա, էնպես խոր խոր տեղերից խոսալ, որ իրանք[140] էլ չհասկանան[141], ի՞նչ թե[142] մենք)․ չասաց՝ թե հավի պես կուչ արի, ով կըխփի գլխիդ − դու տազ արա. քո վարձը երկնքումը կառնես․ հարամ ըլի էն վարձը, էս տեղ որ ինձ կսպանեն, էնդեղ ինչ կուզենան, անեն։ Էլի բերանս բաց էլավ, գլուխս քարը տվի, սիրտդ տեղն ընկավ, հազա՛, չիբուխ քաշի, մհլամ դի՛ր ատամիդ վրա, անկաջդ կապի․ ցուրտ ա, չմրսի. հաբ կուլ տուր՝ որ փորացավդ կտրվի։ Էդպես որ թողաս, ինջըմիշ կըլիս․ տո լիս արա, տո՛ փչանալու։ Դալաքին կանչիր, մի քիչ արին առնենք․ քոբակ դալաքն էլ հարփել ա, դուքանումը շան պես շնթռել։ Բաս գնա՛ ապտեկեն, թեզ, թեզ, ծտի թևի պես թռի, բանը բանիցն անց ա կենում։ Մնաք բարով, քանի որ ձեր տունն եմ գալիս, էդպես մեկ ցավ է պատահում քեզ, էլ թե գամ, ոտս կոտրվի։ «Էս մարդ հենց սալթ գժվել ա՝ տո տեղդ ծանր կացիր․ ուրիշի դարդը խոմ քեզմեն չեն ուզում, նրանց հերն էլ անիծած»։ Ասում ես ու թևիցս բռնում նստացնում։ Չէ ախպեր, ես ուզում եմ՝ որ դրուսթն ասեմ, ղաբուլ չե՞ս անում, ախր ո՞ր ջուրն ընկնիմ — սուս կենալը լավ չի, սրտումդ դարտ ա դառնում, չե՞ս ուզում լսիլ։ Աստված քեզ հետ, կենդանություն — «ծառայություն, քո ախմախ հերն անիծած, որդանցեմեն են էկել էս շան ճրագները, էս կռոյեքը, թրքոտ,[143] ծխոտ, տանից դուս են էկել, էստեղ մեկ կտոր հաց ճարել, մեզ վրա էլ խոսում են։ Որ գա, էլ տուն չթողաս» քթիդ տակին նոքարիդ ասում ես։ Աչքի՛ լույս, թրքոտ ենք, մրոտ, քո ազգն ենք, մեր դարդն իմացիր։ Ես թրքում մեծացա, դու քոշք ու սարայում։ Աստծուն փառք, մեղավորը մենք էինք, դուք արդար էիք, Կախեթու գինին՝ տակռին հաստատ ըլի, մեկ թաս էլ ինձ տո՛ւր։ Պատվելի[144] սիրելի գերի ընկածին պետք է թափել, խեղդվողին պետք է ձեռդ մեկնես։ Հիվանդին պետք է քոմակ անես։ Թե նրանք չիմանան Աստված հո կիմանա։ Աստված էլ չիմանա, վա՜յ ինձ, ի՞նչ բերնիցս դուս թռավ, ղորդ որ գժվել եմ, սարսաղացել։ Ա՜խ, ինչ անեմ, փորերս դարդերով լիքն ա, ասում եմ, գլուխ ա ցավում, ի՞նչ անեմ։ Գինիդ ինձ չի ուրախացնում, հացդ ինձ չի կշտացնում, հաց, գինի մենք էլ ունինք, դու իմ դարդն իմացի, ես քոնը։ Էն ժամանակը կը դառնանք հալալ ախպեր։ Գետնի տակին էլ որ ըլիմ, դուս կըգամ, քո հավարին կըհասնիմ, թե իմանամ ինձ սիրում ես։ Էս սուրբ խաչը գիտենա։ Վա՜յ էս ինչ գլուխս քարը տվի։ Ես ու խաչ, պասակեր շուն ու խաչ, ժամի քոռ, թամբալ էշ ու ավետարան, հավատն[145] ուրացած լոթռան ու կտակարան, զանգակի ձենից փախչող կատու ու սուրբ պատարա՞գ, սրբությո՞ւն, երեսն խաչ հանիլ ու սուրբ սեղա՞ն։ Դե սուրբ սեղան, հո սուրբ սեղան։ Քո ժամը չես թողալ, ուրիշ ժամ կերթամ, ձեռս ո՞վ ա բռնում, ըսկի էլ չեմ գնալ, ինձ հո չեն սպանիլ, էս տեղ չեմ կենալ, Թուրքի մեջ կերթամ, ով ճամփես կտրում, նրանց լեզուն գիտեմ։ Կասեմ Թուրք եմ, դհա պատիվ կտան, դու հո լավ գիտես։ Չէ, ուրիշ տեղ կերթամ, քի՞չն են գնում։ Մի՛ բարկանալ, ես էս ասում եմ,— ամա որ գլուխս էլ ծեծեն, չեմ անիլ, միամիտ կա՛ց։ Էն եկեղեցու հողին ղուրբան, որ ինձ ծնել ա, էն երկրի ջրին մատաղ՝ որ ինձ պահել ա, էն ազգի ջանին մեռնիմ, որի լեզուն բերնումս ա։ Էն խաչի, ավետարանի, էն պաս դնողի, էն վարդապետի[146], տերտերի սուրբ աջին զոհ ըլիմ, որ ինձ խրատել, հավատ տվել, էս տեղն ա հասցրել։ Գլուխս մահու կտամ, իմ ազգը, հավատը, օրենքը, չե՛մ մոռանալ։ Կույր աչոք գերի ըլեմ՝ թե որ սուտ ըլիմ ասում։ Ամա ցավեր շատ ունինք, երբ որ էսպես բաներն էլ տեսնում լսում եմ, ձեռիցս մի բան չի գալիս, ես էլ հովանում եմ։

Թե մեղք ունիմ, գլխիս քար քցիր։ Քանց նեղանում ես, արի՛ սիրտ սրտի տանք, ես իմ կարողության գյորա, դու քո։ Իրար սիրենք, պատվենք, մյուսների թասիբը քաշենք, խղճին քոմակ անենք, թե էլ խոսամ, լեզուս պապանձվի։ Ես լեզու եմ սովորել, փող չեմ դատել։ Ի՞նչ անեմ։ Ամա լեզվով մարդ շատ[147] տուն ա քանդում կամ շինում, քանց փողով։ Պրծա՛, ա՜խ շատ բան կա, ամա չեմ ասում։

Հիմիկ կասես, էլի գլխներս տարավ՝ էս սարսաղը՝ «քեզ ի՞նչ․ ո՛չինչ դու քեզ համար, ես ինձ — բաս էլի իմ պատմությունն անեմ, որ քեֆդ գա» − «էդ լավ ա․ հիմիկ խելոք ես խոսում»։ Խելոք եմ խոսում՝ դե անկաջ արա՛, քնես ո՛չ, հիմիկ ծիծաղում ես, եդո լաց կըլիս գիտեմ, որ սիրտդ բարի ա, հավ չեն մորթել, քո ազգն են չարչարել, լսեցիր − դե, անկաջ դիր։

Էսպես, ինչպես տեսանք, մեր ուղղափառ, Աստվածապաշտ, մեչդասեր, նամազասեր, այլ ո՛չ մարդասեր՝ մոլլեքը, Ախունդները, Հաջի, Թաջիր, Բազըրգյան, Քյասիր, Արախլու, Ղզլբաշ, Թարաքյամա, Ղարափափախ, մեծ, պստիկ,— հերներն անիծա՛ծ, շատի անումը մտկիցս ընկել ա — մտկի՞ցս — իմ անումը մտկիցս կընկնի, նրանցը չի՛ ընկնիլ, նրանց հոգին Աստված առնի․ խնդրել եմ Աստծուց − Մսկլլու Սունլու, Չոբան, Թուրք, Պարսիկ, բեկ խան, շուն, գել, թիվ չկա։ Ինչպես մենք էն խլեզի ու բզեզի, օձի ու գիլի բանը չի՛ տեսանք՝ է[148] − հենց էն տեսակ սարից, ձորից, տանից, հանդից, գեղերից, յայլաղից, բազարից, մեյդանից — ինչ ունին, չունին, թողած, էրեսի վրա թափած, գութանը հանդումը, ոչխարը սարումը, տավարը՝ նախրումը, ջուրը, վարը, ցանքը, առ ու տուրը տեղն ու տեղն վեր ածած − ինչպես մեկ թունդ կռվի ժամանակի, որ շունը տերը կկորցնի, որդին հորը, ախպերն ախպորը կմոռանա — իմանում ես – հենց է՛ն հանքի, քո արևը գիտենա, սուտ չեմ ասում․ դու ո՛չ մեռնես – հենց է՛ն հանքին, էն տեսակ, բայց մի քիչ ավելի քեֆով ղալմաղալ անելով մեկն ուղտի վրա նստած՝ տմբտմբալով, մեկն իշի քամակին բազմած՝ չոշ չոշ ասելով, մեկը յաբվի վրա ուռած՝ դա՛հ դա՛հ անելով, մեկը գոմշի մեջքին հա տպռո՜ւ կանչելով, մեկը եզան պոչի տակին՝ հո՛, հո՛ ձեն տալով, մեկը ղաթրի ուսին տձա՜ տձա՜ երգելով, մեկը արաբում, մեկը քեջավում թփ՜ռշ-ը՜-ն՜-մ՜, ե՜րի-պո՜-պո՜ պո՜-պո՜-ո՜ հո՜-ո՜-հո՜ քո տիրոնչ հերն անիծած։ Դո՜ւր սա՜ն ա (կանգնի) այ քյոփայ օղլի — որը քյահլան ձիու վրա նստած, յարաղը կապած, զուգված զարդարված, թվանքն ուսին քցած — ծվծվացնելով, օրզանգուն չխչխկացնելով, թվանք քցելով, որը ոչխար քշելով — որը էծ առաջին, որը գառն ուսը քցած, երկու ոտները բերնումը — աչքումն ըլեր, ի՞նչ կըլեր — որը ուլը քամ<ակին>, որը մեկ շան պարկ վզաքոքին կապած, որը մեկ գիլի մորթում[149] թվանքն (թոփն) անցկացրած − ի՞նչ կըլեր, սպանելիս, իրան ուտեր — որը մեկ առջի մորթի շուռ տված հաքած — ինքն էլ առջ դառած — մեր տղա, հա՛ կա՛ց ու քեֆ արա՛․ էս թամաշեն ամեն օր չե՛ս տեսնիլ — թանկ աժի − որն գոմշի կաշի, որն իծի մորթի, որը մեկ շան թուլա եդևին քցած, որը մեկ բարակ թազի ձիու կոխկին կապած՝ որ չի փախչի, որը մեկ գոմփոռ շուն՝ իր սելին թոքած — որ չի՛ կորչի — շան ոտն աչքումը խրվի — էնքան հազացել, վազել, հեթեթացել էին էս խեղճ գազանքը — որ — որի լեզուն բերնիցը մեկ գազ դուս էկել, կախ էր ընկել, որի աչքն էր դուս պրծել, արինը կոխել, որի փսլինքն էր գնում, որը ցռում էր տանողի միրքին — ա՛մեն, ով ամեն չասի, թո՛ղ էրեսին խաչ հանի − ախր սրանք ուխտ են գնում —հանաք բան չի։ Մե՛ր տղա ե՛րի, այսինքն մի քիչ տեղիցդ ժաժ արի, հո չես քոթրոմացել − կամ տակիդ շռել − որի արաբումն խնոցի, օրորոց, ամա դարդակ, միջումը բան չի կա, որը իր լագոտն քամակին կապած − ընչով − մեկ իշի նոխտով, կամ փալասով − բաս ընչով կըլեր − սրանց շորերը, որ թունդիրն ածես, էրես՝ ոչլի ու թրքի հոտիցն՝[150] ուրիշ հոտ կա, Աստված տա — մեր տղա քիթդ կա՛լ— գլուխդ կըծակվի — ինչ ղուղ մուղ ունես դուս կգա։ Հիմիկ բաց արա՛ — քարավանն անց կացավ — անկաջ արա՛ — քնիլ մի՛ — գլխիդ կըխփեմ − կմնաս անգլուխ։

Որի սելումն կամ ծոցումն մեկ կտոր հազար տարվան ժանգոտած, բորբոսնած քարացած ճաթ, այսինքն կորկի հաց — Հայ ես ախր, քո լեզուդ ընչի՞ չես գիտում — թո՛ւ քո էրեսին, որը քաղալագով կամ քթոցում հավ ասես թե ճիվ, ձագ ասես թե թուխսը․65) ճուտեր ու ձագեր, չալ չալ վառկներ — ամա՛ կուտես հա − բաս դու չե՛ս առել — ամեն օր փողոցն ա գալիս․․․ հլա համբերի պրծնեմ թեկուզ որ տրաքիս — իմ փորը չի հո սոված — հավակե՞ր ես — թե վառկի միս կսիրես — տո անկաջ արա −քոչը գնում ա − քո դարդը չեմ — իմ դարդն եմ — ուզում եմ, որ ամենը տեսնիմ — քեզ ղուրբան ըլիմ — մի՛ քիչ մուլապ տուր − հենց հմիկ էլ պրծնեմ։ Դե հմիկ քիթդ կալ բերանդ հետը, աչքդ դու գիտես։ — Էս լավ ղոնաղները տիրոնչ[151] տվածը կամելով եդ տալ − գոգ ասես թե տեղ, ջեբ ասես, խուրջին, սուփրա թե աման,[152] միրուք թե էրես դարտակ ծռտով, կտտորով, թրքով ու կվով բոլոր լցրել էին, չունքի տերերը անոշ քնած էին, ու երազ տեսնում իրանց Քյաբը գնում։

Շախեն դեն կենա, շատդ կլիք տեսած հենց ձեր առաջին՝ վարավուրդ չէ՛ք արած. հիմիկ աչք, անկաջ բաց արե՛ք իմացեք. է՜հ − հերիք ա, գլուխըս ցավեց։ ախր ի՞նչ անեմ — բանը տեղն ա գալիս − չասե՞մ դու գիտես − քնի՛ր սրանց հետ, ու Քյաբը գնա՛, թե ժամ չե՛ս սիրում, դինջ կա՛ց՝ որ կխռովեմ թող տեսածս ասեմ։—

[153]Էսպես մեկը գլուխը ձիու պոչի տակին, մեկը քիթը կովի եդևին դեմ արած, մեկ միրուքը իր գոմշի ոտների արալղումը, մեկ բերանը դսրախի հենց մեջ տեղը, մեկն դոշն իր[154] իշի պարկին դեմ տված — գնում էին, թքում էին, յա ձեռները թափ տալիս, յա միրուքը սրբում, կամ ձեռը դեմ անում բռնում, թամաշա անում, էլ եդ դեն ածում − գի՛տես ընչի համար – ուտելու չէ․ փիս համ ունի — որ իրանց հեքիմությունը ու հունարը ցույց տան՝ տեսնին՝ թե անասունն ի՞նչ ա կերել, որ էնքան փորացավ ա ընկել տուտը բաց չի՛ թողում — իրան անպատիվ անում։ Գլուխդ մի՛ քորիր — հրես պրծա։ Էսպես փիս ֆոտից − նրանց անոշ ա, դարտ մի անի − զզված, բեզարած — դու ըլեիր, չէիր զզվիլ — մեկի ձեռին ղամշի, մյուսի ձեռին դականակ, մեկի ուսին մանգաղ, կամ երկար ձողի չադրի համար, մեկի գտակի[155] արանքումն մախաթ ու խազիլ, կամ թալսման կարած՝ սուրբ մոլլի բաշխած, իր ձեռովը դրած, մհրած, որ էս սարի առջը միջի բանը չի իմանա, ու իր ծռնությունը հանի, իրան կտրատի։ Մեկը մեկ ֆորթի թոկ, մեկը մեկ շան բհիր, մեկը ձիու նոխտա, մեկը իր ձիու թամքը, կամ իշի փալանը քամակին դրած, մեկն իր գոմշի կապը՝ բազի տեղ խեղճ հայերի կալն ու դեզը տաղըթմիշ անելով, կամ ձին խլելով, կամ բաղը քանդելով, շատ անգամ տան օղլուշաղին յարալու, փարալու անելով, ծեծելով[156], խոռը քանդելով, բաղը ցրվելով և այլն, տնքալով, ճրրալով, մրթմրթալով, ննջելով, շատը երեսի վրա բուղուրմիշ ըլելով — կարելի ա Քյաբը գնա, ուզում էր երկըրպագություն տա — ի՞նչ ես զարմանում – քեզ չի՛ պատահում — բայաթի ասելով, խաղ կանչելով, քյալլեի ձգելով —մինչև գազանների քեֆն էլ բաց էլավ — որը վնկվնկում էր, որը տռլնգում որը ճղղում, որը հաչում, ձին խրխնջում էր։ Մինչև անջախ մի անջախ մեկ ջրի ղրաղ հասան —հենց էշը զռաց — փառք հավիտյանս ամեն — Մոլլա Մասրադնի առակը կատարեցավ՝ թե որ մեկ ճամփորթի ասեց՝ որ հարցնում էր՝ թե երբ կմեռնիմ, չունքի ծառի ճղկան ծերին կանգնած քոքը կտրելիս տեսնելիս, Մոլլեն ասեց ախմախին՝ թե ախմախը քոքին պետք է կանգներ ու ճուղկը կտրեր, թե վեր կընկներ։ Ասածն լրացավ էս ախմախը կարծելով թե նա իմաստուն՝ որ էս իմացավ, վազեց եդևիցը հարցրեց՝ թե ե՞րբ կըմեռնի։ Մոլլեն նրա ղղի բարակությունը տեսնելով՝ ասաց՝ «Երբ սև էշդ յոթն զռա։− Զռա չի՛ ասեց՝ Մոլլի հերն անիծած, որ ինձ բանից քցեց, ուրիշ բան ասեց, բայց ինձ ամոթ ա,[157], ով խելք ունի, իմանա՛․ իմացա՞ր − է՛հ շատ ապրիս, հիմիկ մտիկ արա՛ թե նրանք ինչպես թայթի թայթի ոտն ու գլուխն − չէ՛ թե իրանց սրբին, չէ՛ − էդ ադաթ չի՛ − ձեռները կբեզարին․ ջուրն էլ զհաթ ա, գետերով ա գնում, չե՛, չէ՛ ծախում են, չէ՛, չէ՛, չէ՛ քեզ հարցրու − նրանք լվացվում են՝ որ նամազ ղլմիշ անեն, հասկացա՞ր՝ խանի խաբար՝ ախր քեզ ինչ էլավ․— որ հետո[158] բարդ մարգըհավաքեն ու զնգզնգալով մտնեն Երևան։ Ի՞նչ խաբար ա — ի՞նչ խաբար ա — էսօր է Մհառլամն։[159]− Գլուխ դառ կորի՛ր− թե չէ թուրքա՜ցիր — բաներ շատ պետք է անց կենա էստեղ․ հասկացա՞ր՝ լա՛վ՝ հիմի էլ չծիծաղես՝ որ մեծ թիքեդ անկաջդ կմնա. մնաս բարով։ Որդիքդ ապրեն, տունդ շեն կենա, կարասներդ լիքը, գլուխդ էլ դարդակ․ ի՞նչ վնաս ունի − կըտեսնես վնասը. հալա մի քիչ քնիր, դինջացիր, հետո կասեմ։ Ծառայություն, քաղցր պառվիս, Է՜հ ուզում էի ասեմ քաղցր քնիս․ պառավիլը մի զատ չի՛, խելք ասա, խելք, սիրտ, տղամարդություն, թե չէ անատամ պառավներն ի՞նչ են, ո՞վ են՝ որ ես նրանց նման ըլիմ։ Քաղցր մի՛ պառվիր, թե լավը կուզես, քաղցր քնիր − քունն ամեն մարդի պետք ա. քաղցր էլ վեր կացիր. ամա մեկ աչքդ երկինքը քցի թե էս ո՞վ կա. նրան ուսուցիր. բանիդ օյաղ կացիր, որ արթուն տեղդ էլ քեզ չչարչարին։ Գիշեր խաղաղություն, մարդի քաջություն սա միշտ հարկավոր ա[160]։

«Ալլա՜-հո՜ւ-հա՜-հյո՜ւն-հյա՜-բը-էսմ-մըլլլ-ա՜հ-ը՜լ–ռա՜հ-մա՜ն ը՜լ-ռա՜–հի՜մ-մա՜-չախսէ- վախսե՛-չախսե՛- վախսե՛-Հասան՛–հյու–յու–յու–յու–յու–սե՜ն–աղա՜մ–վայհա՜խկ. իմե՜նննջո՜ւ-ր՛-յա՜ Ալի՜-յա՜ Մուրթուզա՜-լի՜-յա Մուրթուզա՜-լի՜, չախսե՛-վախսե՛-չախսե՛– վախսե՛, վը՜ժժժ—թըրումմ-բը, թա՛խկ-թո՛ւխկ՝ թա՛խկ–թո՛ւխկ՝ թրախք-թրուխք. թրախք– թրուխք– վը՛–զզ՜զ-զը-զզ՜զ վը՜շշ՜շ-թը՜շշ՜շ-յա՜ Ալի՜-սա՛ն եթի՜շ-Մհա՜մ-մադը՜-սթո՜ւ-դա՜-ըմի՜ն-ասրը՜-վա՜ր-չախսե՛-վախսե՛-վախսե՛-վախսե՛-աման մադաթ․ վա՜յ-վա՜յ-վո՜ւյ-յամբ-ալ-լա՜հ-հի՜-հա՜․ հի՜—հա՜-․ հա՜խկ-վա՜խկ․ ռուսո՜ւլ-լա՜»։

«Հերի՛ք ա — հե՜րիք ա՜ — գլխըներս տարար. նամազ հո չես անում կամ մեզ սովորցնո՜ւմ. ձենդ կտրի՜ − ռեխդ կալ – անսաս նստի»։ Դե նստի, հո նստի — թե կուզես կըքնիմ էլ — Ալու հերն էլ անիծած - Մուրթուզալուն էլ․— Գնանք Երևան տեսնենք Մհառլամն[161]։ Ի՞նչ կասես — Ազանը տվել են − էս ձենը ձորը էնդեղանց ա գալիս. էս սաս ու մարաքեն էնդեղ ա․ ձիո՞վ գնանք — թե՞ սելով — էրկուսն էլ ձեռիցդ կըխլեն — յարաղած մտնենք — թե սուբահի —

յարաղդ էլ կառնին — փողդ էլ — շորերդ էլ — ու քեզ կըտանին — գլխիդ թագելով — եզդի կըշինեն, չունքի Հասան-Հուսեյնի սպանողները եզդիք էին. հիմիկ որտեղ մեկ ղարիբ-ֆուխարա Հա՛յ ձեռք են քցում − ոտն ու ձեռը կապում են − լավ շորեր են հաքցնում − ընչանք որ սուք ու շիվանն անց կենա — Հասան-Հուսեյնի կարգը կատարեն — թաղեն — սպանեն − կտակը կարդան, եդո վա՜յ քո օրին ու ըմբրին․ գլխիդ, ոտիդ թագելով, խփելով, գլուխդ ջարդելով − էրեսիդ թքելով, ուշունց տալով, ինչ ախբ կա, գլխիդ են ածում ու թրջված շան պես քեզ բաց թողում. շունն իրանք ըլին − նրանց հերն անիծած, ամա ի՞նչ անես, էս օյինն են բերում մարդու գլխի — ո՞ր ջուրն ընկնիս։ «Սվանգոլի խանը, յա Ջավադ խանը իմ փիրս ա, իմ տերս ա, իմ աղեն ա․» իմ Աստվածն ա — հա՜յ չո՛շ − ղորդ որ շան ճրագ — չի՛ էլ ասում թե իմ տունս քանդողն ա, իմ հոգյառն ա, իմ հավատի թշնամին − իմ ազգի միսն ուտողն ա.− փետի տակին են մեծացել − ի՞նչ կանես․ ո՛չ հավատ ա մնացել, ո՛չ սիրտ, ո՛չ սեր, որ մեկ օր յա՛ բոլոր մեռնին − յա՛ խոսքըմին անեն, քամակ քամակի տան, իրանց աշխարքն, էրեխեքն օղլուշաղն եսրությունից ազատեն։ Էն վաղ էր, որ էշը կաղ էր, հիմիկ Հայի կես լեզուն Թուրքի ա. կես հոգին պարսկի, կես սիրտը Օսմանցվի, կեսը Քրդի — ո՞ւմ անկաջը բան մտնի — որ ասում ես, դողում են − ափալ թափալ քեզ մատնում — քո գլուխդ կտրիլ տալիս․ իրանք խալաթը հագնում․ ա՛յ թե անում են հա՛, հենց էս ա՝ որ ասել են, գլուխը կտրի՛, միրուքը սանդրի՛. իրանց տեղն ա, ընչի՛ չեն իրար անկաջ անում, իրար թասիբ քաշում, ո՞վ ինչ անի. Աստված քո սելի ակը ցխիցը չի հանի, դու ձեռը տո՛ւր, որ նա էլ քեզ օգնի։ Թե ձեռներդ ծոցիդ ես դրել, էն վազի առակի պես՝ որ մեկ գեղըցու սելը կոտրել ցխումը խրվել էր, ինքը քեզ պես ղրաղին կանգնել − անսաս թամաշա էր անում ու լալով, հենց էնպես, ինչպես հիմիկ մենք՝ ձեն էր տալիս, գոռում՝ «Սուրբ Աստվածածին — Հովհաննես Մկրտիչ — յա՛ ո՜վ սուրբ Գեորգ՝ ինձ քոմակ արե՛ք»։ Տո սուրբ Աստվածածինն, սուրբ Կարապետն, ու Գեորգը, ու ինչքան մարգարեք, ու առաքյալք էլ կան, գլխիդ խռով կենա՛ն-ախմախ — մեկ հո՜ էլ ա, մեկ տպռո՜ւ էլա արա՜ — ու տեղիցդ մի քիչ ժաժ արի, որ բանդ հաջողա՝ է՜, իշի գլուխ. Սրբերը երկնքիցը պետք է գան, քո ցխոտ սելը բարձրացնեն, քեզ էլ միջին նստացնեն՝ որ քեֆդ գա՜։ Էդպես արիր, որ կերար՝ է՜։ Հարամ ըլի հացդ. տղամարդ չե՞ս. մեկ ճանճ էլ դու սպանիր − հո զոռի բան չի։ Զոռի բա՜ն — ինչպե՞ս չի զոռի բան․ բա՛ս քեֆի բան ա, էդպես քեֆը զահրմար ըլի։ Էդպես քեֆն էշն էլ չի տանում, անկաջին ա անում, կամ զռալով փախչում ա, կամ քացի ա տալիս, երկուսի մեկը հազիր ա, նա էլ էն ղոթուր տեղովը իր լավ օրվան գինը ու ազատությունը ճանաչում ա։ Կատվին էլ որ շունը հետ ածում, պատի տակին ճարը կտրած, կանգնում, չանկռում, ճոթռում, իր գլուխն ազատում ա։ Հավն[162] էլ ուրուրը գալիս, թևին, կտցին ա անում, ձագերն ու իր գլուխը պահում, թշնամուն հետ ածում, դու գլուխդ ե՞ս քո դուշմանի տակը դնում՝ քոռացած, նամարդի ղովա ղովա մարդ էլար սան՝ էշ Թարաքյամեն էլ գիտի․ այսինքն, նաչար, վախլուկ մարդին հետ ածելով՝ կըղոչաղացնես, սո՞ւտ է. բաս քեզ ինչ էլավ, ընչի ես կուչ էկել։ Դու էլ մի քո հունարը ցույց տուր, հո մեջքդ չի՞ կոտրվիլ, ձեռներդ փլավ չի ուտում։ Ա՜խ, ի՞նչ անեմ։

Դե, դե կա՛ց, մեկ մասալա ասեմ։ Մեկ շուն ամեն գիշեր գելի ձեն լսելիս, գալիս տուն էր պռծնում։ [163]Դանակն էկավ տիրոնչ բողազին հասավ, չարեն կտրվեց, չէր ուզում՝ որ անի, ամա արեց, ու շունը տան կտերը կապեց։ Գելը որ էլի էկավ, շունն էլ փախչելու տեղ չունենալով, ճարասզ վրա թռավ, գելի բկիցը բռնեց, տակը դրեց, վրեն նստեց, ու չէր իմանում՝ թե սատկել ա. դողղողալով, վրթվրթալով մնացել էր նստած, միտքն էն էր՝ որ իրան վնաս չտա։ Լուսացավ. տերը զարմացավ՝ որ էն գիշերը հանգիստ էր քնել, ու գելի ձեն չէ՛ր լսել, գնաց դուրս՝ որ տեսնի՝ թե շունը հո փախել չի։ Աչքդ բարին[164] տեսնի, ինչ նա տեսավ։ Շան կապը եդ արեց, գլխին ձեռը քսեց, գելի լաշը դեն քցեց թե չէ, շունը մեկ գազ ծուլ էլավ. ընչի՞ — ոչինչ — հիմար վախլուկ շունը էնպես կարծում էր, թե դեռ գելը սաղ ա, ու իրան կուտի։ Ի՞նչ ես կարծում, մեր բանն էլ էսպե՞ս չի։— Մեկ լոնդի» Իմերել էլ՝ մեկ գող Լազգի բաղումը բռնել, տակն էր դրել, բկին չոքել, գլխին բռնցկտում։ Լազգին իր ազգի անունը, ու Իմերելների խղճությունը՝ միտքը բերելով՝ տակիցը ձեն տվեց. «Լազգի-Լազգի՝ գլուխդ ապրի»։ Իմերելի ոտն ու ձեռը դող ընկավ, թուլացավ, քամակի վրա վեր ընկավ, Լազգին մեկ քացի էլ փորին խփեց, ու էնպես բաղիցը դուս գնաց։ Մաշալա՛ տղամարդն էսպես կըլի։

— Բավական ա երևանցու հետ գնանք Ջավաթ, կամ Սվանգուլի խանի տունը, ու նրանց արևի սադաղին էս թամաշեն տեսնենք, վախտն անց կկենա։

Աչքըդ սառչի ո՛չ, սրտիդ ու բերնիդ հուփ տո՛ւր՝ որ չծիծաղես, թե չէ գլուխ կըկտրեն, աղիք վեր կածեն։ Քուչեք, փողոց, մեյդան, բազար, հայաթ, կտուր մարդի ձեռիցը զլվլում ա։ Էս ո՛չինչ։ Կարելի ա, քեֆ են անում դու ո՛չ մեռնիս. մեկը դոշին ա խփում, մեկը գլխին վեր հատում, մեկն բոզազը դուս ճոթռում, մեկը միրուքը ու մազերը պռճոկում, սուգ անում, ոտները, գլուխը քարի ծեծում, վա՜յ, հարա՜յ տալիս, գոռում, բղավում, էս պատին, էն պատին քոռի պես գլուխը խփում − ախր ի՞նչ խաբար ա․ դատաստանի օրը հո չի հասել — ո՞վ ա սրանց տունը քանդել,[165] հլա մուլաբ տո՛ւր, եդո կիմանաս, անց կաց, գնանք մեչիդը։ Վա՜յ քո, տղիս տղա․ էս մարդը գժվել ա, էս ի՞նչ խաբար ա. կաց մի մտիկ անենք, եդո սուգ անենք։ Մեզ ո՞վ ա հետ ածում, կրակ չի վառվել հո ոտըներիս տակին․ մի քիչ համբերենք։

Մեկ հաստափոր թուրք − մեկ զաբա միրուք, վրեն իծի քուրք, կամ մեկ բհիր մոլլա, երեսը եղ քսած, մատներն հինա, կեղտոտ շորերով, սև սև մատներով մեկ եքա ձողի՝ ջուխտ ձեռով բռնած՝ կոթը՝ դոշը[166] ցցած, գլխին Ալու փանջեն (ձեռը)՝ լալով, սգալով, իրան կտրատելով պատմություն, նաղլ անելով մեկ սուրու խալխ հետը՝ որ նրան տեսնելիս, իրանք էլ էն են անում, ի՛նչ նա անում —գլխին թագելով, նամազ անելով − չախսե վախսե ասելով, Հասան Հուսեն ձեն տալով, Ալու Մուրթուզալու անումը տալով, թոզ թոփրազ կուլ տալով, շորերը վեր քաշած մեկ կապը կտրած,[167] լուծը դեռ գլխին, կամը եդևիցն քարքաշան անելով, ղռերն ընկնելով, հարու, քացի տալով՝ պոչը ցցած տրտինգ անելով[168] երեսն դեպի Մեքեն (ուր Մահմադը թաղած ա) ցցած[169] հարավի կողմը[170]՝ ծանր երեսով, ուղիղ հավատով, ճշմարիտ սիրով, բայց խալխի գլուխը եղելով, աչքերը թոզ ածելով[171] – զոռով, գյուջով, ոտը քարին դեմ անելով, գլուխը եդ քաշելով, դոշը դեմ տալով, ձգվում, ոլորվում, բայց հետը վազում, առաջ ա գնում։ Ալու զորությունն ա սերը ու հրաշքը, դու մի՛ զարմանար,— որ նրանց սիրտն ու ջանը բխովել, թոքել՝ իրան է քաշում, որ մուրազը տա, վա՜յ նրա գլխին, օրին, արևին։— Էսպես դունչը ցցած քամին քիթը լցված գիժ աչառի պես վազ վազ անելով, ճամփեն չտեսնելով, մեկ էլ էն տեսար՝ որ չը՛խպ, թըխկ, աչքդ բարին տեսնի, մոլեն մեկ պատի քոռըքոռ դիպչելով, ճակատը պատռվեց, գլուխն արընեց, աչքերն ա թափում, կամ միրուքը ներկում։ Կամ մեկ խոր փոսից բղավում, հարայ է տալիս, որ խալխը դեն կենա — իրան սպանեցին, հոգին քթովն չի դուս գալ[172]․ մի քիչ դեն կենան, ճամփեն բաց անեն՝ որ նա վեր կենա․ վե՛ր կացավ, դարդ մի՛ անիր։ Հավատը սուրբ ա, աղոթքն զորավոր․ չհավատացողը պարտական մնա։

