Երկերի լիակատար ժողովածու (հատոր 3-ին, Խաչատուր Աբովյան)/Վերք Հայաստանի (վարիանտ)/Զանգի

ԶԱՆԳԻ

Ինչպես մեկ վիշապ կատաղի՝[1] երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ՝ մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի[2] քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, մազերը քյալլին գցած, ալեկոծյալ, ծովի պես[3] կապը կտրած, դեզացած, ռեխը՝ քարով, ավազով, զիբիլով լիքը, էս կողմն էն կողմն, թքելով, կտրելով, ճոթռելով, ջարդելով, սար ու ձոր տակ[4] վեր անելով, մեկ թևն սևադեմ, մութնով,[5] չանկով[6] կոխած, լցված, աստիճան, աստիճան խեվանդ, խեվանդ կտրատած, դոշը, փորը բաց արած, ծառով, թփով զարդարած, նեղ, ձորի՝[7] աջու ուսովը քցած, բռնած, մեկ թևն՝[8] ձախու, չոր, տխուր Կաքավասարի[9] տակիցը ական թոթափել վազում, դուս ա պռծնում, հրո՛վ, սրո՛վ, բրո՛վ, բոցո՛վ փրփրալով, փռնչալով, մռնչալով, խռնչալով, քարի, քարափի գլուխ վեր հատելով, իր փորը խցկելով, ճչալով, վեմ, ապառաժ իրար ծեծելով, կայծակ տալով, ճռնչալով, թնդալով, դղրդալով, ցած ափները սասանահար գետինը պոկելով, պռճոկելով, փրփրելով, քրքրվելով,[10] կենդանի, անկենդան, իսան, հայվան, գետնին զարկելով, բամբաչելով, խլացնելով, քառացնելով, սրսրթացնելով, վրվրթացնելով դաշտ տափ դրմբացնելով, դրնգացնելով ամեհի Զանգին ու վրա պրծած, վառված, կրակված, յալը ցցած, աչքերն արնով լի,[11] ատամները կրճտացնելով, վրա յա վազել գալիս ա, որ՝ Հայաստանի սուրբ գետինը ոտնատակ տվողին մեր նախնյաց մաքուր գերեզմանները[12] քանդողին, կործանողին, մեր նահատակաց արդար, անմեղ արյունը թափողին, կխչորողին, մեր աստվածաբնակ տաճարները, եկեղեցիքը պղծողին, ապականողին, մեր մեծ-մեծ պայծառաշեն թախթերը, քաղաքները[13] խլողին, ավերողին, մեր անճար, եթիմ, օրվան հացին կարոտ, ցրված, սասանած, գերի ընկած, հարամու ձեռին կոտորված, երկրե երկիր ցրված, փչացած՝ խեղճ ազգի տունը քանդողին, հողի հետ հավասարողին,[14] ու[15] մեր չար հարամու բունը, անօրեն թշնամու տունը,արյուն խմողի այվանն, աշխարքը քանդողի ամարաթը,[16] նրա հոտած քոշքը, նրա բրիշակ սաբեն՝ նրա արյանաշաղախ[17] բերդը, նրա ոսկոռաշեն բուրջը, նրա գողաբնակ տեղը, նրա գազանաբնակ հողը քա՛նդի, տապալի, փշրի՛, ավե՛րի, տակ ու գլուխ,[18] գլուխ ու տակ, քարեքար,[19] պատեպատ, հիմնատակ[20] բրիշակ ա՛նի, կլա՛նի ու[21] նրանց՝ Աստծու անիծած՝[22] ներսի սատկողներին, դրսի՛ գյոռբեգյոռներին, գլխումը բուն դնողներին, տակումը մահվան[23] քնով հարփածներին, քշի՛, տանի՛, սրբի՛, ողո՛ղի, թիքա թիքա, փառչա փառչա՝ շներոց, գիլերոց, սատանեքանց, ջհանդամի կերակուր, փայ անի[24] ու մեր խեղճ աշխարքի,[25] ազգի ողորմելի աղի արտասուքը սրբի, խորոված, մաշված սիրտը հովացնի, զովացնի, որ մեր հազարամյա[26] [27]յարեն թունալից, անբժշկելի, կտրի՛, վերջացնի՛,— որ հազարների,[28] բյուրավորների ցավամաշ հոգին[29] ուտում, կեղեքում, մաշում, տոչորում,[30] սաղ սաղ, ջրի ջրի,[31] դա՛լար և զվա՛րթ՝[32] էս[33] անգութ ազգին, անողորմ[34] գազանին շատ տարի, շատ դար ղուրբան էր անում, զոհ տալի։73)

