ԸԵԿ/Հաբեթական տեսություն/Պատմական պրոցեսի հարցը ըստ հաբեթական տեսության լուսաբանության

Պատմական պրոցեսի հարցը ըստ հաբեթական տեսության լուսաբանության

ՊԱՏՄԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԻ ՀԱՐՑԸ ՀԱԲԵԹԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԼՈԻՍԱԲԱՆՈԻԹՅԱՄԲ
(Ն. Մառի զեկուցումը մարքսիստ-պատմաբանների համամիութենական առաջին կոնֆերանսում)

Դեռևս լեզվի հնէաբանության մշակման սկզբներում, երբ նրա ստադիալ զարգացման հարցը տակավին սաղմնային դրության մեջ էր, դեպի Կովկասի պատմական ճակատագրի խորքերն ուղղված լեզվաբանական հեռանկարները մեզ հանգեցրին Կովկասում տեղի ունեցած պատմական պրոցեսի միասնականության հարցի դրմանը։ Ալբանիայի (Կովկասյան Ալբանիայի[1]) պատմությունը, Հայաստանի պատմությունը, Վրաստանի պատմությունը − սրանք ոչ թե հիշյալ երկրներից յուրաքանչյուրի ազգային պատմությունն են, այլ ամբողջ Կովկասի պատմությունը, և չի կարելի հասկանալ Կովկասի պատմությունը ազգային պատմական առանձին հյուսվածքների շրջանակում (այժմ հաշված նաև թյուրքական Ադրբեջանը), չի կարելի առանց պատմական ընդհանուր պրոցեսը հաշվի առնելու ծավալել յուրաքանչյուր ժողովրդի ազգային պատմությունը։ Այլապես անխուսափելի են իրականությունն արմատապես անարժեքավորող աղճատումները։ Սակայն, հնչական լեզվի հնէաբանական խորամուխ ուսումնասիրության հետևանքով մենք այժմ գիտենք, որ Կովկասի պատմական միասնական պրոցեսը բնավ չի նշանակում, ո՛չ նույնիսկ լեզվի տեսակետից, թե նա կտրված է համաշխարհային պատմությունից. ընդհակառակը՝ հազարավոր թելեր նրան կապում են բոլոր երկրների հետ։ Այդ կապը միջազգային է։ Մենք այստեղ աչքի առաջ ունենք ո՛չ թե իմպերիալիստական կապերը, այլ պատմական արժեք ներկայացնող հասարակական ներքին գործոնները, այդ թվում նաև լեզուն։ Մեր օրերում, երբ բոլոր գիտությունները մոտենում են նոր տնտեսակարգի ամրացման համար սոցիալիստական շինարարության մեջ ներգրավվող զանգվածներին, երբ գիտության փոքր ի շատե կենսական բնագավառների հետազոտական գործի կազմակերպումը մոտեցվում է արտադրությանը՝ պատմությունն ու լեզվաբանությունը մնում են անապաստան. կարծես նրանք օդից են կախված, կարծես նրանց չի կարելի որևէ տեղ ամրացնել, կարծես մեր տնտեսա-հասարակական նոր շինարարության մեջ չկա և ոչ մի շահաբեր արտադրություն, որի հետ կարելի լիներ շաղկապել այդ գիտություններն օրգանապես, եթե մի կողմ թողնենք այն վերացական, իր նյութական բնության և նյութական իմաստով հեղհեղուկ ինչ-որ վերնաշենքային արժեքը, որ է կուլտուրան։ Որ «կուլտուրա» և «կուլտուրական» հասկացությունը, առանց նրա պատկերացման վերաբերմամբ կոնկրետ ճշտում անելու ոչինչ չի ասում, որ նրա նկատմամբ, որպես ինքնասպարփակ կեցության ձգտողի, որոշ անվստահություն է առաջացել ոչ առանց հիմքի՝ բավական է դիմել մեր ֆրազեոլոգիային. լուսավորության իմաստով մինչև այժմ էլ մենք գործածում ենք «կուլտուրա» և «կուլտուրական» տերմինը, բայց, որպես մաքսանենգ ապրանքի, նրան կցում ենք այս կամ այն հանձնարարական բառիկը, այս կամ այն դեկորատիվ հավելվածը, ինչպես օրինակ՝ տնտեսա-կուլտուրական շինարարություն, նյութական կուլտուրա, ռուսական կուլտուրա և այլն։ Անցյալից ժառանգված կուլտուրան, բնականաբար կապիտալիստական կուլտուրան, այնքան է վարկաբեկված, որ կուլտուրան ինքնին արժե դիտել, որպես բնակչությանը սոցիալապես վտանգավոր մի տարր, ինչպիսին են կուլակները։Բնականաբար պատմությունն ու լեզվաբանությունը՝ օրգանապես կապված չլինելով հրատապ կյանքին՝ մնում են առանց ամուր, կյանքով շնչող հանգրվանի։ Սակայն դժվար է գտնել մի այլ էպոխա, որ կարելի լիներ համեմատել մեր աչքի առաջ հոսող ժամանակի հետ, այն հրատապությամբ, որ ներկայացնում են կյանքի համար և՛ լեզուն, և՛ պատմությունը, հետևաբար և կյանքի հետ իրոք կապված պատմական ու լեզվաբանական ամեն տեսակի ուսումնասիրությունները:

Լեզվի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների խոշոր պահանջի մասին չարժե խոսել. բավական է մատնացույց անել, թե որքան լեզուներ նոր միայն ընկել են և շարունակում են ընկնել գիտական լուրջ և ոչ լուրջ հետազոտության օրբիտը (շրջանակը), բավական է նկատի ունենալ, թե մեր Սովետական անընդգրկելի ընդարձակ երկի ինչպիսի առհասարակ նախապատմական անկյուններում չտեսնված անհրաժեշտություն է գիտակցվում իր մայրենի լեզվի թեկուզ և, ինչպես ավելի հաճախ է լինում՝ հատկապես անգիր լեզվի, ինքնուրույն ուսումնասիրության և ինչպիսի անվիճելի, անխարդախ հետաքրքրությամբ ու սիրով, այնուամենայնիվ հայտաբերվում է առայժմ ոչ մի տեղ չլսված, մեր սահմաններում կենդանի լեզու — և ո՞ւմ կողմից. կլասիկ կրթություն ունեցող մասնագետի, որը դուրս է գալիս մինչև այժմ էլ հնչական լեզվի գիտությունը մեռած գրավոր լեզուների վրա հիմնավորելու նույնիսկ ամենակատաղի կողմնակիցների միջավայրից։ Եվ այդ նույն ժամանակ որքան վրդովեցուցիչ լեգենդ է, երբ շուրջդ (էլ չեմ խոսում արտասահմանի մասին), ըստ երևույթին ամենակոմպետենտ շրջաններում խոսում են կործանվող մարդկության բարքերի իբր անկման մասին, մեզ մոտ դեպի գրական, նույնիսկ մեռած լեզուները հետաքրքրության անկման մասին։ Ամենից առաջ բացահայտ սխալ է՝ ասել, թե մեզ մոտ մինչռևոլուցիոն ժամանակ կլասիկ կրթությունն իսկական ծաղկման մեջ է եղել. նա լավագույն դեպքում մի խումբ բացառիկ էնտուզիաստների և սիրողների սեփականություն էր։ Երկրորդ՝ հետաքրքրությունը դեպի կլասիկ լեզուները, և Արևմուտքի ու Արևելքի լեզուները՝ մեռած և նույնիսկ մեռածագույն, այժմ նկատվում է և երիտասարդության զանգվածների մեջ ավելի մեծ չափով, սակայն նրանց ուսումնասիրության դրվածքը մազաչափ անգամ չի կողմորոշված սովորողների նոր կադրերի գոնե կուլտուրական շահերի, երիտասարդության թարմ աշխարհայացքի ուղղությամբ։ Նրանց ուսումնասիրության մեջ չկա իսկական շաղկապում կոնկրետ աշխարհի հետ։ Իսկ ինչ է նշանակում այդ գիտականորեն։ Այդ նշանակում է, որ չկա մեթոդ։ Կյանքի հետ չշաղկապված գիտությունը 20-րդ դարում կամ միջնադարի նստվածք է վանքերով հանդերձ, կամ կեղծավոր պնդում։ Սոցիալիստականորեն կառուցվող երկրում էկոնոմիկայի և հասարակության հետ չշաղկապվող գիտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ գիտություն առանց ուղիների, գիտություն առանց մեթոդի։ Մենք այժմ չենք խոսում այն մասին, թե ով է մեղավոր համապատասխան լեզվաբանական դիսցիպլինների անապաստանության խնդրում, երբ երկրի օբեկտիվ տվյալներն աճեցնում են լեզուների մասսայական պահանջը, ինչպես մասսաների իրենց մտածողության պահանջը, նույնպես և գիտակցականության պահանջը ոչ թե միավորների, այլ մասսաների, և այն էլ այլալեզու մասսաների։ Լեզուն ընդհանրասլես որպես միջազգային արժեք, իսկ մեր Միության բոլոր լեզուներն առանձնապես ու հատկապես որպես միջազգային, իսկ երբեմն միայն իրենց կուլտուրական նվաճումների հաղորդիչները զանգվածներին, բոլոր զանգվածներին, հենց այժմ է, որ, իդեալիստականորեն ասած, պիտի փայփայվեն աչքի լույսի պես։