Էլի վեր կացած − չալմեն մեկ կողմը, աբեն[173] ցխոտած, քոշերը ջրով լցված, էլ եդ հավաքում ու չխպչխպացնելով, ծլփծլփացնելով, ոտն ու գլուխը դզելով, սրբելով, թքելով, իր երեսին − կաղալով, տնքալով, հազալով, քափը[174] քրտինքը երեսին, փրփուրը մազոտ սև բերանը կոխած, ուսերը քաշելով, անկաջները թափեթափ տալով − մրթմրթալով, ծլունկ ըլելով − քյալամաղ տալով, էն կոտրած, ջարդված փետն՝ էլ եդ սրբելով, պաչ անելով ու էն հալին — մե՛ր տղա փորիդ հուփ տո՛ւր։ Հենց հրես կպրծնեմ — ճամփու կընկնինք — իր ռամիկ ժողովուրդը նախրի պես առաջն արած կամ քամակին՝ էլի ձգվում ա՝ որ կտոր կտոր ըլի ու մեկ քարափի, կամ պատի բաշից — չունքի տները ցած են — դրը՜մբ — գլխի, քյալի վրա, տասը գազ տեղից կլտիպուզ ըլում, երես մերես ջարթում, արնաթաթախ ըլում − բեինը ցրվում։

Քո տունը չքանդվի, գլուխ առնենք, կորչինք − էս ի՞նչ անսիրտ մարդիք են, որ բոլորեշուրջը կանգնած − հեչ դարտ չե՛ն անում, կամ տեղից վեր քաշում — քո ֆորթն էլ որ վեր ընկնի, էլի էսպես ծանրագոգոթ չես կանգնիլ, ու մտիկ անիլ․ ձիդ էլ՝ որ ըլի, պոչից կբռնես, գլխին, ոտին կտաս, որ չառլամիշ չըլի, տեղիցը վեր կենա։ Թե չէ նալները կըհանեն, գիլանը կուտեն։ Ինչ կարծես, կարծի․ էդ մտքովդ մի՛ անց կա՛ցնի։ Հավատն ուրիշ բան ա, ո՛վ չունի, վա՜յ նրան։ Դժոխքի պուճախը նրա համար հազիր ա։ Էրեսից խա՛չ հանիր, — նրանք ոչ թե վեր քաշում, այլ փառք են տալիս Աստծո՝ որ իրանց մոլին էս փառքին արժանացրեց, էս դինումը պատժեց՝ որ էն դինումը պսակի ու մեկ[175] մեծ քոթուկ շլինքը քցի․ ոտներն էլ բխով − չունքի դոշը ծեծելով, ու էսպես ղալբաղություն անելով, խալխը խաբելով, ու սարերով, ձորերով քցելով, աչքը մոխիր փչելով, խելքն ու միտքն ու սիրտը ու խոր վերնատունը դարտակ թողնելով, գիրն իր ծոցը դնելով, սուտ սուտ բաներ մոգոնելով՝ մեկ խրթին աղոթք, մեկ արաբի դվա բերանը ածելով, որ ո՛չ ինքն ա հասկանում, ո՛չ նա, ո՛չ խելքը կմտնի, ո՛չ բերանը համ կառնի,[176] ո՛չ փորը կկշտանա, ու մեջը փուչ երկու հատիկ[177] յոնջա կերած[178] կովի պես, փորը կուռչի, կըտրաքի,[179] իրան միսն էլ կուտի, ուրիշինն էլ, իր տունն էլ կըքանդի − հախ միայն տերը քանդի, ով չի ուզի, աչքը դուս գա՛. ուրըշին էլ, ու քոռը քոռինա, ինչպես որ տեսանք, ինքն էլ, իր ֆորթերն էլ էսպես ֆորը կընկնին ու կամ կխեղդվին, կամ բեինըհան կըլին, ու իրանց խեղճ քյուլֆաթի տունը կըքանդեն, դուռն էրեսին հետ արած կթողան − հերի՛ք չի։ Աստված կսիրես մեկ մտիկ արա. էն տավար խալխը էլ ուզում ա, որ մոլլին ձեն տա, տեղիցը վեր կենա, էլի իրանց նոխտեն քաշի — վա՜յ քո տունը չքանդվի, նա հոգին տալիս ա, սրանք ուզում են՝ որ վեր կենա պար գա. էլի Ալու սուրբ ձեռն դես ու դեն քաշի, ու բալքի թե՝ սատանի աչքը քոռանա, գնա՛, ու կամ Զանգին ընկնի, կամ հրես էստեղ մեկ մեծ պղնձով առջի եղ կամ իծի դմակ են հալում, որ էրացնեն, հո միսը չեն ուտում — ա՜խ, ի՜նչ ասացի, ինչպես չէ՜, տեսնում չես, որ մեկ մեծ փռում սանգակ (հաց) են թխում, մեկ թունդրում չորակ (հաց), մեկ տեղ քյաբաբ են անում, մեկ տեղ էլ անլվա[180] երեսով, մուռտառ ձեռներով ատամի տակը քցել, քաշեքաշ տալիս, ծամում, ծամլամորում — եղն շորերը քսում, դմակը խանչալին — կամ միրուքին, մատները լպստում իրար թավազա անում, անզինի քեֆ անում, լավ են անում, գինին դհա կըգժվացնի, էլ մարդ չի՛ մնար կսպանեն, կամ իրանց գլուխը,[181] կամ իրանց լագոտների՝ կատվի պես կուտեն, կըթաղեն, որ պրծնեն։ Հասկացա՞ր — հերիք ա՞, նրանք ուզում էին՝ որ խեղճ նաչար մոլլեն ոտով, գլխով, փոխանով, ֆարաջով, չալմայով՝ հենց գնա, մեկ վառ թունդրի, մեկ ճրագվի պղնձի, կամ մեկ թեժ փռան մեջ ընկնի, էրվի, խորովի, որ իր դժոխքի փայը էս դինումն առնի, ու էն աշխարքը, իրանց էլ մեկ անտեր, հայվանի սուրուի պես քամակն արած, պարզերես, լուսաթաթախ, կամ հինաթաթախ, յա կպրաթաթախ, յա ցխակոլոլ՝ գնա իրան սուրբ իմամների առաջին՝ իր արդար գործքերը, իր արած բաները՝[182] ատյան տանի՝ և չալմեն ճակատիցը եդ դրած՝ թունալից պատկերներ ցույց տա թե ինչպես թասիբով նրանց կամքը կատարեց էս աշխարքումը ու իր օձի ճուտերին, վագր ազգին խրատ, յաղու տվեց՝ որ խեղճ Հայի արինն, կամ այլ քրիստոնեի՝ ծծեցեն, քամեցին, հոգին բերանը հասցրին, տունը քանդեցին, շատն էլ թուրքացրին, ու սուրբ մեռոնի փոխ իրանց[183] պիղծ նշանը ոչ ճակատին, այլ ուրիշ տեղ – իմացողը կիմանա — կպցրին — թլպատեցին, ջանը հանեցին, որ էնպես խեղճացել, մուկն էր դառել, որ սրա վարձն առնին, ու հազար սիրուն սիրուն աղջկերանց հետ ջաննաթի (դրախտի) միջումն — ոչ ջհանդամի միջումն դիվանների հետ — ծաղկների վրա, աղբրների ղրաղին — վարդաջուր շատրվանի մոտ — ոսկեպատ այվաններումը — ո՛չ կպրե կարասումն, օձի, կարճի հետ քեֆ անեն, նազրախանեն փչեն, զուռնի ջանը հանեն − մոյդեքը պար գան, փահլեվանները կոխ պրծնեն բյուլբյուլի ձենով − ոչ սադայելի որդվոց — քյամանչեն, սազ, նաղարա ածեն ղող, դամ, մարաքյա անեն, ու էն դինումն էլ՝ խեղճ Քրիստոնեից դժոխքումն էրվիլը, փոթոթվիլը, խորովիլը տեսնին, ու ծափ տան, գոռան — «Ալահու Ալաքպարու — յա Ալի, յա Մուրթուզալի − փիր օլսուն» − ո՜վ կույր հավատ, որ խեղճ մարդի սուրբ հոգին չանկդ ես քցել, ու պատառոտում ես, կեղեքում, կտրատում, բայց ինքը չի՛ իմանում — որովհետև անունդ սուրբ ա, զորությունդ շատ. Աստծու տված ես՝ բայց մարդի սրտումն, ինչպես ուզում ա, էնպես ա քեզ շուռ տալիս − բայց դու էլ նրան ես լավ շուռ տալիս − մեզ մոտ մնա — չասես ուրըշի — փիս ա։ Քեզ համար էլ վատ ա։− Գնա՛նք-գնա՛նք − ձեռդ ղամշի տո՛ւր՝ որ ոտները մի քիչ եդին փոխի․ ինչ ուզում են − անեն − թեկուզ իրար կտրատեն․ գնանք մեչիդը − տեսնենք Մհառլամ բայրամի հանդեսը − թե չէ կպրծնեն − ու դրախտումը մեզ ել տեղ չի ըլիլ − դա՜հ-դա՜հ՝ երի՜։

Մեչդի մեջը մտնիլ կարելի չի՛, մարդի միս կուտեն, պետք է մոտիկ տների[184] կամ մոլլեքանց օթախների կտրներիցը խալխի հետ խառնվել ու հեռուվանց թամաշա անել։ Լավ սիրտ պետք է՝ որ դիմանա, լավ աչք՝ որ տեսնի ու չըլա։ Մեչըդի[185] աղոթարանի տեղի աոաջին ահագին բազմություն կա թոփ էլած։ Թե նրանք, թե մյուսները՝ էնպես են լալիս ու դոշըներին վեր հատում, որ հենց իմանաս՝ թե Հուսեինի նահատակության օրը էս ա, որ էս ա։ Ախունդը մեկ բարձր աթոռի վրա բազմել, իր մոլլեքը չորս կողմը բռնած՝ էնպես ա Մահմադի — Ալու ու Ալու որդի Հասան Հուսեինի պատմությունն անում,[186] լալիս, իրան կտրատում, որ քարերը դողում են։ Նրա առաջին մեկ քանի ջահել աղչկերք՝ մազըները ցրված՝ կեսն երեսներին, կեսն դոշին[187] քցած՝ մեկ ղրաղում կուչ են եկել ու իրանց մոր հետ սուգ են անում։ Մեկ քանի ջահել տղա աղիողորմ ձենով իրանց խեղճ հոր մահվան սուքն[188] են անում, մեկ քանի ձիավոր էլ թուրըները պլոկած՝ ձին չափ քցում, նրանց վրա[189] վազում, որ սպանեն, սրանք են եզդու մարդիքը՝ որ հմիկ էսպես ղոչաղացել, զարդարվել են, որ իրանց խալիֆի հրամանը կատարեն։ Ձիու վրա դես ու դեն են վազում ու կամենում են՝ Հասանի ընտանիքը կամ սպանեն, կամ եսիր տանեն։ Բոլորն էլ խոսում են, բոլորն էլ էնպես կենդանի իրանց խաղը խաղում, որ մարդ էնպես կիմանա՝ թե հենց էս օր ա Հասանը մեռել․ օրինակի խաթեր մեկ քանի խոսք թո՛ղ էստեղ գրենք, որ կարդացողն իմանա, թե մեր համշարիքը ինչպես են սուք անում։


ԵՐԳ ՄՀԱՌԼԱՄԻ
Բոթաբեր

Աչքս խավարի, լեզուս կարկամի․
Ոտքս կոտրըվե՛ր,[190] ա՜խ ջանս դուս գար,
Որ[191] սկի նաչարս[192] բնավ ձեզ մոտ[193] չգայի,
Ու[194] ձեզ[195] չտայի էս դառը խաբար։

Էլ ի՞նչ էք[196] մնացել էս տեղ լուռ նստած.
Ձեր պատը փուլ էկավ, ձեր աստղը թռավ,
Թե ճար ունեք[197] տեսեք էլ ի՞նչ էք շվարած․
Թև առեք, թռե՛ք, թշնամին հասավ։

Եզիդ խալիֆեն Դամասկոսի մեջ,
Չի ուզում գլուխ տա մեր սուրբ իմամին։
Զորքն էկավ անթիվ չորս կողմներս բռնեց։
Կրա՞կ է ուզում տա մեզ[198] չար հարամին։

Մեր քաջ Արաբի ազգին էս յաղին,
Շլինքը ծռեց — հրես մոտացավ,
Մեր զորքի տուտը Հալեբ հասցրին,
[199]Իմամ Հուսեինն ղրղու[200] չանկն ընկավ։


Մյուս գուժկան

Հարա՜յ-մադա՜թ-վա՜յ-ուր խփի սրտին.
Ամա՜ն, Ֆաթմա ջա՛ն, քո գլխիդ ղուրբան։
Հասա՜ն, Հուսեին վա՜յ, վա՜յ իմ արևիս։
Հասան, Հուսեին վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ-ա՜խ-ջա՜ն։

Աչքս դուս գա վա՜յ-Խանում ջան վա՜յ,
Էրեսիդ[201] մեռնիմ օ՜խ՝ ըմբրիդ ղուրբան ա՜խ,
Երկինք, քանդվիք վա՜յ, մեր գլուխը տարան վա՜յ,
Գլխիդ ճարը տե՛ս՝ օ՜խ իմամին տարան ա՜խ։

Վա՜յ ես քոռանամ՝ վա՜յ-վա՜յ ջանս դուս գա վա՜յ։
Վա՜յ աչքս խավարի վա՜յ-վա՜յ գետին պատռիր՝ վա՜յ։
Վա՜յ-ամա՜ն-մադա՜թ-հարա՜յ-ջան ղուրբան։

Մայր և դստերք

Մայր
Ա՜խ ի՞նչ էք ասում՝ էդ ի՞նչ էք պատմում.
Կրակ էք բերել՝ որ օջախս էրեք։
Կռվի էդ լեզուն չորանա բերնումն,
Տունս քանդեցիք — ջիվան էրեխե՜ք։

Հո՛ղ ըլի գլխիս, ըմբրիս, արևիս.
Վա՜յ իմ անցկացրած, իմ սև օրերիս,
Վա՜յ ես ի՞նչ կանեմ — ես ո՞ր ջուրն ընկնիմ։
Ո՞ւմ դռանը մնամ — ո՞ւմ ձեռին նայիմ։

Յարադանդ[202] խռով իմ բախտ անիրավ,
Ոտս ընչի՞ չկոտրվեց − էա ի՛նչ եմ լսում,
Ախ իմ ծուխս հատավ, օրս խավարեցավ.
Ինձ ո՞վ անիծեց էս դառն աշխարքումն։

Քո սուրբ իմամի նամազիդ ղուրբան − վա՜յ․․․
Քո Ալու փանջի գլխին ես մատաղ − ամա՜ն․․․
Թուխ, թուխ աչքերիդ ախ ես մեռնիմ ջան, վա՜յ․․․
Էրեսս ոտիդ տակը փիանդազ՝ ավա՜ղ մադա՜թ․․․

Եթըմներիդ գլխովն ես պտիտ գամ, Աղա՛ ջան․
Հասան−Հուսեին ջա՛ն․
Սրանց ինչ ջուղաբ տամ — ջանմ-ջան․․․ վա՜յ−
Ախր էս ի՞նչ բերիր էս օր մեր գլխին − ազիզ ջա՛ն․
Կրակ ածեցիր մեր սրտին․ ջանին − թառլա՜ն ջան․
Ի՞նչ կլեր որ մեկ ես քո ձենդ լսեի — ա՜խ․․․
Ի՞նչ կլեր մեկ բերանս բերնիդ դնեի․․․
Ի՞նչ կլեր իմ հոգիս քո ոտի տակին−
Քո հոտն առնեի — շունչս փչեի։
Երկնքի հրեշտակ իմամի որդի,
[203]Երկրի թագավոր։ Աստծու սիրելի։
Մեկ թևդ երկնքում, մեկ թևդ գետնում,
Քո թրի առաջին սարերն էին դողում,
Արարած աշխարհ ոտի տակ տվիր,
Բյուր[204] ջամհաթ, օլքյա ձեռիդ տակն բերիր․
Ոտդ կոխելիս՝ դող էին ընկնում,
Սարերն իրանց գլուխն քեզ ցածացնում։
Գետ ու ծով, ցամաք՝ երբ քո ձենդ առան,
Իրանց ոտովն Քո դուռն էկան։

Աչքդ քցելիս ամպերն[205] էն սհաթին
Թև էին առնում, գոռում, սասանում։[206]
Ոտդ թափ տալիս գետինն իր տակին
Լերդը պատռում էր — սասանած մնում։

Արեգակն իրան գլուխը քեզ տվեց,
Լուսինն իր մազերն ոտիդ տակը դրեց,
Երկինքն իր ծոցը քեզ համար բաց արեց,
Ամպերով տարավ, ու մեզ խեղճ թողեց։

Էլ ո՞վ աշխարհիս տերություն կանի,
Էլ ո՞ւմ շվաքի տակին կհովանան։
Քյուլ աշխարհ, ջամհաթ քեզ կկարոտի,
Քո ձեռն էր պահում, էդ ձեռիդ ղուրբան։

Քյաբ ու Մեքեն մեր՝ գլխները ծեծում են,
Ծով, ցամաք, աշխարհ քո սուքն են անում,
Հող տալիս գլխին՝ հըմիկ էրվում են․
Անունդ[207] հիշելիս մաշվում, տոչորվում․

Քո եթըմների՝ պետք է՝ ձեռը բռնած
Գլուխս առնիմ, կորչեմ ես, խեղդվեմ,
[208]Անտեր մնացինք՝ սիրտներս մեռած
Էս դառն աշխարքումս, ո՞ւր[209] էլ ինչ օր կըտեսնեմ։

Իմ տեր թագավոր,[210] լուսին արեգակ,
Իմ գլխի դու թագ, իմ հոգվույս ճրագ,
Քյուլ խավարեցան՝ բայղուշս մնացի
Որ իր սև օրը հենց միշտ լաց ըլի։

Թե թուր կոխեմ սիրտս՝ սրանց ո՞վ պահի,
Թե լերդս ճոթռեմ, սրանք ի՞նչ անեն,
Ո՞վ սրանց կաթը կտա ո՞վ կմեծացնի,
Թե ծծերս էլ կտրեմ, սրանք ո՞ւր կորչեն։

Աչքս լալուցը քոռացավ, մաշվեց,
[211]Շատ սգալուցը ջիգյարս խորովեց,
Ա՜խ ի՞նչ կլեր որ ես էրեսդ տեսնեի։
Եդո հազար թուր[212] լերդս թոքս խրեի։

Ընկե՛ք իմ գլխիս՝ սարեր ու ձորեր՝
Ինձ տակով արեք՝ կերե՛ք, մաշեցե՛ք։
Թո՛ղ ես մեռնեի, չմնայի անտեր.
Ջան՝ դուս արի՛ ջան, դժո՛խք՝ ինձ կերեք։

[213]Անհեր իմ եթիմ՝ դստե՛րք խղճալի,
Ձեզ ո՞վ էլ սրտին, գոգումը կըդնի,
[214]Ախ՝ ո՞վ էլ սիրով՝ ձեր խաթրն առնելով
Ձեր դարդը կքաշի՝[215] ջան, ղուրբան ասելով։

Ո՞ւր ա[216] էն աչքը՝ որ ձեզ տեսնում էր,
Խնդում,[217] [218]մխիթարվում, ձեզանով փարվում,
Ո՞ւր ախ՝ էն ձեռքը՝ որ ձեզ գգվում էր.
Համբուրում, սիրում, ձեզ[219] ուրախացնում։

Ձեր ծովը հավիտյան ցամաքեցավ վա՜յ,
Շլինքը ծուռը[220] ձեզ դարդավարամ
Թողեց ու գնաց՝[221] ձեռք վեր առավ վա՜յ,
Ո՞ւր ա[222] ձեր հերը՝ ո՞ւր էլ նրան ման գամ։

Սիրտս[223] յարալու՝ կրակ է ընկել,
Ո՞ւր է ձեր տերը, քաղցր բալեք[224] ջան.
Ձեր թախտը փուլ էկավ՝ ո՞ւր կտեսնենք էլ
Որ[225] քաղցր լեզվով՝ ձեզ մեկ բարով տան։

[226]Հուսեին աղամ ջա՜ն — ջանս քեզ ղուրբան․
[227]Կրակ քցեցիր, մեր սիրտն էրեցիր․
Ո՞վ մեզ ճաչ կանի․ գլխովդ տամ ման․
Ո՞ւմ դուռը գնանք։ Մեզ էլ տանեի՞ր։—


Դստերք
Անամ, աթամ՝ վա՜յ․ բաբա՜մ, ջանմ՝ վա՜յ−
Հերս ո՞ւր է՝ վա՜յ — նա նա ե՞րբ կգա՝ վա՜յ՝
Ո՞ւր է գնացել՝ վա՜յ, տուն էլ չի գալ՝[228] վա՜յ,
Աթա՛մ ջա՜նմ՝ վա՜յ․ ջանմ, գյոզմ՝ վա՜յ.
[229]Լաց մի՛ ըլիլ վա՜յ, աչքիդ մեռնիմ վա՜յ.

Մեզ տա՛ր ջուրն ածիր, մեզ եսիր տո՛ւր․ վա՜յ․
Րիգուն կգա՝ վա՜յ․ ըրը կբացվի, վա՜յ․
Մեր դուռն բաց անող էլ ո՞վ կըլի՝ վա՜յ․
Մեզ բարով տվող ա՜խ էլ ով կըլի՝ վա՜յ․
Բա՜բա ջան — վա՜յ․․․ աղա՛ ջան․ վա՜յ, վա՜յ, վա՜յ․․․
Անա ջան − վա՜յ — բա՛ջի ջան․ վա՜յ․․․
Մեր աղեն՝ խալիֆեն — էլ չի՞ գա՜լ՝
Մեզանից խռովել ա, ձեռք վերցրե՜լ․․․
Մեր երեսը, մեր տունը չի՛[230] տեսնի՜լ․․․
Ախր ո՞ւր գնաց նա, մեկ բան էլ չասե՜ց․․․
Ա՜խր ի՞նչ արինք, որ մեզ[231] դեն քցեց․․․
Մեր աչքը հանեիր՝ ախր ի՞նչ կլեր․
Տարած մորթեիր, ո՞վ քեզ բան կասեր,
Ղրղի ու ակռավ թո՛ղ մեր միսն ուտեր։
Մեզ սուրը քաշեին, մեզ կրակ քցեին։
Ա՜խր ի՞նչ կլեր դու էն չար մարդին
[232]Մեզ տայիր, որ տարավ մեր[233] աղին։
Բաս նա էլ չի գալ — մեզ աչքից քցի՜լ —
Բաս նա մեր դարդը[234] իմանալ չուզի՜լ։
Բաս որ լաց ըլինք − սիրտը չի՛ ցավի՜լ․
Մեռած վեր ընկնինք — չի՛ գալ մեզ օգնի՜լ․
Մեզ եսիր տանեն − չի՛ պրծացնի՜լ։

<Որդիքը, աղչկերքը ի միասին>
Ախր ի՞նչ արինք նրան — որ էսպես խռովեց,
Ընչո՞վ կոտրեցինք սիրտը՝ որ մեզ թողեց։
Էլի որ վազինք — եդևիցը հասնինք −
Ոտի տակն ընկնինք − սուրութմիշ ըլինք․

Փեշը համբուրենք — ոտները լիզենք.
Ծունկը խտտենք — լանք ու վեր ընկնենք․
Ասենք, կմեռնինք − թե տուն չգաս − մեր շլինք
Կտրի, դուս ճոթռի — էլ տուն մի՛ ղրկի։
Էստեղ սպանի — մեր հոգին հանի,
Քեզ մատաղ կըլինք — ոտիդ հող կդառնանք,
Մեզ մի՛ կորցնի — գլխովդ ման տանք,
Բա՛ս նրա սիրտը հեչ ռահմ, գութ չի՛ ընկնի․
Բա՛ս մեր լաց ու սուգն նրան քյար չի՛ անի․
Կասենք, հետդ տա՛ր՝ ուր որ գնում ես,
Մերներս մեռավ,[235] բաս դու ցավում չէ՞ս։
Բա՛ս եդ չի՛ դառնալ․ բաս սիրտը չի՛ ցավիլ −
Բաս մեզ չի՛ խտտիլ — հողից վեր քաշիլ −
Երեսներս սրբիլ.− աչքներս պաչիլ —
Գոգին նստացնիլ − դոշին կպցնիլ −
Ղանդ ու շաքար տալ — գուրգուրիլ ասիլ —
Գլխովդ ման տամ — երեսիդ մեռնիմ
Էլ մի՛ լաց ըլիլ — քո չարը տանիմ −
Աղեն նոքարդ ա — քեզ դուրբան ըլիմ —
Սիրտը քեզ կտա — անումիդ ղուրբան․
Դուք որ լաց էք ըլում − ձեզ մատաղ գնամ,
Աչքս փուշ ա ցցվում[236] − ձեր փուշը աչքս ըլի։


Բաս մեր աղեն − էլ չի՛ գալ — վա՜յ․․․
Բաս մեզ բարով էլ չի՛ տալ — ա՜ման․․․
Բաս մեր դարդը չի՛մանալ — հարա՜յ․․․
Բաս[237] ձեն տալիս ջան չասիլ — վա՜յ․․․
Մեռնում ըլինք — լաց չի՛ ըլիլ․․․
Սոված ըլինք − դարդ չանիլ․․․
Անումը տանք — տուն չի՛ գալ −
Հետը վազիլ − եդ չի՛ գալ −
Բաս մեր աղեն — ո՛վ կըլի —
Բաս մեր տունը ո՛վ կպահի.
Ո՞վ մեր դարդին դարման կըլի․
Մեր հավարին ո՞վ կհասնի․
Մեզ որ տանեն ո՞վ կփրկի․
Չէ՛ մեր աղեն բարի ա,
Դուս ա գնացել — տուն կգա.
Նրա ջիգարն ազիզ ա։
Նրա սիրտը գթոտ ա,
Նա մեզ աչքից ավելի,
Ուզում, սիրում, պաշտում ա.
Նա մեզ անտեր չի՛ թողա,

Մի դարդ անիր ջան անա՛․
Քո ցավը տանինք՝ ա՜խ անա․
Մեզ մի սպանիր, մատաղ գնամ,
Մեզ տա՛ր, թաղի՛ր քեզ ղուրբան․
Ա՜խ — անա՛ ջան — ջանմ ջան —
Ո՞ւր կորչինք − ազիզ ջան —
Ո՞ւմ ասենք քեզ ղուրբան — լա՛ց մի ըլիլ −
Հողդ ըլինք − երեսիդ − մենք մեռնինք,
Քո ձենը թո՛ղ չլսենք,
Քո լացը թո՛ղ չտեսնենք —
Քեզ տխուր չիմանանք,
Քեզ դարդոտ չռաստ գանք —
Ջուրն ածա՛ — մեզ խեղդիր −
Սուրը քաշի — մեզ սպանիր․
Առաջ մեզ քո ձեռովն
Հողը դի՛ր դու պրծիր,
Հետո դու մեր կշտին
Մեզ վրա լաց ըլի՛ր։
Անա ջան − վա՜յ․․․
Հրես էկան −
Տանում են մեզ ջհանդամն,
Գնա՜նք-գնա՜նք − տարե՜ք-տարե՜ք −
Անա՛ ջան − ա՜խ-վա՜խ․
Մեռա՜․ հասի՜ր-հասի՜ր −
Հարա՜յ-դա՜տ − վա՜յ-վա՜յ −
Հը՜-հը՜-հը՜-հը՜-ը՜հ-հը՜-ը՜հ, հը՜-հը՜․ հա՜-հը՜ − հա՜-հո՜-հը՜-հո՜ւ −

Հենց էն ա սուքը պրծնելով էր, որ բեղաֆիլ թամաշաչոց աչքը մեկ կողմով ընկավ՝ ամենն էլ սկսեցին փսփսալ։ Ուչթափալարի (երեք սարի) գլխին մեկ քանի ղարալթու էրևացին, որ ո՛չ արախլվի նման էին՝ ո՛չ հասարակ ճամփորթի, էնպես կիմանայիր՝ թե նրանք զու են բռնել՝ որ գան Էրևան չափմիշ անեն, տանին։ Ձի քշելիս սուր գտակների ծերը բռանց էր էրևում։ Էնպես գիտես՝ թե ամեն մեկի գլխից մեկ մեծ մահրամա կապած՝ ծերը մախսուս բաց թողած ըլի՝ որ քամու հետ խաղ անի,[238] ու ամեն մեկը մեկ աժդըհա ըլեին՝ էնպես էր քամին նրանց ծոցը մտել, շորերը լենացրել ու չափ քցելիս՝ ձիու վրիցը տանում։ Լավ պարզ երևում էր, որ էս էկողները ո՛չ թվանք ունեին, ո՛չ թուր, ո՛չ ջիրիդ։ Հենց ձիաները բաց էին թողել ու իրար եդևից դարիվեր, դարիդուս քշում։ Տեսնողը մնում էր սառած՝ թե ինչպես են նրանք սիրտ անում՝ էն սուր սարի ծերիցը դարիվեր էնպես չափ քցում, որ մարդ ոտով չի կարող վազել, էնպես[239] դիբ ա էն սարը։ Փոքր ժամանակից ետո բոլորն էլ գյում էլան ու ընկան Դալմեքանց ձորերի ու բաղերի մեջը։ Ամենն էլ ուզում էին իմանալ՝ թե էս զարմանալի ճամփորթները ո՞վ պետք է ըլեին։ Կարծեմ, որ մինչև չասեմ, դու էլ չե՛ս իմանալ։ Մեր երկրացոնց աչքը էնպես սուր ա, որ շատ հեռու տեղից ղարալթուն՝ իր շարժմունքիցը կարելի ա ճանաչել, բայց էս միջոցին՝ հենց բռնիր բոլորի աչքը կապվել էր։

Կես սհաթ չքաշեց, գյորխանեքանց կողմիցը վեղարների սուր սուր ծերերը հայտնի ցույց տվեց՝ որ էն Ուչթափալարի ղոչաղ ձի խաղացողները՝ մեր սուրբ Աթոռից էկող եպիսկոպոս, վարդապետներն էին, որ էսպես հանդիսավոր օրերը միշտ պետք է գային, լավ լավ փեշքաշներ բերեին ու Երևանի Սարդարի խաների խաթրը առնեին, տոնը շնորհավորեին ու իրանց ծառայությունը ցույց տային՝ որ նրա աչքը մեր ազգի ու մեր աթոռի վրա քաղցր ըլեր։ Քյահլան ձիանոնց վրա նստած փոքրավոր տիրացուքը ու թվանքչիքը եդևներին քցած՝ մեկի ձեռին գավազանը բարձր բռնած, մյուսները՝ որը առաջ էր վազում՝ որ ճանապարհ բաց անի, տեղ պատրաստի, որը աչքը՝ իր մեծավորի աչքին քցած՝ մտիկ էր անում, որ նրա հրամանը կատարի։ Կոնդի, Շհարի տերտերն էլ որ տիրացուվով, խաչով, խաչփառով սաղ օրը բերդի մոտին չորացել՝ սպասում էին, որ նրանց առոք, փառոք տուն բերեն։ Էնքան ահ ու դող էին քաշել անցկենող անհավատների ձեռիցը, որ թուքըները բերնըներումը սառել էր։ Ամեն անց կենող մեկ բան էր ասում, որը մատներն էր իրար վրա դնում խաչաձև՝ ու ուշունց տալիս, որը շարականի ձևով բան էր ասում ու տերտերների վրա ծիծաղում, որը մուռտառ բերնով ձեն էր տալիս՝ «քեշիշ–բելա իշ» (տերտերն էլ էսպես բան), բազի ախունդ, կամ թաջիր էլ անցկենալիս՝ աչքերն առաջը քցած՝ էնպես մեկ խորդ[240] ձենով տակնըհանց նրանց վրա քիթ ու պռունկը հավաքում՝ խոժոռած, քափը բերանը կոխած՝ մտիկ էր տալիս՝ որ թե հնար լիներ՝ կուզեր որ հենց էն րոպեին, նրանց արինը ծծի։ Էս էր, որ հենց էս օր էլ շատ եկեղեցու սրբերին՝ որի աչքն ա հանած, որի բերանն ա քերած, որի կես երեսը պոկած, շատ եկեղեցու գլուխը քանդած, դռները ու սեղանը խարաբ ա, շատի միջում ոչխարի տարթը մեկ գազ բարձրացել, սեղան ու դուռը ծածկել ա։ Ամեն ծունր դնողի հոգին էրում, խորովում են, որ միտք ա անում՝ թե որ անշունչ պատկերների կամ քարերի գլխին էս օյինն են բերել, կենդանի Քրիստոնեից հալը ի՞նչ կըլեր։ — Անտեր երկրի, ազգի կամ մարդի ցավն ախր ո՞վ կքաշի, թե ինքը չըքաշի։

