Զին ծագեցին, պատըն տարան

ՆԱՐԵԿԵԾԻՆ
Նարեկեծին խաց կ՚տանէր,
Մշակտիր պիրին ջյուրի խրկեցին,
Նստան խաց ճաշակեցին,
Մեզեր հիլին քակուռ արին,
ԸզՆարեկեծին ջարբեցին։
Նարեկեծին էկավ, կանչից մշակտիրուն.
– էկէք ՚ձի խաց ճաշակեցէք։
Մշակտիր ասին.
– Կինա վեար խացին, մենք կ՚ կյանք։
Նարեկեծին զմեզար էպաց,
Տեսաւ լիք քակուռ էրած.
Նարեկեծին քոչիր էզար գետըն,
Զմեզար խաչակնքեց.
Մշակտիր էկան տեսան՝
Քակուռ խացն ի դարցի.
Մշակտիր զարմանք մնացին։
Նարեկեծին թորկից կինաց Ղարզիդու կապան.
Տեսաւ խովիւ մեռի,
Ոչխար մշուր ի մնացի։
էլաւ, յանտեղ յոթ տարի խովիւութին էրավ,
Զհախն առից, իտու հեթմքիր շախից,
– Հեթմ շախող Նարեկեծին
Գյառ, կէլ խըտրաց կերըծին,
էկին, տեսան, զարմանք մնացին։
Նարեկեծին թորկից, կինաց Մշու Էրկիր,
Կինաց մէկ մարտու նոքարութին.
Մարտն էլ շատ անխում պարտքնտէր էր.
էլաւ, զիւր կալ էրաւ.
Պարտքնտէրքիր էկան, ժողւան, էին յանդեղ.
էլաւ, թորկից, մտաւ ուր տուն, էլաց։
Նարեկեծին կանչից էն մարիրուն.
– Խաց կ՚ տանէք ՚ձի Փարը տեղ։
էսաց.
– Որ տյու խաց տաս, մենք շատ ալվար ինք.
Նարեկեծին քոչն էզար գետըն,
Շեղքն էլ խաչակնքեց,
էլաւ, բիրադի փարը տեղը խաց ետու,
Բիրադի կալիլ էլան, թորկին կյացին։
Նարեկեծին էկավ, կանչեց.
– Աղա, խուր ո՞րտեղն ի, մինք զխաց խուրինք։
Ըսաց.
– Դէ, կինա դէն,
Տյու էևիր իս վյուր իմ սրտին մանանեղ կ՚ ցանիս։
Ըսաց.
Տյու իլի, տիսի, բիրադի կայիլ էլած, կյացած։
Կնիկ էլաւ տեսաւ՝ շեղք աւել շեղքնի.
էկաւ կանչից.
– Մարտ իլի, զաղուն կրի տուն։
էլաւ, կանգնաւ․ զաղուն կրիցին,
Զխուրիր բիրադի լցին.
Տալ զտուն էլ աղուն լցին,
– Պարտքնտէր պարտքից ազատող Նարեկեծին,
Վյար Նարեկեծուն զարմանք մնացին։
էլաւ, թորկից, էկաւ մյաչ մէկ գէղի։
Կնաց տեսաւ նուրափեսէն մեռիր վյար աթոռին,
Խէր, մէր նստած դառնիկն կը լան։
Նարեկեծին քյոչն էզար գետըն,
Դեռզայ էրաւ մի ստեղծողին,—
Նուրափեսան հարաւ վյար ուր աթոռին.
Խէր, մէր շատ ուրախացան վյար աստանվուրին։
Թորկից էկաւ, խասաւ Նարեկ.—
Մեռել հարուցող սուփ Նարեկեծին։
Սիսայ վարդապետնիր լսան, զարմանք մնացին.
Պիրին, զՆարեկեծին ջարբեցին.
Զչափուկ լիք ջյուր արին,
Նարեկեծուն հադեա հրեողկեցին։
Նարեկեծին էրկու էղվնիկ մուրթից,
Վարդապետիրուն կանչից.
— էկէք, ՚ձի խաց ճաշակեցէք։
— Նյա տյու ի՞նչ էրիր։
— Իս չիր գիտի թ՚ օրն էր ուրբաթ, -
Հրաման էրէք՝ թըխ էրթան։
— Մինք կարողութին չունինք,
Տյու էրիր իս, տյու հրաման էրա՝ թըխ էրթան։
Նարեկեծին քյուչիր էզար գետըն,
Զէղվընէն խաչակնքից.
էրկուս թռան, կինացին.
Վարդապետքիր տեսան, զարմանք մնացին։
էլաւ զչափուկ ջյուր Էլից,
Վերայ կրակ էտի,
Վյար կրակըն բյամբակն էտի,
Ասաց.
Առէք, ՚ձի առաջնոթըն հանդիա տարէք։
էլան, առան կյացին։
Առաջնուրթ էլաւ, տեսաւ՝
Նյա ջյուր զկրակն էր ընցուցիր,
Նյա կրակ զբյամբակն էր ընցուցիր.
Շատ անախուն զարմանք մնացին։
Սըրփ զանեզան, սըրփ Նարեկեծին։