Բանը, սակայն, մեր գիտական հետաքրքրության առարկայի հասցեին սնափառ խոսքեր ուղղելը չէ, այլ խոշոր նշանակություն ունեցող նյութապես առկա փաստն է, այն, որ մեզ մոտ ամբողջ երկրում տեղի է ունենում լեզուների խոշոր արտադրություն (ոչ թե գերարտադրություն, ինչպես կուզենային ոմանք ներշնչել, այլ իրոք լեզուների, կուլտուրական լեզուների արտադրություն), որի ժամանակ, կամ ավելի ճիշտ՝ որի հետ օրգանապես շաղկապված է միայն, որ հասկանալի կդառնա լեզվաբանական գիտության գոյությունը, raison d'être-ը ինքը, և միաժամանակ իր պատմական նշակությամբ գրավիչ հենց այդ արտադրության, որպես հազվադեպագույն հետազոտական լաբորատորիայի հետ ունեցած այդ շաղկապի մեջ է նրա բարգավաճման երաշխիքը, ամենից առաջ կենսական խթանը ինքնաքննադատության, վերանայման, մեռյալ կետից շարժվելու այնտեղ, որտեղ ծաղկած փայլուն մեկուսացման մեջ լեզվաբանությունը, հին լեզվաբանությունը, ավաղ, հաճախ պատմական կառուցումների աղբյուրը, հիմնավորապես ծանծաղուտն է ընկել և համառորեն չի կամենում դուրս գալ այնտեղից։

Պատմական գիտությունը նույնպես ծանր դրություն է ապրում ընդհանուր կառուցումների վերաբերյալ, բայց նա չի մտածել և չէր ուզենա ծանծաղուտում մնալ. նա անցյալում էլ մշակվել է ոչ առանց նյութական աշխարհի հաշվառման, հասարակական շրջապատի ակամա հաշվառմամբ: Սակայն պատմական գիտությունն անցյալում ևս զուրկ է եղել իր կոմպետենցիայի գիտելիքների շրջանակի վերաբերյալ բացառիկ, անվիճելիորեն համաշխարհային նշանակություն ունեցող այն լաբորատորիայից, ինչպես այժմ է մեզ մոտ, երբ ռևոլուցիոնորեն կառուցվում է սոցիալիստական նոր տնտեսությունը, սոցիալիստական նոր հասարակայնությունը, սոցիալիստական նոր կենցաղը, երբ աշխատանք է տարվում կերպափոխելու կյանքի ընդհանուր կառուցվածքը և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ կենցաղային-միջազգային ուղղությամբ ոչ թե մեր բնագծից դուրս, այլ հենց Միության սահմաններում։