Եպիսկոպոսին տեսան թե չէ, խեղճ տերտերները դողդողալով ամենը մեկ պուճախից դուս էկան շուրջառները քցեցին, տիրացուքը շապիկ հաքան, խաչփառները բարձրացրին, գտակները վերցրին,— նրան խոր գլուխ տվին, նա էլ մեկ խաչակնքեց, ու էսպես առոք, փառոք, շարական ասելով՝ էրեսները դեպի Անապատը շուռ տվին, ուր տեղ որ Երևանու առաջնորդը կենում ա։ Էս պարտավորությունը ամեն ժամանակ պետք էր կատարած, երբ մեկ եպիսկոպոս կամ նվիրակ՝ մեկ քաղաք մտներ։ Շատ անգամ բոլոր խալխն էլ՝ իր գործը թողած՝ առաջ էր վազում՝ որ իր սրտի մուրազն առնի ու էկողի սուրբ ձեռը, յա փեշը համբուրի ու օրհնությունն առնի, էնպես պատահում էլ էր՝ որ խեղճ եպիսկոպոսը երկար ճամփիցը, շոքիցը բեզարած՝ չէ՛ր կարում, որ էնքան երկար կանգնի ու ձեռները լիզել տա, խաչն առնում, խաչակնքում էր, ու շտապով ձիուն զոռ անում, որ գնա նրանց ձեռիցը պռծնի, ու կարոտ ժողովուրդը եդևիցը կանգնած՝ մտիկ էր տալիս, երեսին խաչ հանում ու նրա աղոթքը խնդրում։ Բայց ափսո՛ս որ հիմիկ լուսավորությունը նրանց աչքը քիչ քիչ բաց ա անում, ու վարդապետի անուն լսելիս՝ ուզում են՝ որ գլուխ առնին, կորչին։ Հավատը լավ բան ա, քանի որ մարդ դեռ երեխա ա, մեծանում ա թե չէ, շատ բան լսելով, տեսնելով՝ մարդ քանի կենում ա, հովանում ա։ Քանի կարող ես, մարդի հետ ուղիղ ճամփով գնա, թե չէ որ աչքը բաց էլավ, քո ծըռնությունը իմացավ, էն ժամանակը մատներդ էլ ճրագ շինի, վառի, նա էլ իր ասածը կանի ու քեզ չի հավատալ։

Մեր եպիսկոպոսունքն էլ խոր հոգոց հանելով՝ մեկ աչքները քցեցին Մեչըդի կողմը ու անսաս գնացին Անապատը, ուր Քեդխուդեք, իշխանք էկան հավաքվեցան, ձեռըները համբուրեցին, օթախը ներս գնացին, եպիսկոպոսունքն էլ չաքմեքը հանեցին, շորըները փոխեցին, վեղարի ծերը ետ քաշեցին, իրանք նստեցին խալըչի վրա, նրանք էլ իրանց առաջին բոլերեշուրջը, վարդապետ, տիրացու, փոքրավորը ոտի վրա կանգնած իշխանների համար արաղ, մազա բերին, թվանքչիքը ձիանոնց հոգսը հոգացին, ու էսպես ամեն մարդ սկսեց իր գործքը կատարել։ «Ծառա եմ աջիդ, սկսեց մեկը բերանը բաց անել, ինչպե՞ս ա մեր հոգևոր տիրոնչ քեֆը, ջանը սա՞ղ ա, դամաղը չա՞ղ ա, լավ դռի՞ ա, թե ոտից, ձեռից ընկել ա։ Աստված նրան իր թախտին հաստատ պահի․ նրա սուրբ աղոթքը մեր գլխիցը անպակաս ըլի։ Քանի որ նրա շունչը կա, Աստված մեր ռըզղը կհասցնի։ Մեկ աթոռ ունինք, մեկ էլ մեկ հոգևոր տեր, էլ հո ուրիշ բան էս աշխարքումը չունինք։ Գիշեր ցերեկ մեր խնդիրքն էս ա, որ Աստված նրա կյանքը երկար անի, մեր աթոռը շեն ու հաստատ պահի․ ինչ ունենք, սուրբ աթոռին ա, որդիքներս կծախենք նրա ուղուրին»։ «Աստված ձեր հավատն օրհնի, Աստված Հայոց ազգը միշտ շեն ու պայծառ պահի, պատասխանեց եպիսկոպոսը, դուք որ կաք, սուրբ Լուսավորչու գառներն էք, ձեր յուղը պետք է ուտենք, ձեր պանիրը, ձեր կաթը, որ կշտանանք, ձեր բուրդը մեզ շոր շինենք, թե չէ՛ մերն ա, էն սև քարը․ ո՛չ թուր ունինք, որ չափմիշ անինք ո՛չ իշխանություն, որ զոռով խլենք, ինչ որ կտաք, մենք պետք է էն առնինք, ընդով յոլա գնանք։ Դուք մեզ կտաք, Աստված էլ ձեզ կտա։ Մենք էլ մեր մեղավոր բերնովը գիշեր ցերեկ Աստված կաղաչենք, որ դուք միշտ բախտավոր լինիք ձեր մինը հազար ըլի»։— «Հայր սուրբ, զլխիդ ղուրբան․ լավ ես հրամանք անում, ամա ի՞նչ անես, որ մինչև բանը բանին հասնում ա, դանակն ոսկոռին դեմ ա ըլում,[241] էն դհիցը մեկը գլուխը բարձրացրեց, ուսերը քաշեց ու ասեց։ Մենք էլ գիտենք, որ խաչն էլ ա մերը, ավետարանն էլ, մենք էլ գիտենք, որ տասներկու խաչապաշտի գլուխը Հայն ա, Հայի ժամի արարողությունը, շարականը, պասը, Հայի մեռոնը ու հավատամքը մեկ ազգ էլ ա չունի, ամա էս անօրենները մեզ հավատից էլ են քցել, հալից էլ․ աղչիկ են տեսնում, քաշում են, մալ են տեսնում, խլում․ մեզ էլ կրակն են դրել՝ սաղ սաղ էրում են, թե մեկ խոսք էլ ասում ես, գլխիդ հազար բռունցկ են խփում, տունդ էլ որ քանդեն, ձեն չի պետք է տաս, հոգիդ ուզեն, պտի տաս, ու էլի մեր միսն են ուտում․ սրա չարեն ի՞նչ կըլի․ ո՜վ ասես, մեզ ա թագում, տեղիցը վեր կենողը մեր գլխին ա ոտը բարձրացնում, լավ կըլի, որ մեկ օր գնանք ջուրը թափինք, պրծնինք, էս հո օր չի, որ մենք քաշում ենք, մնացել ենք եթըմի պես շլինքներս ծռած, ախր սրա վերջն ի՞նչ պետք է ըլի։ Ախր գիր չէ՞ք բաց արել, գիրն ի՞նչ ա ասում, էս աշխարհը քանի՞ տարի էլ պետք է մնա․ վախտը եկել չի, որ մեր Գաբրիելյան փողը փչեր, աշխարքս հայլու պես դզվեր, որ մեկ ասեղը մեկ օրվա ճամփից տեսնեինք՝ աճուճ պաճուճը, Եղյա Մարգարեն գային, մեր սուրբ Էջմիածինը ու սուրբ Երուսաղեմը մնար, էս անհավատ անօրենները սատկեին, կորչեին ու մենք սկսեինք երկնքի փառքը վայելել։ Ախր աթադան, բաբադան էսպես ենք լսել, թե Աստված մեր Լուսավորչուն որ էնպես չարչարեց, տասնըչորս տանջանք տալ տվեց, տասնըչորս տարի Խոր Վիրապումը պահեց, մեր խաթեր էնպես արավ, որ մենք էլ չարչարվինք, տանջվինք, էլ էս աշխարքին թամահ չանենք՝ որ պարզերես գնանք Աստծու մոտ ու երկնային թագավորությունը վայելենք։ Ախ ինչ կրլեր, որ էս օրը մեկ շուտով գար ու մեր աչքն էլ լիս տեսներ։ Ի՞նչ ենք անում երկրի թագավորությունը՝ որ անցավոր ա, երկնքինը թաքլի ստանանք, էն ժամանակը թո՛ղ հիմիկվան թագավոր, կայսր տեսնին մեզ, ու ամաչին, մեր գլխին թագ տեսնին լուսեղեն, իրանց գլուխը բաց։ Էս խաչի թշնամի անօրենները հո մեր հոգին ախր հանեցին, ի՞նչ կըլի՝ ո՛ր մեկ օր առաջ կոտորվինք, պրծնինք, մալըներս էլ իրանց մնա, մարմիններս էլ, թաքըլի մենք էն դինումը մեր մուրազն առնինք։ Տերտերներն էլ են գիր բաց անում, ամա նրանց ասածը ո՞վ մեկ չվանի կդնի, սուրբ աթոռը էնտեղ էլած տեղը նրանց մուննաթը ընչի՞ պետք է ընկնինք։—

Ասա է՛, ծառա եմ քո սուրբ աջիդ, մենք ձեր ոտի հողն ենք, ձեր ոտը մեր գլուխը, ձեր ոտը շատ գիտի քանց մեր գլուխը։ Մենք որ կանք, սարի հայվան ենք, առավոտը վեր ենք կենում, երեսներիս խաչ հանում, գնում մեր բանը։ Գիրն էլ ա ձեր ձեռին՝ գրի բալանիքն էլ։ Ձեր մեկ մազը շատ գիտե, քանց մեր ամենի գլուխը։ Աշխարհի վերջին նայելով՝ մերը մեզ հասավ, մեր պապերը ախ ոխ քաշելով՝ գլխըները վեր դրին, վախենում ենք, թե մեզ էլ էն օրը հասնի, մենք էլ չտեսնենք։ Ասում են՝ թե ընչանք աշխարքս չվերջանա, մեր ազգին ոչ թագավորություն կըլի, ոչ թախթ, հենց էսպես պետք է չարչարվինք. ղորդն ու սուտը Աստված գիտե, էսպես ենք լսել․ լավ արիններս էլ եռ ա գալիս, լավ սիրտ էլ ունինք, որ մեր դուշմանի հախիցը վեր գանք, մեկ Հայ տեղն ընկած վախտը՝ տասը Թուրքի տակն ա դնում, ղորդ ա, նրանք պաս չեն պահում, միշտ եղ ու կարաք են ուտում, մենք շատ խոտով ցամաք հացով, ու բանջարով ենք մեր օրը անց կացնում, ամա մեր հավատի զորությունը շատ ա․ փիր ըլին սրբերը, մեր սուրբ Գեղարթը, մեկ բան ըլելիս, կամ ղոնշուն գնալիս՝ մեր մի Հայը շատ անգամ որ մեկ փչի՝ տասը տաճիկ գյում կըլին, մեկ որ մատով տա, տասը բանհոգի կըլին․ Հայի փիրն Աստված օրհնի։ Ամա ի՞նչ անենք որ մեզ հրաման չկա թուր բանացնել․ Քրիստոս ինքը Պետրոսի ձեռիցը թուրն առավ՝ որ Քրիստոնյա ազգը թրից ձեռք վերցնի։ Մեր Լուսավորչուն էլ էնքան չարչարելիս՝ հրաման չտվավ որ թուր առնի։ Քրիստոնեի թուրը — աղոթքը ժամը, պատարագն ա։— Ա՜խ ընչի՞ թող ժամ, պատարագն էլ ըլին, ամա թրի փիրն օրհնած ա. թուր որ չես խփում, գլուխդ կտրում, օղլուշաղդ եսիր են տանում․ սիրելի՝ թուրն իր տեղը, աղոթքն իր․ թրով թշնամուդ հախիցն արի, աղոթքով հոգիդ մաքրի․ Աստված հեչ խռովիլ ու բարկանալ չի՛։ Աստված մարդիս ստեղծեց, որ լավ օր քաշի, իր գլուխը պահի, ուրըշի ձեռին գերի չմնա. իմացա՞ր։ «Քրիստոս Տերն մեր՝ սիրելիք՝ եթե կամենար՝ որ իր սուրբ անօրինությունը հեշտությամբ անց կենար, ու ինքը չչարչարվեր, չխաչվեր, էլ չէ՛ր գալ էս փուչ աշխարքը ու մարմին առնիլ։ Մեկ որ ասել էր ամեն բան թամամ կըլեր։ Ամա չէ․ Ադամա մեղքը մնացել էր մեզ վրա, մինչև էն մեղքը չջնջվեր, մեզ ազատություն չէ՛ր ըլիլ։ Ինքն Տերն մեր եկավ մեր մեջը, մեր արինը ու մարմինն առավ, որ մեզ օրինակ լինի, թե ով կամենում ա երկնային փառացը արժանի ըլի, ընչանք չի չարչարվի, չի տանջվի, իր գլուխը մահու չտա, Աստծո սուրբ տեսուն չի կարող արժանանալ։ Որ ո՛չ առնուցու զխաչ և եկեսցէ զկնի իմ, որ ո՛չ թողցէ զհայր, զմայր, զկին, զորդիս, չէ՛ ինձ արժանի։ Յարիցեն ազգ յազգի վրայ, թագաւորութիւն թագաւորութեան վրայ, նեղեսցին, տանջեսցին զձեզ վասն իմ, այլ դուք ուրախ լերո՛ւք, զի վարձք ձեր բազում են յերկինս և մազ մի ի գլխոյ ձերմէ ո՛չ կորիցէ առանց հօր իմոյ՝ որ յերկինս է։ Մարգարեք, առաքյալք սուրբը էնպես չարչարվեցան, իրանց արինը թափեցին, որ այժմ Աստծո այսկողմյան դասումը նստած իրանց վարձքը ստացել, փառավորվել, երկնային ուրախությունը վայելում են։ Մեզպես մեղավոր անարժան մարդիկը ի՞նչ հաղդ ունինք, որ Աստծո սուրբ կամացը ընդդիմանանք՝ էդպես բան պետք է մտքըներովս էլ չի՛ անց կենա, ո՜ւր թե մնա բերնով ասիլ։

«Թե իմանաք մեր գլուխն ինչ են բերում էս անօրենները․ դուք հենց ձերն էք ասում։ Ամեն մեկ բեկ, մեկ խան սուրբ Աթոռը գալիս, մեզ շիշն ա դնում, էրում․ ո՛չ հաց ու ջուրն ա նրանց փորը կշտացնում, ո՛չ փեշքաշն ա նրանց աչքը կշտացնում․ շափթով նստում են մեզ վրա, ինչ որ ուզում են տալիս ենք, էլի ռազի չեն։ Սարդարը կամ Հասան խանը գալիս, հո երկինքը մեր գլխին փուլ ա գալիս, աշխարքն աշխարքով դիպչում։ Էլ շունը տերը չի՛ ճանաչում, էնքան գել են վրա թափում մեր վրա։ Քչիցը, քչիցը ամեն մեկ գալիս, չորս հինգ հարյուր խան, բեկ, ծառա, մեհտար, աշչի, ղայլանչի, ղուշչի, երկու էնքան էլ ձի, ջորի, ուղտ, բարխանա հետըները քցած, գալիս են մտնում վանքը։ Ինչ օր որ նրանց ոտը մեզ մոտ պետք է մտնի, հացըներս էլ ա հարամ ըլում, ժամըներս էլ։ Սաղ որը՝ յա ժամի ծերին, յա ճանապարհի մեջտեղը՝ շոքում, անձրևում, թոզում պետք է կանգնիլ՝ մտիկ անիլ, թե երբ նրանց ծերը դուս կդա։ Իրեք, չորս եպիսկոպոս պետք է առաջ գնա, բոլոր միաբանությունը դուս ա գալիս՝ մեկ կես վերստ տեղ էլ առաջ գնում՝ գլխաբաց, խաչով՝ խաչփառով, շուրջառով, բուրվառով, շարական ասելով նրանց ներս բերում։ Շատ անգամ վանքի հայաթը մտնելիս՝ պետք է զառ ճոթից փիանդազ քցած՝ որ էս անօրենի ոտը խերով ըլի։ Փիանդազը ֆառաշների փայն ա։ Էսպես գալիս են վանքը լցվում, վեհարան, խուց, Ղազարապատ ասես, էլ տեղ չի մնում. ասեղ՝ որ քցես, գետինը չի ընկնիլ։ Հալա Սարդարի, Խաների սիրտը փեշքաշներով, փողով առնում ենք, ու Կաթողիկոս, եպիսկոպոս գիշեր ցերեկ գլխըներովը պտիտ գալիս՝ որ մեկ վնաս չի հասնի, ամա <ինչ որ մեր> խեղճ միաբանի ու մեր նոքարների գլխին <ա գալիս, դուշմանդ չտեսնի>։ Փետի, թրի առաջ արած, սաղ օրը՝ ուշունց տալով, ծեծելով, հազար մեկ բան են ուզում, յա ձիանց տեղն ու խոռակը լավ չի, յա իրանց սրտի ուզածը բանի պետքը չի՛, մեր ձիաններն էլ դուս անում, տավարն էլ, խոզերին հո որտեղ հասնում են, էնտեղ թրատում, ախր խոզի թշնամի են. բաս ի՞նչ կըլի մեր էփված հացը, կամ ձեռ տված բանը հարամ ա, իրանք են ամպարը մտնում, մառանը մտնում ու ինչ սրտըներն ուզում ա, իրանց ձեռովը վերցնում։ Էսպես մոյդա ասես, ղարաչի, քյամանչի, սազանդար սաղ գիշերը որը պար ա գալիս, որը ֆալ ա բաց անում, որը բերնին զոռ տալիս՝ որ էս անիրավի սիրտը շահվի, գինի խմիլն էլ հո նոր են սովորել՝ էլ ի՞նչն ա պակաս։ Աստված ոչ շհանց տա, մենք էլ ձեռըներս դոշըներիս պետք է սաղ գիշերը նրա առաջին կամ չոքենք, կամ կանգնինք, որ քեֆը տեղը գա։ Էսպես ընչանք նրանց մեր հասարիցը դուս ենք ուղարկում, մերը մեզ ա հասնում։ Շատ անգամ վարդապետ էլ են թրատում։

Ախր մեզ որ է՛ս են անում, ձեզ ի՞նչ կանեն․ համբերությունը կյանք ա։ Կարելի ա, որ մեկ օր Աստծո ողորմության դուռը բացվի, կամ էն ա, բոլորս էլ կկոտորվինք, կամ թե չէ մեկ ճար կըլինի մեզ։ Քրիստոնեն թրով չի պետք է իր բանը յոլա տանի։ Էսպես արեց էն մեր գեղցի հիմար Աղասին էլ, որ խեղճ քանաքռցիք էնքան ջառըմա տվին, ու հալևոր հերն ու գեղի քեդխուդեքը՝ էս ա հինգ տարի ա, բանդումը քոթուկում չորանում են, ու Աստված գիտի՝ թե վերջըները ի՞նչ կըլի, ո՛չ Մելիք Սահակի խոսքը, ոչ կաթողիկոսի մեկ օգնություն չարին, ինքն էլ գժի պես սարեսար ա ընկել, չափմիշ անելով, ճամփա կտրելով, ման ա գալիս, ով ա պիտում, թե ո՞ր քարի վրա գլուխը վեր կըդնի, ու ի՞նչ տեղ ղշերոց, գիլերոց կըլի։

Չէ՛, չէ՛, սիրելիք՝ քանի կարանք մեր գլուխը պահենք, հա կասեն, հա ասենք, չէ՛ կասեն, չէ ասենք, մինչև տեսնենք՝ թե բանն ի՞նչ տեղ կըհասնի։ Ասում են թե Ռսները էկել, Աբարան են հասել, ով ա խաբար, բալքի մեկ ումուդ ըլի․ Աստված նրանց թուրը կտրուկ անի։ Թե մեկ նրանց ոտը էստեղ կըմտնի, էն ժամանակը թող մեզ էլ տանին, մատաղ անին։— [242]Իրիգնաժամի զանգակը տվին, գնանք աղոթք անենք, հլա շատ կխոսանք։—Ա՜յ տղա, վեղարս տո՛ւր, մաշիքս դի՛ր»։

Իսկույն տիրացուն մաշիքը դրեց առաջին, մեկ սարկավագ էլ փիլոնը վերցրեց, տերտերներն էլ փիլոնները ուսըներին դռանը էնքան կանգնել մտիկ էին արել՝ որ աչքըները ջուր էր կտրվել։ Եպիսկոպոսը դուս էկավ թե չէ՝ երկու կարգ դուսն փիլոնները քցեցին ու էսպես հանդեսով տիրացու, սարկավագ, վարդապետ քամակին տարան ժամը․ ներս մտնելիս՝ տիրացուն հողաթափը առաջը դրեց, սարկավագը փիլոնը քցեց, մեկ տերտեր էլ խալիչեն ծալած, ձեռին բռնած՝ հենց ժամը ներս մտավ՝ խոր գլուխ տվեց, խալիչեն բաց արեց, եպիսկոպոսը սեղանի առաջին մեկ քանի խաչ հանեց ու գնաց դասումը բազմեցավ։

Հենց ժամը դեռ կես չէր էլել՝ հարայ հրոցը աշխարքը բռնեց, սար ու ձոր՝ իրարոցով ընկավ։ Թուրք[243] Սարվազ, Արախլու եկեղեցին լցվեցին. ժամ ասողների ձենը փորըներումը մնաց։ Էլ մեծի, պստիկի չի՛ մտիկ տվին, ո՛վ ջանումը ղվաթ ուներ, դուս թռավ, գլուխն առավ, կորավ, ով չէ, մնաց տեղն ու տեղը քար դառած, սառած։ Գլուխ ասես՝ որ պատռում էր, ատամ ասես՝ որ ջարդվում էր։ Անիրավ Արախլուն՝ ո՛չ ժամի էր խնայում, ո՛չ մարղի։ Թվանքի ոռքով ամեն մեկը մեկ պատի խփեցին, վրա թռան եկեղեցու ինչ զարդ, խաչ, ավետարան[244] կար, դես ու դեն տաղըթմիջ արին, շուրջառ, բուրվառ, ինչ տեղ մեկ արծաթի նշան էրևում էր, բոլոր քանդում ջախըփուրթ անում, վերցնում էին, ոտի տակ տալիս, եկեղեցու դուռ ու շեմ բռնել էին՝ որ մեկն էլա դուս չի՛ գնա. էսպես, ում վրա նոր շոր էլ կար, հանեցին, խեդճ կնանիքը հո մնացել էին փետացած։ Եպիսկոպոսը մեջ ընկավ, բռնեցին, ձեռները կապեցին, տերտերներն էկան, ամեն մեկին մեկ պատի զարկեցին ու իրանց մուռտառ ձեռովը էն սուրբ տաճարումը՝ ինչ ունեին չունեին էս խեղճ կնանիքը՝ պոկեցին, գջլեցին, գըլխի զարդ ասես, ճտի շարք, դոշի քորոց, կոճակ, շոր, լաչակ՝ բոլոր հափըշտակեցին՝ ու թրի առաջը արած ոչխարի պես դուս քշեցեն. լացի, սգի ձենը երկինքն էր հասել, բայց էս անողորմ ազգի համար հենց իմանաս քյամանչի ձեն ըլեր։− Դուս էկան եկեղեցուցը՝ Աստված ո՛չ շհանց տա. Մհառլամի ձենն էլ էր կտրվել, Հասան Հուսենին էլ, սար, ձոր ոտն էր առել՝ փախչում էր, աչք[245] առել՝ լալիս էր։ Ձորագեղի ու Կոնդի քուչեքումը ասեղ քցեիր, գետինը չէր առնիլ՝ էնքան Արախլու, Ղարափափախ, Քուրդ, Սարվազ էին լցվել, գետինը սևացրել, բերդի չորս կողմը բռնել[246] ու խեղճ խալխի դուքանները թարաշ տալիս, տնները թալանում, կրակ տալիս, չիփ չիփլախ էրեխեքանց ձեռը հորն ու մորը տալիս ու թրի, թվանքի առաջին քշում։ Քուչեքանց միջումը էրեխեքանց, հարսի ու աղչկերանց ձենը քարին լացացնում էր։ Շատը ձիու ոտի տակի էին իրանց հոգին տալիս, շատը ահիցն էին սրտապատառ ըլում, շատին էրեսի վրա էին քաշ տալիս, որի մազերիցն էին ձիու եդևիցը սուրութմիշ անում.[247] էն օրը գնա, ո՛չ եդ գա, ինչ Երևանի հալն էր։ Շատ հեր, շատ տղամարդ կամ հանդումն էր, կամ բաղումը, կամ ուրիշ տեղ, ու չէ՛ր իմացել՝ թե կրակ ա գալու իր տան ու աշխարքի վրա։ Նորագեղի դուզը, կարմնջի ճամփեն, Կուզեռան դոշը ձիավորով խլխլում էր։ Մեկի տեղակ հազարն էին դուս թափել որ գնան, խեղճ գեղըցոնցն էլ էս ավետիքը տան։ Ղուշը որ ճամփովն անց էր կենում, վեր էին քցում, ու թեբռում, մարդ չէր կարում տեղիցը եռա։ Էսպես որը ունևոր էր, կամ ջահել, տարան բերդն ածեցին, որը հալևոր էր կամ աղքատ՝ ծեծելով, ջարդելով հենց էն հադաղին քաղաքիցը դուս քշեցին, որ տանեն գեղըցոնց հետ խառնեն։ Երանի նրան՝ որ մեկ սել, ձի, կով, եզը կամ մեկ էշ ուներ։ Էնքան կարացին, որ մեկ քանի կարպետ, խալիչա, յորղան, դոշակ, աման, մի քիչ ալիր, կամ չալթուկ՝ վերցրին՝ որ անձրևի տակին ու սովի ձեռիցը մյուս օրը չմեռնին։ Բայց քաղաքումը շատը ո՛չ գրաստ ուներ, ո՛չ մարդ, սել հո լսված չի։ Անիրավ թշնամին էս էլ չէր թողում վերցնեն, ինչ ուտելիք կար, ձուկն ասես, պանիր, եղ, հաց, գինի, բոլոր տան թադարեքը կամ ջարդում, դեն էին ածում, կամ էրում, ջուրը քցում, տնները կրակ տալիս, որ շուտով դուս գան, քոչին։ Եկեղեցքանց, տների, ջաղացների դռները հենց մնացին էնպես բաց։ Տանող տանողի էր, քաշող քաշողի. շունը տերը չէ՛ր ճանաչում։ Շատ ողորմելի մեր երկու հոգի, շունչը բերնին դեմ առած՝ մեկ երեխա ծծին ուներ բռնած, մեկը քամակին կապած՝ որի էլ ձեռիցը բռնած, հազար տեղ չոքում, հոգին ուզում էր տա. չէ՛ր գիտում՝ թե իր գլուխը լաց ըլի, թե ողորմելի երեխեքանց ձենը կտրի, որ սոված, ծարավ ոտովն էին փաթաթվում, ճտովն էին ընկնում՝ որ իրանց մեկ կտոր հաց տա։ Շատ հեր մեկի տեղ երկու երեխա ուներ շալակած ու սրանց հետ էլ խալիչա ասես, խուրջին ասես՝ ուսը քցած՝ դեմը գնում էր՝ դեմը լալիս, ու բեզարելիս՝ որ ուզում էր փոքր շունչ առնի, թրի ոռքը, յա թվանքի լուլեն էին աչքը բուռը քցում, որ վազի, եդ չմնա։ Որի հերն էր մերձիմահ տանը մնացել ընկած, որի հարսը ծննդկան պառկած, որի երեխեն օրորոցումը, տեսնողի սիրտը կրակ էր ընկնում, բայց անողորմ ղզլբաշի թուրը, կամ արինաթաթախ ձեռը ո՛չ հեր էր հարցնում, ո՛չ հիվանդ. որին քարով էին սպանում, որին թրով, որի ոտիցը բռնում, ջուրը քցում, որ մնացողները ձեռք վերցնեն, գնան։ Անգետ, հայվան շները շատ էին ցավում, կսկծում էս դառը տեսարանի վրա, քանց բանական մարդիկը։ Ա՜խ, ո՛վ կարե էն ողբը, է՛ն կսկիծը, էն սուգը պատմել, ինչ որ էս ողորմելի խալխը քաշում էին։ Մարդի սիրտ պատռում ա, բայց երկինք, գետինք փակվել, մեկ փուլ էլ չէին գալիս, որ բոլորը տակով անեն պրծացնեն։

Ինչ որ գեղըցոնց հալն էր՝ Աստված հեռու տանի։ Տավարը հանդումը մեաց, մալը չոլումը։ Ում ձեռը հասավ, էնքան արեց՝ որ արաբեն լծեց՝ էրեխեքը մեջն ածեց, մեկ քանի փալաս փուլուս էլ վրեն դրեց, ու լալով, աղի արտասունքով ճամփա ընկավ։ Տուն, տեղ, բաղ, մասիլ՝ մնացին Աստծո ապով։ Հերը որդուն ուրացել էր, բայց էլի էս ողորմելի գեղըցիք էին՝ որ բազի քաղաքացու երեխա, օղլուշաղ, բարգ իրանց սելումն էին դնում, կամ նրանց հիվանդներին տերություն անում։ Չունքի լավ, օսալ էլի սրանք գրաստ, ուտելիք, տավար ունեին. ու ինչքան ձեռըներիցը գալիս էր՝ նրանց քոմակ էին անում։ Շատ ողորմելի հերնըմեր հենց ճամփին՝ սովամահ ծծկեր երեխեքը երկու օր, երեք օր ձեռներին պահում, ուզում էին որ մեկ էնպես տեղ՝ հողի տակովն անեն, որ բալքի թե գազան չդիպչի, ու իրանք էլի էդ գան, իրանց ջրատար մեռելի ոսկոռները հանեն, ու կրկին թաղեն, ճարըները կտրած, կամ ջուրն էին քցում, կամ մեկ քարի տակ դնում, իրանք էլ վրեն էրվում, խորովվում, ու մյուս օրը լալով, կիսամահ ճամփու ընկնում։ Շատ[248] հղի մեր հենց ճանապարհին կամ մեռած էր ծնում իր ինն ամսվա դառը ցավով պահած երեխեն, կամ թե չէ սաղ էլ որ ըլում էր, բարուրում, ուզում էր՝ որ կամ ինքն էլ մեռնի, կամ էրեխին հետը տանի, բայց անաստված ղզլբաշի թրի բերանը երկուսն ի միասին էր կտրատում, կամ բարուրը ձեռիցը առնում, կամ սպանում, կամ ջուրը քցում, կամ քարին տալիս, փչացնում։ Շատ հալևոր կամ պառավ՝ էլ որ կարողություն չէր ունենում, որ ոտը առաջ փոխի, մեկ քարի տակի նստում էր՝ որ բալքի թե գազանք գան, նրանց ուտեն, կտրատեն, գլխները բաց էին անում, լալիս, իրանց որդոցը օրհնում ու բարի ճանապարհ խնդրում, ու Արախլվի ոտներն ընկնում՝ որ իրանց էնտեղ թողի՝ հենց խոսքը բերններումն էին թրախորով լինում։ Էլ ո՛չ որդու ձեն էին լսում, ո՛չ թոռի։ Շատ որդի իր հալևոր հորը կամ մորը, շատ փեսա իր հարսին, կամ աները, շատ ախպեր իր քվորը՝ շատ ծնող իր երեխեքը՝[249] տեսնելով՝ թե էլ ջան չունեն՝ որ[250] շարժին՝[251] հենց որ շալակում, ուզում էին՝ կամ իրանք էլ մեռնին, կամ նրանց չթողան, մեկ էլ էն էին տեսնում, որ քամակները թեթևացավ, ու իրանց քաղցր բեռան արինը շլնքովը վեր թափեց։ Շատի բախտն էնքան բանում էր՝ որ թուրն իրանց էլ էր հետը տանում։ Բայց ա՜խ, ղորդ ա իրանք պռծնում էին, ամա իրանց քոռփա էրեխեքանց ցավը ով պետք է քաշեր։ Կամ անիրավ Տաճիկներն էին զավթում, կամ էստեղ էնտեղ սովամահ ըլում։ Բոբիկ ոտները քարերն էին ճղել, բաց գլխները արեգակն էրում խորովում։ Շատ մոր էրեխեն գրկից խլում, կտրատում էին՝ որ ծանր չգնա։ Ով երկինքը աչքը քցած՝ հանդարտ մտիկ էր տալիս, երկիրը բերանը փակ՝ ում տալիս էին՝ դեն էր քցում, ու մեկ բուռը հողի էլ ա չէ՛ր արժան տեսնում, վա՜յ նրան՝ թե որ կամ սելի ակն էր կոտրվում, կամ ձին սովի ձեռիցը բեզարում, կամ գրաստը ծարավիցը, շոքիցը թուլանում, վեր ընկնում, կամ իրան էլ անասնի հետ էին սպանում, կամ սել, մանր էրեխեք միջումը վեր ընկած, կամ քնած թողում, ու տիրոնչը թրածեծ անելով, առաջ քշում. ջանն ազիզ ա, բայց շատը գլուխը սելի վրա էր դնում, կտրիլ տալիս, մեռնում՝ որ իր ողորմելի զավակները չոլումը չթողա։ Ա՜խ, սիրտս արին ա դառնում, ձեռներս դող ընկնում, աչքերս սևանում, երանի նրան՝ որ էսպես բան ո՛չ տեսել ա, ոչ լսել. բայց մեր ողորմելի ազգը հազար անգամ ա տեսել։ Քար չկա մեր երկրումը՝ որ Հայի արին չըլի տեսած։ Ա՜խ՝ սիրելի Հայ՝ էս բանը լսելիս՝ ինչ ունիս, տուր, որ քո ազգը քիչ քիչ մեկ լավ օր քաշի։ Սրանք են՝ որ դռնե դուռը ման են գալիս ու ողորմություն են խնդրում՝ որ գնան իրանց գերիքն ազատեն։ Որդուտ նայի՛ր, Աստծուն փառք տո՛ւր՝ որ քո առաջին խաղում են, ու քո դուռն էկողի ցավն իմացի՛ր, որ տանից, տեղից ընկած՝ քեզ ա ապավինել։

