***

Երկնքում մեկ-մեկ աստղեր են ծագում,
Երբ երազում է երկինքը կապույտ...
Իսկ առավոտյան աստղերն այդ բոլոր
                Ի մի են գալիս երազներիս պես,
Ընդունում տեսքը քո հրակարմիր,
                եւ... կոչվում Արեւ։