Եվ դեռ հարց է՝ ի՞նչը պիտի նախորդի որպես մարդկության զարգացման էտապ — համաշխարհային ռևոլուցիան, թե՞․․․ թե՞ առաջ, հակառակ թշնամական շրջապատման հարձակումների, արդեն տեղի ունեցած ռևոլուցիայի խորացված օրգանական պնդացումը, ռևոլուցիայի, որ կատարել է մի դասակարգը, բայց ոչ թե մի ժողովրդի, այլ բազմաթիվ ժողովուրդների միավորության, երբ մանավանդ այդ պնդացումն արդեն տեղի է ունենում, արդեն փաստ է ճանապարհին, և պատմականորեն ստեղծագործական այդ երթի ընթացքում հասել է կուլտուրական ռևոլուցիայի, որպես տնտեսական նոր շինարարության հետ շաղկապված հարվածային խնդրի, կոնկրետ հարցադրմանը։ Չէ՛ որ հենց այդ է պատմական նոր արժեքների, ըստ որում համամարդկային գործածության արժեքների այն արտադրությունը, որի մասին, կամ ավելի ճիշտը՝ որի հետ շաղկապվելով է ըմբռնվում պատմական դիսցիպլինների ինչպես ներկայիս աշխուժացումը, այնպես էլ հետագա ճակատագիրը մարքսիստական նոր ուսմունքի ճանապարհին։ Եվ այս զարգացումը ըմբռնվում է միշտ ավելի և ավելի դեպի ծագումաբանական հարցերի խորացման. պատմական պրոցեսի կամ հենց պատմական արժեքների ի հայտ գալու պրոցեսների ուսումնասիրության կողմը․ այդ արժեքներից իհարկե չի կարելի դուրս նետել և հնչական լեզուն։ Բայց մի՞թե ըմբռնելի է, որ համաշխարհային նշանակություն ունեցող պատմական արժեքների այս արտադրության, պատմական գիտությունների այս աննման հարուստ սարքավորված լաբորատորիայի հետ անմիջականորեն շաղկապված աշխատանքը չպահանջի և արդեն պահանջած չլինի տեսական կառուցումների կամ նյութական հիմնավորումների ուղղումներ կամ ճշտումներ։ Մենք չենք վիճի այն խոսքերի մասին, թե պատմական կառուցումների վերանայումը կամ առհասարակ պատմական դրույթների ճշտումը կատարվելո՞ւ է արդյոք այն պատմաբանների միջոցով, որոնք ավելի քան մոտ են կանգնած ժամանակակից կյանքին, կանգնած են հաճախ նրա ստեղծագործողների շարքում, այն է մարքսիստ-պատմաբանների։ Սակայն լեզվաբանության տվյալներով բավարար հիմնավորված համարվող դրույթների վերաբերյալ պիտի կատարվի վերանայում, կարծում եմ, այն վերանայումը, որի ազդանշանը տալիս է լեզվի նոր գիտությունը, այսպես կոչված հաբեթական տեսությունը։

Իր դրույթները լեզվի վրա հիմնավորելու նյութական մասում մարքսիստ-պատմաբանը բնականաբար գտնվում էր հնդեվրոպաբանության իշխանության տակ: Ոչ ժամանակը, ոչ տեղը չեն բարենպաստում, որ կանգ առնեմ և հնդեվրոպական լեզվաբանության իրոք պատմական ծառայությունների ու նույնիսկ այն բանի վրա, թե ինչով է պատմական գիտությունը պարտական, իսկ ոչ մարքսիստների մշակությամբ, ավաղ, չափազանց պարտական այդ իբր թե զուտ լեզվի ուսմունքին, որը սակայն իրականում լեզվի գիտության փոխարինումն է բանասիրությամբ։