Նրանց ուտելիքն էր՝ խոտը, ծառերի կեղևը, թուփը, կամ իրանց սատկած տավարի միսը, չունքի մորթել չէ՛ր կարելի էսպես ժամանակին։ Մեկ արտ ռաստ գալիս, մեկ խարաբա գեղ մտնելիս՝ էնպես իմանում էին՝ թե դրախտն են գնում, չունքի լավ օսալ էլ մեկ բուռը ցորեն, կամ գարի ճարում էին, ու շատ անգամ հենց էնպես բովում, բոխվում, աղանձում ուտում, աղը հո ղհաթ էր։ Էսպես էին քոչում, իրանց կյանքն անցկացնում, չունքի ղալաբանզլղ էր ու իմացել էին թե Ռուսը գալիս ա, ուզում էին՝ թե երկիրը կորչի, բալքյամ ռըհաթն էլ ա չկորչի, որ տանեն Թեհրան, իրանց ծառայեցնեն, կամ թուրքացնեն, կամ հողի հետ հավասար անեն։ Ա՜խ, ա՜խ, հոգիս դուս ա գալիս, ընչի՞ հին դարդերս էլի նորոգեցի, ընչի՞ էս բանին ձեռք տվի։−

Էսպես տասը տասնը հինգ օր քաշեց՝ որ Երևանու էլլիզը կես վե կես էլած՝ ծեծված, ջարդված, կտրված՝ սոված, ծարավ՝ որը Քրդի ձեռը՝[252] որը Ղարափափախին եսիր գնացած՝ կեսը Ղարսա հողը մտան, կեսը Մասսա սարի էն կողմն անց կացան ու Բայազիդ գնացին, բայց ո՞ւմ մոտ, ո՞ւմ տունը, Աստված ո՛չ գիտե։ Էջմիածնա միաբանքն էլ ցրվեցան՝ առաջին եպիսկոպոսքը Եփրեմ, Հովհաննես՝ այժմյան կաթողիկոսը և այլք վանքի զարդն առան ու էկան բերդը։[253] Հինգ օր քաշեց՝ մինչև Թուրքի Մհասիլը բոլորին ցրվեց։ Գրքատուն, ամբար՝ որը դարտակեցին, որը փակեցին, երկու հարյուր ջանիցը հինգ հոգի չմնացին՝ որ սուրբ տաճարին էլ ա պահպանություն անեն՝ էն էլ ծերացած, ոտից ձեռից ընկած վարդապետք էին, որ լավ համարեցին էնդեղ իրանց գլուխը վեր դնեն,[254] որտեղ էնքան տարի ծառայել էին, քանց աշխարքն աշխար ընկնին[255] և ճամփին մեռնին։ Արախլուն սկսեց բուն դնիլ։

Բազի խեղճ մարդիկ էլ՝ որ օղլուշաղը ուրըշին պահ էին տվել ու ճամփի դարձել, կամ բազի ախպեր իր էրեխեքը ախպորը հանձնել ու ինքը եդ փախել էկել՝ որ համ իր բաղերին ու հանդին, համ իր հարևանների՝ օրոն անի, ցերեկը կամ փշերի տակին, կամ քարափներումը էին տափ կենում, ու գիշերը մութը գետինն առնելիս, ոտ ու շփլթուն կտրվելիս դուս գալիս, հանդ ու բաղ ջրում՝ որ չի չորանան. ընչանք կուչ ու ձիք էին արել ու իրանց, սև օրը լաց էլել՝ որ ջաններումն էլ հալ չէ՛ր մնացել։ Շատը էնպես իմանալով՝ թե ոտը խաղաղվել ա, հենց դուս էին գալիս, իսկույն հարամու ձեռ ընկնում. գլուխը դառել էր մեկ սոխի գլուխ՝ ինչպես որ ասում են. էլ ձոր չէ՛ր մնացել, էլ սար չէր մնացել՝ բոլոր հարամով լցվել էր, ղուշը երկնքիցը վեր էին բերում. օդը ապականվել էր ջամդաքի հոտով ու հարամու ղշերը՝ աշխարքի որ տակիցն ասես՝ էստեղ էին հավաքվել՝ որ իրանց քեֆն անեն։ Ջուր ասես՝ մարդ էր բերում, քամի ասես՝ մարդահոտ. քար չըկար՝ որ արինաթաթախ չըլեր էլած։ Երկինքը պելացել՝ մտիկ էր անում, թե տեսնի, ինչքան չարություն մարդ կարա անել՝ որ եդո նրա պատիժը տա։

Էս ժամանակին էր Հունիսի −ին 1825-ին՝ որ արինակեր Հասան Խանը, Սարդարի փոքր ախպերը՝ որ հազար անմեղ գլուխ կերել, հազար տուն քանդել, քաղաք, գեղ[256] ավերել, Ղարս ու Բայազիդ հինգ վեց անգամ ոտի տակ տվել, Արզրումա Սարասկյարին խղճացրել՝ աշխարհ ձեռին զվիրն էր բերել, ոտը բարձրացրեց՝ որ գնա՝ Պետերբուրգն էլ առնի, ավերի, Թիֆլիզու սիրուն օղլուշաղը իրան գազան զորացը մատաղ անի, հրամայեց Նազի խանին՝ որ իր Ղարափափախները[257] ու Մսկլուն վերցնի գնա Ղազախու զախու բերանը բռնի, Քրդերի գլխավոր Օքյուզ Աղին ղրկեց Ղարսա սնըռը, ու ինքը իր սարվազներովը, ղոնշունովը գնաց Ապարան՝ որ Փամբակու վրովը, ֆռսանդ ճարածին պես՝ Ռուսի սահմանը անց կենա։ Բերդերը բոլոր ղայիմացրին Երևանումն ու Սարդարաբադումը՝ որքան հարկավոր էր՝ զորք ու ջաբախանա թողին ու մնացածը հետըները վերցրին։

Ով էս սհաթը Երևան էր մտել հենց կիմանար՝ թե ջրհեղեղը նոր ա էկել, աշխարքս քանդել։ Ապարան դառել էր ղասաբխանա։ Օր չէր ըլում, որ սարից, չոլից մարդ չի բռնեն ու Հասան խանի առաջը չբերեն։ Ամեն գլուխ բերող՝ նրա աջու ձեռն էր դառնում, փեշքաշի տուտը Ղարս էր հասել։ Առանց մարդ սպանելու մեկ օր աչքը չէ՛ր կպցնում։ Տեղիցը վեր կենալիս՝[258] նամազը պրծածին պես՝ առաջին գործն էն էր՝ որ ջրատար, մոլորած եսըրների՝ որ էստեղ էնտեղ ճանկում, բերում էին՝ կամ աչքըները հանի, քիթ ու պռունկը կտրի, կամ ոտն ու ձեռները կտրիլ տա, կամ կտրատած ձեռները դաղած եղի պղնձի մեջը կոխիլ տա՝ որ արինը կտրվի, կամ իրանց սաղ սաղ փառչալամիշ անի։ Նազի Խանի ու Օքյուզի[259] ղոչաղ ծառեքը հրաշք էին գործում։ Բոլոր Ղազախ, Բոռչալու դոնմիշ էր էլել շատ էսիր սրանք էին բռնում իրանց մեջիցը ու Ղզլբաշի ձեռը տալիս։ Ճամփա ասես, վելադություն ասես՝ սրանք էին անում, ու թշնամուն կամ իրանց մեջը բերում, կամ իրանք խեղճ Հայերի տունն ու տեղը թալանում։ Շատ անգամ էն մարդի հետ աթադան բաբադան մուզարար որ[260] տարերով նստել, վեր էին կացել, հացը կերել, հարևանություն արել, գալիս էին ափաշկարա օրը ճաշին տունը կտրում, ունեցած, չունեցածը վերցնում ու հետն էլ ասում. «Մենք որ տանինք, լավ ա, քանց թշնամին. մենք ձեր դոսթն ենք, մենք ուտենք ձեր մալը, թե չէ՛ թշնամին կգա կտանի»։

Էսքան բանն անց էր կացել, խորամանկ Պարսիկքը իրանց բանը էնպես էին գողի պես սկսել, որ մեր կողմը ո՛չինչ խաբար չկար։ Էսպես անօրենություն շատ էր պատահում։ Շատ տարի՝ Ղարսա կամ Բայազըդու վրա գնալիս էս օրը հազիր էր։ Աբարանը ամեն տարի էր դուս գալիս Սարդարը իր ղոնշունովը, իրեք ամիս մնում, Փամբակու մեծավորին փեշքաշ ուղարկում, իր մոտ հրավիրում ու հազար օրթումով հավատացնում՝ թե Ռուսը քանց նրան[261] էլ մեծ բարեկամ չունի։ Էս էր պատճառը՝ որ Փամբակու իշխող մեծավոր իշխանն ու զորապետն Սավարզամիրզա՝ ոչինչ կասկած չէ՛ր տանում։ Ղորդ ա, էստեղ էնտեղ տավար, եսիր տանում էին, ամա էս բարի սովորությունը էս օր էլ ունին մեր պատվական դրացի Ղազախ Բորչալուն։ Էս օր էլ են մարդ սպանում, թալանում, կոտորում, նրանց բան ու գործն էս ա միշտ։ Էստուր համար զարմանք չի՝ որ ո՛չ ոք մեկ չար բան չէ՛ր մտածում, թե Երևանը քոչել էր։ նրանք հավատացնում էին՝ թե Սարդարը ուզում ա, գնա Արզրումու վրա։ Ղալաբանթլղ հազար անգամ էր պատահել, էս նոր բան չէ՛ր, ու նրանց աղալարները էնպես էին Սավարզամիրզի սիրտը ձեռք քցել՝ որ ինչպես ուզում էին, էնպես էին շուռ տալիս։ Բազի Հայ էլ՝ որ Երևանիցը իր բարեկամներիցը գիր էր ստանում[262] ու գիտեր թե բանի զորությունն ինչ ա, ձեն հանելիս՝ Ղարաքիլիսումը վրեն ծիծաղում, ռխին խփում էին ու վախլուկ Հայ[263] կանչում։ Աղալարները մեծավորի դուռն ու շեմը էնպես էին բռնել, որ Հային չէին թողնում՝ որ շունչ էլ ա[264] հանի։ Էլի Փամբակու Հայերը Պարսից խորամանկությունը լավ իմանալով և իրանց քաշած դառն օրերը միտք բերելով՝ ամեն տեղ պատրաստություն էին տեսել։ Համամլու, Պարնի գեղը, Գյումրի՝ որը բերդ ուներ, պատերը շինել, Խլղարաքիլիսեն բերդ ու էր չունենալով, սելուքութան էր իրար վրա դրել, սանգար կապել, ունեցած չունեցած էնդեղ ղայիմացրել՝ գեղարենքն էլ իրանց մեջ առել, ինչ հին ժամանակից թուր, թվանք ունեին՝ սրել տղամարդիքը գիշեր ցերեկ ասպարավորած՝ օղլուշաղը էնտեղ էին հավաքել, տավարը բերդի տակն արել, որովհետև նրանց մեծ հարստությունը՝ տավարն ա, գիշեր ցերեկ ղարավուլ էին քաշում. հանդն էլ բազմությունով էին գնում. ճամբեքը համարյա թե փակվել էին. շատ գիշեր, շատ վախտ էլ Քրիստոսի խոսքին չէին մտիկ անում, մեկ Թուրք աչքը թեքելիս, գլուխը հետն էր թեքվում չունքի յայլաղի ժամանակն էլ էր. Թուրքերը լավ էին իմանում՝ թե էշը որտեղ ա կորել, ու ինչ տեղ ուզում էին՝ որ իրանց գազանությունը բանացնեն, իրանց արինը իրանց սիրտն էր թափում, չունքի թե քիչ թե շատ էլի Փամբակու, Լոռվա, Ղարաբաղու, Մշու, Բայազեդի Հայերը սարում, չոլում մեծանալով, շատ տերտերի ու ժամի ձեն չլսելով՝ մինչև էս օր էլ իրանց սոպռության հետ՝ էն քաջ տղամարդության հոգին ունին, որը որ ունեցել են մեր անհաղթելի նախնիքը, ու տեղն ընկած վախտը էլ ավետարանի ու վարդապետի խոսք նրանց չէր վախացնում՝ թե որ արին վեր ածեն, դժոխքը կերթան ու մատը բարձրացնողի՝ սաղ ձեռն էին բերանը կոխում, հավ թռցնողի, գլուխը թռցնում։ Էս էր պատճառը՝ որ Թուրքերը էս օր էլ էս ձորերովը անց կենալիս՝ էնքան քարափի լեռ քարիցը չեն վախում ու գետի կատաղությունիցը՝ որքան քարափների բերնիցը՝ որդիանց որ քաջ լոռըցոնց թվանքի գյուլլեն,[265] կամ մեկ լդրանի թուրը անցկենողի[266] գլուխը սոխի պես էին թռցնում, ու իրանց թշնամու մարմինը իրանց ձորերին մատաղ անում։

Մենակ Դսեղեցի Մեհրաբյան Թումանյան Հովակիմի անունը քարերը սասանացնում էին։ [267]Սարերի, ձորերի միջում մեծացած, գազանի ու հարամու արինը թափելով էր նրա ոսկոռները հաստացել։ Երկու տղամարդ նրա մեջքը չէին կարող խտտել, հինգ մարդ նրա մեկ ձեռը չէին կարող ոլորել, նրա գլուխը մեկ օր չէր ցավել։ Կերածը մեղր ու կարաք էր, հաքածը շալ, կոխածը ծաղիկ ու չիման,[268] աղբրի վրա, մեշի միջումն էր նա օրորոցումը աչքը բաց արել։ Նրան ի՞նչ կդիմանար։ Աժդհա ու ո՛չ տղամարդ։ Չորս գազ ու կես բոյն էր, գազ ու կես թիկունքի լենությունը, դոշը ապառաժի պես հաստ՝ ամեն մեկ ձեռը մեկ[269] սնի ղդար, ամեն մեկ ոտքը մեկ[270] կաղնու ճուղկը. շլինքը մեկ ծառի քոքի հաստությունով. երեսը մազն եկել կոխել՝ երկու թիզ ճակատի տակին սև սև ունքերն էնպես էին բռնել ու նրա[271] արծվի աչքերն ու քիթը կոխել՝ ինչպես կարկտախառ ամպը՝ գիշերվան աստղերը. [272]քիթ ու պռունկն էնպես էին մազի միջումը կորել՝ ինչպես մեկ ապառաժ քար ջանջալի թփի միջումն։ Ութ ախպեր ուներ՝ մեկը քանց մեկը աժդհա. ամեն մեկը հինգ վեց որդի ունեին, շատի[273] չէ թե հարսանիքն էին մենակ նրանք տեսել, թոռներն էլ մեծացրել, առաջներին խաղում,[274] սարն էին գնում։ Վաթսուն ջանից ավելի հոգի՝ հարս, փեսա, թոռը, ծուռը՝ առավոտը նրանց տանիցը դուս էին գալիս, րիգունը նրանց օճորքի տակին քնում ու նրանց հարյուր տարեկան հեր Մեհրաբը դեռ երեկվան երեխի պես բեղերն ոլորում, միրուքը սանդրում, փափախը կոտրում, նրանց հետ պար գալիս՝ պար գալիս, խաղալիս՝ խաղում, սազ ածելիս՝ շատ անգամ ինքը սազը ձեռներիցը խլում, ածում, խաղ ասում, քսան տարեկանի պես ձիու վրա նստում, ասպարը քցում, ու սարերում, ձորերում, չադրի տակին, պարզիկա գիշերը՝ որդվոցը իրան արած քաջությունները, լոռըցոնց տղամարդությունը, հին հին բաներից, Լազգուց, Թուրքից, հազար բաներ պատմում ու նրանց էլ ասում, որ քնած վախտին էլ[275] թուրը ու թվանքը բարձի տակին, ոտը գերեզմանումը՝ թուրը յա կողքին քաշ, յա պատանի հետ պետք է հողը տարած՝ որ անբան քարն էլ իմանա, թե ով ա իրան տակին թաղած։

Էն Հովակիմը՝ որ մեկ օր լողանալիս՝ մեշիցը հանկարծ՝ որ տասնըհինգ լազգի չե՛ն դուս գալիս, ինքն է կամաց կամաց ջրիցն ա դուս գալիս ու որպես թե նրանց բանի տեղ չի՛ քցում, սկսում ա շորերը հաքնիլ։ Լազգիքը սովորաբար մարդ չէին սպանիլ, սաղ սաղ կբռնեին, որ տանեին, ծախեն։ Հենց որ մոտանում են, ձեն ա տալիս էս աժդհեն՝ որ կանգնին ու ասում, որ տղամարդությունն էն չի՛, որ տասնը հինգ մարդ մեկի վրա թափին, բռնեն. թե սիրտ ունեն, իրանք մեկ կողմը կանգնին, ու ինքը մենակ մյուս. թե որ հաղթեն, թող էն ժամանակը բռնեն տանին։ Լազգիքն էլ իրանց գլուխը էնքան ցած չհամարելով, համաձայնում են։ Ասլան Հովակիմը թվանքը քցիլն ու առաջի մարդին սպանիլը մեկ ա անում։ Էս ղզղուն վախտը էլ գյուլլի չի՛ մտիկ անում, թուրը հանում է, մեջըներն ընկնում, թշնամին երեսը եդ ա շուռ տալիս։ Տասնը չորսին քստեղ էնդեղ որը թրով, որը փշտովով սպանում, աղցան ա անում։ Վերջի տասնըհինգերորդն էլ՝ որ էսրի պես չոքում, գլուխը դեմ չի անում քաջին, նա թևիցը բռնում, վեր ա կացնում ու ասում. «Քեզ քո կյանքը կբաշխեմ, որ գնաս ձեր երկիրն ու ձեր քաջ ազգին պատմես, որ իմանան՝ թե մենակ իրանք չի թուր խփիլ գիտեն. թե Լոռումը՝ Դսեղ գեղումը էսպես ինձ նման հազարավորները կան, որ թե ուզենան, ձեր երկիրը ոտի տակ կտան, կջնջեն։ Ամա՛ Հայ Քրիստոնեին մեղք ա էսպես բանը. մեր օրենքը չի հրամայում»։

Էս Հովակիմը, էս Լոռու, ձորերի Աստվածը, էս սարերի արծիվը, էս մեշեքանց ասլանը մենակ հերիք էր՝ որ մեկ քարի քամակից ձեն տալիս, կամ մեկ չոլում ռաստ գալիս, հարյուր Թուրքի լեղին ջուր կտրի, աչքըները սևանա։ Էն սևացած, արևի, անձրևի տակի մուր դառած՝ ունքերի տակիցը որ աչքը չէր ընկնում մարդի երեսի՝ էնպես էր իմանում, թե կայծակն ա խփում ու սար ու ձոր սևանում էր գլխին, գետինը պտտում, ու ինքը քար դառած մնում առաջին կանգնած։ Քանի քանի էսպես ղոչախ տղերք քամակին քցած՝ գիշեր ցերեկ՝ էս ահագին հսկայն վիշապի պես պտտում ու Լոռվա ձորերումը ու սարերի գլխին ղուշը երկնքիցը վեր էր բերում, ու ձիավորի ոտի իզը բռնած՝ ձորե ձոր ընկնում, ֆորսի քամակիցը հասնում, ու տասը ձիավորով հարյուր ձիավորի մեջը ճղում, ջախըփուրթ անում, ու էլի Թուրքերի օբեքանց միջովն անց կենալիս՝ մեկն էլ ա չէր սիրտ անում՝ որ աչքն էլ ա խեթի։ Ինչպես ինքն էր մեծացել, էնպես էլ իր բոլոր ընկերքը՝ ամեն մեկ տան հինգ վեց տղամարդ կար, զարթնե մեծն ու պստիկը ու սարի չայիր չիմանը, ծաղիկն, աղբյուրը, ձորի[276] քարն ու էրն էին նրանց ջանը, նրանց հոգին, նրանց կյանքը։

Տաք յորղան դոշակում, բուխարու[277] առաջի, շկոլում, կամ եկեղեցում չէին մեծացել, որ նրանց սիրտը կամ ահ ունենա, կամ թուլություն։ Շատ անգամ անձրև կարկուտ գալիս էլ՝ նրանք չոլումը, կամ սարումը քնած տեղը գլուխ չէին բարձրացնում, որ քունը չփախչի։ Նրանց բուխարին, նրանց փեչը իրանց տան մեջտեղն էր, ուր տեղ որ երկու, իրեք ահագին ծառ իրար վրա քցած, առավոտից մինչև մութը էրվում ա ու իրանք էլ դռները բաց շատ անգամ շապկանց, գլխաբաց կրակի չորս կողմը կտրում, խմորը գունդ են անում, միջումը թխում, միս են խորովում, հաց են ուտում ու իրանց ձորերի պատմությունն անում, ու որդին հոր ճտովն, ախպերը քվորը խտտած անմեղ գառի պես բոլորեշուրջ վեր թափում քնում։ Մեկ ղալմաղալ ընկնելիս՝ իրանց ապրանքը, օղլուշաղը տանում էին էնպես քարափների, էրերի մեջ պահում, որ ղուշը սիրտ չէր անիլ մոտ գա։ Հազա գազ բարձր, սուր քարափների դոշին, որ մարդ մտիկ անելիս՝ աչքը սևանում էր, սրանք էնպես էին ման գալիս, էնպես էին էս քարափի ծերիցը էն քարափի ծերին թռչում, որ հեռըվանց տեսնողն էլ մնում էր քար դառած, աչքերը կալնում էր ու դուզ գետնի վրա չէր կարում ահիցը կանգնիլ, նստում։[278] Տավար, ոչխար, իլխի մեշեքն էին քշում ու իրանք թվանքները ուսներին սար ու ձոր ոտի տակ տալիս։

Ախ՝ ի՞նչ տեղ են կենում, որ էսպես չանեն, էս սիրտը չունենան, վարժատան չէին՝ մեռած բառով, անհոգի շնչով՝ թույլ լեզվով լսել՝ թե Հայք էլ վաղ թագավորություն ունեին, որ կամ չհավատային, կամ քունները տաներ վարպետի անսիրտ պատմության վրա։ Ամեն քար նրանց համար գիրք ու ամեն ապառաժ նրանց համար պատմություն, ամեն հին բերդ, քանդված մատուռ կամ եկեղեցի, որ սար ու ձոր լիքն են էստեղ, նրանց համար կենդանի վարժապետ։ Ամեն գերեզման, ամեն արձան նրանց համար կենդանի վկա ու պատմագիր։ Լոռվա անառիկ բերդը, Սանահնա ու Հախպատի վանքերի պատերը, տաճարները, սրահները՝ նրանց համար վարժատուն։ Իրանք ղորդ ա, կարթալ չեն գիտիլ, ամա սրտներումը երկաթի պես ա գրված՝ թե էս է՛ն սուրբ հողերն են, էն սուրբ դաշտերն են, որ մեծն Շահն շահ Աշոտ Բագրատունի, Սմբատ.... Զաքարե սպասալար, Արղությանց Երկայնաբազուկ նախնիք, Հովհան Օձնեցի իմաստասեր, Հովհան Երզնկացի՝ արծվի պես խոյանային, առյուծի պես մռնչային ու[279] հրեղեն սերովբեի ու քերովբեի պես՝ թուրը ձեռն առած՝ երկրումս Օմարի, Հոնաց, Ջինգիզխանի, Թամուր-լանգի հոգին քաղեին, երկնքումը իրանց համար անմահության բրաբիոն, անթառամ պսակ պատրաստեին։ Նրանց ծնկները սրանց գերեզմանի վրա չոքում, նրանց երեսը սրանց սուրբ հողին ա քսվում, նրանց ոտը սրանց երեսին ա կանգնում, նրանց արտասունքը սրանց հողի հետ ա խառնվում։ Նրանց սերմը սրանց հողիցն դուս գալիս՝ իրանց պահում։ Նրանց տան հիմքը սրանց գերեզմանի վրա շինած։ Նրանց մեռելը սրանց միջումը պարկած։

Քնից են վեր կենում, սրանց գերեզմանը տեսնում.
Թե քուն են մտնում, սրանց երազում տեսնում.
Թե օրթում ուտում, նրանց անունը տալիս,
Թե ճամփա գնում, նրանց աղոթքն հիշում։
Թե կռիվ անում նրանց հիշում, հաշտվում։
Օ՛վ սուրբ լերինք, ձորք, Հախպատ, Սանահին,
Ձեր սուրբ դաշտերումը, սարերի գլխին.
Հազար արձաններ անմռունչ կանգնին։
Կենդանի լեզվով խեղճ անցավորին
Կանգնացնեն, ասեն, էլ լռվին կրկին։
«Լա՛ց քո տարաբախտ արևդ ու օրերդ,
Լա՜ց քո խեղճ գլուխը՝ բա՛ց էդ ձեռներդ։
Տո՛ւր հոգիդ անտեր, ողորմելի Հայ,
Էլ ո՞ւր ես գնում, գլխիդ չտալիս վա՜յ։
Կա՛ց, մեռի՛ր էստեղ՝ թո՛ղ քո ոսկերքն էլ
Էս սուրբ հողումը կարենաս թաղել.
Որ մարմինդ էլա էս աշխարքումը
Քո թագավորաց հետ ու միջումը
Էստեղ դինջանան, չունքի քո աչքը
Կարոտ մնաց, տեսնի քո ազգի փառքը
Նրանց սուրբ հողն էլա թո՛ղ երեսդ ծածկի.
Նրանց[280] կոխած թուփը քո գլխիդ ծաղկի։
Թողե՛ք սրբազան նախնիք մեր հզոր,
Ձեր սուրբ երեսին զոհ լինիմ մեկ օր.

Ա՜խ՝ շունչս քաշելիս կրակ է դուս գալիս,
Աչքս խփելիս, բերանս բանա՛լիս,
Ա՜խ ու ո՜խ ու լաց ամպի պես խառնվում,
Էրում, խորովում, օրս խավարացնում,
Ա՜խ ի՞նչ օգուտ որ սիրտս ա իմանում,
Աչքս չի՛ տեսնում, հոգիս մխիթարվում.
Ընչի՛ ձեր թևի տակին չծնեցի,
Ընչի՛ ձեր շունչը ես էլ չլսեցի․
Որ վեհ Շահնշահն, կամ Մեծն Սմբատ,
Ինձ էլ ասեր թե՝ որդի ա հարազատ,
Տե՛ս էս դաշտումը ես քեզ պահեցի,
Տե՛ս էս հողումը քեզ մեծացրի.
Շունչդ տո՛ւր, հոգիդ, բայց քո հայրենիք[281]
Մի՛ տար, թշնամյաց,[282] ու անաշխարիկ
Ընկնիլ սարե սար, լինիլ չարաչար
Ծառա օտարաց, կամ գերի անճար։ —

Փակի՛ր երեսդ՝ Աստվածասեր Հայ.
Վա՜յ մեր խեղճ օրին, մեր արևին վա՜յ․
Ամպել ա երկինքը, կայծակին տալիս,
Սար ու ձոր գոռում, հառաչում լալիս։
[283]Էլ ինչ ես կանգնել ձեռդ ծոցումդ.
Մնացել շվարած շունչդ բերնումդ.
Փախիր, գլուխդ ա՛ռ, կորի՝ որ պրծնիս,
Էս հեղեղին դու ինչպես դեմ կընգնիս։
Ա՜խ ինչպե՞ս էսօր դու գլուխ բարձրացրիր
Բարի արեգակ՝ երեսդ հանեցիր,
Ա՜խ ինչպե՞ս[284] սիրուն աչքդ չխփեցիր.
Ու էդպես հանդարտ երկար, կանգնեցիր.
Որ վկա լինիս անիրավ գործքի,
Որ լիս տաս խավար[285] անողորմ սրտի
Ու խեղճ Հայերի արինն ու ջանը
Էրված տան ծուխը, փակված բերանը,
Կտրատված լաշը, սուգ ու շիվանը
Լսես,[286] տեսնիս, գնաս էլ եդ քո բանը։
Անողորմ երկինք՝ ինչպե՞ս դուք թողիք,
Ո՞ւր ձեր ամպը, կայծակը էս օր պահեցիք
Չարի սուրը տեսած՝ դուք պապանձվեցիք,
Ու փուլ չի՛ էկաք ձեր տակով չարիք։
Ապառաժ գետին, անկուշտ հողի փոր,
Հենց անմեղ արին կուզեիր էս օր.