Գիշերվան՝ մութը[35] գետինն առած՝ ժամանակին, որ մարդի սիրտը իր տանն[36] էլ նստած սարսափում ա, սասանում,[37] անցավորը դիվահալած, մահատագնապ հափրյալ, սասանյալ, էրեսին խաչ հանելով, հավատովն ասելով,[38] սրբոց[39] մարգարեից անումը[40] տալով, Զանգվի կարմնջի վրովն անց ա[41] կենում, ու Կոնգի դարդուսը նի ըլում՝ սարսափը ջանն[42] առած, լեզուն[43] բերնումը[44] սառած, աջու կողմը՝[45] բերդն ու Թուրքի Գյորխանեքը (գերեզմանատուն), ձախու կողմը՝[46] ձորումը գնդերը, ջաղացները, թխթխկացնում են, չխչխկացնում ու փոքր ինչ հեռու համամներն կամարակապ ու տխուր Ձորագեղը՝[47] փոսումն ընկած, ձենը փորը քցած,[48] տազ արած,[49] առաջին[50] շհարը Երևանի,[51] տարտամ, դառնավարամ, սքի քողն էրեսին քցած, հենց իմանաս՝ քիչ քիչ անդունդն ա բաթմիշ ըլում, խոր գնում, քանի բարձրանում, վեր ա[52] ըլում, հեռըվանց արթուն շները[53] տների կտրներիցը վնկվնկում, օռնում, հաչում, էլի ձենները փորը քցում ու բարակ քաշում, ու քթերիցը իրանց տխուր, սարսափելի[54] հաչը կոնկոռնոցը դուս թողում, նվում, սուր սուր սարերի, թափեքանց գլխիցը տակիցը, սովամահ գիլանն,[55] անկուշտ բողազները,[56] ֆորսի հոտն առած փրփրած ռեխը բան քցում, ոռնում, շան պես կոնծկոնծում, որ նրանց խափեն, մոտ գան, ներս մտնին, կամ իրանց գզգզեն, խեղդեն, պատառեն, դաղըթմիշ անեն, կամ մեկ[57] գառն,[58] անմեղ մեկ ֆորթ,[59] կաթնակեր, ճամփեն մոլորած, տունը կորցրած, կամ նախրիցը եդ[60] ընկած, մեկ քուչում, կամ քարի տակի կուչ էկած անտեր կով, արդար, կամ առըխ յաբու, կամ ծնած ղսբախ, կամ շատ բեզարած,[61] իրան հմար հանգիստ, խաթրջամ նստած՝ արոճող ոչխար՝ գտնեն ու լափեն, կամ մեկ շատ բանացրած, հալից իսպառ ընկած, տիրոնչիցը խռոված, տանից դուս արած, էստեղ, էնտեղ չորչոփ, ղուռ ու տատասկ, ծերը սուր փուշ կռծելով, ծամելով, ղոթուր օրթունքոտ անկաջները թափե թափ տալով, իր սև օրիցը ձեռք վերցրած, անատամ, անպոչ, անլեզու հայվան, խղճալի է՛շ պարապ ռաստ բերեն, հետը խաղան, ծլունկ ծլունկ ըլին, ջահելությունը միտքը քցեն որ մեկ քեֆը[62] բացվի, սազը բաշլամիշ անի ու ետո իրանք իրանց բանը տեսնեն, մաքրազարդեն, որ ձորերի[63] միջիցը քարափների[64] արանքներիցը, ապառաժների գլխըներիցը, բաշերիցը, թփերի,[65] քոլերի[66] տակիցը, դզերիցը,[67] [68]չոլերիցը, բներիցը՝ կամ առջ[69] կատաղի, կամ աղվես խորամանկ, կամ չախկալ վախլուկ,[70] կամ քաֆթառ ամեհի,[71] իրանց սոսկալի, զարզանդելի ձեներն իրար չեն խառնում, գոռում, բոռում, մռռում, ճնկճնկում, մնկմնկում, ճչում, խառանչում, բղղում,[72] ճղղում[73] կամ անքուն աքլորները՝[74] տիրոչը կամենալով[75] արթուն պահպանել[76] լեղապատառ, սասանահար՝ չեն թրպրտում,[77] թևերը թափեթափ տալիս ու[78] ճղլանի ձենը՝ նեղ բողազիցը[79] մեկ խորից, մեկ ձորից, մեկ բաշից, մեկ կտրից՝ հանում, կանչում, անկաջ դնում[80] ու կրկին կանչում[81] կամ՝ որ այժմ Ռսի սալդաթը, էն ժամանակը