Միևնույն ժամանակ ոչ ոք չի վիճարկում, որ հնդեվրոպական լեզվաբանական գրականության մեջ կարելի է ժողովել չքնաղ մտքերի, հատկապես լեզվի ընդհանուր ուսմունքի վերաբերյալ հիանալիորեն արտասանված վերացական դրույթների ոսկի շաղեր: Այդ նկատվում է հնդեվրոպական լեզվաբանության զարգացման բոլոր, ի դեպ ոչ առանձնապես շատ, էտապներում, նրա ոչ միայն հերձվածող աշխատողների մոտ, որոնք անգիտակցաբար, կարծես տարերայնորեն արտահայտել են հաբեթաբանական թեքում, այլև նույն այդ հին լեզվաբանության ուղղափառ դպրոցի ամենախիստ պաշտպանների մոտ։ Իսկ հնդեվրոպաբանության այնպիսի բացառիկ խոշոր հերձվածողների մոտ, ինչպիսին է վերջերս վախճանված Հ. Շուխարդը (H. Schuchardt), մենք գտնում ենք լեզվի ընդհանուր ուսմունքի վերաբերյալ այնպիսի մտքեր, որոնք համարյա նույնության չափ համընկում են հաբեթաբանության մի քանի դրույթներին։ Բայց մեզ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ են ասում, կամ թվում է, թե ասում են թեկուզ հերձվածող հնդեվրոպաբանները, այլ այն, թե ինչ են անում նրանք, ինչ են կրում նրանց հետազոտական կոնկրետ աշխատանքից լեզվաբանական փաստերը, իրենք նյութերը։ Եթե կեցությամբ է պայմանավորվում մտածողությունը, ապա արտադրությամբ է պայմանավորվում գաղափարախոսությունը։ Այս իմաստով Նուարեի գործն էլ այնքան բարենպաստ չէ։ Այստեղ ճիշտ է, միայն խոսքային զուգադիպություն չէ, որ ունենք։ Նուարեի մոտ մենք իրոք մեր համախոհին ենք գտնում, բայց հենց որ գործը հասնում է մեր և նրա ընդհանուր դրույթների կիրառմանը լեզվական կոնկրետ նյութի նկատմամբ և եզրահանգումներին... Նուարեն նույնպես փաստորեն մնում է հնդևրոպաբանության ճիրաններում։[2] Իսկ մեզ, ժամանակակից լեզվաբաններիս, կուզեի ասել՝ սովետական լեզվաբաններիս համար, ընդհանուր դրույթները կարևոր են ոչ թե որպես վերացականություն, այլ որպես փաստերից՝ նրանց հասարակական փոփոխական փոխհարաբերությունների ընթացքում ոչ միայն տարածության, այլև ժամանակի մեջ, օրգանապես բխող դրույթներ, քանի որ լեզվական ամեն մի երևույթ նախ և առաջ, պատմական արժեք է, այսինքն պատմական պրոցեսի արդյունք։ Մեր հետաքրքրությունը չի վերջանում ստատիկի սահմանմամբ, փաստ-տեսանելին մեզ համար փաստ-իրականություն է դառնում միայն նրա դինամիկ դերի պարզմամբ լեզվի զարգացման պատմական պրոցեսի ընթացքում։ Եվ լեզվաբանական նյութերի, այսպես կոչվող փաստերի ամենափոքր իսկ չափով աղճատված մեկնումը կատաստրոֆ է սպառնում ոչ միայն լեզվի ուսմունքին, այլև ամբողջ պատմական պրոցեսին, որտեղ լեզուն շարժառիթ այն տարրերից մեկն է, առանց որոնց հաշվառման պատմական պրոցեսի վերլուծումը, հետևաբար պատմական կառուցումների շինությունը (сооружение построений) միշտ բաց է անպաշտպան ամեն տեսակի վտանգի առաջ, իսկ որոշ էպոխաների համար՝ միանգամայն անկարելի որովհետև լեզուն ոչ թե պարզապես պատմական պրոցեսի տարրերից մեկն է միայն, այլ նա իր ազդանշող ցուցադրականությամբ միակն է, միանգամայն անկախ գրայնությունից, որն, ի դեպ, հաճախ իսպառ բացակայում է։

Ախր ցավն այն է, որ շոշափածս վտանգավախությունները ի նկատի ունեն ոչ միայն ապագա հետախուզումները. նրանք վերաբերում են և անցյալի նվաճումներին։ Այդ նվաճումները, կարծես լավագույնները, ոչ միայն խաբուսիկ են, այլ իրոք աղետալի, գիտականորեն աղետալի։ Թվում է թե ոչինչ այնքան լավ չի ուսումնասիրված, քան հույների և հռոմաեցոց կլասիկ պատմությունը։

Եվ տեսեք՝ ինչպիսի վիհ է բաժանում այդ ժողովուրդներին, որոնց հնդեվրոպաբանները, կլասիկների խոսքը կրկնելով՝ մեզ սովորեցնում էին դիտել որպես ժամանակին ընդհանուր լեզու ունեցող ընդհանուր նախորդներից ծագած եղբայրական ժողովուրդների։ Ես երկյուղ եմ կրում, որ ունկնդիրների զգալի մասը, ի հարկե ոչ իր հանցանքով, մինչև այսօր էլ մնացել է գիտականորեն համակարգված այդ մոլորանքի մեջ, ոչ թե կախարդների կախարդանքների հմայքի տակ, որքանով մարդկությունը, թվում է, վաղուց ի վեր դուրս է կախարդանքների իշխանությունից, այլ մեծամասնության համար հասարակականորեն գայթակղիչ կառուցումների հմայքի. կարելի՞ է արդյոք մատնացույց անել լուրջ գիտնականների շրջանից թեկուզ մեկին, որը ուշադրություն լինի դարձրած հույների և հռոմեացիների բռնի մերձեցման դեմ աղաղակող հակասություն հանդիսացող փաստերի վրա։ Նրանցից որն է, որ իմանալով երկու լեզուներն էլ, հունարենը և լատիներենը, և լինելով կլասիկ հին աշխարհի, հույների և հռոմեացիների պատմաբան՝ զբաղվել է այս հարցերով. թե ինչո՞ւ ‘ժողովուրդ’ հույների մոտ εϑνος[3] է, հռոմեացիների մոտ՝ populus[4], ‘ձեռք’ հուների մոտ՝ χείρ[5], հռոմեացիների մոտ՝ manus, ‘ջուր’ հույների մոտ՝ ὕδωρ, հռոմեացիների մոտ՝ aqua, ‘ծով’ հույների մոտ՝ ϑάλασσα,[6] հռոմեացիների մոտ՝ mare, նույնիսկ ‘կրակ‘ հույների մոտ՝ πυρ, հռոմեացիների մոտ՝ ignis, ‘հաց’ հույների մոտ՝ άρτος կամ άιτος,[7] հռոմեացիների մոտ՝ panis, ‘տուն’ հույների մոտ՝ ο χος, հռոմեացիների մոտ՝ domus,[8] ‘մարդ’ և ‘տղամարդ‘ հույների մոտ՝ άνϑρωπος և άνήρ, հռոմեացիների մոտ՝ homo և vir[9], կամ mas, ‘կին’ հույների մոտ՝ γυνή, հռոմեացիների մոտ՝ femina, ‘եղբայր’ և ‘քույր’[10] հույների մոտ՝ αδελφός — ‘եղբայր’, αδελφή — ‘քույր’, հռոմեացիների մոտ՝ frater և soror,[11] ‘սար’ հույների մոտ՝ όρος, հռոմեացիների մոտ՝ mons,[12] ‘երկինք’ հույների մոտ՝ ουρανός,[13] հռոմեացիների մոտ՝ coelum, ‘ծովի աստված’, ‘ջրերի աստված’ հույների մոտ՝ Ποσειδών,[14] հռոմեացիների մոտ՝ Neptun[15] և այլն, և այլն:

Այսպիսի հարյուրավոր օրինակներ կարելի է բերել. նրանց տարբերությունը ոչ միայն հնչելումն է, բառերի նյութական մասի մեջ, այլև տեխնիկայի, կառուցվածքի գաղափարախոսության, սիստեմի մեջ, այսինքն նրանում, ինչով որ հնդեվրոպաբանները որոշում են առանձին «ընտանիքի» պատկանելը:

Երբ բաը վերաբերում է արվեստին, մասնավորապես ճարտարապետությանը, ապա նյութական կուլտուրայի և նրա գեղարվեստական նվաճումների պատմաբանները այս կամ այն կերպ լավ նկատում են հռոմեացիների և հույների աղաղակող տարբերությունը և նույնիսկ ճիգ են թափում գտնելու հռոմեացիների արվեստի, այդ թվում նաև ճարտարապետության ինքնօրինակության պատճառները: Այստեղ ոչ ոք չի մտածում բացասել, որ հելլեն արվեստը իրենց, հելլենների ծնունդն է, ինչպես հռոմեական ճարտարապետությունը հռոմեական կյանքի ստեղծագործումն է և ոչ թե ինքնածին, իր ամբողջ չքնաղությամբ, որպես ծաղիկ, բացված նախածնողի բողբոջից:

Բայց լեզվի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է արմատապես: Նույնիսկ շատ լավ իմանալով փաստերը՝ լավագույն դեպքում զբաղվում են առանձին տերմինների ճակատագրի բացատրությամբ՝ չխուսափելով երբեմն այդպիսիները ձևականորեն, ըստ համահնչության, հռոմեական երկրի նախորդ բնակիչների լեզվի հետ շաղկապելուց. այսպես Neptun-ի մասին ոմանք չեն հրաժարվի հիշել, որ տակավին հռոմաեցիներից առաջ էտրուսկներն այն կոչում էին neϑunsl,[16] բայց չէ որ սա ոչ միայն այդ բառի պատմությունը չէ, այլ անեկդոտ է։ Սակայն հնդեվրոպաբան լեզվաբանը նույնիսկ այդ «անեկդոտին» չի հասնում. նա մինչև այժմ էլ կարծում է, որ հնդեվրոպաբան լեզվական աշխարհը երջանիկ կերպով մեկուսացված է այլ «ընտանիքներից» և համապատասխանաբար միայն հնդեվրոպական նյութի վրա՝ լատիներենն իրանականին և սանսկրիտին շաղկապելու միջոցով կառուցելով հնչաբանական մտացածին պատմությունը, դրանով էլ հանգիստ կերպով վերջացնում է իր հետախուզումները։ Բնական է, որ եթե հետագա հետազոտությունների համար ոչ մի խթան չկա — և մանավանդ հետազոտողի առկա կենսական ոչ մի երևույթի հետ չշաղկապված ձևական մեթոդով, կտրված են արդյունավետ որոնումների բոլոր ուղիները— ապա չի էլ կարող, եթե ոչ լոկ միստիկ հղացման ճանապարհով, գիտնական մարդու գլխում, որքան էլ նա իմաստուն լինի, ծագել, որ Neptun-ը իրոք միացնում է հռոմեացիներին ոչ թե հույների և ոչ էլ էտրուսկների հետ լրիվ կերպով, այլ հռոմեացիների ժամանակակից (նահապետի)՝ Միջերկրականի անդրեզրյան բնակիչների հետ, որոնք իրենց բարբառով այժմ ապրում են հանձին հյուսիս-աֆրիկյան բնակիչների, բերբերների լեզվի։