Հենց անշունչ մեռել ծոցդ կտանիս
Ծնողաց սուգ, շիվան ոչի՞նչ համարիս։
Աչքերդ կխփես, բերանդ կբանաս,
Թշվառ դու գազան՝ որ ոչ կշտանաս,
Ի՞նչ կըլեր էս օր մեկ գութ շարժեիր,
Անմեղի լացն, սուգն դու մեկ լսեիր.
Քո[287] չար որդիքը[288] հրով խրատեիր,
Բարի որդիքդ սիրով պահեիր։
Քեզ քանդողի դու տունը քանդեիր,
Քեզ շինողի դու տունը շինեիր։
Ու հազար անմեղ հոգի գառնի պես
Սրի չտայիր, խնամեիր մոր պես։

Եդ դա՛ռ անցավոր՝ ա՜խ ուր ես գնում․
Միթե արյան ծովն՝[289] առաջիդ դու չտեսնում։[290]
Քո խեղճ ազգի ջանն առաջիդ ընկած
Արինաշաղախ հողումը քցած.
Մանուկն մոր սրտին, հարսը փեսային,
Որդին հոր դոշին, աղչիկն մոր ծծին՝
Կաթը բերնումը, ձեռը նրա ծոցին
Արյուն, արտասուք, մազ ու հող, երես
Իրար շաղաղված՝ հնձած ծաղկի պես
Քուչա, ճանապարհ բռնել են, փակել
Քար ու դաշտ ու հող արնով լվացել.
Քեզ ձեն են տալիս՝ թե որ անց կենաս
Ղլխարաքիլսեն մտնես, կամ դուս գաս
Աչքդ մեկ գետնին քցի՛ր ու ասա՛
Աղլուխն ա՛ռ ձեռդ՝[291] սրբի՛ր ու մեկ լա՛.
Չոքի՛ր էն հողի, է՛ն դաշտի վրա,
Նայի՛ր երկինքը ու լաց, սուգ արա՛.
Հիշի՛ր նրանց հոգին, պահի՛ր քո մտքում.
Թե մեկ ազգ իրան որ էս աշխարքում
Չի՛ պահի, թշնամուն ինքը գերի կըլի,
Աստված էլ նրան[292] աչքից կըքցի։−

«Տղերք օյաղ կա՛ցեք, թվանքներդ հազրեցե՛ք, երեխեք, օղլուշաղ բերե՛ք մեր տունն ածեցե՛ք», ասեց Խլղարաքիլիսի իշխան պարոն Աղա <Սարքիսը>66)։ «Փառք Աստծո տունս հացով լիքն ա, գոմեշներս կթի. ինչ ունիմ ձերն ա, ձեր տավարն էլ՝ որքան կարե՛ք, գեղին մոտացրե՛ք. սիրտըներդ պինդ պահեցե՛ք, քանի իմ ծուխս չի՛ կտրվել, ու շունչս բերնումս, ջանս ձեր ուղուրին դրած ա։ Մենք Քրդերի ու Օսմանլվի հետ ենք քյալլա տվել, էս անսիրտ Աջամն ինչ ա, որ մեր առաջին դիմանա։ Երկինքն էլ որ թռչին, տեղվետեղ կրակ դառնան, մեր մազին չեն կարալ դիպչիլ։ Մեր ոսկոռները Ղարսա սարերումն ա պնդացել, սրանք ո՛վ են, որ մեզ դեմ կենան։ Թո՛ղ մեզ բարութ ու թվանք չտան, մեր տղամարդությունը մեզ համար բարութ էլ ա, պարիսպ էլ։ Լավ նայեցե՛ք՝ որ սելերը ղայիմ ըլին։ Մեկ դասթեդ գնա գեղի էն կողմը, մեկը էս կողմը. թե կարաք՝ մեծ ու պստիկ խառը կանգնեցեք, որ թշնամին հենց իմանա՝ թե մենք շատվոր ենք ու սիրտ չի՛ անի, մոտանա։ Ես իմ դասթովը ճամփի առաջը կկտրեմ, առաջի դուս էկողի ճակատը էս գյուլլին ղուրբան կանեմ, որ հրես քցում եմ։ Ղորդ ա շատ օր մտիկ արինք, չէկան, ամա էս գիշեր ինձ սուրբ Սարքիսն էրևաց՝ ծառա եմ նրա սուրբ զորությունին՝ ու ինձ ասեց՝ որ մեր գլխի թադարեքը տեսնինք։ Սուրբ Սարգսի անունը տվեք, աղոթք արե՛ք՝ հրես աղոթարանը որտեղ որ ա, կբացվի։ Նրանք մեր ազգի արինը շատ են վեր ածել, մեկ օր էլ մենք նրանց արինը վեր ածենք։ Հայ չե՞նք. Հայի Արարչին մեռնիմ, նրա ամեն մինը մեկ սարի բարեբար ա։ Էլ վախտ մե՛ք կորցնիլ։ Կապրինք էլի մեր հողումը՝ մեր[293] օղլուշաղի հետ կխնդանք, կմեռնինք, էլի մեր ննջելոց հողի վրա արին կթափենք։ Վարթանա թոռները չե՞նք։ Տրդատա արինը չի՛ մեր սրտումը։ Տիգրանի շունչը չի՛ մեր բերնումը։ Սար ըլեր, կհալչեր, էլի մենք, Հայերս չե՞նք՝ որ ամեն տեղ անուն ունինք. մեր հավատը ամեն տեղ գոված ա։ Մեռնիմ ձեր արևին, էնպէս մեկ քաջություն անենք էս օր՝ որ աշխարհն ամենայն զարմանա։ Դե ելե՛ք՝ Սմբա՛տ, Աշո՛տ, Տիգրա՛ն՝ տեսնիմ՝ թե ինչպես էսօր ձեր անունի լայաղ՝ ձեր հունարը ցույց կտաք։ Էսպես անուն ունեցողը՝ սար ըլի առաջին՝ պետք է վրովը թռչի, ծով ըլի՝ պետք է ոտնակոխ տա. ո՞ւր մնա էս թուլ Աջամը՝ որ ո՛չ հոգի ունի, ո՛չ հավատ, ո՛չ օրենք։ Մեկ մարդ որ մեռոն չունենա ճակատին, նրանում ի՞նչ զորություն կըլի։ Մեր ձեռը որ թուլանա, Աստծո հրեշտակը, սուրբ Լուսավորչու բարեխոսությունը մեզ քոմակ կըլին, էնքան ա մեր հավատի զորությունը։ Տերտեր ջան, վե՛ր կաց, ամենիս էլ սրբություն տո՛ւր, դրա զորությունին ղուրբան. մեռնինք, հոգվո փրկություն ա, ապրինք, մարմնո առողջություն։ Խոստովանության վախտը չի՛։ Աստված ինքն էլ գիտի՝ որ մեր սիրտը արդար ա։ Թե մեռնիմ, ինձ թաղեցե՛ք, իմ հոգուս հացը տվե՛ք. ու էս ջիվան որդուս պահեցե՛ք.[294] հինգ որդի ունիմ, իրեք ախպեր, վեց օխտը ախպոր զավակ, հարսն ու թոռը, ամա իմ աչքի լիսը սա ա էլել։ Ամենիցը առավել սրան եմ ուզել։ Ա՜խ թե գիտենաք սա ի՞նչ ցեղից ա։ Վա՜յ, ի՞նչ ասեցի, դուք լավ գիտեք։ Սա մեր քաջ նահատակի՝ Վարդան Մամիկոնյանի ազգիցն ա։ Էրեխա էր՝ որ հերն ու մերը մեռան, ես վեր առա, ինձ որդի շինեցի. ու ինձ որդուց առավել համ տվեց։ Ջուրը որ քցեի, կընկներ, կրակը՝ ձեն չէ՛ր տալ։ Տեսնում եք էս լեն ճակատը, էս պարթև բոյը, էս արծվի աչքերը, էս գեղեցիկ պատկերը։ Լսե՞լ եք սրա անուշ լեզուն, եկեղեցին մտնելիս հենց իմանաս, հրեշտակ է մտնում, մեր մեջը դուս գալիս, հենց բռնես, արեգակ է ծագում։ Ա՜խ՝ ամեն մեկ սրան մտիկ տալիս, ամեն մեկ սրա ձենը լսելիս՝ էնպես եմ իմացել, թե սուրբն Վարդան առաջիս կանգնած ա։ Տերտե՛ր ջան՝ օրհնի՛ր սրան, ո՞վ ա խաբար,[295] աղոթարանը արինը կոխել ա, սրտովս դառը մտքեր շատ ա անց կենում, ամա մեր հավատը զորավոր ա։ Վարդի՛կ ջան, արևիդ մեռնիմ, քանի շունչս վրես ա, արի՛ քեզ մեկ համբուրեմ, արի՛ էդ սուրբ էրեսիդ ղուրբան ըլիմ։ Թե հողն էլ մտնիմ, էդ սուրբ ձեռովդ իմ աչքը խփի՛ր, իմ հողը դու ածի՛ր։ Իմ մեծ որդին դու ըլի՛. իմ տեղը դու բռնի՛, իմ տունը դու հովվի՛։ Քանի քո ոտդ իմ շեմումն ըլի, իմ տունը կծաղկի, քարերն էլ ինձ պտուղ կտան։ Արի՛, երեսիդ մեռնիմ՝ իմ երկրորդ Վարդան, իմ ազիզ Վարդան։ Գերեզմանումն էլ որ ըլիմ, որ դու գաս երեսս կոխես, հենց կիմանամ հրեշտակ ա թևերը վրես փռել։ Արի՛, արի՛, երեսս ոտիդ տակը՝ բալքի թե էս ձեռը՝ որ քեզ հիմիկ խտտում ա, էս աչքը՝ որ սուրբ երեսդ տեսնում ա, էս լեզուն, որ հետդ խոսում ա, էս օր բոլոր լռվին, ու մարմինս քո առաջին անշունչ, անլեզու ընկած ըլի, լաս՝ ես չլսեմ, սգաս, ես չտեսնեմ, չիմանամ։ Վարդանի Աստված, Վահանի Աստված, ո՜վ սուրբ Լուսավորիչ. թե էս ծերացած գլուխը էլ օր չի պետք է տեսնի, թողե՛ք՝ սրա ոտի տակին մեռնի։ Թե էս հալևոր աչքը էլ արեգակի լիս չի պետք է տեսնի − ա՜խ. Աստված — քո հողն եմ և մոխիրը − թո՛ղ որա ձեռն երեսիս մեկ բուռը հող էլ ա քցի։ Վարդան ջան, արևիդ մեռնիմ՝ մի՛ լար, քո արտասուքը սիրտս էրում, խորովում են։ Մի՛ լար էդ քո հրեշտակի աչքերիդ ղուրբան գնամ։ Քո սուրբ պապի օրհնությունը մեզ վրա ա։ Սրբի՛ր աչքերդ՝ միթե[296] քեզ որ օրհնեմ, ես պետք է մեռնիմ։ Քեզ ո՞ր օրը չե՛մ օրհնել, ո՞ր օրը չեմ գովել, ու երեսդ երեսիս՝ աչքս երկինքը քցել, քեզ ումբր ու արև խնդրել։ Արի՛ որդյա՛կ իմ, արի՛, հոգի իմ, իմ տան սյուն, իմ կենաց գավազան, իմ օրհնությունը հոր օրհնություն ա։ Հոր ձենն Աստված կլսի։ Արի՛, քեզ օրհնեմ, վախտը հասել ա, գնա՛ մորդ մոտը, մյուս տղերքանցս սիրտն ա՛ռ. քեզ պահի՛ր, Աստված էս ձեռը՝ որ մեկի մազի մինչև էս օր չի դիպել, չի թուլացնիլ։ Դուք ինձ համար աղոթք արեք ձեր արդար բերնովը, էս քաջ տղերքանց ջանն ըլի սաղ՝ առծիվը երկնքիցը վեր կբերեմ։ Տերտե՛ր ջան պահպանիչդ ասա՛. Ավետարանը կարդա՛. մեկ կարճ աղոթք անենք Աստծո էս սուրբ երկնքի տակին՝ բալքի թե դհա շուտով մեր ձենը առ Աստված հասնի։ Երեխե՛ք չոքեցե՛ք, ծունդր դրե՛ք։ Ձեր էս սհաթի ամեն մեկ շունչը Աբելյան պատարագի պես երկինքը կըվերանա, հանեցե՛ք թրներդ՝ թո՛ղ տեր հայրն օրհնի»։

Տան կտրներին, հայաթի միջին, դաշտի երեսին, հողի բաց դոշին, երկնից առաջին, աստղերի տակին նրանք չոքեցին, նրանք կանգնեցին։ Էրեխանց ձենը, տղայոց լացը, ծնողաց սուգը հորն[297] մոր մաղթանքը իրար հետ խառը երկինքն վերացան. հերը որդին օրհներ, մերը զավակն հանձներ, մութն ու խավարը քիչ քիչ հեռանար, լիսն ու արևը ծանր մոտենար, երկիրը նրանց արտասուքն[298] սրբեց, երկինքը նրանց աղոթքը լսեց, ուրախ երեսով տեղից վեր կացան․ տերտերի ձեռը խաչ, ավետարան, ճակատին դրին, նրանք համբուրեցին, ու ձեռք ձեռքի տված՝ իրար սիրտ դրին․ աչքերը սիրով երկինքը քցեցի՛ն, թե մահ էլ թե կյանք[299] նրանց հանդիպին, իրար հետ ապրին, իրար հետ մեռնին։ Իրար հետ արին[300] թափեն ու կռվեն, իրար հետ թաղվին, իրար հետ պսակվին։ Ահ կամ տխրություն էլ չէ՛ր երևում, երեսները արևլիս դառած[301] փայլում։ Արինն սրտիցը կրակի պես վառվում, հոգին մարմնիցը ձեն տալիս, ասում, էլ մի՛ կորցնե՛ք դուք ձեր ժամանակը, գրվեց երկնքումը ձեր սուրբ հիշատակը, սար ու ձոր հրեն ոտն են վերցրել՝ գալիս ձեզ վրա, ոտնատակ անել, բայց ձեր քաջությունն երկնից[302] զորությունն կարեն աշխարքումն[303] թողալ մեկ անուն, թե սերն, ու հավատն, հայրենյաց նախանձն, որքան զորավոր են և շնորհապանծ, որ մինն հազարաց[304] կարե խորտակիլ, երկուսը բյուրոց կարե նվաճել, ձեն տվին միմյանց, սիրտ տվին միմյանց, օրհնություն առան, գնացին ի բաց։ Բայց անմեղ Վարդանն մինչև էն վախտը շլինքը ծուռը,[305] գետնին աչքերը, մեկ հորը նայելով, մեկ լացը սրբելով, մեկ ախ քաշելով, մեկ սիրտը բռնելով, խալխին նայելով, սուգը կուլ տալով, երկնքին աղոթքը, երկրին արտասունքը տալով, հանելով,[306] մեկ ձեռը թրին, մյուսը հոր ուսին, հոր գրկովն ընկած, լար ու մղկտար, աչքերը լցրած։ Անո՛ւշ իմ դու հայր, անգին բարերար՝ իմ կենաց տվող, իմ հոգվույս դու ճար։ Մի՞թե տուն կարե իմ ոտը փակել, մի՞թե չեմ կարե իմ աչքը կապել։ Մի՞թե էս արինն[307] ինձ դու չե՞ս տվել,[308] մի՞թե էս ջանը[309] ինձ դու չես բաշխել,[310] կարեն դինջանալ, ինձ հանդարտ թողալ, բանդումն էլ ըլիմ, ոտս բխովումն, մահն իմ առաջին, սուրը իմ դոշումն, էլ քեզ կուզեմ որ ես իմ հոգիս տամ, քո ոտիդ տակին մեռնիմ հող դառնամ։ Որ ես քո կոխքումն ա՜խ չըլիմ կանգնած, իմ կյանքը քեզ չտամ, հոգիս քեզ՝ առաջ, եդո քո ոտը երեսս կոխի, եդո բերանդ իմ հոգիս օրհնի։ Ա՜խ՝ հայր իմ, հայր իմ՝ քո ըմբրիդ մեռնիմ. առանց քեզ մեկ օր՝ թո՛ղ ես լիս չտեսնիմ։ Մեռնիմ ինձ թաղի՛ր, ապրիմ, ինձ պահի՛ր. ինձ տար քո հետը, ինձ մի՛ սպանի՛ր։ Տես էս սուրը որ ձեռիս բռնած եմ, առանց թշնամու իմ սիրտս կխրեմ։ Մինչև քո աչքի, քո տան առաջին, հարյուր թշնամի քեզ մատաղ չըլին, մինչև էս ձեռքը քեզ գյուլա քցողին հավի պես չմորթի քո ոտիդ տակին, մինչև էս թուրը հարյուր թրավորի[311] շլինքը առաջին կամ ձիու փորի տակին չջարդի, էլ ո՞ւր ես ծնա. իմ կերած հացը[312] քթովս դուս կգա։ Չէ՛, հայր իմ, հայր իմ, քեզ մատաղ ըլիմ, ինձ էլ տար հետդ, որ ես էլ կռվիմ. աշխարք իմանա՝ թե քաջ Վարդանի՝ ցեղն ու բոլոր ազգը անմահ, անվանի Հայրենյաց սիրովն հավատի խաթեր, պատրաստեն զոհ տալ իրանց կյանքն, օրեր։

Սելավը վրա պրծավ՝ գլուխդ պահի՛ր Վարդ ջան. տուտը բաց էլավ՝ մնաս բարով՝ ղուրբան, ինձ ո՛չ սելավի, ո՛չ թրի,[313] թվանքի, ո՛չ ամպի կայծակ, ո՛չ ֆրթնա ծովի՝ չեն կարող հաղթել, քեզանից խլել. տես սֆթա էկողն իմ ֆորսս պտի ըլիլ։ Թե սելի տակիցն չես ուզում կռվիլ[314] դուս կգամ դաշտը մենակ կկանգնիմ, կընկնիմ նրանց մեջը կեծակի նման, տաղըթմիշ կանեմ, ինձ կտամ ղուրբան − յա՛ արագահաս զինավոր Սարգիս, քեզ եմ կանչել՝ դու ղվաթ տո՛ւր ձեռիս։ Ասաց պատանին Վարդիկն Հայկազուն ոտը վեր քաշեց թվանքի ու իսկույն ական թոթափել թշնամու գլխովն, ձիու ճտովն ընկավ, լիսը բաց էլավ. երկինքը կամենում էր, որ ամպերը հավաքի, սարերիցը բարձրացան, բայց արեգակը ու քամին հետ ածեց, կամենում էին նրանց քաջությունը տեսնին։ Ինչպես[315] կատաղի գազան Հասան խանն թափի տակիցն[316] դուս պրծավ, հասավ։ Շորոգյալի դոշն մթնեց, սևացավ. Խլղարաքիլիսեն մխումը կորավ. հենց բռնես՝ երկինքն հանկարծ փուլ էկավ, ամպ ու կայծակով քանդեց սար ու ձոր. էսպես էր նրանց խեղճ հալը էս օր։ Տավարն մեկ կողմից քշեցին, տարան, գեղը մեկ կողմից կրակ տվին՝ առան։ Ինչպես մեկ կաթիլ գարնան անձրևի, սաստիկ մրրկի, քամու ձեռ ընկնի, կամ մեկ անմեղ գառը հարյուր գազանի ռաստ գա ու մնա կանգնած նրանց միջի․ էնպես մնացին չորս կողմը պատած․ վերեն երկինքը, ներքևն հողը սառած, բայց քաջ Հայկազունք սիրտ սրտի տվին Վարդանին մեջ առած իրար[317] կանչեցին՝ մեռնինք մենք էլ էս օր միասին ու սուրբ Վարդանի հասնինք մենք փառքին, ընկե՛րք մի՛ վախիք դուք ղոչաղ կացե՛ք, քամակ քամակի տվե՛ք, միացե՛ք՝ թող մեկ հող, մեկ սուր փրթի մեզ թաղի, մինչև ետին մարդն մեկն էլ ա չփախչի։

Արեգակը կրակ դառած[318] Ալագյազի կողմիցը բարձրացավ։ Աչքերը սրել՝ երկրի մեջն էր ուզում մտնի, քարերը ճոթռի, որ պարզ տեսնի մեր ազգի քաջահաղթությունն ու տղամարդությունը։ Ամպերի գլխին բոց էր վեր ածում, որ չհամարձակին, նրա երեսը կախին ու իրանց տեղը տազ արած մնան։ Սար ու ձոր՝ սիրտ ու գլուխ բաց էին արել ու իրանց խոնարհությունը․ իրանց ծառայությունը ցույց տալիս։ Բայց Խլղարաքիլիսեն՝ է՛ն խավարն էր բռնել, էն շամանդաղն էր պատել, որ աչքը իր առաջը բռանց էր տեսնում։ Թվանքի ձենը, թշնամու գոռոցը, ձիանոնց խրխինջը, տավարի բառանչը, գետնի թոզը ու դումանը՝ Շորագյալու դաշտը բռնել՝ կապել էին։ Քրիստոսի խաչի ու Ալու փանջի հոգին ոչի՛նչ օր էսպես իրար չէին դիպել՝ ինչպես էս սհաթը։ Հարյուր անգամ Պարսից սևագունդ զորքը զու արին, երիշ քաշեցին, ամեն անգամն էլ հարյուրով կոտորվեցան, իրանք իրանց լաշերի վրովը էլի եդ փախան, շունչ առան, էլ կրկին էկան, էլ կրկին մեկ բուռը խալխի թվանքի հալքն առան, էլի ամոթով եդ դարձան։ Ո՛չ Նազի խանն էր կարում իր հունարը ցույց տալ, ո՛չ Օքյուզ աղեն, ո՛չ Սվանգյուլի խանը։ Ղազախ, Քուրդ, սարվազ՝ ինչ տղամարդություն ունեին, թափեցին՝ ո՛չ նիգամով կարացին, ո՛չ երշով՝ մեկ քանի հողագործի տուն առնեն։ Որտեղ մոտանում էին՝ տան դռներիցը, սելի արանքներիցը թվանքները էնպես էին ճռռում, որ շատ պարսիկ իր ընկերին էր ոտնատակ տալիս։ Տավար, ոչխար գնացին, արտերի կրակի բոցն ու ծուխը երկինքն էր հասել։ Հասան Խանը հուսակտուր սկսեց Սահակ Աղին ղրկել՝ որ նրանց սիրով հորդորի, գան նրան գլուխ վեր բերեն, ռսիցը դոնմիշ ըլին, իրան հնազանդին․ նա նրանց մազին չէր դիպչիլ։ Բայց Սահակ Աղեն՝ էս Երևանցվոց փփրկիչը՝ հարիր մարդի գլուխ պրծացնում, գազանի ձեռիցը իր ազգին խլում, պահում էր, օրը հարիր աղքատ Հայի դարդին հասնում ու Թուրքիցն ազատում էր, ի՞նչ սրտով պետք է նրանց խրատ տա՝ որ Աստծուն թողան սատանին հնազանդին։ Բայց հրամանը ծանր էր, չաներ, հազար Հայի սարվազ ու ձիավոր՝ որ ղոնշունումն էին, մեկ րոպեումը սուրը կքաշեին։ Աղլուխը աչքին դրած մոտացավ էս պաշտելի իշխանը։ Նա չէր արտասվում՝ թե գան հնազանդին, նա լաց էր ըլում, թե իրանց գլխի ճարը տեսնին ու գազանի ձեռը չընկնին։ Հենց Հայի ղոնշունը մոտացավ, Սահակ Աղեն նրանց գլխին, հենց բերանը բաց արեց՝ որ խոսի, ոչ թե նրանց դարձնի, այլ խրատ տա ու մխիթարի, հարիր թվանքի բերանը ցցվեց։ «Գնա՛ Աջամի Հայ, էդ երեսիդ մեռոնին ենք խաթր անում, թե չէ վաղուց ձեր արինը մեր հողը կներկեր, վաղուց ձեր հոգին մեզ ղուրբան կըլեր. Լուսավորչուն գնացեք խունկ ու մոմ վառեցեք, որ ձեզ սաղ սաղ եդ ենք դարձնում։ Մենք Աջամի հացը չենք կերել, Աջամի ձեռի տակին չենք մեծացել՝ որ նոքար դառնանք։ Դուք մեր թրի հունարը լա՛վ գիտեք, դուք ղրաղ կացե՛ք — ձեր ի՞նչ գործն ա, թող մեր թշնամին մեր առաջը գա, սիրտ ունի, մոտանա, սովորել ա գողի պես գեղեր քանդի, տավար հետ ածի, թե կտրիչ ա, թո՛ղ իր հունարը ցույց տա։ Մենք հազար մարդ չենք ըլիլ, ձեր ղոնշունը քսան հազարից էլ ավելի ա, քանի շունչ ունինք, մեր հողն ու օղլուշաղը ձեզ չենք տալ, եդ դա՛ռ»։

Ինչպես մեկ կատաղած ղափլան (վագր)՝ էս բանը որ լսեց Հասան խանն՝ հրամայեց զորացը՝ որ թրի, թվանքի մտիկ չանեն, յա էն օրը մեռնին, յա իրանց ամոթը ծածկեն, յա՛ Խլղարաքիլիսեն տակն ու վեր անեն, յա իրանք տակովն ըլին։ Ինքը թուրը հանած՝ ուզում էր՝ որ նրանց առաջին գնա ու առաջին թուրը ինքը խփի, սելի սանգարը ինքը կոտրի, ավալի եսրի գլուխն ինքը թռցնի, Օքյուզ խանը մեկ կողմից, Նազի Խանը մյուսից հազար մունաթով նրան կակղացրին՝ որ իր անօրեն կենացը խնայի, իր գլխի պատիվը չի կորցնի, ինքը չադրումը նստի, սարիցը նայի՝ տեսնի թե ի՞նչ հրաշք կգործեն նրա ծառեքը, երբ իրանք կմեռնին, էն ժամանակը թո՛ղ գա՝ որ նրանց արնի ջառըմեն հանի։ Խնդրները կատարվեցավ, երկաթի երեսը մի քիչ դինջացրեց, քոսա միրուքը սղալեց, ու քավթառքոսի աչքերը դես ու դեն քցելով, անատամ[319] չանեքը իրար խփելով, նոթերը կիտեց, ղայլանը քաշեց՝ որ քիթ ու պռունկը դեռ ծխով լիքը՝ իր դժոխքի բերանը բաց արեց՝ որ ինչ Հայի ձիավոր ու սարվազ գան, առաջ քցեն, իրանք եդևիցը գնան՝ որ սրանք կոտորվին, նրանց փարութը հատնի, որն էլ իրանք եդևիցը սպանեն՝ թե իրան հավատակցին ղմիշ անի, ու երըմիշ չըլի, կամ թե Խլղարարաքիլիսեցիք՝ իրանց դավանակիցը տեսնելով թուլանան, թվանքը չի քցեն՝ որ եդո իրանք հանկարծ վրա թափին, սելերը գաղըթմիշ անեն, ու նրանց ապավինողներին կամ սրով ջարդեն, կամ սաղ սաղ կրակը դնեն, էրեն։

Հասան խանը մեկ քանի ձիավորով նի էլավ սարը, դուրբինը առավ ձեռքը, մեկ քարի վրա պպզեց ու ձեռով արեց։ Օքյուզ աղեն իր Քրդերովը, Նազի խանը ղազախներովը աջ ու ձախ բռնած, Սվանգյուլի խանը իր[320] սարվազներովը, Ջաֆար խանը, Սարդարի մեծացրած փեշղսմաթը (փոքրավորը) իր ղոնշունովը՝ Հայերին ինչպես մեկ սուրու ոչխար մեջ արած՝ ծեծելով, ջարդելով՝ սկսեցին առաջ խաղալ։ Քաջածաղիկ պատանին Վարդան՝ որ հինգ սհաթումը քառասունից ավելի մարդ կամ սպանել էր, կամ յարալու արել, որ արծվի պես էս կտրից էն կտուրն էր ընկնում, ու որին բարութ, որին սիրտ տալիս՝ մխիթարում, լեղապատառ վազեց, հոր անկաջը մտավ ու լացակրկնած՝ մազերը պոկելով, հորը ցույց տվեց, ճտովն ընկավ, երեսը համբուրեց, ոտները պաչեց, որ չունքի մեկ օր պետք է մեռնեին, թո՛ղ էս օր մեռնեին. սել ու տուն կրակ տային, օղլուշաղներն էրին ու իրանք ընկնեին թշնամու մեջը, որ որտեղ թուրը կոտրվեր, բարութը հատներ, իրանք էլ էնտեղ նահատակվեին,[321] որ իրանց ազգի վրա ո՛չ թուր քաշեն, ո՛չ թվանք[322] քցեն։

«Ամեն մարդ իր գլխի տերն ա», գոռաց էս անսիրտ հալևորը էնպես՝ որ աչքերիցը կրակ էր վեր թափում.— «ընչի են էսքան խղճացել, որ իրանց թուրը իրանց սիրտ են կոխում։ Մարդ որ իր տանը, իր աշխարքին մուղայիթ չի կենա, իր հողի ղադրը չգիտենա, մեռնի մեկ օր առաջ, լավ ա, քանց սաղ մնա. հողն էլ ա հո կդինջանա։ Նրանք էն վախտը կըլին մեր ազգը, Հայ քրիստոնյա, որ թե էս սհաթին դոնմիշ կըլին ու համ իրանց կազատեն, համ մեզ քոմակ կանեն։ Գլխիցս ձեռք վերցրու, դու դեռ ջահել ես, հալա մեծացիր եդո ինձ խրատ տուր։ Աշխարքը դեռ փակ ա քո աչքին»։ «Հայր, Հայր, նրանք ի՞նչ մեղավոր են, գլխիդ մեռնիմ — էդ սիրտը մի՛ ունենար, մեր ազգին խեղճ արի, թող մենք մեռնինք, նրանք ապրին։ Մեր օղլուշաղը մեր մոտին ա, նրանցի աչքը ճամփի, մի՛ անիլ»։− «Ձեռք վերցրո՛ւ ասում եմ՝ հրես էկան։ Տղե՛րք, էլ մե՛ք մտիկ անիլ»։— «Աղա ձեր ազգն ենք. Աղա քո արևի սադաղին՝ ամեն մեկս տասը, քսան գլուխ քյուլֆաթ տանը վեր ածած թողել, էկել ենք, թրով են բերել, մենք չէինք գալիս։ Աղա՝ գլխիդ ղուրբան՝ տեսնում ես, որ մեզ զոռով կրակն են ածում, յա բաց արե՛ք ձեր սանգարը, որ մենք էլ ձեր մեջը գանք, ձեզ հետ թուր տանք, մեր օղլուշաղի տերն էլ Աստված. յա՛ թող Հայի թրով մենք չմեռնինք։ Մեզ մորթի՛ր, գլխիդ մեռնիմ, չէ՛ մենք էլ քո ազգն ենք. մեկ ավազանում ծնված, մեկ խաչի պաշտող։ Մեզ ջուրն ածի՛ր, խեղդի՛ր, մեզ մի՛ սպանիր, մեր դառն օրը մեզ հերիք ա։ Մեր փրկիչն էս օր դու, դու ես։ Թուր էլ ունինք, թվանք էլ՝ ամա հազար թուր մեր գլխին սրած, հազար գազան չորս կողմերս բռնած։ Ի՞նչ անենք, ո՞ր ջուրն ընկնինք»։−

Ամպերն սկսեցին սարերիցը գոռալով բարձրանալ, երկինքը երեսը եդ դարձրեց, արեգակը աչքը խփեց։ Արին էին ուզում Հայոց հսկայքը պրծացնիլ, իրանց ազգի արինը պետք է թափեին․ հազար մարդ էին ուզում պահպանիլ, հինգ հազար ջիվան տղերք սրախորով անել, տասը հազար մանր երեխա, մեծ, պստիկ, անհեր, անախպեր թողալ։ Մեկ գեղ էին ուզում[323] շինիլ, մեկ սաղ աշխար քանդիլ։ Իրանք բոլոր մեռնեին, եդի եկողները կասեին՝ թե թշնամին նրանց կոտորեց, բայց թե իրանք իրանց ազգի վրա սուր քաշեին, հազար բերան ազգե ազգս պետք է նրանց անիծեր՝ թե Հայը Հայի տունը քանդեց, Հայը Հային կոտորեց։ Տղամարդություն էին ջանք անում ճարեն, ամոթք, նախատինք պետք է նրանց հավիտյանս հավիտենից մնար։ Շատ էլ ուզեց որ Աղա <Սարգիսը> աչքին, սրտին հուփ տա, բայց արինը եդ դառավ, արտասունքն էկավ լցվեց, կրակը հանգավ, դող ու սրսուռ ընկավ ջանը։ Առաջին էր նայում, իր ազգն էր լալիս, եդևն էր նայում՝ գեղը <վայ> տալիս, երեխեն գոռում, օղլուշաղը մեռնում, «էկա՛ն, էկա՛ն, վա՜յ մեր օրին»։— Բայց ո՛չ էրեխեքանց սուգը, ո՛չ կնանոց լացը, ո՛չ մահն ու կյանքը էլ նրանց աչքը չէկան։ Երկնային հրեշտակն՝ անմահության պսակը ձեռին էկավ նրանց վրա կանգնեց, նրանց ձեն տվեց։

«Հազար ու բիլոն ձեր ազգիցը էս օրը քաշեցին, թե ազգ եք ուզում պահիլ, ահա ձեր առաջին, մեռե՛ք նրանց ուղուրին՝ որ քանի աշխարհս կա, ձեր անունն հիշվի՝ թե դուք ձեր ազգի արինը լավ համարեցիք, քանց ձեր իսկ կյանքը, քանց ձեր որդիքը։ Էլ ի՞նչ էք կանգնել, կրակ տվե՛ք, տուն, օղլուշաղ էրեցե՛ք ու վրա թափեցեք։ —

«Կրակ տվե՛ք, տուն, օղլուշաղ էրեցե՛ք, վրա թափեցե՛ք՝ տղե՛րք — երեխեք — մնա՛ք բարով, ամպեր թափեցե՛ք, երկինք գռռացե՛ք, հողե՛ր, դաշտե՛ր, ձորե՛ր, սարե՛ր, սուգ արե՛ք, վկա կացե՛ք։ Ով անց կենա էստեղ՝ ասեցեք՝ թե մենք մեր ազգի համար մեզ մատաղ արինք, մեզ գերի տվինք, սուրը քաշվեցինք։ Սելավ ըլեր, մեզ տանիլ չէր, դժոխք ըլեր, մեզ մոտանալ կարող չէր, երկիրը բացվեր, մեզ կուլ տալ կարող չէր․ սաղ Պարսկաստան պոկ գար մեր մեկ մազը թեքել չէր։ Հասան խան քո ամեն մեկ թիքեդ հազար սատանի ձեռ ընկնի․ Քո ջիդեն սրտումդ ցցվի։— Որդիք, բալա, օղուլ, չոջուղ, զովում, ղարդաշ, էլ սուգ մի՛ք անիլ։ Մեր տները թող մեզ գերեզման ըլին, մեր արինը մեզ մեռլաջուր, մեր հողը մեզ պատան, մեր ձենը՝ մեզ ժամ, պատարագ, սուրբդ Վարդան քաջ նահատակ, դու տո՛ւր մեր պսակն։

Խոտի դեզերի կրակն ու բոցը, խեղճ օղլուշաղի հարայ հրոցը, դարմանի ծուխը, կալերի մուխը՝ ամպի պես ելին, օրը խավարացրին, գեղի չորս կողմը առավ ալավը, տների մեջը՝[324] ծով դարձավ լացը, էլ ո՛չ հեր կարաց որդուն համբուրի, էլ ո՛չ մեր կարաց տղին մեկ տեսնի.[325] հարսի սրտումը իր սերը մեռավ, փեսի բերնումը լեզուն չորացավ։ Քիրն ուզեց ախպորն ջան էլ ա ասի, ախպերն քվորը իր խտիտն առնի։ Մեր ու խեղճ հարսներ իրանց երեխեքն՝ տղերք ծերունիք իրանց սուրն ու զենքն, դոշին կպցրին երկինքն նայեցին, աչքները խփեցին ու ախ քաշեցին։ Մեկը դուռը փակեց՝ որ կրակումն[326] էրվի, մեկն աչքը խփեց՝ որ ցավ չտեսնի։ Տղերք գեղիցը դուս թռան դաշտը, տանըցիք փախան, որ ընկնին կրակը։ Էլ լաց չէր գալիս նրանց[327] կարոտ աչքը, նրանց բուրջ ու բադան մնաց երկինքը։