Թուրքի ղարավուլ սարվազը՝ ինչպես գերեզմանիցը նոր դուս էկած, դևերի ճանկն ընկած, ոտ ու ձեռը կապած, սուրը առաջին հանած՝ մահապարտ մեղավորի պես՝ որ ուզում հոգին հանեն,[82] թե որ բերանը բաց անի, կամ ծպտոն[83] տա, սևամորթ փափախը խոր՝ քիթը քցած, աչք ու ունքը կալած, ծանր ծանր, կամաց կամաց սուս, փուս ոտները փոխելով, աչքերը տրորելով, քնահարամ, արշտոտալով մեկ մութը պուճախից,[84] կամ մեկ հին բուդկի տակից՝ գլուխ[85] չեն[86] հանում ու խուլ, տրտմագին, խոր, զարհուրագին փորը ընկած ձենով՝ սլո՜՛... շա՜յ... կամ խաբա՜ր․․․ դա՜ր․․․ սարհե՜․․․ սա՜ր․․․ չեն գոռում — կանչում։

Որ քամին մեկ կողմից, բուքը մյուս ղրաղից[87] ինչպես[88] հազար կատաղած դահիճ, սրարձակ[89] ղամշով, մաթրախով, թոփով, մզրախով սարերի գլխից, ձորերի միջիցը՝ մանր թո՛զ, ա՛վազ, հ՛ղ, ա՛ղբ, կամ զիբի՛լ՝ առաջներն արած՝ փոսերիցը[90] հանում,[91] պատեպատ չեն տալիս,[92] գետնիցը պոկում՝ քարափին խփում ու ծառերը ջարդելով,[93] խոտերը ճոթռելով, գետինը ճղելով, մեկ ճուխկ մյուս ճխկի,[94] մեկ պատ մյուսի, մեկ տախտակ մյուսին[95] չեն սաստիկ կպցնում, թրխկթրխկացնում, չրխկչրխկացնում, մեկ էս քարափին քարով բռնցկում[96] (մուշտի տալ), մեկ էն սարի գլխին դմբզով (մուշտով), բամբաչում, զրխկացնում, թրխկացնում, ու մեկ կիտուկ հող՝[97] շունչդ[98] քաշելիս[99] կամ աչքդ բանալիս՝ երկու թունդ ձեռոք՝ չե՛ն խցկում-լցնում բերանդ ու բաց քիթդ, շունչդ կտրում, քիթդ կալնում, փակում աչքերդ[100], խուլացնում ու անկաջիդ տակին թոփի գյուլի պես, կամ սուր նետի պես վզվզալով,[101] դզդզալով, եդ դառնում շուտով, էրեսիդ էնպես խփում՝ որ աչքերդ մթնած կայծակին[102] չեն տալիս ու դու անլեզու չես շշմում, շշկլում, թմրում,[103] սասանում, քար կտրած մնում ու սառած կանգնում ու[104] նրանք իրանց ձին էլ եդ չափ քցած, սարերի, ձորերի ջանին չեն հասնում, ղաստ անում,[105] թակում, մեյդան բաց անում ու թնդում, դղրդում, շաչում, շառաչում, ճայթում, կատաղում, փրփրում, խռնչում,[106] գլուխը թափեթափ չեն[107] տալիս, նայում, որ աչքդ սասանահար, ու խելքդ թռած[108] հանկարծ գլուխդ ինչպես խոր քնից, ահիվ սասանմամբ չես բարձրացնում, առաջդ քցում ու ամեն մեկ խորից, սևադեմ փոսից, ամեն մեկ ճեղքից, կամ մութը արանքից՝ էս կողմն էլ՝ է՛ն կողմն՝ հեռու տեղերից, ծառերի տակից,[109] բաղերի միջից,[110] սարերի գլխից,[111] Զանգվի ղրաղից՝[112] ծիրանի փետի,[113] բորբոք կրակի չաղ ալավն, թեժ, վառ բոցը ձողու պես վռվռալով, խավարը թրի պես ճղելով, սևագույն մուխը, թանձրամած ծուխը, պեծն ու վառ կայծակը վեր վեր չեն[114] խփում ու[մութը] խավարը[115] կոխած սև խոռոչների, բերանը բաց էրերի, օձի պես ոլորված ճեղքերի, քաչքի պես ճոլոլտկ էլած,[116] չանկըները դես ու դեն քցած, մազըները խճճված, ծամերը կախ ընկած, դոշ ու ծծերը եդ գնացած ճոթռած, բարձր ծառերի դևի պես էրեսը դեմ տված, կանգնած, անահ, անվախ ցից, իրար վրա թինկը տված, էրես էրեսի դրած՝ բերան՝ բերնի[117] խփած, խավարադեմ ծոցըները բաց