Բայց դրա համար հարկավոր է իմանալ, որ դիտվող տերմիններում հռոմեացիների, թվում է, արմատական տարբերությունը ոչ միայն հույներից, այլև նրանց նախորդող էտրուսկներից, արդյունք է ոչ թէ հնչական ձևական փոփոխությունների, այլ հռոմեացիների և էտրուսկների սոցիալական կառուցվածքի տարբերության, ավելին՝ հռոմեացիների և հույների սոցիալական, կամ ինչսլես սովորաբար ընդունված է ասել, «ցեղական» տարբերության: Ի դեպ, իմ մխոքը եկավ Գիտությունների Համամիութենական Ակադեմիայի ՑԿՈՒՀ — այսինքն ՍՍՌՄ ազգաբնակչության ցեղական կազմն ուսումնասիրող հանձնաժողովը, որի կովկասյան բաժինը վարելու պատիվն ինձ վրա է դրված, և հարց եմ բարձրացնում, լավ չի՞ լինի արդյոք այդ հանձնաժողովը վերակոչել ՍԿՈՒՀ, այսինքն «ՍՍՌՄ ազգաբնակչության սոցիալական կազմն ուսումնասիրող հանձնաժողով»:

Հունական Պոսեյդոն[17] տերմինը, ավելի պարզ՝ նրա հնագույն Poseydāōn կամ Poteydāōn ձևը խաչավորման բացառիկ բարդ երևույթ է, այսինքն նրա մեջ գտնում ենք հունական ըստ կազմի չափազանց բարդ ազգի,− որ իր ծագումով, որպես սոցիալ-պատմական պայմանների անհրաժեշտ արդյունքով, պարտական է արդեն ոչ թե նախնական ցեղերի, և ոչ պարզապես ցեղերի, այլ նույնպես խաչավորումների ճանապարհով առաջացած, պատմական ամբողջ ժողովուրդների տնտեսա-քաղաքական համաձուլման,— հունական ազգի կազմակերպման ճանապարհին համապատասխան սոցիալական խմբակցությունների, նույնիսկ ցեղերի, ժողովուրդների ապրած ամենաբարձր աստիճանի լարվածության հասած պատմական պրոցեսի նստվածքը: Poseydāōn տերմինը, որ մեզ հասել է հասցրել են հույները ‘ծովի աստված’ նշանակությամբ, իր նախնական միաժամանակ ‘ծով’, ‘ջուր’, ‘գետ’ և այլ նշանակությամբ միացումն է երկու, արդեն պատրաստի խաչավորված բառերի՝ posey, առաջ՝ *po-ser կամ *po-ter ‘ջուր’ և da-on նույնպես ‘ջուր’ իմաստով, մի կողմ թողած ա յն, որ նրանց մեջ մտնող առաջին բառերն, այսպես կոչվող տարրերը՝ po, ser→ ter, da - dal, resp. dar և on, resp. don նույնպես նշանակել են ‘ջուր’[18], իհարկե՝ համապատասխանաբար ձևակազմորեն ավելի պարզ կառուցված ժողովրդի բերանում: Այս բառերից յուրաքանչյուրը հօգուտ այժմ առաջարկվող մեկնության փաստարկվում է (документируется) կենդանի բարբառի և հաճախ նաև գրավոր մեռած լեզուների մեջ որպես մնացորդ հավասարապես տեղանունների և առաջին հերթին ամբողջ Աֆրեվրազիայի գետերի անունների մեջ մնացած կոնկրետ բառերով: Հունական սովորական ὕδωρ ‘ջուր’ հասարակ անունը, որ բաղկացած է երկու տարրից, ինչպես լատ. su-dor ‘քրտինք’, սկզբում պարզապես ‘ջուր’, նույն հունարենի մեջ իսկ ունի կազմության սոցիալական նույն իրավակարգի hu-dar ǁ hu-dal տարբերակը հանձին ύ-ϑχρ-ής և ύ-δαρ-ός, υ-δαλ+έ os ածականների, որոնք հավասարապես նշանակում են ‘ջրառատ’, այլև ժխտական իմաստով αν νδρ-ος ‘անջուր’ և մի շարք այլ բաղադրությունների, ինչպես օրինակ նույն հունարենի ύδρία ‘դույլ’, ‘կուժ’, իսկապես ‘ջրաման’ և այլն։ Բայց նույն այդ հունական ύδωρ բառը ύδατος սեռական հոլովում հանդիսանում է արդեն խաչավորում երեք տարրից hu-da-t, hu-da-tan կամ hu-da-ton հնատիպով՝ դա սոցիալական ավելի բարդ խմբավորման արդյունք է, ըստ որում tanǁton կցորդը արդեն ըʟնդհանուր է լատ. Nep-tun (կազմելով սրա վերջին մասը) և էտրուսկ. Ne-tun-sl (կազմելով սրա միջին մասը) բառերի համար։ Հենց Պոսեյդոնի անվան մեջ մենք տեսնում ենք այսպես կոչվող դորիական տարբերակը՝ Ποτειδαν, և դա ոչ լոկ հնչական տարբերակն է, իսկապես Ποσειδάων կամ Ποτειδάων ‘Պոսեյդոնի’, այլ սոցիալական, որքանով հանձին նրա մենք ունենք ավելի նվազ սոցիալական խմբավորումների, ընդամենը երեք՝ Po-tey-dan, խաչավորման հետևանքով առաջացած ժողովրդի ներդրումը։ Ποτειδάων-ի և Ποτειδᾶ-ων-ի, այլև Ποσειδάων-ի համար ընդհանուր հանդիսացող առաջին մասը, այսինքն Poteyǁposev, հնատիպը՝ *Poter և *Роser, հատված ձևով մտնում է ինչպես հունարեն ποτα+μ-ος ‘գետ’ անվան, այնպես էլ πίνω ‘խմում եմ’ բառի տարբեր ձևերի հիմքի մեջ, որոնք կարծես նրանից էլ առաջացել են, այն է ποτ-ος ‘խմիչք’, ποσ-ις ‘խմիչք’ ποτε-ος bibendus և այլն:

