Տողը գրում եմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Երկնի ափսեում)

Վարդան Հակոբյան

Բեկոր լույսի
ԵՐԿՆԻ ԱՓՍԵՈՒՄ


Բառերը փոխիր, փոխիր դարերը.-
Երազի վրա թախծի շիթեր կան,
Նա էլ չի գալու, դե գնա՝ մեռիր,
Փայտը իմ սիրած ծառի ծաղրանքն է,
Համբույրս ջարդված դռներին տարեք։
Ինձ տարան վաղը կորցրած օրերը.-
Մեռելի համար արցունքներ չունեմ,
Արյան կարմիրում կապույտ զեռուն կա,
Ես հրաշք թույն եմ ինքս ինձ համար,
Արեւի կաթսան սարին եռում է։

Բույնը պարում է սեւ ու ծխի մեջ,-
Շեմը համբուրած թեւերն ընկել են,
Երկնի ափսեում համտեսիր սիրտս,
Ձեռքերս մեխիր ամենաբարձրում
Եվ, խփիր էլի, ես դեռ շնչում եմ։
                                     5.09.92թ.