արած, ատամները սրած զարհուրելի քարափների՝[118] սոսկալի սֆաթներրը,[119] չեն[120] անում բիրդանբիր, ու էլ խփում ու էլի՝ խելքը ցնդած ընկնավոր[121] [122](թուլացկոտ) աղչկա պես՝ թրպտալուց, ծեծվելուց, ծիծաղելուց, սրա նրա էրեսին մտիկ անելուց, ղնջռտացնելուց, ատամները կրճտացնելուց, դես ու դեն գլորվելուց եդո, իրանց իրանց աչքները[123] խփում տապ անում, անշունչ, անսաս մնում, դադարում ու էս հադաղին, էս սարսափելի սհաթին Զանգին էլ մեկ կողմից չի՛ գոռում, մռնչում ու թույլ ձեռները, անկազմ ոտները քարեքար տալիս, թոզ, դուման անում, անմռունչ բառանչում ու քամու վզվզոցըլ, քարափի ճռճռոցը, սարի դրմբդրմբոցը, ձորի դրնգդրնգոցը, ծառերի խշշոցը, էրերի խռնչոցը, դնդերի, ջաղացների թրխկթրխկոցը, գետնի զրզնդալը, տների թնդալը, պատերի տրաքտրաքալը, շների, գիլանոնց, առջերի, կովերի[124] և ղարավուլների, աքլորների՝ ծղրտալը, հարա՜յ տալը, բառանչիլը, խառանչիլը, վննկվնկոցը, կոնձկոնձալը, իր ահագին ձենի հետ խառնում,[125] ոլորում, իր փորը քաշում,[126] էլ[127] կրկին՝[128] րոպեից եդ հազար կողմերով դուս փչում ցանում, ու սարերի, ձորերի բերանը էլ եդ լեզու[129] դնում, կրկին շունչ տալիս, որ իր քաղցր ձենը քաշեն, դամ անեն, իրանց դժոխային քեֆը ձեռաց չթողան, պար գան ու ծափ տան, ծղրտան, ծիկա տան, ղիժինա քցեն, քեֆ անեն՝ ցնծան,74) խնդան։ Հենց էս իմանում՝ թե շվարյալ գլխիդ մեկ ահագին սար փուլ էկավ, քանդվեց։ Աչքդ կայծակին ա տալիս, անկաջդ խլանում, ո՛չ առաջդ ես տեսնում, ո՛չ եդևդ նշմարում, քարացած, փետացած, մնում ես տեղն ու տեղդ[130] սառած, ցցված ինչպես երազում, հեռու խոր տեղից մեկ խուլ դղրդոց անկաջդ ա ընկնում ու հենց ես կարծում՝ թե երկինք, արեգակ, աստղեր և լուսին իրարոցով դիպան,[131] փշրեցին, փշրվեցին, կոտրեցին, կոտրվեցին ու գռգռալով, գոռգոռալով, պատռելով, պատռվելով, վեր ըլին թափում ու անդունդ, դժոխք, արքայություն, տարտարոս, հրեշտակք, դիվանք, սերովբեք, քերովբեք, սադայել, սադանայել, սասանած, սառած, հրեղեն սրով, բոցեղեն թրով, ամպով, կայծակով, թոթափում են,[132] վեր ընկնում, որ աշխարքս վերջացնեն, հետին դատաստանի տեղը պատրաստեն, սրբեն, հազիր անեն, որ Աթոռ Աստվածությանը իջանի, բազմի ու անիրավ մարդիցը հաշիվ պահանջի, որ հենց կարծում ա՝ թե աշխարքն իրն ա ու ինչ ուզենա, էն պետք է անի։ Էսպես մեկ սարսափելի գիշեր էր որ75)...

Զանգի՛, Զանգի՛, գեղեցիկդ իմ Զանգի՛։[133] Քո երկնանման երեսը տեսնելիս, քո տխուր ձենը լսելիս, քո սուրբ ջուրը բերան[134] առնելիս, քո ծաղկազարդ ձորերի միջումն, քո զովարար ափների ղրաղին, քո սպիտակ, լուսաթաթախ փրփրի տակին, քո պարկեշտ մամբռու (թռլի) ափին,[135] քո խնկահոտ ծառերի տակին, քո անմահական ծաղկըների միջին,[136] [137]քո էդ[138] տրտում, դառնավարան լացի, սգի բոթն առնելիս, քո սիրուն աչքի աղի արտասունքը[139] տեսնելիս կամ ճաշակելիս։ Բաս ի՞նչ կըլեր,[140] որ քո[141] բախտավոր՝ վաղուց հեռացած, մեր գլխիցը պակսած մեծազն, քաջազոր, աշխարհասասան, անհաղթելի, անպարտելի