Էրոտիկ երգ
Էրոտիկ երգ

Դու կովբոյի շորերով
Կանգնած ես ուղիղ,
Եվ իրանից ներքև քո
Տանում է ուղին
Դեպի դրախտ մի մաքուր,
Քնքուշ ու ձիր,
Ախ, ետևից դու ինձ տուր,
Կովբոյ — գեղեցիկ։

Ես կուզեյի քեզ տեսնել
Մաքուր ու մերկ,—
Ցոլքերի տակ լուսնի,
Եվ որպես երգ
Փարվել կլոր կոնքերիդ
Ծծել անհագուրդ
Գգվանքները քո հրե,
Մաքուր ու լուրթ։

Ախ, կուզեյի՝ կանգնեիր
Ձգված, որպես լար,
Եվ գգվանքով կոնքերիդ
Դպվեյիր հար՝
Քեզ նայելով դեպի ետ՝
Հայացքըդ՝ կիրք,—
Եվ քեզ կիզեր, ինչպես նետ,
Նիզակս պիրկ․․․

Խելագարված եմ արդեն,
Ուզում եմ քեզ,
Շրթունքները քո վարդե,
Կոնքերդ թե՛ք։
Ա՛խ, տղայի նման մի
Տրվիր ինձ դու,
Գգվանքներով մարմնիդ
Կարմիր խնդում...
( և ևս մեկ տող ջնջված)

Դու կովբոյի շորերով
Աղջիկ ես չար՝
Ես ցանկանում եմ գերող
Կոնքերդ հար․․․
Նստիր անհագ ծնկներիս
Կոնքերդ դիր
Ու մերձեցիր իմ հրին
Ընտի՛ր։

Օ, թագուհի՛ կովբոյի
Շորերով։
Տուր շրթունքները քո ինձ,
Տուր քո սափորը սիրո․․․
Ծծիր անհագ իմ մաքուր
Նիզակը կե՛զ․․․
Եվ յերաստանդ ինձ տուր,
Որ թռցնեմ քեզ․․․

Որպես արքա Իրանի
Ավազանում իմ մաքուր
Քանի անգամ քեզ, քանի՛
Կառնեյի, քու՛յր։
Կլիզեյի կոնքերիդ
Սափորը թեք—
Կվառվեյի քո հրով,
Անվերջ, անվե՛րջ․․․

Տուր ինձ ծծերը քո,
Տուր կոնքը քո վառ,
Թող արբենամ քո կրքով
Անմար։
Ա՛խ, Հաֆըզի նման քեզ
Կուզեյի շինել
Քո կոնքերի հրակեզ
Արահետից նե՛ղ․․․

Ես քեզ սիրում եմ, կովբոյ։
Քանի որ դու
Ինձ խոստում ես գգվանք պատանու․
Դու ինձ կարող ես տրվել պատանու նման,—
Իմ նիցակի մեջ խրվել
Մինչև ի մահ․․․

Սիրել է մեծ Հաֆըզին
Մի ջինջ պատանի,—
Եվ դարձել է նրան կին
Չքնաղ պատանին։
Դու կովբոյ շորերով
Տրվիր ինձ այդպես,—
Եվ կդառնաս իմ սիրով
Պատանի հրկեզ։

Տուր ինձ ուղին յերաստանիդ,
Օ, աղջակերպ դու պատանի՛։

Թեքվիր նկուն, նայիր ետև,
Թող մերկանա կոնքդ թեթև։

Խրվի թող իմ նետը քո մեջ,
Հպվիր անհագ, հպվիր անվե՛րջ։

Թող թըրթռա, անհագուրդ,
Յերաստանիդ թամբը մաքո՛ւր։
Նիզակս թող խրվի քո մեջ,
Հպվիր անհագ, հպվիր անվե՛րջ;