Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/326

Այս էջը հաստատված է

լեզվով։ Ստեղծված է համալսարանների և ճյուղային ինստ–ների լայն ցանց։ Սինչև ժող․ իշխանության ստեղծվելը այդ երկրների բուհական ծրագրերում գերակշռում էին հումանիտար մասնագիտությունները, իսկ 1950-60-ական թթ․ սկսեցին մեծ տեղ տալ նաև բնական և տեխնիկական գիտություններին։ Ցուրաքանչյուր երկրի Բ․ կ–յան համակարգը համապատասխանում է տեղի ժողովրդատնտեսական և կուլտուր–լուսավորական խնդիրներին, ինչպես նաև պետության ազգային առանձնահատկություններին։

Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի բաժանմունքի ֆիզիկայի լաբորատորիայում։

Բ․ կ․ սկսել է զարգանալ նաև Ասիայի և Աֆրիկայի՝ անկախություն ստացած երկրներում։ ՍՍՀՄ–ը այդ երկրներին մեծ օգնություն է ցույց տալիս բուհերի շինարարության, սարքավորման, գիտամանկավարժական կադրերի և մասնագետների պատրաստման գործում։ 1960-ին Մոսկվայում բացվեց Պատրիս Լումումբայի անվ․ ժողովուրդների բարեկամության համալսարանը՝ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների երիտասարդներից բարձր որակավորման մասնագետներ պատրաստելու համար։ Բ․ կ–յան համակարգը յուրատիպ է նաև կապիտալիստական երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Ճապոնիա ևն), որտեղ Բ․ կ․ մատչելի է հիմնականում նյութապես ապահովվածներին։ 1950-60-ական թթ․ սկսած աշխարհի բոլոր երկրներում մեծ ուշադրություն է դարձվում Բ․ կ–յանը։ 1960-ին ՅՈՒՆԵՍԿՈ–ի Գլխավոր կոնֆերանսի 11-րդ նստաշրջանը ընդունել է համաձայնագիր կրթության ասպարեզում խտրականության դեմ պայքարելու մասին։ ՍՍՀՄ–ի առաջարկով ՅՈԻՆԵՍԿՈ–ն այլ միջազգային կազմակերպությունների հետ միասին մեծ աշխատանք է տանում միջնակարգ կրթության վկայագրերը, դիպլոմները և գիտական աստիճանները միջազգային չափանիշով համարժեք դարձնելու համար։ 1963-ին ՑՈԻՆԵՍԿՈ–ի Գլխավոր կոնֆերանսի 12-րդ նստաշրջանի որոշմամբ ստեղծվեց կրթության պլանավորման միջազգային ինստիտուտ (Փարիզ)։ 1967-ին Վիեննայում կայացավ եվրոպական երկրների բարձրագույն կրթության մինիստրների կոնֆերանս՝ նվիրված Բ․ կ–յան դեմոկրատացման հարցերին։ Զարգացող գիտատեխնիկական հեղափոխության կապակցությամբ շատ երկրներում մշակվում, մի քանիսում էլ իրագործվում են Բ․ կ–յան բարեփոխումներ։ Վերջին տարիների ընթացքում կազմակերպվել են սոցիալիստական երկրների բարձրագույն դպրոցների ներկայացուցիչների համաժողովներ, քննարկվել բարձրագույն կրթության բովանդակության, կառուցվածքի, նյութատեխնիկական բազայի ու զարգացման հեռանկարների հետ կապված հարցերը։ Մի շարք բարձր զարգացած երկրներում այժմ նախապատրաստվում են արհեստական արբանյակներից կամ հատուկ կենտրոններից հաղորդվող հեռուստատեսային բուհական ծրագրեր։

Ելնելով գիտատեխնիկական առաջընթացի նորագույն պահանջներից՝ բարձրագույն կրթության ծրագրերում օրըստօրե ավելի լայն տեղ են գրավում ֆունդամենտալ գիտությունների նվաճումները, նյութի շարադրման կոնցեպտուալ սկզբունքը, ուսուցման կիբեռնետիկական մեթոդներն ու տեխնիկական միջոցները։ Տես նաև Բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Պատկերազարդումը տես 160-161 էջերի միջև՝ աղյուսակ XVI, ներդիրում։

ԳրկЛенин В․ И․, О науке и высшем образовании [сборник], М․, 1971; Высшая школа СССР за 50 лет, М․, 1967; Елютин В․ П․, Развитие высшей школы в СССР (1966-1970), [М․, 1971]․

Ա․ Ասլանյան


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ, մաս նագիտական ուսումնական հաստատու թյունների ուսումնական պլանի մեջ մըտ– նող դասընթաց, որը սովորաբար ներա ռում է անալիտիկ երկրաչափություն, բարձ րագույն հանրահաշվի տարրեր, դիֆերեն ցիալ և ինտեգրալ հաշիվ, դիֆերենցիալ հավասարումներ։