իշխանաց, աշխարհակառույց թագավորաց, մեծազոր, քաջաբազուկ հսկայից՝ տարաբախտ, վատաբախտ, թշվառացյալ, գերեվարյալ,[142] տատանյալ, տարտամյալ, թափուր, զուրկ, սրախողող, քարակոշկոճ, հայրենամերկ, կենսակորույս, տնանկ, սգավոր, աղքատ, չքավոր՝ որդիքը և թոռունքը՝ մեկ միտք անեին, գլխըներին վա՜յ տային, իրանց սև օրը լաց ըլեին, թե ո՞վ քեզ առաջ՝ ուրախ բարձրադիր ճակատով, երկնանման[143] պատկերով, արծվահայաց աչոք,[144] հսկայական դիմոք, քաղցր ամոք ժպտելով ողջույն տվեց, քո համն առավ, քո լեզուդ ծծեց, քո ջուրը խմեց, քո ծաղկներիցը խնդալով, ցնծալով, հոտ առավ, քո քաղցրահամ պտղները[145] ախորժանոք ճաշակեց, քո հով, զովարար ղրաղին[146] վեր էկավ, բազմեց, քո սուրբ, անարատ գիրկը համբուրեց, քո անուշահոտ վարդը, քո պարկեշտ մանիշակը ողջագուրելով, խանդաղատելով քաղեց, ծոցը գրեց ու պերճ դիմոք, վսեմ ծանրությամբ, իր քաջ բազուկը վրեդ մեկնելով,[147] տարածելով ու իշխանական զորությամբ, խորհրդածու ուշիմությամբ, էդ սուրբ ափներիդ, էդ ազնիվ ձորերիդ, էդ անդըրդվելի քարափներիդ սուր նայելով, էդ անահ, քա՛ջ սրտիդ, էդ փրփրուն, ամեհի, սարսափելի ալյացդ՝ երկա՛ր՝ հիացյալ, ապշյալ մնալով, խրոխտ ձայնիվ, հզոր շրթամբք,[148] վճռահատ,[149] ազդու բարբառով, երկնալից բերանով, քերովբեական լեզվավ[150] գոչյաց — «Հրազդան (Զանգի) դու[151] ես իմ այսուհետև նազելի բնակարան։76)

[152]Այս քաջ բազուկ,[153] այս[154] լայնալիճ աղեղն,[155] այս[156] նետ[157] երեքթևեան, այս[158] ամուր կուրծ[159] քաջակուռ, այս[160] աշխարհասասան, անընկճելի, անվանելի հսկայից սիրագումար դասք,[161] քեզ լիցին այսուհետև պահապան, պաշտպա՛ն։ Ցնծա՛, զուարճացի՛ր, բերկրեա՛ց, փարթամացի՛ր, հրճուեա՛ց, զուարթացի՛ր՝ գեղեցի՛կդ իմ Հրազդան,[162] թո՛ղ ծոց քո ցնծալից, թո՛ղ դաշտ քո զուարճալից ուռճասցին, ծաղկեսցին,[163] ընծիւղեսցեն, բողբոջեսցեն պտուղս հազարաւորս, սերմանիս բիւրաւորս, ի կերակուր իմ սերնդոց ի ցնծութիւն իմ զաւակաց, ի վայելչութիւն իմ ազանց դիւցազանց։[164] Իմ տոհմք ժառանգեսցեն[165] յայսմհետէ զայս երկնատիպ դաշտ, իմ շառաւիղք եղիցին քեզ խնդակիցք թշնամայաղթ։ Այս լերինքն[166] երկնամբարձք եղիցին իմ պատուարք մշտահաստատք, այս դաշտավայր չքնաղադէմ՝ իմ քաղցր օթևան։ Քո ձոր[167] ծաղկածին իմ նազելի զբոսարան։ Իմ անուն կնքեսցէ՛, դրոշմեսցէ՛[168] զայս մաքուր, վայելչագեղ սահման,[169] ի բոլոր ուղիս երկայնատև չուս իմ բացական՝[170] ո՛չ գտի երբէք սմա հանգունատիպ տեղի յարանման, սա կոչեսցի այժմ և յայսմհետէ մինչև ցօրն յաւիտենական՝ Հայաստան։

Զանգի՛, Զանգի՛, անողոքելի իմ Զանգի։ Սիրտ իմ մորմոքի, աղիք իմ գալարին, ոսկերք իմ քստմնին, ուշ իմ աղմկի,․․․ հոգի իմ բորբոքի, տուայտի՛մ ի ցաւս, վարանի՛մ ի ծուփս, հառաչե՛մ լալով, հայցեմ ողբալով։ Ա՛ռ զիմ արտասուս, տո՛ւր ինձ սփոփ, հոյս։