Տունը քանդեցին, տանըցոց գլխին սելը քանդեցին, վրա թափեցին։ Ձայն տվեց Վարդանն հզոր պատանին. Աշոտն քաջասիրտ, Մուշեղ Արծրունին, մեկ Նազի Խանի, մեկն Օքյուզ աղի, մեկն Ջաֆար խանի քամակը բռնեցին, երկուսն հրեշտակի պես թռան գնացին, բայց սուրն Վարդանի՝ Օքյուզ աժդհին, որ սաղ առյուծին թե խփեր գլխին, իսկույն կսատկեր, կճապաղեր գետնին, միջիցն երկու[328] կես արեց էն սհաթին, կեսն ձիու էս կողմը քաշ էլավ, կեսն մյուս կողկին դիպավ ու կպավ։ Իսկույն սարիցը ամպը տրաքեց,[329] երկինքը բաց էլավ, թե հողը պատռվեց՝ քսան ձիավորով հսկայն Աղասի Ղարսի սարերիցն թռած իր ղշի՝ ձիու ականջումը մտած՝ վեր էկավ, քրդի շորերով սարին վրա պրծավ։ Գազան Հասան խան նրանց Քուրդ կարծելով, հենց որ մոտացան՝ ընկավ քարերով՝ փեշ-ղսմաթքյարի, խանի, բեկերի գլխըներն ինչպես մեկ անջան ծտի՝ թռան առաջները,[330] ձիանոնց տակերը։ Հարամու գլխին ջուր կրակ մաղվեց,[331], ձին էլ տիրոչ վրա ոտը բարձրացրեց, Գյումրու դզիցը Ռսի բալաբան, քաջ սալդաթների դասթեն, կապիտանն Արծվի պես հասան՝ թշնամուն մեջ առան. թոփը մեկ կողմիցն, թուրը մյուսիցն, մինը առաջիցն, մինը եդևիցն հնձեցին թշվառ թշնամու զորքը, ջարդեցին բերին էլ թոփի[332] կոխքը։ Արինը ծովի պես գնում էր, կանգնում. Հայերն լաշերի վրով անց կենում՝ նոր հոգի առած իրանց տունն ընկան։ Հեր ու մեր, որդի[333] դոշ դոշի կպան, հարսն ու փեսայի ջուր դառած աչքը, երկինքն վերացած հոգին ու կյանքը՝ էլ աշխարհ էկան, էլ իրար քթան. իրար գրկեցին, իրար մոռացան, իրար ձեռք տվին, բայց դեռ չիմացան՝ երկնքումն են թե աշխարքիս վրա, երազում, քնած, թե աչքները բաց։ Հազար անգամ էն սուրբ հողին,[334] գետնին ընկան, համբուրեցին ու ծունր դրեցին, աղոթք, պաղատանք Աստծուն մատուցին։ Սար ու ձոր նրանց վրա խնդային՝ դեզերի բոցը դառավ չրաղդան, որդի ու ծնող իրար ճտով ընկան. ինչ որ ունեին, առան ու էկան՝ որ թոփի տակին, սալդաթի մոտին՝ հավաքվին, որ էլ վնաս չտեսնին, մինչև թշնամիքն գնան ու կորչին։ Բայց էս հադաղին, քաջն Աղասին՝ հազար աչք ուզեց որ տեսնի նրան, գյում էլավ իսպառ, կորավ նա անձայն։−

Արեգակը դեռ երկնքի մեջտեղը չհասած՝ ուզում էր՝ որ կրակ վեր ածի, սար ու ձոր խորովի։ Հյուսիսային կողմիցը մեկ մթնած, սևակոլոլ ամպ երկնքի երեսը ջարդելով՝ վազում էր՝ որ նրա առաջը բռնի։ Ալագյազի գլխիցը մեկ դառնաշունչ բորյազ վեր կացավ՝ ու քար ու հող իրար գլխի տալով՝ էկավ Խլղարաքիլիսի <վրա> դահճի պես բռնեց։ Արինակեր Հասան խանը՝ որ էս օր ավելի իր ձիու, քանց իր քաջության հունարովը գլուխը պրծացրեց՝ կատաղած գազանի՝ հոգին բերանն առած՝ որ եդ չի մտիկ արեց, Աստված ո՛չ շհանց տա, զորքը ամեն մեկը սար ու ձոր ընկած՝ շատի ձիանն[335] որը լկամը կոտրած, որի թամքը փորի տակին՝ որն էլ իր տերը էնքան իր գլխի վրա քաշ տվել, քարեքար տվել, որ[336] գլուխ, երես ջարդվել, կոտրատվել՝ ոտներն էին[337] օրզանկվում մնացել ոլորված՝ կախ ընկած,[338] կամ կես մարմինը ջախըփուրթ էլել, սիրտն ու թոքը արինքամ էլել, փորիցը դուս թափել, ու խրտնած ձին քանի ոտներին էր դիպչում, էնքան խրխնջում,[339] սար ու ձոր ընկնում։ Ղուլ ու նոքար Աղասու թրին էին ղուրբան էլել՝ որ էս միջոցումը Ղարսա սարերի վրա մեկ քանի ղոչաղ Քրդստանցի Հայ եդևն էր քցել՝ ու արծվի պես որտեղ մեկ ֆորս ճանկում էր, ական թոթափել՝ վրա էր հասնում, ցրվում փարա փարա անում, հարիր տեղ նրան ղզլբաշի ղոնշունը Մաստարա, Գոշավանքի դզերումն ռաստ էին բերել, հինգ հարիր մարդով վրա տվել ու քառասունով, հիսունով ջարդվել, էլ եդ դառել։ [340]Սուդագյան մեկ օր Նազի խանին՝ էս ահագին գազանին՝ որ հարյուր մարդի չէ՛ր ասիլ, թե Աստված ա ստեղծել, էն տեղը քցեց՝ որ իր մարդքերանցովը մեկ բարձր թափից վեր ընկավ՝ ու ղզլբաշի հողը մտավ՝ որ պրծավ՝ թե չէ Աղասու ձեռին պետք է իր բոլոր սպանած անմեղ Հայերի արնի ջառըմեն տար։ Բայց Աղասու արածները թողանք ուրիշ ժամանակի, ու գնանք մեր բանը։ Հասան խանը, որ աչքը չի՛ բարձրացրեց, ու Աղասուն ձիու անկաջը մտած՝ եդևիցը քշելիս տեսավ, ոտն ու ձեռքը թուլացան, ուզում էր ձին բաց թողի, ու քարափնվեր Արփաչայի ձորն ընկնի, ուզում էր՝ որ ինքը իր թուրը իր սիրտը խրի, որ չասեն թե Հասան խանին սպանեցին, քարին իր գլուխը մատաղ տա, քանց մեկ ռահաթ Հայի՝ որ հազարներով սուրն[341] հենց էն տեղարենքն էր քաշել, տանով, տեղով էրել, գերի արել, բայց էլի ռաշդի սիրտը ոչինչ տեղ էնքան ղայիմ չի ըլիլ, որքան եդին սհաթումը, կյանք ու մահ կռվելիս, մեկ չարեք վերստաչափ տեղ էր մնացել, որ շունչը քամուն տա, հենց էն ա թուր ասպապ ուզում էր՝ որ եդ անի, ձին բաց թողա մեկ քարի տակի չոքի, ու բալքի իր թշնամուն գյուլով էլ ա վախացնի կամ սպանի, վախտն անց էր կացել։67) Հսկայն Աղասին թուրը սրտին դեմ արեց, «վեր քցի թուր ու թվանք ձեռիցդ՝ որ էս սհաթին փառչալամիշ կանեմ։ Դու էս տեղ չի՛ պետք է սատկես՝ հայակեր շո՛ւն՝ իմ թուրն ափսոս ա, որ քեզ պես թշվառ ճիճուն սպանի. չէ՛՝ ամոթ ա իմ տղամարդությանը, որ քեզ քարի տակի, կամ չոլումն սատկացնեմ՝ որ ղշերը ջամդաքդ ուտեն, քարերն ու հողը քո մուռտառ արինդ ծծեն, ու լսողն էնպես կարծի, թե կռվումը մեռար, էդ անիրավ լաշդ չի՛ քթնի, մեռած հողիդ վրա էլ չի թքի, ու ամեն անց կենող, մեկ քար չի՛ վրեդ քցի ու գյոռիդ ուշունց տա, թե քո անաստված ոսկերքն են էնդեղ հող դառել։ Հլա քանի Երևան չեն առել՝ քեզ հետս շան պես քաշ կտամ, սարեսար կքցեմ։ Ճանճը սպանիլ տղամարդություն ա։ Հլա շատ օր պետք է Հայի հաց, խոզի միս ուտես, Հայի մեծահոգությունը ու մարդասիրությունը տեսնիս, որ նեղ օրվան ղադրը իմանաս, իմանաս թե տնաքանդությունը, մարդասպանությունը ի՞նչ զատ ա, իմանաս՝ թե Քրիստոսի օրենքն որքան սուրբ ա, ու կամ մեր խաչին ղուլ դառնաս, մեր հավատը պաշտես,[342] որ հոգուդ փրկություն ըլի, յա թե չէ որ էդ արինաթաթախ ձեռներովդ, էդ սատանի փայ հոգվովդ ուզենաս ձեր ջհանդամը գնալ՝ քեզ էն Հայերին տամ, որի որդիքը կոտորել, տները քանդել, աչքերը քոռացրել՝ որ միսդ ղիմա ղիմա[343] արինդ շանը տան ու գլուխդ գեղեգեղ, աշխարքե աշխարհ ման ածեն, առաջիդ մատաղ մորթեն Աստծու համար, չունքի մատաղի ու մարդի արնի էդքան ծարավ էր քո հարամ սիրտը, որ բալքի թե իմ խեղճ ազգի սիրտը հովանա։ Հազար հազար գլուխ ես կտրել, Ղարս ու Բայազիդ քանդել, ավերել, ափսոս չի՛ էդ ղոչ գլուխդ քարի տակի մնա։ Չէ՛, չէ՛, Հասան շուն, Հայի սիրտը մեծ ա, քեզ վրա պետք է գյոռ շինած, քար կաղնացրած − անունդ ու պատմությունդ վրեն գրած՝ որ մեր որդիքն էլ քո տղամարդությունն իմանան, ու ձեզ պես շան ձեռին գերի չընկնին, ձեզ գերի անեն, ձեզ կոտորեն, ձեր հոգին հանեն։ Էս էն քարերն են՝ որ ոտնատակ էիր տալիս, ու հազար գերի վրներովը տանում, կամ սպանում, որ հմիկ ոտդ բռնել են, քեզ ուզում են կուլ տան, քեզանից վրեժ պահանջեն. բայց ես չեմ տալ, էս քո արինը էդպես էժան չեմ ծախիլ. էդ թանկ ջանդ ինչպես շուտով վարթարաֆ կանեմ, հլա ինձ շատ պետք է տեսնիս, որ արածներդ միտքդ բերես, դու ամաչես, որ Հայի ղուլ ես դառնում, ես ուրախանամ, որ քեզ լավություն կարողացա անել, ու մեկ քանի ժամանակ էլ[344] կյանքդ[345] [346]երկարացրի։ Երեսիդ խաչ հանիր, երեսդ մեր աղոթարանը դարձրու․ դու մեր անտեր Հայերին շատ ես Քո քյաբի կողմը դարձրել ու շլինքը կտրել, էս օր էլ դու մեր աղոթարանը ճանաչիր․ մերիցը արեգակն ա դուս գալիս, մեր դաշտերը ծաղկացնում, ձերիցը տաք քամի գալիս, հանդերը էրում, չորացնում։ Չոքի՛ր Հասա՛ն-խան, տերտեր չեմ, ամա գետը մոտիկ ա, ջուրը կքաշեմ, Հասան անունդ կդնենք Օհան։ Մեր պասը դեռ չե՛ս պահել, չունքի միս ուտելու սովոր ես։ Օ՜, մեր սրբությունը՝ որ էնքան ոտի տակ ես տվել՝ թե որ Աստված տա, համն առնիս, էն ժամանակը էդ սև երեսդ կսպիտակի, էդ գիլի աչքերդ՝ գառնի կդառնա, էդ հոտած բերանդ կդառնա Աստծո տաճար։ Մինչև մեր Քրիստոսին չպաշտես, մեր սրբերի առաջին հազար անգամ չչոքես, մեր մեռոնը երեսիդ չքսվի՝ մեր տերտերի ձեռը չպաչես, Աստված երկնքիցը ձեն տա, քեզ չէ՛ թե բաց թողամ, փառչա փառչա կանեմ էդ փիս հոգիդ սատանեքանցը կտամ։ Շուտ՝ չոքի՛ր, չոքի՛ր թե չէ՝ տեսնո՞ւմ ես էս թուրը, գլուխդ սոխի պես կթռցնեմ − չոքի՛ր....»

Քար ըլեր կպատռվեր էս խոսքերիցը, ի՞նչ թե Հա<սան> Խ<անը>[347], աշխարքի տերը, երկրի քանդողը․ ամեն բանը տարավ համբերությամբ, ձեն չի հանեց։ Քուրդ ասեր, Օսմանցի ասեր նրան էս խոսքերը՝ ե՞րբ էնքան կցավեր. Հայից էսպես թուք ու մուր ստանա, որ մինչև էն օրը խոտ, աղբ էր համարում։ Հայը նրա հավատը ոտի տակ տա՞։ Արինը կոխեց աչքերը, մեռած հոգին՝ հենց գիտես նոր շունչ առավ․ ատամները ղրճտացրեց, ու աչքերը կայծակին տալով, տեղիցը վեր թռավ ու կատաղածի պես ղամեն հանեց, վրա պրծավ, «Հայի շուն, դո՞ւ մնացիր Հա<սան> Խ<անի> վրա ոտք բարձրացնես, դո՞ւ մնացիր՝ ձեր հոտած հավատի լափն իմ գլխին ածես. գյոռդ պատռվի Հասան Խ<ան>, հողը գլխիդ, էս ի՞նչ ես լսում։ Գլխիդ փափախը քամին տանի, քառանայիր, ո՛չ լսեիր, էս ի՞նչ իմացար։ Հազար հազար մարդի փոր վեր ածես, մեկ Հայի կտորի առաջին էսպես կուչ գա՞ս, էլ ո՞ւր եմ ուզում աշխարներ առնեմ, որ էս խոսքը պետք է լսեի։ Ընչի՞ չի պետք է ես[348] Հայ օլանի քոքը կտրեի, որ ձեր անհավատ հոգին երկրի վրա էլ չըլեր»։ Ասաց ու կատաղությամբ ղամեն էնպես Աղասու վրա շպրտեց՝ որ թե ձին չէ՛ր խրտնել ու Աղասին գլուխը կռացրել, ղամեն սրտի մեջտեղը պետք է ցցվեր։ Աղասին քարիցը կկարծեր, նրանից չէ՛ր կարծիլ էս բանը։ «Խան՝ կատաղած գիլի կերած մսի համը դեռ ատամների տակին կըլի, արինակեր գազան, էդպես հո չեն խփիլ, կամ գողի պես վրա պրծնիլ, ձեռս ափսոս ա, որ քեզ դիպչի. գազանին գազանով պետք է պատժած։ Խան՝ հլա ձիուս հունարը տե՛ս, ետո կիմանաս՝ թե ինչ թուր ա վրեդ խաղում»։ Ասաց հսկայն ու ձիուն ղամշեց. կատաղած ձին՝ բերանը փրփուրը լիքը՝ առաջին ոտները որ չի՛ բարձրացրեց ու թռավ– Հասան խանի լեղին ջուր կտրեց, բայց բաղդը բանեց. ձին որ թռավ, նա մնաց մեջտեղը անվնաս, մինչև Աղասին ձիու ջիլավը կքաշեր ու եդ կդառնար, Հ<ասան> Խ<անը> հոգի առավ, փշտովը հանեց, ձիու ճակատը եդ դարձնիլը ու փշտովի տրաքիլը մեկ էլավ. հայվանը փռնչաց, երկու քթիցը արինը պրծավ, առաջի ոտների վրա էնպես չոքեց ու գետնին դիպավ՝ որ Աղասու ոտի մատները օրզանգըվին կպավ, աչքը կեծակին տվեց, սևացավ, արինը սրտումը թան դառավ։ Մինչև Աղասին ոտը օրզանկվիցը կհաներ, մինչև ձեռը թրին կհասներ, ու ձիու տակիցը կբարձրանար, Ասլան Հ<ասան> ԽՀանը> վրա հասավ, երկու լտրանոց թուրը շողաց, քար ու ձոր սկսեցին էնա էլ իրանց[349] գլուխը լալ — Ասլան Աղասին գլուխը սաստիկ որ թափ չի տվեց, էլեդ փոքր արինը տաքացավ, մեկ ոտը օրզանկվումը, ձախու ձեռը թրին ղուրբան տալով, թշնամու դեմը բռնելով[350], աջու ձեռը[351] որ Հ<ասան> Խ<անի> գլխովը չի պտտեց, քաքուլի կամ միրքի մազի տեղ՝ չանեն ընկավ ձեռքը,[352] մատները բերնումը, բիթը բողազի տակին՝ չանին որ հուփ չտվեց, էն թաք թաք հին ատամներն էլ որ էստեղ էնտեղ երևում էին[353], ճռռացին, իրար կպան, ու փշուր փշուր էլան, գլուխը հավի գլխի պես պտտելով, էնպես սաստիկ ոլորեց՝ որ բոլոր տամարները ճռճռացին ու Երևանու Աստծո գլուխը Աղասու մեկ ոտի տակին մնաց, փորը[354] մյուս, ու էսպես կաղնած վրեն, ինչպես սուրբ Գևորգ իր վիշապի գլխին սկսեց մեր հսկայն մուշամբեն հանիլ, որ միշտ հետը ման էր ածում, դեմն ատամով ու աջու ձեռով յարեն կապիլ, դեմը էլ հավատի քարոզը կարթալ։ «Հայի ձեռի դու չես արժան, ոտը համբուրիր՝ հայակեր գազան. Հայի արնի ծարավ էիր, դե՛ կշտացիր՝ անհոգի» ասաց ու մինչև կուռը կկապեր, արինն էնպես էր վեր ածում, որ Խ<անի> աչքին ու բերնին թափի․ «քեզ ասում եմ, մինչև Հայ չի՛ դառնաս, մինչև երեսիդ խաչ չհանես չե՛ս պրծնիլ, չե՛ս. ի՞նչ ես մտածում, ես էսօր քո լուսավորիչը պետք է դառնամ։

Բայց ա՜խ՝ երանի թե հավատը էսքան չըլեր մեր Աղասուն մոլորացրել, ու[355] վիշապն ընկել էր ձեռքը, տար, վարթարաֆ աներ։ Սատանեն իր պոչը մի բանում չխառնի, մինչև դու խաչը կհանես, նա իրան բանը կըհոգա։ Հենց յարեն կապեց, պրծավ մեր կտրիչը, ու ձեռը շարժեց, որ արինը էլ եդ իր տեղը գնա, ու ուզում էր՝ որ թշնամու չար ձեռները կապի, ու էնպես նրան հավատ բերի, աչքը որ բարձրացրեց, Աստված ո՛չ շհանց տա, իր ընկերտինքը ամեն մեկը մեկ սարի ծերից թռած էկան, վրա հասան — «Աղասի ջան՝ գլխիդ ճարը տես, քեզ ման գալով հոգիքս թռավ, ա՛խր ո՞ւր մնացիր, Հ<ասան> Խ<անը> նոր ղոնշուն ա հավաքել գալիս ա, Ղլղարաքիլիսեն էլ եդ կոխեցին, Բոռչալվի Թուրքերը կապիտանին գլխից հանեցին՝ թե Ղզլբաշը Գյումրու բերդը կառնի, թոփ ու թոփխանա հետըներն առան եդ դառան, ջրատար ողորմելի խալխը մնաց չոլումը ոչխարի պես սառած՝ ոտը ո՛չ առաջ կարաց փոխել, ո՛չ եդը, որը ձի ուներ՝ էլ ո՛չ բարեկամի մտիկ արեց, ո՛չ ազգականի, վեր էլավ փախավ Գյումրի, մնացածները՝ Աստված ո՛չ շհանց տա՝ իրար ճտով ընկած՝ մնացին գառն ու ոչխարի պես բղղալով կանգնած։— Ինչ նրանց հալն ա, Աստված ո՛չ տա, սար ու ձոր սուգ են անում, լալիս»։

«Ձեր տունը չքանդվի՝ ի՞նչ եք անում։ Տասը Հ<ասան> Խ<ան> հո չկա աշխարքումս։ Հ<ասան> Խ<անը> հրես ոտիս տակին ընկած հոգին տալիս ա, դուք երազ եք պատմում, թե գինովացել եք։ Հ<ասան> Խ<ան>, Հ<ասան> Խ<ան>, տո հրես գլուխը ճտի պես ձեռումս, դուք ինձ պառավի հեքիաթ ե՞ք ասում։ Ամոթ ձեր փափախներին. տո մեկ մտիկ արե՛ք՝ է՛»։ Ո՞վ կհավատար ապա՝ թե էն ահագին ասլանը մեկ գառի ոտի տակի ըլի․ որ աչքըները չի առավ նրա զարհուրելի կերպարանքին, արինն աչքըները կոխեց՝ բոլորն էլ թուր հանեցին՝ որ նրան թիքա թիքա անեն - էլի մեր խաչապաշտ հսկայն իր սազն ածեց։ «Ով իմ գլուխը կսիրի, թուրը էլ տեղը դնի, էդ ոչինչ տղամարդություն չի՛, չոլումը մեկ ուլ մորթել։ Թողեք հլա սրան մեկ հավատ բերենք, ետո ինչ ուզում ա ամեն մարդ՝ թող էն անի»։ — Տո տո՛ւր, գլուխը ջնջխի՛ր, դրա հոգին Աստված առնի, դրա ամեն մեկ շունչը յաղու ա, օձը քանի շուտ սպանես, էնքան քո խերն ա։ Դա էլ օ՞ր պտի տեսնի, չէ՛, դրա օրը պտի խավարի։ Դրա գլխին քար ընկնի, քարը քցի՛ գէլխին՝ դրա արինը մեր վզին։ Տո մեր ազգի տունը քանդողին՝ էլ րոպե պետք է կյա՞նք տված, շունչը բերնումը թողա՞ծ, սպանի՛ր, ասում ենք՝ թե քեզ էլ հետը կսպանենք»։

«Ինձ սպանեցե՛ք, սրան ձեռը միք տալ։ Թող նրա մահը մեկ քանի մարդ էլա տեսնի, որ սրտները[356] հովանա է»։ Էս խոսք ու զրուցումն էին՝ որ բիրդան բիր ձիավորի տուտը նրանց վրա բաց էլավ։ Ընկերքը վրա թափեցին՝ որ անօրենի թոզը քամու տան, անփորձ Աղասին՝ որ մինչև էն օրը նհախ տեղը մեկ արին չէ՛ր վեր ածել, նրանց դեն արեց, խանին քաշեց մեկ քարափի գլուխ[357], ինքը գլխին կանգնեց. Խ<ան>ի ձեռները կապած ոչխարի պես առաջին վեր դրեց, ընկերներին հրամայեց, որ ձիանը ձորն անեն՝ ու թվանքները հազրած ձորի բերնումը կանգնին՝ ու իրեք գազաչափ խանիցը հեռու կանգնած՝ դոշը քարափին դեմ տված՝ էնքան մնաց՝ որ ձիավորների տուտը մեկ թվանքի մանգզիլ էկավ, մոտացավ։

«Գլխըներդ ոտիս տակին ա, այ Թուրքեր՝ ձեր ճակատը գյուլիս առաջին, քսան ինձ նման իգիթ (ղոչաղ) տղերք քամակիս, ամեն մեկս մինչև ձեզանից քսանը չսպանենք, մինչև մեր բարութը չհատնի՝ կրակ դառնաք, մեզ չեք կարալ[358] մոտանալ։ Հինգ սհաթ ա, ձեր հոգին, ձեր գլուխը, իմ ձեռիս ա էլել, էն Հասան Խ<անը> որ սարեր էր դողացնում, ոտիս տակին ընկած՝ սրան նայեցե՛ք, ձեր սև օրը լաց էլե՛ք։ Խա՛ն՝ հրամայիր՝ որ Խլղարաքիլիսեն ազատեն՝ կյանքդ էլ ազատ ա, թե չէ՛ հավի պես կմորթեմ, իմ ձեռի հունարը դու լավ փորձեցիր։ Մարդ ղրկիր՝ որ ղոնշունդ եդ դառնա։ Թե չէ քարափիցը վեր կքցեմ, հազար թիքա կըլիս։ Ինչքան որ ըլի մեկ հողում ենք մեծացել, խա՛ն, կռիվ ունիս՝ դուշմանիդ հետ արա՛, խեղճ Հայերը քեզ ի՞նչ են արել։ Էն ժամանակը քեզ խան կասեմ՝ թև որ էս տղամարդությունն անես։ Մեծություն ունիս, բանացրո՛ւ»։

Ջանն ազիզ ա։ Հ<ասան> Խանի> նամազն էլ էս էր՝ որ մեկ պրծնի, հազար Արախլու ու Թուրք սպանեին նրանք, ի՞նչ հաջաթ։ Իրան դարդը քաշելով՝ իսկույն հրաման տվեց, որ մեկ քանի ձիավոր հասնին, ղոնշունը ետ քաշիլ տան, մինչև ինքն էլ գա։ Բայց դեռ կիսաճամփի՝ Աղասու սիրտը գնաց, քաջ հսկայն չէ՛ր իմացել՝ թե մհլամը յարի վրա կըդնեն։ Կտրած տեղը մնացել էր բոշ, արինը թևերովը գնացել, ջանը բռնել էր, արեգակի շոքը մեկ կողմիցը, սովածությունը մյուս, արինն էլ հո՝ հենց բռնի ցամաքել էր՝ էն հադաղին՝ որ զորքը եդ դառան, ու նա էլ սկսեց կրկին Հ<ասան> Խ<անին> հավատ բերի, քիչ քիչ աչքերը շաղվեցավ, գլուխը պտտեց[359] ուզեց՝ որ մեկ գլուխը բարձրացնի, տեղիցը վեր կենա ու ընկերներին իր գլխի էկածը պատմի, թուլացավ, քամակի վրա վեր ընկավ, աչքերը խփեց − մեկ բարակ ախից ավելի՝ էլ ոչինչ չկարաց ասիլ։ [360]Սար ու ձոր ձեն տվին, Աղասու անունը որ տվին, քարափները զարզանդեցին, ողորմելի ընկերքը քար ու հող գլխըներին տալով որ վրա չի թափեցին ու հարայ տվին, ձենն ընկավ ձիավորների անկաջը, լացի, սգի ձենը որ իմացան՝ հենց գիտես՝ արեգակը նոր ծագեց, ական թոթափել, թև առած եդ դառան, էլ ում գլխումն էր մնացել խելք։ Թշնամին էն ա մեկ թվանքի մանգզիլ մոտացել էր, հարիր տեղից թվանքները բաց էլավ. Աղասին աչքը բաց արեց կամաց, ախ քաշեց ու ձեռով իշարաթ արեց որ ձորը թափին, ընկերքը իմացան նրա միտքը, ուսըներին դրին իրանց թանկագին բեռը՝ ու ձորը թափեցին։ Հենց ոտն ու ձեռ բաց էլած որ տեսավ իրան, արյունակեր Հ<ասան> Խ<անը> թուրը ավալ ինքը ձեռն առավ, մինչև ղոնշունը ձորի բերանը կհասներ, Աղասու ընկերքը Անի քաղաքի բուրջը մտան, ու էնտեղ, ուր հարյուրավոր եկեղեցի, հազարավոր տներ քոշք ու սարեք՝ դիմացի սարերին ամաչացնում—վախացնում էին, ուր ըստ ասության ռամկին այնքան էր հարստություն և ճոխություն, մինչ մեկ հովիվ[361] տեսնելով մեկ զատկի՝ թե կնիկը եկեղեցումը տեղ չէ՛ր ճարել, էս պատճառով մեկ ահագին տաճար շինեց ու մեկ անսիրտ վանքականի խաթեր՝ Աստված Հայոց վերջին կենաց ճրագը փչեց՝ թագավորաց թախտը կործանեց, ու իրանց սրո հրո գերի արավ՝[362] ա՜խ՝ անմեղ սնապաշտություն, թագավորաց, հափեղայից մատաղ տվինք, որ էստեղ ընկանք է՜։ Ու էն հիանալի ավերակքը եկեղեցիքը թողեց մեզ սգո և լացի տեղեր, էս բրջերի ծոցն էր՝ էն սրբոց աղոթքը, ու մեր թագավորաց Գագկի... երկնային հոգին, որ Աղասուն պահեցին։ Մինչև նրա հինգ ընկերք խտտած գետնի տակի ճամփովը գետի ղրաղը հանեցին, մինչև ընկերտանց հինգ[363] թագուն էս կողմից, հինգը էն,[364] անց կացան, որ ձորից, սարից ձեն տան, հարայ հրոց անեն, մյուս հինգը բրջի[365] ծակերիցը քսան ավել մարդ սպանեցին։ Նրանք լավ գիտեին՝ թե հենց էս օր էլ Թուրք, Քուրդ, Հայ ո՛չ ոք սիրտ չի անում Անու միջովն անց կենա, որովհետև կարծում են՝ թե մեջը քաչքերով լիքն ա, որովհետև Աստված մեկ անգամ անիծեց, էս իրանց պատճառ շինեցին, առաջուց էլ էնտեղ էին նրանք շատ Քրդի ու Թուրքի միսը խորովել, ու ամեն ծակ ու խոռ էնպես իմացել՝ որ սատանեն նրանց չէր գտնիլ, մեկ կողմից ղզլբաշի սնապաշտությունը գիտելով՝ որ ձորից, բրջից, սարից թվանքները չճռռացին, Հայերը չգոռացին, ձորերը, խուլ խուլ էրերը, խոր խոր եկեղեցիքը մատուռները նրանց ձենը եդ չի կրկնեցին, Հ<ասան> Խանի շլինքը թեքվեց, էնպես կարծեց՝ թե հազար մեռել, հազար հրեշտակ հազար սատանա ոտն են առել՝ գալիս[366] են։ Էլ ձեն չկարաց հանիլ, խելագարի պես ձեռով արեց − ինքը թռավ, իրան դասթեն քամակին, երեք չորս վերստ հեռացած՝ որ մեկ քանիսը էլ եդ սիրտը պնդացրին՝ որ մեկ տեսնին թե ախր էս դիվանը որտեղա՞նց դուս էկան, ո՞ւր մնացին, գալի՞ս են թե չէ, մեկ չոբան[367] Աստուծո ողորմությունիցը որ մինչև հիմա մեկ եկեղեցում դողալով՝ ջանն իրան էր հասել, ոտը խաղաղված տեսնելով՝ իծանը, սեիզները դուս արեց՝ որ շուտով գնա ձորը թափի ու թշնամու ձեռը կընկնի, սատանի պատկեր սեիզների գլուխը որ չտեսան պարսիկքը՝ որ իրանց սատանեքը միշտ իծին են նմանություն տալիս՝ հենց իմացան՝ թե Սադայելի բոլոր զորքը աշխարհ են եկել՝ իրար գլխով ընկան, թոզն աչքներն առավ, ամեն մեկ ձիու ոտը փոխելիս՝ հենց իմանում էին, որ հմիկ որդի որ ա, գլխները կերթա. էսպես որ աչքները բաց չարին, Աստված ո՛չ մեր թշնամու[368] առաջը բերի, իրանց դժոխք փորը սկսավ բաց ըլիլ, իրանց Սադայելի զորքն սկսավ Խլղարաքիլիսեն մտնիլ, որ երեք սհաթվան ճամփա ա էս տեղանց, Քյաբի առաջին էնպես հավատով չէին չոքել որ էստեղ չոքեցին, նամազներն արին, ձեռըները լվացին, միրքըներր սանդրեցին, չունքի ճաշը հասել էր. թքըները սրբեցին, Ալուն իրանց շնորհակալությունն արին, Քյաբին իրանց երկրպագությունը ու թամուզ ձեռներով մուռտառ սրտով, վեր կացան՝ որ իրանց Աստուծո տված մատաղը կտրեն — տոն կատարեն՝ որ ջաննաթի դուռը շուտով բաց ըլի նրանց առաջին։

Բոլոր տիեզերք, հորիզոնք երկնից,[369] գագաթք լերանց, սահանք բարձանց սկսեցին տապալիլ․ թխպագին, արջնաթույր, սևաթև ամպն որ բարձրացել էր՝ հասավ արեգակի մոտ ու արյան ծովի պես[370] առաջ փոքր ժամանակ կարմրատակեցավ, ապա կուտակվելով, ծալվելով՝ էնպես այլագունեցավ, սևացավ, մինչև հեռու տեղից տեսնողք էլ էն օրը էնպես էին կարծել՝ որ մեկ տեղ աշխարհ ա կործանվում․ օրը դառավ գիշեր։ Հավ, ճիվ, թռչուն, անասուն, վաղուց փախել, քարափների արանքը, մեշեքանց ծոցն, էրերի պուճախն էին մտել ու դողալով հեթեթում, հեթեթալով շունչ քաշում։

Ղլղարաքիլիսո խոտերի, արտերի բոցը քամին քշելով,[371] տարել էր մեշեքն էր քցել, դուզ, չոլ, ղռ, քոլ, յավշան, թուփ, խուփ, ծղնոտ, տերև, ծառ՝ ինչպես ամառվան գիշերը կրակ տված չոլ սարերը աստղեր էին շինել, ձորերը երկինք, որ պարզիկա վախտը ամեն գիշերը մեր գլխին էրվում են։ Կատաղի քամին բոցին առաջն արած՝ որ չէր ղամշում ու քացի տալիս, հենց իմանում էր[372] մարդ, թե Շորագյալու դաշտը հրեղեն ծով ա դարձել, ու կրակի, բոցի ֆրթնեն (ալիքը) քուքուրթ, կայծակ ածում դաշտերի գլխին։ Խուլ ձորերը, խոր էրերը բողազները ետ ճոթռած՝ որ կուլ տված քամին էլ ետ չէին փչում, տալիս քարափների ճակատին[373] քարերը, ծառերը ուզում էին անկաջները կալնին, ոտ առնին փախչին, ու[374] նրանց դողի ու զրզնդոցի ձենի[375] մեկ տուտը երկինքն էր հասել՝ ամպերն իրարոցով տալիս, մյուսը գետնի գլուխը, մեջքը, ոսկոռները ջարդելով, անդունդը խրվում ու հազար տեղ գոռալով, ջարդվելով, գնում, կորչում, լռվում, պապանձվում։ Կայծակի ամեն մեկ[376] ճամբարակը ճոպանը ինչպես մեկ[377] հրեղեն սուր՝ որ երկինքը չէր ճղում, ամպերի մեջքը կոտրում ու Ալագյազի, Մասսա, Դվալու գլխին թափին տալիս, ուզում էին՝ որ էս ահագին երկրի գլխները՝ իրանց աչք ձորերը տակ ու վեր անեն, քոռացնեն, իրար սպանեն, ու սաղ սաղ անդունդը խրվին, բաթմիշ ըլին։ Ամպերը օխտը գլխանի վիշապի նման՝ երկնքիցը ճոլոլակ էլած որ բերանը չէին բաց անում, խփում, ուզում էին որ սաղ երկինքը կում անեն, ծամեն, փշուր փշուր անեն ու էլ ետ հազար թիքա արած՝ ածեն անիրավ մարդի գլխին՝ որ ո՛չ երկնքիցն ա պատկառում, ո՛չ Աստվածանից վախենում, ո՛չ ջուրն իրան օրինակ առնում, ո՛չ հողից[378] մեկ խրատ վերցնում, ոչ իր խեղճ հոգու ներքին ձենը լսում, որ գիշեր, ցերեկ լալով, արտասվելով՝ քնած թե զարթուն ձեն են տալիս, գոռում, երկնքի, արեգակի պես, երկրի հողի պես՝ դու Աստծո պատկեր բարի կա՛ց, բարություն արա՛, քեզ պահի՛ր, լավություն արա՛, Աստուծուն նմանի՛ր, ընկերիդ պահպանի՛ր, Աստծո աշխարքը շինի՛ր, նրա ձեռագործը մի՛ քանդիր, որ դու էլ մնաս շեն, դու էլ չի քանդվիս, հողին չհավասարվիս։