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԻՊԵՐ (նյարդային համա կարգի տիպեր), կենդանիների և մարդ կանց նյարդային գործունեության անհա տական առանձնահատկություն։ Բ․ ն․ գ․ տ–ի մասին ուսմունքը ստեղծվել և զար գացել է Ի․Պ․ Պավլովի ֆիզիոլոգիական դպրոցում, պայմանական ռեֆլեքսների ուսումնասիրությանը զուգընթաց։ Ելնե լով գլխուղեղի մեծ կիսագնդերում տեղի ունեցող դրդման և արգելակման պրոցես ների երեք հիմնական հատկություններից (ուժ, հավասարակշռություն և շարժունա կություն)՝ Պավլովը տարբերել է բարձրա գույն նյարդային գործունեության չորս հիմնական խումբ․ 1․ ուժեղ, չհավասարա կշռված, անզուսպ տիպ․ այս խմբի ան հատների դրդման և արգելակման պրո ցեսներն ուժեղ են, սակայն դրդումը գերակշռում է արգելակմանը։ 2․ Ուժեղ, հավասարակշռված, շատ աշխույժ և շար ժունակ տիպ․ դրդումն ու արգելակումը ուժեղ են, նյարդային պրոցեսները՝ շար ժունակ, դրդումը հեշտությամբ վւոխարկվում է արգելակման և հակառակը։ 3․Ուժեղ, հավասարակշռված, իներտ (անգործուն) տիպ․ նյարդային պրոցեսները իներտ են։ 4․ Թույլ տիպ․ ուղեղային բշիշների ցածր աշխատունակության պատճառով նյար դային հիմնական պրոցեսները ես թույլ են։ Բ․ ն․ գ․ տ․ մասամբ համընկնում են դեռես Հիպոկրատի տված (ըստ խառնված քի) դասակարգմանը՝ 1․ խոլերիկ, 2․ սանգ վինիկ, 3․ ֆլեգմատիկ, 4․ մելանխոլիկ։ Բ․ ն․ գ․ տ․ բնածին առանձնահատկություն ներ են, սակայն, քանի որ շրջապատի պայմաններն ազդում են նյարդային պրո ցեսների վրա և փոխում նրանց, ապա այդ տիպերն էլ մասամբ կարող են փոխվել։ Մարդկանց առաջին և երկրորդ ազդանշա նային համակարգերից (տես Ազդանշանա յին համակարգ) որեէ մեկի ավելի ցայ տուն արտահայտված լինելու հիման վրա Պավլովը առանձնացրել է երեք հատուկ տիպեր․ 1․ գեղարվեստական (գերակշռում է առաջին ազդանշանային համակարգը), 2․ մտածող (գերակշռում է երկրորդ ազ դանշանային համակարգը) 1ւ 3․ խառը, երբ երկու ազդանշանային համակարգե– րըն էլ մոտավորապես հավասար նշանա կություն ունեն։ Բ․ ն․ գ․ տ–ի մասին ուս մունքն ունի կարեոր գործնական նշանա կություն հոգեբանության, մանկավարժու թյան, բժշկության մեջ։

Գբկ․ Дмитриев А․ С․, Физиология высшей нервной деятельности, М․, 1974; Пав лов И․ П․, Полное собр․ соч․, т․ 3, кн․ 2, М․-Л․, 1951․


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, մարդկանց և կենդանիների կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժինների գործունեությունը, որն ապահովում է օրգանիզմի բնակա նոն բարդ փոխհարաբերությունները արտաքին միջավայրի հետ։ «Բ․ ն․ գ․» տեր մինն առաջարկել է Ի․ Պ․ Պավլովը՝ այն համարժեք համարելով «հոգեկան գործու նեության» հետ։ Դա նշանակում է, որ հո գեկան գործունեության բոլոր ոլորտները մտածողությունը, հիշողությունը, վերա ցականությունը և այլն, Բ․ ն․ գ–յան տար րերն են։ Պավլովի անմիջական նախորդը՝ Ի․ Մ․ Սեչենովը, «Գլխուղեղի ռեֆլեքս ները» (1863) գրքում հոգեկան գործունեու թյան ռեֆլեկտորային բնույթի մասին զարգացրել է մատերիալիստական գաղա փարներ։ Ըստ Պավլովի, բարձրակարգ կենդանիների Բ․ ն․ գ–յան հիմքում ընկած են պայմանական ռեֆչեքսները, որոնք մշակվում են կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժիններում (բարձրակարգ ողնաշարավորների և մար դու գլխուղեղում՝ հիմնականում մեծ կի սագնդերի կեղեում), ինչպես նաև բարդ անպայման ռեֆչեքսները (հույզ, բնազդ), որոնք առաջ են գալիս ենթակեղեային նյարդային գոյացություններում։ Օրգանիզմը շրջապատի պայմաններին հար մարվում է տարբեր պայմանական ռեֆ լեքսների առաջացման և մարման մի ջոցով։ Պայմանական ռեֆլեկտորային գոր ծունեության ազդանշանային բնույթն օր գանիզմներին հնարավորություն է տալիս հարմարվել շրջապատի փոփոխվող պայ մաններին և խուսափել անբարենպաստ գործոնների ազդեցությունից։ Մարդու և կենդանիների Բ․ ն․ գ–ները միմյանցից տարբերվում են երկրորդ ազ դանշանային համակարգի (տես Ազդանշա նային համակարգ)՝ մարդկային խոսքի