Քանի՞ցս, քանի՞ցս կանգնեալ ի վերայ ահեղատեսիլ քարաժայռից քոց, խայտալով ի ծաղկանկար, երփներանգ ծոց քո հրաշագեղ, մինչ տղայն էի, խնդայի, խաղայի, ցնծայի, զմայլեալ, ապշեալ, մերթ ևս զարհուրեալ, սասանեալ յահեղ, գեղեցիկ դէմս քո զայրագին, ահիլ, սարսափմամբ, կամ ի գիրկս ծնողաց վազէի, կամ[171] խնդութեամբ, ցնծութեամբ յալիս քո կայտռէի, այժմ թանձր հառաչք և թախիծք կուտակեալ ի մրրկահոյզ, վարանեալ սրտէս, առ քեզ համբառնան։

Զանգի՛,[172] Երա՛սխ, Հրազդա՛ն, Արա՛զ։ Կաթնածո՛ր[173] ստինք մօր իմոյ սիրելւոյ և գորովագութ ծնողի մեծինն Հայաստանի — ո՞ւր[174] ձեր անուն, ո"ւր այն ոսկեղէն դարք, ո՞ւր դիւցազանց բոյլք, ո՞ւր հսկայից կաճառք, ո՞ւր աթոռանիստք, ո՞ւր քաղաքք ամբարտակք, ո՞ւր բրգունք, ապարանք, կըրկէսք երկնահրոսք — տաճարք պանծալի՛ք, շէնք զուարճալիք՝ որք զձեօքն[175] պնդագոյն զօդիւ, հզօր ձեռամբք, ամուր բազկաւ, քնքուշ սրտիւ, խանդակաթ սիրով, գորովաժպիտ դիմօք՝[176] պաշարեալ պատատեալ, խանդաղատէինն, փարէինն, ողջագուրէինն, փաղաքշէինն և գիրկս արկեալ զանուշահամք երկնատիպ լանջօք[177] ձերովք՝[178] համբուրէինն[179] զնոսա ի համբոյր սրբութեան, ի նշան սիրոյ որդիական, ի ջերմեռանդն ուխտ[180] մտերմութեան, հարազատութեան։

Զանգի՛ իմ, Երա՛սխ, Մասի՛ս, Ալագեազ, դեռ կանգնիք անմռո՛ւնչ, դեռ հայիք անշշո՛ւնչ, գնա՛յք միամիտ, հոսէք ի մեր հովի՛տ, սպառնայք ամպոց, խիզախէք ձորոց, վարսագեղ ալեօք, կատաղի դիմօք, ոմն ձիւնափայլ, ոմն արծաթափա՛յլ, ոմն ի փողփողիլն, ոմն ի փրփրիւն, ոմն վանէ զերկին, ոմն ճնշէ զգետին, ոմն ի ձիւնեայ պսակ, ոմն ի ծաղկանց թագ, յարշալուսին տես, լուսնին ի պայծառ հեզ, ողջունէք միմեանց, համբոյր տաք շրթանց ձեր սուրբ ստորոտաց խնկածին դաշտաց Հայկազանց վայրեաց։ Երկիր[181] աւերա՛կ, դաշտք մեր անբնա՛կ, անսի՛րտք, անողո՛րմք՝ հի՞մ դուք եղէք վկայք կորստեան ազգի, աւերման դաշտի, չքնաղ քաղաքաց, հզո՛ր իշխանաց, որոց զարմ և ճիռ ի ձեռս թշնամեաց ի բանդ, դառն յոճիր, անօրէն ազգաց զոհ եղեն ի սուր,[182] մտին ի բոց հուր, թողին զմեզ ի սուգ,[183] յաղի արտասուք վտարիլ յայլ աշխարհ,[184] զսուրբ հայրենեաց վայր սգալ ողբերգել,[185] հեծեծել ի հեռուստ աչօք՝ արտասուօք մաշեալ, աղէկէզ սրտիւ, կարօտով վառեալ։

Զանգի՛, Զանգի՛, քաղցր իմ Զանգի՛։ Ի քոյդ հայեցեալ անյողդողդ ճակատ վառէինն ի զէնս հսկայք քաջամարտ Հայկազեան տոհմի ընտի՛ր պատանեակք, զքո ալիս տեսեալ ահեղ, սևորակ, մղէին ի մարտ վանել քաջայաղթ զինակուռ բազկաւ տիգօք, ասպարաւ, աղեղամբք, վառեալք զբահիւք զարդարեալք՝ զԲէլայն գունդ ահեղ որոյ[186] մատնեալ ի զոհ, ելին յասպարէզ թշնամեաց ետուն գրոհ՝ ոսկեթել վարսիւք[187] դաբնեայ պսակօք պսակեալ զիւրեանց գլուխ, անվախճան փառօք ճեմեալ[188] յերկնից խումբս, զվերինն վայելեն զկեանս անտրտում, յերկրի կանգնելով զանմահից անուն ի դարս անանց, անհոլով ամաց։

