Երկյուղ


Սա ծեր լուսնկան,
Տե՛ս, դեռ չէ՜ գըտեր
Ոչ մեկ սիրական.
Ու կուլա՛ անտեր...

Տե՛ս, դեռ չէ՛ գըտեր
Սա հովը վայրի
Իրեն ոչ մեկ սեր.
Դեռ կը թափառի...

Հովն ու լուսնկան
Նախա՜նձ են, գիտե՞ս.
Փախչի՛նք, սիրական,
Եվ ըլլանք անտես...