Երկինք, երկիր, սար, ձոր, անկաջ,[379] աչք խփել, լալիս, սուգ էին անում, դոշներին ծեծում, գլխներին տալիս, երեսները պոկում, պռճոկում,[380] ամպք ուզում էին Խլղարաքիլիսեն վերև քաշեն, անդունդք՝ իրանց ծոցը քաշեն, պահեն, քար ու հող իրար կտրատում, սպանում էին, բայց Աստուծո պատկեր մարդը՝ աչքը բաց, ականջը սրած,[381] կռները վեր քաշած՝ կայծակի թուրն իր գլխին էր խփում, նա իր թուրը ողորմելի Խլ<ղարաքիլիսե>ցվոց գլխին։ Ամպի կարկուտն իր դոշին էր վեր հատում, որ Աստվածանից վախենա, նա իր թվանքի կարկուտը անճար Հայերի էրեխեքանց, անմեղ մանկանց, նորահաս հարսների գլխին էր վեր ածում. երկիրն իրան էր ուզում քարի հողի տակով անի, նա մեր ազգի, ողորմելի ջիվան որդիքն էր արյան ծովումը խեղդում, ջախըբուրթ անում։ Սարերն ուզում էին Պարսից գլխին թափին, խոր տանին, նրանք մեր անտեր[382] խալխի տուն, տեղ կրակում, իրանց սրի բերնով զիմա զիմա տալիս։ Ա՜խ, սիրտս կտրատվում ա, լեզուն ի՞նչ ա՝ որ բառով կարողանա էն սարսափելի տեսարանը պատմիլ, որ լսողը կամ կարթացողը իմանա, թե իր խեղճ ավազանի քիր ու ախպերը ի՞նչ հալում էին էս սհաթին, ի՞նչ էին քաշում, ի՞նչ էին տեսնում, ո՞ւմ առաջին, ո՞ւմ ձեռին, ո՞ր աշխարքում, ո՞ր հողում։ Ա՜խ, էշլինքդ չկոտրի՝ Աղասի՝ ա՜խ, ո՞ւր էիք էս սհաթին։ Թագավորք Հայոց՝ որ Անու միջումը անուշ քնած՝ ձեր որդիքը հարամու ձեռին, դուք մեկ գլուխ չի՛ բարձրացրիք, որ նրանց հավարին հասնիք, էն որդիքը՝ որ մեկ սհաթից առաջ աշխարք զարմացրին իրանց քաջությամբ, երկիրը սասանացրին իրանց տղամարդությամբը, ու ինչպես դուք՝ հսկայաբար պահպանեցին իրանց աշխարհը, ձեր հողը, ձեր հայրենիքը, ու դուք՝ անգութք՝ թողիք նրանց էսպես փորձանքի միջում, թշնամու թրի առաջին։[383]

Բայց վա՜յ ինձ, ո՞ւր հասա, ո՞ւր տարավ ինձ իմ կսկիծը, իմ էրված սիրտը, լեզուս չի՛ որ խոսում ա, հոգիս չի՛, որ զգում ա, ազգիս արինն ա առաջիս թափում, իմ հայրենիքն ա առաջիս քանդվում, իմ սիրելու, իմ ախպոր տղի արտասունքն ու դառն լացն ա սիրտս էրում, խորովում, ի՞նչպես բերնիս հուփ տամ, բերնիս հուփ էլ տամ, արինս ա քթովս դուս գալիս, արինս առնեմ, աչքս ա կայծակին տալիս, աչքս դուս փորեմ, ջանս ա դուս գալիս, ջանս էլ տամ, էլի իմ թանկագին ազգի արինն ու ոսկերքըն Շորագյալու հողումը չորացած, կարելի է՝ թե մեկ մարդի չերևեր,[384] մեկ մարդ չիմանար, թե ես էլ՝ որ էստեղ պետք է զոհ ըլեի68), չիմանայի, չտեսնեի, չլայի, ու աղի արտասունքով չխնդրեի՝ ով Խլղարաքիլիսու պատմությունը կարթա, ի՞նչ աստվածասեր Հայ նրանց տարաբախտությունն իմանա, գլուխը պահի, նրանց հոգին հիշի, իր հոգին ու մարմինը էլ թշնամու ձեռք չտա, չտա։ Ջուրն ընկնի, կրակումն էրվի, իր յախեն Պարսից ձեռք չքցի, Ռսի ոտի հողը ջուր անի, որդին մատաղ տա, գլուխը ծախի, իր ազգի դարտին հասնի, իրան գերի չանի՛, չանի, ա՜խ, չանի։ Ա՜խ, երա՜բ, ասածս տեղ կհասնի, թե հետս գերեզմանը կերթա, ու հողումն էլ իմ ոսկերքը կմաշի, կտանջի, դրախտն ինձ դժոխքը կշինի, գերեզմանն ինձ գեհյան, տարտարոս։ Երեխեք,[385] ձեր ջանին ղուրբան՝ ձեզ եմ ասում ես իմ դարդը, ձեզ համար եմ գրում, ձեր երեսին մեռնիմ, հողումն ըլիմ, էկե՛ք վրես կանգնեցե՛ք, թե ազգասիրություն ժը ու հայրենասիրությունը ձեզ վնաս տա, անիծեցե՛ք ինձ, թե օգուտ, օրհնեցե՛ք ու լսեցե՛ք այժմ ձեր ընկերների լացն ու սուգը, նրանց հորն ու մոր կսկիծը, ու ձեր հորն ու մոր ծոցումը դինջ հանգստանալիս՝ ասածս միտքըներդ բերեք, Խլ<ղարաքիլիսի> անմեղ երեխայից ձենը քանի ականջներդ ընկնի, փառք տվեք Աստծուն, որ էնպես երկնքի տակի ծնվեցիք, որ ձեր աչքը էսպես բան չտեսավ, ձեր մոր ծոցին ծնվեցիք, քնեցիք, զարթեցիք, հանգստացաք, նրանց ջանը լսեցիք, նրանց կաթը ծծեցիք, և ոչ նրանց արինը խմեցիք, նրանց դոշին քնեցիք, և ո՛չ նրանց դոշի վրա մորթվեցիք, նրանց կռան վրա խաղացիք, և ո՛չ նրանց մեռած, կտրատած, թիքա, թիքա արած արինաթաթախ լաշի վրա ընկաք, ու լալով, արտասվելով ծծի տեղ լերդն ու թոքն ընկավ ձեր[386] բերանը, կենդանի մոր փորից դուս էկաք, ու նրանց սերը վայելեցիք, և ոչ թե նրանց ճղած փորը դուք կենդանի մտաք, ու ձեր գլուխն էլ նրանց սրտումը արինաթաթախ ցցվեց։ Բարձի վրեն, յորղան դոշակի տակին նրանց խտտեցիք, խնդացիք, և ո՛չ հողի միջումն, քարերի վրա, նրանց արնումը ու մսումը թավալ տալով, ձեր արինն էլ խառնեցիք։ Ա՜խ, մի լաք, մի նախատեք ինձ, որ ես ձեզ ձեր առաջին դժոխք եմ բաց անում, իմ սիրտս էլ որ դժոխքումն էրվի, էսքան չեմ կսկծալ, մորմոքիլ, ցավիլ, տանջվիլ, ինչպես Խլ<ղարաքիլիսի> պատմությունը միտքս բերելիս։ Չբարկանաք ինձ վրա, չասեք՝ թե երազ եմ պատմում, հազարիցը մեկը չեմ ասում, որովհետև ձեռքս թուլանում ա, աչքս սևանում, խելքս մաղվում ու գրիչս ձեռիցս վեր ընկնում, իմ լեզուս ի՞նչ ա, հարցրեք էնտեղ ըլողներին, նրանք հազար պատիկ լավը կպատմեն՝ թե ինչպես էին անօրեն Պարսիկքը մոր փորը ճղում, երեխեն հանում, թիքա թիքա անում, առաջ ոտը կտրում, հետո ձեռը, ապա երկար ժամանակ մզրախի, կամ թրի ծերը հանած, նրա մորմոքելուն, մղկտալուն, թպրտալուն մտիկ անում, իրանց դժոխային քեֆն անում, ասում, լսում, խնդում, ծիծաղում, ո՛չ լալիս, ո՛չ մրմնջում, Աստված նրանց տունը քանդի, ու ետո, ետո՝ էն անմեղ քոռոփի լացն ու սուգը երկար ժամանակ լսելուց ետո, նրան էնպես հավի ճուտի պես թռպրտալուցը ետո՝ կամ հորն ու մորը տալիս, կամ[387] նրանց գլուխն էլ նրա գլխի հետ իրանց անաստված[388] մասաբին մատաղ անում։69) Թողե՛ք, թողե՛ք, անց կենա՛նք, հերիք ա, աչքս էլ բաց չի ըլում, ձեռս էլ չի զորում, բայց ի՞նչ անեմ, հենց գիտեմ էս օր են առաջիս Վարդանի քիր ու ախպերը, հերն ու մերը տասը Պարսիկ վրա թափած՝ սաղ սաղ քերթում, կաշին մեջքիցը, դոշիցը հանում, ոտները, ոսկոռները, ատամները, քարով, թոխմախով ջարդում,[389] երեսներին քացով տալիս, թքում, ու Վարդանը՝ էսպես հրաշագեղ պատանին՝ ձեռները կապած էս երկնային հրեշտակը, էս Աստծո որդին ու անմեղ գառը նրանց վրա կանգնած ոտն ա կամենում շարժի, ճոպանը չի թողում, ձեռն ա կամենում շարժի, չվանը չի՛ թողում, թրի առաջն ա ուզում ընկնի, Թուրքը չի՛ թողում, իր միսն ա ուզում ատամով կտրատի, բերանը չի հասնում, թոկն ա վզին, աչքն ա ուզում հանի, դեն քցի, սուր չի կա ձեռին, ուզում ա գոռա, լերդն թոքը բերնիցը քցի, բերանն են փալասով խցկել.[390] թրի տակն ա ուզում ընկնի, հորն ու մոր վրա մատաղ ըլի, Հ<ասան> Խ<անը> չի թոզում, չունքի սիրուն տղերքն ու աղչկերքը նրա ու խաների գանձն ու փեշքաշն էին, ուզում ա, որ մեկ ետ էլ ա մտիկ տա իր ծնողաց սուրբ արինը՝ ու կտրատած լաշը տեսնի, կարոտն առնի, մեկ կաթ արին էլ ա վրեն քսի, մեկ բուռը հող էլ ա ծոցը կամ ջեբը դնի, որ հիշատակ մնա, մեկ համբուրի էլ ա, ու եդին բարով մնան ասի, մեկ չոքի էլ ա, նրանց հողը համբուրի, օրհնությունն առնի, բայց ա՜խ, ա՜խ, հարիր սուր գլխին պլոկած, աչքերը կապած իր ընկերների հետ քշում են, անկաջները փակ ա, որ նրանց ձենն էլ ա իմանա. բերանները[391] կապած՝ որ իրար հետ խոսին, ձին երըմիշ ա ըլում, իմանում են՝[392] որ շարժում ա, բայց չգիտեն թե ո՞ւր՝ դժոխքը թե դրախտը․ դժոխքը, դժոխքը՝ սիրելի, սրանց տանում են՝ որ Թուրքացնեն, որ Ալու ու Մահմադի մատաղ անեն։

Եդ դառնանք։ Պրծանք. հագար ծեր ու պառավ, հազար տղա ու աղչիկ, մանուկ, ծծկեր իրա վրա փրթած, վաղուց ձենները կտրեցին, երկնային քունը մտան, ժահահոտությունը քիչ քիչ սկսուր ա, հարավի չոր քամին փչում, ամպերը էլ սարերի գլխին հավաքվեցան, նրանց աղաղակը Աստված չիմացավ․ արեգակը վազում ա արևմուտը, Թուրքերը Ապարան, Խլ<ղարաքիլիսե>ցվոց հոգիքը ո՞ւր, երկնային դրախտը, արդարը դժոխքը ե՞րբ կերթա, բայց ի՞նչ անեմ դրախտը, որ էստեղ դժոխքում կըլիմ։70) Րիգունը որ գա՝ ախ՝ գել, արջ, սարերի գազաններ պետք է գան էստեղ իրանց ուրախությունն անեն, էլ ո՞վ կլսի մոր ձայն, հոր աղոթք, երեխի խաղ ու ծիծաղ, ժամի ու զանգակի ձեն․ գազանները կըլին բոլոր ծիծաղողներն էլ, խաղ ասողներն էլ, տաղ ասողներն էլ․ նրանք պետք է էս գիշեր էստեղ մարաքյա անեն, գնանք, գնանք միսս սրսռում ա, ո՜հ ո՞վ սիրտ կանի, մոտանա․ բաս էրեխեքը, նրանք կերթան Հասան խանի օրդուն․ լաց կըլին՝ ջան ասող չըլիլ․ կերվին․ կմորմոքվին, մեկ ցավող չըլիլ։ Ամեն մեկը մեկ խանի, կամ Արախլվի ձեռի, կամ պետք էհավի պես ծվա, ու լեղապատառ ըլի, կամ սուրը խրի դոշը, իրան սպանի, կամ ջահել մարմինը ցավի, տանջանքի չդիմանալով, յա հոգին տա, յա Թուրք դառնա, իր հավատի թշնամի։ Հերիք չի՞․ ա՜խ չէ՛։

Խլ<ղարաքիլիսեն> էրվէց. ամպերը քաշվեցին, սարերը դինջացան, հազար տասը, տասնը հինգ տարեկան աղչիկ ու տղա ձիանոնց վրա կապած՝ անկուշտ Հ<ասան> Խ<անի> օրդուն մտան, ղոնշունը նաղրախանեն ածելով, բարաբանը տալով, պար գալով, քեֆ անելով՝ եդ ա դառել, գնա իր դիվական աղոթքն անի, սատանիցը շնորհակալ ըլի, որ նրան հաջողեց, թուրը կտրուկ արեց․ ու աստվածասեր մոլեքը իրանց սրերը, դահիճքը իրանց թրերը սրեն, հազրեն՝ որ ի՞նչ երեխա, իրանց անօրեն դինը չընդունի, կրկին թիքա թիքա[393] ու Քյաբին մատաղ անեն։ Վա՜յ, վա՜յ, աչքս դուս գա, Հայի ազգ ջան. է՞ս օրին ես արժան, քո արևին ղուրբան։

Տեսնինք, ո՞ւր գնացին էս անմեղ գառները։ Մեր բախտիցը թե տարաբախտությունիցը մութը գետինն առել ա։ Էլ մեզ մարդ չի տեսնիլ՝ որ եսիր անի։ Գլուխը ցից, պատերը քանդված՝ հազար կայծակի ու երկրաշարժության[394] գագաթը դեմ տված, դուռն ու փանջարեք խարաբա, խորան ու սեղան ավերակ՝ կանգնել ա տխուր և տխուր՝ եկեղեցին Ապարանու, ուր հազար գող ու ավազակ, աղոթքի ու պատարագի տեղ՝ անմեղ Հայերի որդիքը կապած, բերան ու աչք խուփ, պատարագ արին։ Ուր թագավորք, իշխանք և պայազատք Հայոց՝ Աբարանի բյուրատեսակ ծաղկանց հոտը, հազարավոր աղբրների համը առնելով՝ իրանց ամառը հովացնում էին, իրանց հովացած, զովացած սիրտը Աստվածային սիրով վառում, գինովացնում, իրանց սուրբ սրտի աղոթքն ու մաղթանքը՝ ծաղկանց հոտի հետ խառը, թոչնոց ձայնի հետ հավասար, ներդաշնակ,[395] առավոտ, րիգուն երկինքը ուղարկում։ Ուր էս սհաթին էլ մեկ ահագին չորս ջաղացի ջուր՝ մեկ քանդված բլրի տակից՝ (ուր տեղ որ Վաղարշակա, Տիգրանա, Տրդատա ապարանքն էին շինած), երկրի երեսը ճոթռելով, Ալագյազի սրտիցը գետնի տակովը ճանապարհ բաց անելով, բերանը փրփուրով լիքը, աչքերը խոժոռած՝ դուս ա պրծնում, կատաղած՝ որ իրանց պսակողների երեսը տեսնի, նրանց սիրտը հովացնի, քնելիս, զարթնելիս՝ երկնային ցողը նրանց երեսիցը գողանա, իր ցողը նրանց վրա թափի, բայց ա՜խ, գլուխը քանդած տեսնելով, Ապարանը բրիշակ, եկեղեցին ավերակ, չորս կողմը՝ նրանց հմքի ու սեղանի քարերը արինաթաթախ՝ մամռապատ, փշրված ընկած՝ բերանը կրկին բաց է անում՝ որ արտասուքը կուլ տա, էլ եդ իր փորը տանի, բլրի չորս կողմը պտտում, ոլորվում, խոտ ու ծաղիկ պռճոկում, սուս, մունջ իր ձենը փորը քաշում, աչքը խփում, ջուրը քարի, հողի տակերին ցրվում, էլ եդ գետինը մտնում, ու կես փայը առու դառած գնում Երևանու դաշտը, որ նրա էրված, խորոված սիրտը հովացնի էլ ա, Ապարանու սուգը, տարաբախտությունը Էջմիածնին, Վաղարշապատին, Արմավրին, Երասխին,[396] Մասսին պատմի, ու նրա սև ջրի դառն արտասունքի հետ խառնվի, որ Արարատի[397] սրտիցն ու աչքից՝ ահագին գետի պես՝ լուռ, հանդարտ, մարմանդ դուս ա գալիս՝ Արարատյան դաշտի քանդված, ավերած դաշտերը տեսնում, վրըները սուգ անում ու քիթ ու պռունկ աղի արտասնքով լիքը, տխուր, երեսը անհոգի ղամշով ծածկած, քամու առաջին, թշնամու ձեռին՝ ծալվելով, որորվելով, չոքելով, կանգնելով՝ մյուս սարերի աչքերի ջուրը, որ էստեղ էկել՝ ծովացել՝ կանգնել են՝ ղամշի ու իլղունի միջումը կորել, վերցնի, գնա Խոր Վիրաբա, Արտաշատա դաշտովն անց կենա, տխուր Երասխի հետ, Զանգին ու Գառնու գետն էլ մեջ անեն՝ որոց մինը Սևանա աչքիցն ա կաթում, մյուսը սուրբ Գեղարդի սրտիցը բղխում, երեսները կալնին՝ ու սուգ անելով, գոռալով Նոյան, Նախիջևանի, Մարանգի գերեզմանի, Նարեկա վանքի, Սյունյաց դաշտերի՝ սրտները հովացնելով, աչքները սրբելով, գնան Քուռն էլ մեջ անեն՝ իրանց լացը նրանով սրբեն, նրանը[398] իրանցի հետ խառնեն, ու իրանց ծովացյալ արտասունքը Կասպից ծովի սիրտն ածեն՝ նրա աղի ջրումը խառնվեն, Պարսից գյամիքը ջախըփուրթ անեն. Ռուսաց նավերը[399] իրանց քամակի վրա տանեն ու բերեն՝ որ հուսահատվի բեզարի ո՛չ ճամփին ու[400] էն իր բարի ոտը մեր աշխարիցը չկտրի, որ բալքի մեր աշխարհը նրանց Արծվի թևերի տակին զորանա, մեծանա, դարդերը մոռանա, ու էլ եդ իր առաջին փառքին հասնի։

Էս եկեղեցումը, էս քարերի տակին ու աղբրի մոտին քոլումը կուչ գանք, որ մեզ չբռնեն․ գիշերն էս ա հասել ա, օրդուն մեզանից մոտիկ ա, ու Թուրք ազգը ցերեկն էլ էս կողմովը չի անց կենում, որովհետև Քրիստոսի տաճարի թշնամի ա, ու անկաջ դնենք գիլանոց ոռնալուն, Պարսից գոռալուն, Հայոց լալուն ու սգալուն, ու էն անմեղ եսրների էրվելուն, ծեծվելուն, մխկտալուն, չունքի էստեղ պետք է նրանց աչք ու բերան բաց անեն՝ որ իրանց գարշելի երեսը տեսնին, իրանց ծնողաց երեսը, իրանց քաղցր հոր տունը մոռանան ու նրանց արինաթաթախ չանքերումը նրանք մրմնջան, սրանք փրփնջան, նրանք մղկտան, սրանք վխկտան, նրանք գլուխ ու երես ծեծեն, խորովվին, սրանք միրուք ու ճալվեր սղալեն փառավորին. նրանք[401], հեր, մեր, ախպեր ձեն տալով՝ դոշըները եդ ճոթռեն, նվաղին, սրանք իրանց իմամ Հուսենի անունը հիշելով՝ յա ծոցըներն ուզենան նրանց առնեն, յա դանակները, թրերը սրելով, նրանց սրտներին դեմ անեն՝ որ լռվին։

Ա՜խ, չէ՛, չէ՝ անկաջդ կա՛լ սիրելի՝ մարդի միսը սրսռում ա, գլխին կրակ ա վառվում։ Աստղերը դուս են էկել, պելացել, ցավակից լուսինը տխուր, դառնավարամ աչքը[402] հենց Ապարանու երեսին առավ, էլ եդ չոքըչոք արևմուտն ա փախչում, որ անկաջները կալնի, էս ողբալի աղաղակը չլսի, երկիրն իր սև սգի շորը հաքավ, աչքերը խփեց՝ որ էս դառն տեսարանը չտեսնի,— միմիայն անսիրտ, անշունչ, անգութ սարերը, փոր ու բերան բաց արած՝ չար հրեշտակ քամու ձեռովը՝[403] խաբար են իմանում, խաբար տալիս, ծիծաղելիս ծիծաղում, հրհռալիս, հրհռում, հառաչելիս՝ հառաչում, գոռալիս՝ գոռում, լալիս՝ լաց ըլում, խնդալիս՝ խնդում, ու մեկ րոպեում հազար տեսակ ձեն իրար հետ խառնում, ու ոչ մեկն էլ ա չի իմանում։

«Ջանի՛ ջան. ջանի ջան. ախպեր ջան, Աստված ջան․

Բաբա՛ ջան, հոգի՛ ջան․․․ վա՜յ, վա՜յ․․․ վա՜յ մեր օրին, արևին․․․

Վայ մեր ջրատար գլխին։— Ա՜խ, ի՞նչ կըլեր ձեր ձեռովը մեզ ջուրն ածեիք, ի՞նչ կըլեր մեզ չէիք ծնել․ ա՜խ, ընչի՞ չի մեզ էլ ձեր սրտի վրա մատաղ արին,[404] ընչի չի մեզ էլ ձեզ հետ զիմա զիմա տվին․ էս ո՞ւր են հասցրել մեզ, էս ի՞նչ տեղ բերել մեզ, գետինը չի՞ պատռվում, մեզ ներս առնում, երկնքի աչքը քոռացել, մեզ չի տեսնում, ա՜խ, ո՞ւմ ծոցից զրկվեցինք, ո՞ւմ ձեռն ընկանք, ա՜խ՝ տեր Աստված ընչի մեզ էսպես պատժեցիր։ Քեզ ի՞նչ էինք արել՝ որ մեր աչքը էսպես հանեցիր, ո՞ւմ մեկ վնաս տվինք, որ մեր գլխին քար քցեցիր։ Մեր հորն ու մորը, քիր ու ախպեր մատաղ արիր, ա՛խր մեզ էլ նրանց հետ մատաղ անեիր − ի՞նչ կըլեր։ Մութն էկել ա գետինն առել՝ նանի ջան, սար ու ձոր խավարել, մերը կորցրած փակվել ենք, հավի ճուտի պես ընկել ենք չոլն ու տափը, ո՛չ քուն ա աչքըներս գալիս, ո՛չ ղարար սիրտըներս, ախ քաշելիս՝ կրակ ա դուս գալիս լերդըներիցս։ Ո՞ւմ երեսին մտիկ անենք՝ որ մեր սուգը տեսնի, ո՞ւմ ճտովն ընկնինք՝ որ մեր արտասունքը սրբի, ո՞ւմ մոտ գնանք, որ մեզ գոգը դնի, մեր սիրտն առնի, մեր դարդն իմանա։ Քարերը անկաջ չունին՝ որ մեր ձենը լսեն, սարերը սիրտ չունին՝ որ մեզ վրա ցավին՝ երկինքը հեռու՝ որ մեզ քաշի, տանի, երկիրը թուր չունի՝ որ մեզ էլ փրթի, կոտորի, ո՞ւմ ասենք մեր դարդը, ա՜խ, ո՞ւմ։ Ընչի մեզ աշխարք բերիք, ընչի՞ մեզ կաթը տվիք, մեզ պահեցիք, մեզ ձեր մեջը չառաք, մեզ կոտորել չտվիք, ձիու տակ չարիք, կրակումը չէրեցիք, դուք թեզ պրծաք, երկինքը գնացիք, մեզ եթմներիս՝ էս փուչ աշխարքի վրա թողիք, որ դհա ավելի տանջվինք, դհա ավելի չարչարվինք, ձեր կարոտը մեկ կողմից քաշենք, մաշվինք, մեր ցավը մեկ կողմից սիրտըներս անենք, էրվինք, խորովվինք, փոթոթվինք։

Ձեռըներս բարձրացրած, գլխներս բաց, երկնքի տակին, Ապարանու չոլումը, ձեզ ենք կանչում, ձեզ ենք ուզում, ձեր անունը տալիս, ձեր խաթեր լալիս, ա՜յ ազիզ ծնողք, ազգականք. երկնքումն[405] ա ձեր հոգին՝ թողեք մեկ սհաթ վրըներս պտիտ տա, թե երկրումս ա դեռ[406]՝ թողեք մեզ մի երևի, մուրազներս առնինք, հասրաթներս առնինք, աչքըներս մեկ ձեր աչքին առնի, ու եդո ա՜խ, եդո մեր հոգին էլ ձեր հոգուն տանք, ձեզ հետ թռչինք, ձեզ հետ միանանք, դժոխքը գնանք, մեզ հետըներդ տանիք, դրախտը գնանք, ձեր գոգումն ըլինք, ուր որ լինիք, առանց ձեզ չըլինք, ա՜խ, ի՞նչ կլի, ի՞նչ։ Ա՜խ, ինչպես չի մեր սիրտը պատռում, մեր ջանը էրվում, մեր բերնիցը կրակ դուս գալիս, մեզ խորովում։ Ինչպես ա մեր լեզուն խոսում, ու չի քրքրվում, մեր աչքը տեսնում, ու չի դուս տրաքում, մեր շունչը դուս գալիս, ու չի[407] կտրվում, մեր արինը եռում, ու չի ցամաքում. մեր անկաջը լսում, ու չի քառանում. մեր ոտները փոխվում, ու չի մեր տակին փշրվում, խուրդ ու խաշ ըլում։ Նանի ջա՛ն, ախպեր ջան, բաբի ջան՝ վա՜յ, վա՜յ էս օրվան համար մեզ օրորոց դրիք, էս օրվան համար մեզ սրից, ջրից ազատեցիք, մեր ցավին դարման արիք, մեր դարդին դեղ ճարեցիք, մեզ ջան ասելով, մեզ խան ասելով, մեր ձեռը բռնելով, մեր աչքը արբելով, գոգներդ առնելով, դոշներիդ կպցնելով, հաց ու ջուր տալով, քրտինք թափելով, անքուն մնալով, սար, ձոր ընկնելով, մեզ ապրուստ ճարեցիք, ձեր կյանքը խավարցրիք, մեզ ծաղկացրիք, դուք թառամեցիք, մեզ դալարացրիք, ձեր ումբրը չորացրիք, մեզ տեղում քնացրիք, դուք հանդում, չոլում, արևի, անձրևի տակի ջանըհան էլաք, որ մենք զորանանք, աչքըներիդ լիսը սպիտակացրիք, որ մենք մեծանանք, հասնինք, ձեզ քոմակ ըլինք, է՞ս ա մեր քոմակ ըլիլը, է՞ս էր ձեր մուրազը։ Էստո՞ւր համար Աստծուն՝ լիսը բացվելիս, մութը մթնելիս, գիշեր ցերեկ աղոթք էիք անում, որ մեր ոտին քար չդիպչի, մեր մատը փուշ չըլի, մեր գլխին կարկուտ, արև չխփի, մեզ իր աչքի առաջին, իր թևի տակին՝ ցավից, չոռից ազատի, որ մենք բարի զավակ ըլինք, Քրիստոսի խաչի ղուլն ըլինք, ավետարանի ծառա, եկեղեցու հող, ազգի պարծանք, աշխարքի շինություն։ Ա՜խ՝ ո՞ւր էր էս սհաթը Աստծո անկաջը որ ձեր արդար ձենն մեկ էլ ա չլսեց, ձեր հազար մուրազի մեկն էլ ա չկատարեց ու մեզ էսպես քարին խփեց, ջախըփուրթ արեց, ու հոգիքներս էլ չի առնում՝ որ պրծնինք, ա՜խ, կորչենք էս անօրեն աշխարքիցը։

«Սրբություն էիք առնում, մեզ հետներդ տալ տալիս, ժամ էիք գնում, մեր ձեռը մոմ տալիս, զատիկ էր գալիս, Ջրօրհնեք ըլելիս, կիրակի ժամին, սուրբ պատարագին մեզ խտիտ անում, կամ ձեռով տանում, քար, ավետարան, խաչ, պատկեր, սեղան, բեմի առաջին, սրբերի տակին՝ գիրքը կարդալիս, սկին դուս գալիս՝ մեզ տերտերի ոտը քցում, խաչի տակը դնում, համբուրիլ տալիս, դուք էլ համբուրում, աղաչանք անում, Աստվածանից խնդրում, որ սուրբ ավազանի, մեռոնի շնորքը մեզ վրա մնա, մեզ վրա ըլի, ընկնինք, պահի, կրակն ընկնինք, պրծացնի, մեզ զորացնի, բախտավոր անի, որ է՞ս կրակումը, է՞ս անշեջ բոցումը էրվինք խորովվինք, մեր ձենը չիմանաք, մաշվինք, փչանանք, մեր սուգը չանեք, թրով մեզ կտրատեն, մեզ դուք չազատեք, մեզ փառչա տալիս, դուք չըլիք լալիս։ Ո՜վ մեր Արարիչ, մեր հոգու տվող, ինչպես ստեղծեցիր, էլ եդ մեզ սպանիր, ինչպես կյանք տվիր, էլ եդ դու խլի՛ր. հող էինք քեզ մոտ, էլ եդ հող շինիր, շունչ տվիր, ապրինք, էլ շունչդ եդ ուզիր։ Ի՞նչ ենք անում մենք էլ կյանքն ու փառքը, մեզ ի՞նչ հարկավոր երկիր աշխարքը, մեր չունենաս լա, դու լաց ըլելիս, հեր չունենաս գա, դու կսկծալիս, քիրըդ մոտդ չըլի[408], դուն սուգ անելիս, ախպերդ ձենդ չլսի,[409] սիրտդ պատռելիս։ Ո՜վ մեր Արարիչ, մեր տեր ու մեր հեր․ հերնըմերս տարար, մեզ էլ տանեիր, քիր, ախպեր առար, մեզ էլ սպանեիր, էլ չենք ուզում քո սերն ու խնամքը, էլ չենք խնդրում՝ որ պահես մեր կյանքը, հրեղեն սերովբեդ թո՛ղ մեզ սպանի, քերովբեդ բոցով, թո՛ղ մեզ էրի, խորովի, մեզ դրախտը մի՛ տանիր, մեզ դժոխքը տա՛ր, հրեշտակին մի՛ տալ, սատան են թո՛ղ գար, մեր ծնողքը տեսնեինք, թող դևն մեզ կուլ տար։ Նրանց սերն առնեինք, նրանց տեսնեինք, մեր հոգին տայինք[410], նրանցն ստանայինք, ու[411] էս դառն օրը հեչ չտեսնեինք։