Զանգի՛, Զանգի՛,[189] հրաշագեղդ Զանգի՛, դու զքոյդ նախանձ սուրբ տակաւին տածես, դու ահեղ թնդմամբ տակաւին հերքես, դղրդաս յարձակմամբ մեծաձայն գոչես․ «Ելէ՛ք Հայկազեան սերունդք քաջազունք, առէ՛ք զէն, զասպա՛ր՝ զաւակք բարեսնո՛ւնդք, հարէ՛ք, փշրեցէ՛ք զթշնամեաց ձեր գունդ, տո՛ւք հոգի հոգւոյ՝ թիկուն ընդ թիկուն, ջախջախեսցի՛ թո՛ղ գազա՛նն նկուն. Ռուսեա՛յ հզօ՛ր բազուկ եղիցի՛ ձեզ նիգն, նմա՛ զոհ լինիլ՝[190] լիցի՛ ձեր միշտ ճիգն։ Վոլգա՛յ իմ մեծ քեռ, ես,[191] քոյր իմ Երասխ,[192] համբոյր մատուսցուք ի Կասպեան կոհակ։ Նա զիւր բարութիւն, ես զիմ խեռութիւն ի մի մեր մօր ծոց ընդ միմեանս խառնեսցուէ։ Ես զիմ Սևանայ օրհնութեան մաղթանս, ես զիմ սուրբ Մասսայ ողջոյն հայրական տարից, մատուցից սիրելւոյ իմ քեռ, բերից ձեզ ողջոյն նորա աւետաբեր։ Ո՛չ ես խղճալի[193] օրիորդս էի պարտ,[194] զի չար թշնամին եմուտ ի մեր դաշտ, այլ քոյրս զառամեալ, հինաւուրցն Արազ, թո՛յլ ետ նորա գալ բռնի ինքնահաս։ Տեսեալ զծերունի[195] սկեսրայր իմ Մասիս՝ ծածկեմ զիմ գլուխ, փակեմ զիմ երես, զի մի ալևորն աղու, ձիւնահեր յալիս հասակի լիցի՛ դառնաւէր։ Թէ քոյր[196] իմ Երասխ անհաշտ բնութեամբ ո՛չ տայ խղճալւոյն հանգիստ և դադար․ ճեղքէ, պատառէ զոտս նորա՝ ցայտմամբ, ես պարտիմ զայս վեր փարատել իսպառ։ Իմ չե՛ն, բայց այդ շնորհք, զի դաշտք, անդաստանք ետուն[197] զիս կոչել Զանգի ոսկեհանք, այլ սուրբ Սևանայ Լուսաւորչի, որոյ արդար նշխարք աստ իմ առաջի կան և պահպանեն, օրհնեն խնամեն զիմ անզօր ձեռաց զարդիւնս, որք աստ են։ Բացէ՛ք զճակատ ձեր, ցնծացէք յամայր, իմ քաղցր Վոլգա քոյր հոգայ միշտ զձեր ճար։ Ես զիմ մտերմութիւն ցուցից նմա համակ, նա զիւր քաղցրութիւն տացէ ձեզ որդեա՛կք։ Այս կապ[198] անխզուն, այս սէր սրբազան, մնասցէ ի մէջ մեր ի կեանս յաւիտեան։ Դուք զօրացարուք՝ որդիք Արամեան, եղերո՛ւք ընդ միմեանս սիրով, միաբան․ սէր, խաղաղութիւն պահեն զամենայն զազգս և զազինս ի բարօրութեան։

  1. կատաղած = կատաղի
  2. Արազումը = Արազի
  3. [ծովանման]
  4. [ու]
  5. մութը = մութնով
  6. չանկը = չանկով
  7. [էս]
  8. էն
  9. [սար<րի>]
  10. [իսանի, հայվանի ջանը դող քցելով]
  11. լիքը = լի
  12. գերեզմանը = գերեզմանները
  13. [կործանողին]
  14. հավասար անողին = հավասարողին
  15. [իրանց]
  16. [քոշք ու սարեն]
  17. արյունով շինած = արյունաշաղախ
  18. [անի]
  19. [տա]
  20. [անի]
  21. [իրանց]
  22. [միջումը]
  23. [քունը մտ<ած>]
  24. [և]
  25. [մեր]
  26. հազար տարվան = հազարամյա
  27. [լափաչա թունալից յարեն՝ որ մեզ ուտ<ում>, որ]
  28. հազարներին = հազարների
  29. [սաղ սաղ]
  30. [էր]
  31. [թազա թազա]
  32. [նրանց]
  33. [անաստված]
  34. [միլլեթին]
  35. [կոխալ]
  36. [էլա]
  37. [մահատագնապ, որ երեսին]
  38. [հազար]
  39. [սրբի = սրբոց]
  40. անունը = անումը
  41. անց ես կենում = անց ա կենում
  42. ջանդ = ջանն
  43. լեզուդ = լեզուն
  44. բերնումդ = բերնումը
  45. կողմդ = կողմը
  46. կողմդ = կողմը
  47. [որ]
  48. փորն ա քցել = փորը քցած
  49. արել = արած
  50. առաջիդ = առաջին
  51. [տխուր]
  52. վեր ես = վեր ա
  53. շներն են = շները
  54. [ձենը]
  55. [էն իրանց սոված]
  56. բողազը = բողազները
  57. [էշ]
  58. գառը = գառն
  59. [մեկ տունը]
  60. [մնացած]
  61. [բեզարած]
  62. [գա]
  63. ձորերիցը = ձորերի միջիցը
