Երկինքը դեպի իր խորքն է գնում

***

Երկինքը դեպի իր խորքն է գնում,
ե՞րբ է հասնելու -
ոչ ոք չգիտե,
անհունանում է իր մեջ ավելի...

Կարոտը դեպի իր խորքն է գնում,
ե՞րբ է հասնելու-
ոչ ոք չգիտե.
անհունանոււմ է իր մեջ ավելի...
Խաբկանքը դեպի իր խորքն է գնում,
ե՞րբ է հասնելու-
ոչ ոք չգիտե.
անհունանում է իր մեջ ավելի...

Ճամփեքը դեպի երազ են գնում,
ե՞րբ են հասնելու-
կամ հասնելո՞ւ են.
անհունանում է մութը ավելի...