[412]Էսքան մեծամեծ մարդիք, Խաներ, Բեկեր, Աղեք, Ֆառաշ, Մոլլա, Ախունդ՝ էս ի՞նչ են կանգեել, հավաքվել էստեղ, չե՞ս ուզում՝ դու էլ մեկ աչքդ նայես։ Հայի Սարվազները աչք ու բերան կալել աղլխով, փափախով են անում՝ որ հեռանանք, մոտ չգանք։ Սաքի մոտ էլ գնացիր, ի՞նչ օգուտ, միսդ ջանումդ կմաշվի, կքրքրվի։ Եդ դա՛ռ, ես քեզ կասեմ։ Քսան, երեսուն երեխա փառչալամիշ արին՝ չունքի սաղ գիշերը իրանց մոտանողների երեսները կտրատում, վեր էին բերում։ Մոլի թույնը քյար չարեց. չեն թուրքանում, պետք է մատաղ ըլին։ Դահիճը մեկը մեկի եդևից շախկա տալով, կոտորում ա, Վարդանը՝ էս թագավորածին պատանին՝ երեսը լուսափայլել, հրեշտակի պես կանգնել ա՝ ո՛չ Հ<ասան> Խ<անի> պարգևին ա մտիկ տալիս, ո՛չ ոսկուն, մարգարտին, ո՛չ ալվան-ալվան շորերին, ձիուն, յարաղին, ո՛չ մոլլի խրատին, ո՛չ[413] Հայերի աղաչանքին,[414] ո՛չ թշնամու ահ տալուն, ո՛չ դահճի թրին, սրին, վառած կրակին, ո՛չ տաքացրած շամփըրին կամ քարփնջին, որ պետք է միսը կոխեն, որ ոտների արանքումը պետք է կապեն, ո՛չ քյալփաթնին՝ որ հենց էն ա, բարձրացնում են, որ միսը քաղեն՝ ո՛չ կրակած պղնձին՝ որ պետք է գլխին դնեն,[415] սարի պես դոշը դեմ ա տվել,[416] ո՛չ պատվիցը խափվում, ո՛չ պատժիցը վախում, իրան կսկիծը մոռացել, ընկերներին էլ ձեն տալիս։

Էս է՛ն անիրավ թուրն ա, սիրելիք՝ որ մեր հորնը մոր սիրտը էս որ մեր առաջին դուս ճոթռեր։ Էս էն անաստված ձեռքն ա, որ էս օր մեր մանուկ ծծկեր քիր ու ախպոր մարմինը թիքա-թիքա արեց, կտրատեց. էս էն անողորմ ազգն ա, որ մեր ազգի արինը շարբաթի պես մինչև էսօր խմեց ու խմում ա: Էլ ի՞նչ ենք կանգնել, սրանց միջին, սրանց գարշելի երեսին նայում, սրանց օձի ձենը լսում։

Էրեխեք ջա՛ն՝ ձեր անումին մեռնիմ, մենք ո՞ւմ որդիքն ենք, որ թրից վախենանք, ո՞ւմ զավակներն ենք՝ որ կրակը մեզ թուլացնի. մեր ծնողք ու ախպերները չէի՞ն՝ որ երեկ, մյուս օրը էնպես քաջությամբ[417] [418]մեռան, որ արարած աշխարքը զարմացավ ու հուր հավիտենական հլա կզարմանա։ Մտիկ արե՛ք՝ երեսներիդ ղուրբան՝ էս պայծառ երկինքը, էնդեղ էնդե՛ղ են մեր սիրելիքը, մեր ազիզ բարեկամք, ազզականք մեզ սպասում։ Միտք արե՛ք, թե գլխըներդ ցավի, ով պետք է ձեզ ջան ասի, հիվանդ ըլիք, ո՞ւմ կռան վրա պետք է քնիք․ լաք, ո՞վ ձեր արտասունքը կսրբի, մեռնիք, ո՞վ ձեզ կթաղի։ Մեր սուրբ լեզուն պետք է հարամ լեզվի հետ փոխենք։ Մեր սուրբ պատարագն ու ժամը թողանք, ազանի ձենին հետևինք։ Մեր սուրբ մեռոնը թողանք, մեր խաչը, ավետարանը մոռանանք, Ալուն հետևինք։ Մեկ մտիկ արեք սրանց էս դժոխային, ժանդ կեխտոտ երեսին, դժոխքը սրանից ավելի կըլի՞։ Աչքըներից կրակ չի վեր թափո՞ւմ. վայ մեր գլխին ու արևին, էնքան պետք է խղճանանք, որ մեր հորն ու մոր սպանողներին, մեր ժամն ու աշխարհը քանդողներին՝ նոքար դառնա՞նք․ նրանց աղա ասենք, որ մեզ կաթ տվողին, մեզ էս տեղը հասցնողին զիմա-զիմա արեց։ Ա՜խ՝ թե էս փուչ փառքիցը խաբվինք, էս անպիտան պատժիցը վախենանք, ու մեր սուրբ հավատն ուրանանք, որ մեռնինք, ի՞նչ երեսով պետք է գնանք մեր ծնողաց մոտը, ի՞նչ աչքով պետք է նրանց նայենք։ Ասենք թե էս աշխարքումը նրանցից զրկվեցանք, որ մեկ օր պետք է լիներ, բաս չեք ուզիլ, որ երկնքումը էն ծոցումը նստիք, որ ձեզ մինչև էս օր պահեց, էն գոգումը ըլիք՝ որ ձեզ էնքան իր միջումը քնացրեց։ Ո՛չ, ո՛չ, մեռնինք միասին, էրթանք միասին, հասնինք մեր ծնողաց պսակին, փառքին։ Երկինքն մեզ համար հրես[419] սիրտը բաց արել, հրեշտակք մեր գլխին թևերը փռել, նահատակք, կուսանք, սրբությունք և մարտիրոսք՝ մեզ ձեն են տալիս ու կանչում ամոք. նրանց մոտ գնանք, նրանց սիրույն մեռնինք, մեր մարմինը սրո տանք հոգով ծաղկինք։ Ձեզ մոտ ենք գալիս՝ ծնողք սիրելիք։ Ձեր[420] տեսույն կարոտ, դուք միշտ պաշտելիք։ Ձեր արդար կաթը, ձեր սուրբ խրատը, մենք ե՞րբ կմոռանանք, թե մտնինք կրակը։ Արի՛ երկնային հրեշտակդ լուսեղեն, տա՛ր մեր աղաչանքն Աստծուն էս կողմեն։ [421]Բարով կացեք դուք լերինք, հող, աշխարհ, բարով կացե՛ք դուք ծառք ու ձորք, անտառ։ Մենք չէինք արժան ձեր սուրբ երեսին,[422] մեր ոտն անիրավ դիպավ ձեր դոշին։ Քանի՞ցս ձեր պտուղը, ձեր հալքն ու հոտը ձեր շվաքի տակին ձեր ծաղիկն, խոտը, մենք հարամ ձեռով քաղեցինք, առանք։ Կոխեցինք ձեր սուրբ երեսն ու դոշը, ձեր ղադրը, խաթրը մենք բնավ չիմացանք. աղբրի գլխին, առվի ղրաղին, սիրելյաց միջին, ծնողաց գոգին՝[423] սեր վայելեցինք, մեր օրն անցկացրինք, գլուխ չի բարձրացրինք, Աստծուն փառք չտվինք, աստղերն մեր գլխին քաղցր ծիծաղեցին, լուսին, արեգակ իրանց լիսը տվին, թռչունք երգելով, ծաղիկք հոտ տալով, մեզ քնացրին, մեզ զարթացրին․ բայց ա՜խ՝ անիրավ մեր ձեռն, երեսը քնով ծածկեցինք, ձեզ մտիկ չարինք, քար ու հող ու փետ[424] մենք չպաշտեցինք, մենք չսիրեցինք, մեզ մատաղ չարինք։ Քո սուրբ հողին մենք՝ քաղցր հայրենիք՝ ծունր չդրինք, մենք չհամբուրեցինք, սիրուն վաթանին մեր կյանքը չտվինք։ Թշնամուն հըմիկ մենք եսիր դառանք,[425] թե որ ուզենան որ տան էլ մեզ կյանք, էլ չի՛ հարկավոր՝ ա՛ռ դու մեր հոգին, ա՛ռ բարի հրեշտակ՝ որ կաս մեր գլխին։

Մնացե՛ք բարով՝ հողեր, դաշտեր, ախ՜՝ թող վայելեն ձեր սերն ուրըշներ։ Վարդանի աչքը, էս մանկանց ոտքը էլ ձեզ չեն տեսնիլ, ձեր վրեն շրջիլ, ձեր հոտովն զմայլիլ, ձեր[426] գրկովն փարվիլ, ձեր դոշին քնիլ, ձեր մոտին նստիլ։ Ո՛չ հոր ոտք կըգա[427] մեր գերեզմանը, ո՛չ արտասուք կթափի մեր տանը, ո՛չ ժամ, պատարագ, ո՛չ խունկ, ո՛չ բաժակ մեր հոգուն տվող կըլի մեկ ժամանակ։ Ոչ Քիր ու ախպեր կգան մեր[428] քովը, ոչ մեկ անց կենող կըլի մեր մոտովը․ մեր ծնողաց մարմինը մեր գեղի չոլումն, մեր փուչ ոկերքն էս օտար հանդումն, չեն միմյանց տեսնիլ, իրար հետ թաղվիլ։ Նրանք գազանի, մենք ղուրդ ու ղշի փայ կըլինք, մեր վրա մեկ ասող չըլի։ Աստված ձեր հոգին միշտ լուսավորի, իր սուրբ երեսին արժանի անի։

[429]Կըլի որ դուք մեկ էլ եդ հոտ տալիս, գարունը գալիս, դաշտը ծաղկելիս, մեր երեսին էլ ծաղկիք, կանաչիք․ մեր հողիցն էլ դուք դուս գաք, զարդարվիք, ձեր ցողն մեզ վրա թափեք, հովացնեք, ձեր հովն մեր դոշին փչեք, զովացնեք․ ձեր պարզ ջրի հետ մեր արինը խառնեք, մեր տված շունչը առնիք ու պահեք, ձեր քաղցր հոտի հետ երկինքն ուղարկեք։ [430]Ախ թե մեկ ճամփորթ էս կողմովն անցնի, ձեր միջին վեր գա, ու էս տեղ քնի, ձեր հոտն առնելիս, ձեր ջուրը խմելիս բալքի թե հոգին իմանա, ազդի, միտքը բերի թե էս էն դաշտերն են, որ էս օր մեր չար թշնամու ծառեն ուզում ա, որ մեզ խաչին մատաղ տա, մեր ջանը խլի, մեզ անի զիմա։ Ի՞նչ կըլեր մենք էլ մեկ օրհնած հողում, մեր ազգի տակի, սիրելյաց միջում, մեր հոգին տայինք, նրանց խառնվեինք, խաչ, ավետարան, մեզ վրա բերեին, մեզ հողը դնեին, ժամով թաղեին։

Ա՜խ խաչ զորավոր՝ հրաշքիդ ղուրբան՝ մինչև ե՞րբ մեր ազգն, աշխարհն Հայկական էսպես կտանջվի, էսպես կմաշվի, էսպես կխաչվի, էսպես կքանդվի։ Խա՛չ, քեզ պաշտողին ընչի՞ չես պահում, խա՛չ՝ քեզ բռնողին՝ ընչի՞ սպանում․ քեզ անարգողին էսպես ղվաթ տալիս, քեզ պարսավողին սիրտը ո՛չ[431] խրվիս։ Ա՜խ, տեր իմ Աստված, թե մենք առաջիդ մեղավոր էինք, քո պատվիրանիդ չհնազանդեցանք, անիրավ էինք, մեզ սպանեիր, ընչի մեզ թողիր, մեր խեղճ ծնողացը թրի տակ տվիր, մեզ կրակ ավին, ընչի չէրեցիր, հարամուն որ ես գլուխս ղուրբան տվի, ընչի մեկ ձիու տակ ինձ չքցեցիր՝ թողիր՝ որ էսպես տանջվինք, չարաչար, անհեր, ու անմեր, անտեր, անխաբար մնանք էս չոլումն, գազանաց միջումն, մեր լաշը թռչնոց, մեր արինն հողին մատաղ տանք, մեր ջանն դնենք էս գետնին։

«Մնացեք բարով ա՜յ մեր խեղճ ազգ Հա՛յ․ է՛լ մի՛ լաք, ողբաք, ցավիք մեզ վրա։ Սրբեցե՛ք աչքներդ, տեսե՛ք մեր հալը, էլ ի՞նչ օգուտ մեզ ձեր սուգն ու լալը։ Թուրը գլխըներիս, մահն առաջներիս կրակն[432] էրելիս, շամփուրն ծակելիս, բոցը խորովելիս, մեր հոգին տալիս, մեր կեսն[433] փոթոթված, կեսն անձող դառած, մեր ոտներն մոխիր, շնչնրս կրակած, մեկ ձեռը կտրած, մյուսը քերթած, պղինձը գլխներիս, քարփիչն ոտներումս, սրտներիցս արին,[434] արտասունքն աչքումս, ո՛չ երկինքն փուլ գա, ո՛չ երկիրն ճղվի, ո՛չ հրեշտակ տեսնի, ո՛չ դահիճն ցավի։ Դուք ո՞ւր էք լալիս, որ մենք չենք լալիս, դուք ո՞ւր մղկտում, որ մենք չե՛նք խնդրում։ Պահեցե՛ք ձեր սուգն սև օրի համար, ձեզ[435] [436]վրա լաց էլեք,[437] տեսեք ձեր գլխի ճար։ Մենք մեր ծնողաց հետ կմիանանք, էս օր նրանց տեսույն մենք կարժանանանք, էս դառն աշխարքիցը մենք կհանգստանանք, դրախտը կերթանք ու միշտ կխնդանք։ Բայց վայ ձեր օրին,[438] տան, օղլուշաղին, թե դուք ձեր որդոց, զավակաց, երկրին թե դուք կենդանի կանգնիք ձեր աչքով տեսնիք՝ սիրելյաց տանջանք մղկտալով ձեռներդ խաչած՝ ձեր դոշը ծեծելով հող տաք ձեր գլխին, թաղեք ձեր որդին, ձեր սիրտը հանողին, կյանք խավարացնողին ըլիք[439] եսիր կրկին, էլի չպրծնիք, էլի միշտ տանջվիք, ու ձեր հողի վրա դուք մատաղ ըլիք, ձեր աշխարքումը էսպես դուք մաշվիք ու դեռ սիրտ չի անեք, դուք չմիաբանեք, մեկ օր էս ծանր սուր թուրն, էս կրակն ու բոցը, էս շամփուր, պղինձն, էս վառ հնոցը ձեր թշնամուն դուք միշտ հազիր չպահեք, նրան դուք չերեք, նրան չկոտորեք, ձեր ազգն, աշխարքը դուք ազատ չանեք. Ռսին գլխըներդ դուք ղուրբան չտաք, նրա հետ սիրով, սրտով չմիանաք։ Ու էսպես թշվառ, տարաբախտ մնաք․ մնա՛ք դուք բարով, տարեք ձեր որդոցը մեր կարոտ սերը, մեր ազիզ բարովը, պատմեցե՛ք նրանց մեր խեղճ օրերը, թո՛ղ պահեն նրանք իրանց գլխըները, էս օրին չհասնին, էս ցավը չտեսնին։ Տուն ու տեղ թողան, Ռսի մոտ փախչին, Ռսին պաշտեն, նրա ըմբրին մեռնին, որ էսպես տեղը էլ նրանք հեչ չընկնին։ Վա՜յ, վա՜յ, վա՜յ, օ՜հ, նանի ջան, ա՜խ բաբի ջան, Աստված՝ քեզ ղուրբան, ամա՜ն, ամա՜ն, ամա՜ն, Հասա՜ն Խան։ Մեռա՜նք, մեռա՜նք, էրվեցի՜նք, խորովվեցի՜նք, հոգի՜ դուս արի՜։ Ջա՜ն՝ փչացի՛ր, պրծի՛ ամա՜ն, ամա՜ն, վա՜յ, վո՜ւյ․․․ Հրես պրծանք, հրես եկանք՝ ո՛վ Վարդան նահատակ, սուրբ ծնո՛ղք՝ ձեր զավակք գալիս են, մոտ եկե՛ք․ կյանք տվին, մահ առան, ձեզ չթողին, ձեր հավատն, ձեր սուրբ խաչն չուրացան։ Թրի բերնին, վառ կրակին, տանջանքին դիմացան։

«Փշրեցե՛ք, ջարդեցե՛ք, ոտն ու ձեռ կտրեցե՛ք, առաջն փորն, եդո գլուխն էրեցե՛ք, շամփրեցե՛ք։ Մատներր հաղըհան, ձեռները կաշըհան արե՛ք, մեջքն կրակին դեմ արե՛ք, խանձեցե՛ք, կտրած ձեռն, ոտըն, երեսն եղումը դաղ արե՛ք։ Ով շուտով սպանի, իր գլուխը կթռչի։ Ուսուլով, դուք յավաշ կամ կաշին հանեցե՛ք, կամ գլուխը քերթեցե՛ք, կամ աչքերն փորեցե՛ք։ Թո՛ղ ոտներն էրելիս աչքը տեսնի, սիրտն էրվի թող ձեռներն կտրելիս՝ բալքի թե ահ ընկնի սրտները ու դարձ գան, մեր[440] հավատն ընդունին, խաչը թողան, ղուռանին գլուխ տան, մերն ըլին, բայց արդարքն վաղուց էր տվել էին սուրբ հոգին. սուրբ արյան պատարագն նվիրել երկնքին։ Ողջակեզ[441] անոշ հոտն բարձրացրել առ վերինն։ [442]Սև ամպերն հեռացան, երկնային լիսն իջավ։ Նրանց մարմինը ամփոփեց, պատեց, բարձրացավ։ Ու հանկարծ սոսկալի վերևիցն ձեն էկավ. Հասան խան՝ դու գազան անօրեն, դիվական, բա՛ց չար սիրտդ կա՛ց, կանգնի՛ր, որ ինձ տաս պատասխան։ Ո՛չ գետին քեզ կպահի, ոչ անդունդ քեզ կքաշի, ո՛չ դժոխք թուլ կտան, ո՛չ գեհյանն սոսկալի։ Կենդանի դու պետք է քրքրվիս, ու տանջվիս, մինչև էդ անմեղաց սուրբ արինն վճարես։ Թե շանթ քեզ հանդիպի, թե կայծակ քեզ էրի, իմացիր՝ թե ես եմ՝ որ քեզ տամ տանջանքի։ Երերյալ մնասցես, տատանյալ մաշեսցիս, փուշ, տատասկ քեզ պատի, թե հողն էլ դու մտնիս»։

Հանգիստ ու խաղաղ մնաք՝ սիրելիք,
Մինչև օրն վերջին լիսն գեղեցիկ,
Անմեղ երեխե՛ք՝ արդար դուք հոգիք․
Քանի Ապարան տեսնիմ, անց կենամ․
Քանի շունչս առնիմ, ձեր անունը տամ․
Ա՜խ՝ իմ ազգի դուք[443] հրեշտակ սուրբ որդիք,
Որ էդպես կանուխ դուք թառամեցիք։
Երբ երեսս[444] հողին, ծնկներս չոքած,
Աչքս ծով դառած, սիրտս արնով լցված,
Ընկնիմ ա՜խ՝ գլուխս բաց ձեր առաջի,
Համբուրեմ ձեր հողն, մնամ վրա գետնի,
Քաղեմ ձեր ծաղիկն, հիշեմ ձեր հոգին.
Ո՛վ սուրբ հոգիք ջան, երկնային բեմին,
Աստծո ատենին, սրբոց խորանին,
Տարե՛ք իմ խնդիրս, տարե՛ք արտասուքս,
Որ մեր խեղճ ազգը, մեր սուրբ աշխարքը,
Որ ձեզ պես մատաղ տվեց Աստծուն,
Էլ չի՛ ավերվի, չմնանք մենք գերի,
Սրի մատաղ, ու եսիր թշնամուն,
Անտեր ու անճար, անտեղ ու անտուն։

Ծանոթագրություններ
  1. [տխ<ուր>]
  2. [ինչպես մեկ ջինգյանա պառավ]
  3. վիշապ = դև
  4. [ատամները վեր թափած, սուտ անմով]
  5. [պոպոզը]
  6. [դուռն]
  7. [դուռն]
  8. [ոտ<ը>]
  9. [աչքերով]
  10. էրկու = ջուխտ
  11. ձեռ<քով> = չանկով
  12. [մարդակեր բե<րդը>]
  13. բերդը = մարդակեր բերդը = անմազ, անլեզու՝ մարդակեր բերդը
  14. [թե]
  15. [տարի]
  16. [կնգա]
  17. [ու]
  18. [ու]
  19. [դուս]
  20. [ոտը]
  21. արել = անում
  22. [կերած]
  23. չանգը = չանգերը
  24. տղերքը = որդիքը
  25. ըլի = ըլեր
  26. [իր]
  27. [հենց իմանաս էլ]
  28. շնչովը = շնչըներովը
  29. [ու]
  30. որդիքը = որդըքերանց
  31. [սիրտ]
  32. սիրտը = սիրտն
  33. [կա]
  34. [ձ<ենը>]
  35. ատամով = ատամներովը
  36. [ա]
  37. [անմեղ]
  38. գլուխը = գոգրեն
  39. [չինովնիկ]
  40. [մե]
  41. կմնանաք = կմնա
  42. կքաշենք = կքաշի
  43. պրոգուլիվատսա = փրոգուլիվաթսա
  44. սկուչնա եմ = սքուչնա եմ
  45. օբիժատսա = օփիժաթսա
  46. պրոշենիե = փրոշենիե
  47. զանյատիե = զանյաթիե
  48. կրուզիտսյա = քրուժիտսյա
  49. բեզչեստնի = պեզչեստնի
  50. րազբոյնիկ = րազփոյնիկ
  51. յաբեդնիկ = յափեթնիք
  52. մաշենիկ = մաշենիկ
  53. սպոսոբնոստ = սփոսոբնոսթ
  54. գուբադսա = քուբաթսա
  55. [լագոտ]
  56. [չի<ն>]
  57. [ուտես]
  58. [խեղ<ճ>]
  59. [կամ]
  60. [ման գալը]
  61. [քնիլը]
  62. [վրա]
  63. [դուս]
  64. [անելով]
  65. էլի = էլ
  66. շատքը = շատը
  67. շատքը = շատը
  68. [ձինաթաթախ]
  69. սիրտն = սիրտը
  70. հավատն = հավատը
  71. սերը = սերն
  72. աչքով = աչքերով
  73. [ո՛չ]
  74. [էսպես]
  75. [ծանդր ծանդր]
  76. [էր]
  77. արած = արել
  78. հեռըվանց
  79. [մտիկ էր տալիս]
  80. [քիչ քիչ]
  81. [քիչ քիչ]
  82. [Մեկ]
  83. [չանկ]
  84. [էր]
  85. [Ոտքը, ձենը]
  86. [էլ]
  87. [կամ]
  88. [Տավարը]
  89. [հովն ընկնելիս]
  90. [որ]
  91. [ու]
  92. ֆորսի = ֆորսը
  93. [իրարից]
  94. [ջանավար]
  95. [բաց]
  96. [ու]
  97. քուջուջ անելով = քուջուջելով
  98. [ցած]
  99. [կուտ]
  100. [աննման]
  101. [սև]
  102. [Արամյանն]
  103. [մեկ]
  104. [Եր<ասխ>]
  105. [իրան]
  106. ծոցումն = ծոցն
  107. տալիս = տված
  108. [քուն մտնում]
  109. [բեզարած]
  110. [գլու<խը>]
  111. [մերը թողել]
  112. [են և]
  113. [խփի]
  114. [թե<քի>]
  115. [տալ]
  116. [հենց]
  117. [տվեց = տալով]
  118. [գիշեր]
  119. հոտն = հոտ
  120. [սատկած]
  121. [վեր ածելով]
  122. [չա<փ>]
  123. [շապկի]
  124. [մեկ]
  125. [մեկ]
  126. [սպի<տակ> սադապագլուխ]
  127. [դոշումը]
  128. [Լեն]
  129. [լեն կարմիր ղասափ կամ ղադ<աք> մավի ղադաք փոխանը]
  130. [բարակ]
  131. [չալմ<ա>]
  132. [կար<կատած>]
  133. [էշ]
  134. [Այ]
  135. [միր<ուքը>]
  136. [տո]
  137. [մե<կ>]
  138. [մեր]
  139. չարություն = չար
  140. [ինքն սատանան?]
  141. չհասկանա = չհասկանան
  142. [մարդը]
  143. [թրքոտ]
  144. [իշխան]
  145. հավատից = հավատն
  146. [յա]
  147. [իր]
  148. [էն]
  149. մորթի = մորթում
  150. [էլ]
  151. [արածը]
  152. [դար<տակ>]
  153. [Մե<կը>]
  154. [ձ<իու>]
  155. գտակումն = գտակի արանքումն
  156. [շատ]
  157. [իմաց<եք>]
  158. [մտնեն]
  159. Ռամազան = Մհառլամն
  160. հարկավոր են = հարկավոր ա
  161. Ռամազան = Մհառլամն
  162. հավքն =հավն
  163. [Որ]
  164. [լույս]
  165. քանդում = քանդել
  166. դոշումը = դոշը
  167. [կամը]
  168. [գլու<խը>]
  169. [հարավ ա դեպի]
  170. կուռը = կողմը
  171. <մեկ անընթ․>
  172. գալիս = գալ
  173. [մեկ]
  174. [բերանը]
  175. [երկաթե]
  176. [կամ]
  177. [դարման]
  178. [եզան]
  179. [կամ էս]
  180. [ձեռով]
  181. [կուտեն]
  182. [թե]
  183. [սուրբ]
  184. տան = տների
  185. [աղոթք անելու]
  186. [չես]
  187. [ունին]
  188. սուգը = սուքն
  189. [են]
  190. [ու]
  191. [ես մի]
  192. [միայն ձեզ մոտ էսօր հենց]
  193. [էկի]
  194. [հիմիկ պետք է էս պատմեմ ձեզ]
  195. [բերեի]
  196. [նստել]
  197. [ձեռին մի]
  198. [սուր]
  199. [Հյուսեին Խալիֆ մնաց]
  200. [ձե<ռն>]
  201. [գնամ՝ վա՜յ]
  202. [քեզ]
  203. [Աստծոյ սիրելի]
  204. հազար = բյուր
  205. [էլ]
  206. սասանի = սասանում
  207. Քո անունը = անունդ
  208. սրանց էս ա
  209. [ես գնամ]
  210. [իմ]
  211. [Սիրտս]
  212. [սիր<տս>]
  213. [Հե<ր>]
  214. [Ձեզ]
  215. [ձեզ]
  216. ուր է = ուր ա
  217. [էր]
  218. [խնդ<ում> ուրախանում]
  219. [մխիթարում]
  220. [մեզ]
  221. [միշտ]
  222. ուր է = ուր ա
  223. [անշեջ]
  224. բալա = բալեք
  225. [ձեր մ<եկ>]
  226. [Հասան]
  227. [Մեզ ով]
  228. գալիս = գալ
  229. [Ում դուռը]
  230. [չուզում]
  231. [բաց թող<եց>]
  232. Որ բա<բին>
  233. [բապին]
  234. [չի]
  235. [դու]
  236. [ձեր հոգին]
  237. [մեր ձենին]
  238. [էնպես գիտենաս՝ թե]
  239. [դարիվեր ա]
  240. [աչքով]
  241. [էս անօր<ենները>]
  242. [Պատարագի]
  243. [Հայ]
  244. [ուներ]
  245. [էր]
  246. [էին]
  247. [Աստված ո՛չ]
  248. [ծննդկան]
  249. [որ]
  250. [իր]
  251. [ուզում էին որ]
  252. [գնացած]
  253. [մտան]
  254. [քան<ց>]
  255. ընկնել = ընկնին
  256. [ոտի տակ տվել]
  257. Ղարափափախներովը = Ղարափափախները
  258. [առաջ<ին>]
  259. [չար]
  260. [քսան տարի]
  261. նրան = իրան = նրան
  262. ստացել = ստանում
  263. [էին]
  264. [երևի]
  265. [գլու<խը>]
  266. [թուրը]
  267. [Քարերի]
  268. [օրորոցը]
  269. [գերան]
  270. [գերանի չափ]
  271. [ասլանի]
  272. [միրուքն ու]
  273. [հա<րսանիքը>]
  274. [էին]
  275. [ոտը]
  276. [խոտն ու]
  277. բուխարի = բուխարու
  278. [էր]
  279. [հրեշ<տակի>]
  280. [պահած]
  281. հայրենիքդ = հայրենիք
  282. [լինել]
  283. [Թե]
  284. [քո]
  285. [հոգու ու]
  286. [ու]
  287. [ու]
  288. [պատժով]
  289. [ա՜խ]
  290. չես տեսնում =
    չտեսնում
  291. [հող]
  292. նրանից = նրան
  293. [պապերի հետ]
  294. [իրեք]
  295. [արեգա<կը>]
  296. [որ]
  297. [ու]
  298. [առավ]
  299. [սր<անց>]
  300. [իրա<ր>]
  301. [հենց]
  302. [բարու<թյունը>]
  303. աշխարքին = աշխարքումն
  304. [երկուսը բյուրոց]
  305. [հոր]
  306. [ձռը]
  307. [որ]
  308. տվել ես = տվել
  309. [որ]
  310. բաշխել ես = բաշխել
  311. [աղիքն ու]
  312. [ինձ հո հարամ ա]
  313. սրի = թրի
  314. կռվիմ = կռվիլ
  315. [մեկ]
  316. [թեզ էլավ, վրա պրծավ]
  317. [ձեն]
  318. [Մասսա]
  319. [բերանը]
  320. [ղոնշունով]
  321. [ու]
  322. [բռնեն]
  323. [պա<հել>]
  324. [սուգը]
  325. [էլ]
  326. [մեռնի]
  327. [սիրուն]
  328. [կտոր]
  329. [երկնքիցը եկավ]
  330. [ընկան]
  331. [խեղդեց]
  332. [դեմքը]
  333. [իրար]
  334. [վրա]
  335. [էին]
  336. [ոտ]
  337. [մնացել]
  338. [որ]
  339. [ու]
  340. [Ապար<ան>]
  341. [էր]
  342. [յա թե]
  343. [ու]
  344. [քեզ]
  345. կյանք = կյանքդ
  346. [տվի]
  347. [որ]
  348. [ձեր]
  349. [սու<քը>]
  350. [ու]
  351. ձեռով = ձեռը
  352. [չանին որ]
  353. [փշրեց ու]
  354. [մեկ]
  355. [ֆորսը]
  356. սիրտը = սրտները
  357. [ընկերներին հրամայեց՝ որ ձորը մտնին
  358. կարեք = կարալ
  359. [կուզեր որ՝ որ]
  360. [Քար]
  361. [մի]
  362. [ան<մեղ>]
  363. [էս]
  364. [ու մին<չև>]
  365. բրջիցը = բրջի
  366. գալիս ա = գալիս են
  367. [սատան<ի>]
  368. [մեր]
  369. [լերանց]
  370. [նախ]
  371. քաշելով = քշելով
  372. [թե]
  373. [ձեն]
  374. [ձե<նը>]
  375. ձենը = ձենի
  376. [չվանը]
  377. [ահա<գին>]
  378. [իրան]
  379. անկաջները = անկաջ
  380. [բայց]
  381. [ձեռը]
  382. [ազգի]
  383. [ո՞ւր էն ժամանակը սուրբ Սարգիսը, սուրբ Գևորգը, սուրբ Գեղարդը որ էնքան մատաղ կերել՝ էնքան ուխտավորք տեսել, իրանց նրանց համար սրբություն շինել, իրանց ոսկերքը նրանց համար նշխարք պատրաստել, տարին հազարը չոքըչոք իրանց դուռն էին բերում, էսօր մեկ րոպե չկարացին սար ու ձոր քանդել, իրանց պաշտողներին ազատել, իրանց հավատացողին պահպանել, իրանց քանդողներինշլինքը փորը խրում։ Ազատ ժամանակի մատաղ ընդունիլ, հրաշք գործիլ՝ ի՞նչ օգուտ.]
  384. [թե]
  385. [իմ]
  386. [ձեռքը]
  387. [հոր]
  388. [հո<գուն>]
  389. [ոտների<ն>]
  390. [քար]
  391. [փակ]
  392. իմանում ա = իմանում են
  393. [անեն]
  394. [գլու<խը>]
  395. [երկ<ինք>]
  396. [Ար<արատ>]
  397. [աչքիցը]
  398. [արտասունքը]
  399. [տան<են>]
  400. [ոտ<ը>]
  401. [վա՜յ]
  402. [ցցել]
  403. [գալիս]
  404. [մեզ]
  405. [էի]
  406. [թե]
  407. [ցամաքում]
  408. [թե]
  409. [դու]
  410. [մեր]
  411. [մեր]
  412. [Էս ի՞նչ են]
  413. [կանգնողների]
  414. [կամ]
  415. [լեզուն]
  416. [ընկերներին]
  417. քաջություն = քաջությամբ
  418. [արին]
  419. [բա<ց> դոշը]
  420. Ձեզ = Ձեր
  421. [Մնաք]
  422. [մենք]
  423. [մեր]
  424. [պաշտ<եցինք>]
  425. [որ կյանք○
  426. [ջանովը]
  427. [նրանց]
  428. [մոտը]
  429. [Ա՜խ թե]
  430. [Թե մեկ անցավոր թե բալքի]
  431. [մտ<նիս>]
  432. [վառվելիս]
  433. [խորոված]
  434. [աչքըներիցս]
  435. ձեր = ձեզ
  436. [օրը]
  437. [ձեր]
  438. [ձեր]
  439. [ձեր]
  440. [դինին]
  441. [իրանց]
  442. [ամպք]
  443. [գեղեցիկ]
  444. [չոք<ած>]