Զոհեր


Մեռավ իմ մուզան, հանգավ և կրակ,
Անտառը լցվեր չոր տերևներով.
Երկինքը ծածկվեց, փախավ արեգակ,
Այլ եա չե՛մ ապրում ուրախ երգերով։
5 Եվ աստեղազարդ բոլորակ գմբեթ,
Եվ արծաթափայլ ջրերի խոխոջյուն
Այլևս չեն խոսում բանաստեղծի հետ,
Եվ ոչ այցելում ավերված իմ տուն։
Այժմ ինձ մնար միայն փշրանքներ,
10 Մայր մտավ ահա և նշույլ վերջին.
Հանում եմ զրահս, և՛ զեն, և՛ զարդեր,
Հանձնում եմ դրանց մանուկ սերնդին։

2


Բայը թող հայկական որդիքն իմանան,
Որ իմ սուգս նոցա՝ վիճակն է եղել.
15 Որ երբեք վախլուկ զինվորի նման
Թշնամուս առջև վահան չեմ ձգել։
Չեմ երկրպադել ես ոսկի հորթին,
Եվ ոչ կուռքերին պաշտել օտարի.
Այլ միշտ հոգևոր կարոտ ծարավի,
20 Տվել եմ արժանն ամեն մի մարդին։
Չեմ տաշել դագաղ, ուր մատաղ կյանքի
Կանաչ ծառի պես ծաղկել են հույսեր.
Սրսկել եմ դորանց ջրով կենդանի,
Որ գալուց ազգին լինեն պտղաբեր։

3


25 Եվ հոգուս վերա այսօր իսկ խավար
Կիտվել է որպես մըրըրիկ ծովի.
Չորս կողմս ծիծաղ, և՛ խնջույք, և թառ,
Բայց ահա և ձայն կալանավորի...
Մաշված ու դեղնած դիակի նման
30 Լախտեր շափելով մորթեզերծ մեջքին,
Քաշո՞ւմ են նորան դեպի կախաղան,
Քաշո՛ւմ են անպարտ, անմեղ Հիսուսին։
«Ազա՛տ Բարաբբա, գող և ավազակ.
Ազատ և Օսման, — վճռեց Եվրոպա. -
35 Խեղդեցն՛ք դրան, ջարդեցե՛ք կզակ,
Որ այլևս մեզ բողոք չըկարդա»։

4


Եվ թող հայկական որդերն իմանան,
Որ և այժմ, կանգնած հայրենյաց շեմքին,
Լարում եմ ջղերս, որ չըթուլանան
40 Դիմակաց լինել ահեղ փոթորկեն։
Քշտի՛ր կռներդ, կտրիճ աննման,
Ա՛ռ սուր, հրացան, քլունգ ու կացին,
Դժվար ճանապարհն անցիր անսասան.
Աջ ու ձախ քանդի՛ր, թե որ արգելք կան։
       45 Ահա՛ նորածին և մանուկն եկավ
       Սուրբ ազատության տաճարին ընծա.
       Մանուկ Հայաստան տեղից շարժվեցավ,
       Դիմեց համարձակ դեպի Գողգոթա։

5


Եվ գարնանային ծաղկազարդ դաշտեր
50 Փոխվեցին կարմիր, կապույտ, ծիրանի.
Կարմիր փոխվեցին ծովի ալիքներ,
Տաշտախիլ դարձավ այգին հայրենի։
Ո՜հ, մի՛ վախենաք, թե նահատակի
Գլուխը թռավ դահճի երկաթով.
55 Կըգա ժամանակ, երբ հաղթանակի
Նա երգ կըհնչե դափով, ծնծղայով.
Կըգա ժամանակ, երբ ամեն մի դուռ,
Անկած իր առջև թարմ արմավենին,
Փառավոր նորան կըկանգնե մատուռ
60 Եվ անուշահոտ զոհերի բադին։
       Ահա՛ նորածին և մանուկն եկավ
       Սուրբ ազատության տաճարին ընծա.
       Մանուկ Հայաստան տեղից շարժվեցավ,
       Դիմեց համարձակ դեպի Գողգոթա։

6


65 Հենց նահատակի սուրբ ոսկրներից
Նոր լույս է ծագում աշխարհիս վերա.
Հենց Գողգոթայի լերան կատարից
Կանգնեց նոր աստված, և անմեղ արյուն
Տարավ վարդագույն նոր պսակ փշյա.
70 Այսքա՛ն հաղթող է արյան զորություն։

7


Հյութ աստվածեղեն, հեղուկ լուսեղեն,
Եվ ծիրանածին դրոշ փրկության,
Քո ամեն մի շիթն, ամեն մի հյուլեն
Նոր դար է կազմում ստրուկ մարդկության։
75 Եվ ամուր բանտեր, քարե պարիսպով,
Գիտես սաստկությամբ թավալել գետին,
Լեռներ և դաշտեր ողողել ծովով,
Վանդակից հանե՛լ անճար թշվառին։
       Ահա՛ նորածին և մանուկն եկավ
       80 Սուրբ ազատության տաճարին ընծա.
       Մանուկ Հայաստան տեղից շարժվեցավ,
       Դիմեց համարձակ դեպի Գողգոթա

8


Փայլեց արևելք նոր արշալույսով,
Անհետ չքացավ և ժանգն հնության.
85 Նորոգման ոգին, կյանք ավետելով,
Արյունից կռեց պսակ հաղթական,
Նահատակները փռվեցին գետնին,
Գետինը կակղեց նոր սերմի համար.
Նոր գործը մնաց առողջ սերնդին.
90 Եվ այսուհետև առա՜ջ անդադար։
Ազգ ապահության հրաշալի շինված։
Արարող բազկով շինել սկսավ
Գեղեցիկ, որպես ազատն ինքն Աստված,
Ահա՛ լուսածին և մանուկն եկավ,

<1890 թ.>