Այս էջը հաստատված է

նաիրյան այդ — թող ներվի ինձ ասել — բավականին հետամնաց քաղաքից թռչել — պատկերավոր ասած — այդքան հեռու։

Այս հանգամանքն է ահա, որ այնպես էլ մութ մնաց մեզ համար ու չպարզաբանված.— և ահա, օգտվելով առիթից, խնդրում ենք բոլոր մեր հայրենակիցներին՝ եթե նրանք ունեն ստույգ տեղեկություններ հիշյալ կարևորագույն հանգամանքը ճշտող՝ թող բարի լինեն գրել մեզ, հետևյալ հասցեով.—

Երկիր Նաիրի. Եղիշե Չարենցին.—

Մինչ այդ, օգտվելով մեր վեպի երկրորդ հրատարակության ցանկալի առիթից՝ այսու մենք շտապում ենք առաջին հերթին մեր խորին շնորհակալությունները հայտնել մեր բոլոր հիշյալ բարեկամներին՝ ոչ այնքան մեզ, որքան պատմությանը մատուցած նրանց հիշյալ անգնահատելի ծառայությանց համար,— և ապա՝ շտկել բոլոր այն սխալներն ու թերությունները, որ, մեր կամքից անկախ, տեղ էին գտել մեր աշխատության էջերում։

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

1926. հունվար

Երևան

P. S.— Մեր աշխատության մեջ գուցե և կան, իհարկե, ավելի մեծ, թեկուզ մի քիչ այլ կարգի, սխալներ ու թերություններ, քան վերոհիշյալները.— բայց այդ սխալներն ու թերությունները շտկելու համար հարկավոր էր թերևս նորից գրել այս վեպը, բայց դա արդեն ոչ թե շտկում կլիներ, այլ անդամահատություն՝ մահվան սպառնալիքի ներքո։ Ուստի և մենք հիմնականում թողնում ենք մեր աշխատությունն այնպես, ինչպես նա կա, ելնելով ժողովրդական այն իմաստուն ասացվածքից, որ կուզիկի մեջքը գերեզմանը միայն կշտկի… Թեկուզ պիտի ասենք, որ ժողովրդական այս իմաստուն ասացվածքում կա մի բան, որ նրա ճշմարտությունը մեր աչքին դարձնում է բավականին թեական.— այդ այն է, թե ո՞նց կարող է գերեզմանըշտկելԳերեզմանից հետո— էլ ի՞նչ շտկում

Հասկացողը կհասկանա։

Ե. Չ.