  64. քարափներիցը = քարափների
  65. թփի = թփերի
  66. քոլի = քոլերի
  67. դզիցը =դզերիցը
  68. [բնիցը]
  69. [ասես]
  70. [ասես]
  71. [քուսի ասես]
  72. բղբղում = բղղում
  73. [ու սասանահար]
  74. աքլոր = աքլորները
  75. [օյաղ]
  76. պահել = պահպանել
  77. [չէր չի]
  78. [իր]
  79. [հանու<մ>]
  80. [էլ]
  81. [ու]
  82. [որ ձեն]
  83. [չի]
  84. պուճախում = պուճախից
  85. գլուխը = գլուխ
  86. չէր =չի =չեն
  87. [անկաջիդ սար, ձոր, ծառ, փութ]
  88. [մեկ]
  89. [առաջ արած]
  90. [փոսիցը=փոսերիցը]
  91. [պատին չի]
  92. [պատիցը]
  93. [կտուրը պոկ<ելով>]
  94. [վրա]
  95. [չի խփում]
  96. բռնցկով = բռնցկում
  97. [բիրադի]
  98. [առնելիս]
  99. [աչքդ ու բերանդ չի՛ լցնում]
  100. [բռնում]
  101. վզվզացնելով = վզվզալով
  102. [ա]
  103. [ես, մնում ես]
  104. [էլի նա]
  105. [ուզու<մ>]
  106. [չի՛ ու ձիու]
  107. չի = չեն
  108. [բեղաֆիլ բաց չես անում ու ամեն մեկ]
  109. տակիցը = տակից
  110. միջիցը = միջից
  111. գլխիցը = գլխից
  112. ղրաղիցը = ղրաղից
  113. [թունդ]
  114. չի = չեն
  115. խավարի = խավարը
  116. [ծառերի]
  117. [դ<րած>]
  118. [եր<եսը>]
  119. սֆաթը = սֆաթները
  120. չի = չեն
  121. ընկնավորի = ընկնավոր
  122. [պես]
  123. աչքը = աչքները
  124. [սալդաթ]
  125. [կոլոլ<ում>]
  126. [տանում]
  127. [եդ]
  128. [մեկ]
  129. [ըլի ել եդ]
  130. [կանգնած]
  131. [իրար]
  132. [վեր ըլին]
  133. [Քեզ]
  134. բերանն = բերան
  135. [նստելիս]
  136. միջումն = միջումը = միջին
  137. [սիրտը հովացնելիս]
  138. [սգալից]
  139. [աչքն առնելիս]
  140. կըլի = կըլեր
  141. [տարաբախտ]
  142. [կոշկոճյալ]
  143. [երեսով սիրուն]
  144. աչքերով = աչոք
  145. պտուղները = պտղըները
  146. [նստեց]
  147. մեկնեց = մեկնելով
  148. [անսուտ]
  149. վճռական = վճռահատ
  150. [ասաց - Զանգի]
  151. [իմն]
  152. Էս = այս
  153. բազուկը = բազուկ
  154. էս = այս
  155. աղեղը = աղեղն
  156. էս = այս
  157. նետը = նետ
  158. էս = այս
  159. կուրծքը = կուրծ
  160. էս = այս
  161. դասքը = դասք
  162. Զանգի = Հրազդան
  163. [բ<ողբոջեսցեն>
  164. [Իմ անուն կնքեսցէ այժմ զքո դաշտ]
  165. ժառանգեսցին = ժառանգեսցեն
  166. լյառն = լերինք
  167. [վա<յելչագեղ>]
  168. [քո]
  169. [սա կոչեսցի այ<ժմ> յայսմհետէ Հայաստան, զի ոչ գտի երբէք]
  170. [հեռական]
  171. [հիացեալ]
  172. Զանգի
  173. կաթնահամ = կաթնածոր
  174. [քո]
  175. զձեզին = զձեօքն
  176. [գրկեալ]
  177. լանջաց = լանջօք
  178. ձերոց = ձերովք
  179. [զձե<զ>]
  180. [խոնարհութեան]
  181. [մեր]
  182. [անցին]
  183. [ի դա<ռն>]
  184. [թողուլ]
  185. ողբալ = ողբերգել
  186. [ետուն]
  187. հերօք = վարսիւք
  188. [յանմահ]
  189. [անոյշ իմ Զանգի]
  190. [եղիցի]
  191. [մայր]
  192. [Արազ]
  193. [աղջիկս]
  194. [որ որ]
  195. [ալևորն]
  196. [մեր]
  197. [ինձ]
  198. [սրբ<ազան>]