«Երնեկ թիթեռ ես լինեի...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 184,
ծ. ― էջ 598

* * *


Երնեկ թիթեռ ես լինեի,
Անհոգ թիթեռ գարունքի,
Ոչ ցավն ու վիշտն իմանայի,
Ոչ անջատումն այս կյանքի։

5 Բայց հեք թիթեռ— ողջ օրն ահա
Ման է գալիս եղկելին,
Ոչ մի ծանոթ թըփի վըրա
Էլ չի գտնում ընկերին։

1899