Երկյուղ Լուռ ցավ

Մատթեոս Զարիֆյան

Կես գիշերի երգ


Լուռ ցավ


Գունատ իր դեմքեն
Արցունք մը կ’իյնա
Ցուրտ ձեռքիս վըրա...

Լըռությո՜ւնն այդ մութ...
Աչքերըն իր ունին
Թախի՛ծն անհունին...

«Ինչո՞ւ, քույր, ինչո՞ւ...»
Արցո՛ւնք մ’ալ կ’իյնա
Ցուրտ ձեռքիս վըրա...

«Անդո՞ւնդը տեսար...»
Աչքերն իր ունին
Գիշե՛րն անհունին...

«Քեզ կը սիրե՜մ, քույր...»
Հիվանդ կուրծքիս վրա
Լուռ կը հեկեկա...
Տե՛ր, մեզի գթա՜...