Այսպիսով ծովի աստծու Ποσειδάων կամ Ποτειδαων անվան մեջ քառատարր տերմինը փաստադրված է միայն մեկ, սոցիալական, ասենք՝ ատտիկական լեզվի մեջ, հոնիական Ποσειδέων-ի դիմաց. բանը սակայն հունական, իբր ընդհանուր լեզվով խոսող ամբողջ ժողովրդի տերիտորիալ այս կամ այն խմբավորումը չէ, այլ միայն նրա որոշ սոցիալական շերքտը։ Եվ արդեն դասակարգայնորեն կառուցված հունական ժողովրդի սոցիալական այդ շերտը ոչ միայն ճարտարապետության և քանդակագործության մեջ էր հանդիսանում բարձրագույն արժեքներ ստեղծող, այլ նույն այդ գեղարվեստական նվաճումների հետ օրգանական կապակցությամբ նաև լեզվի մեջ. այստեղ ի դեմս վերնաշենքային աշխարհի գաղափարների և տերմինների ստեղծման նվաճումների, նա հանդիսանում է ոչ թե պարզապես ջուր− կախարդանքի, կամ ջուր− պաշտամունքի առարկայի, այլ տարերքից վերացականացված ջրերի աստվածության, արդեն ‘երկնայինից’ և ‘երկրայինից’ տարբերակված, նույնիսկ հատկապես ‘ծովի աստծու’ ըմբռնողության ստեղծիչը։[19]

Այս անվիճելիորեն ստադիալ զարգացման էական կսսրևորությունն այն է, որ նրա հետ երևան է գալիս ոչ թե միայն բառի գործածության էվոլուցիայի, թեկուզ և տնտեսության զարգացման պրոցեսում նյութական մի առարկան մյուսով փոխարինելու հետևանքով նրա օգտագործման մի նոր աստիճանը, այլ այն, որ նա վկայում է սոցիալական «լարվածորեն բարդ» փոխհարաբերությունների հետևանքով (որ հասկանալի է, արդյունք է նույնպես տնտեսական կյանքի և էկոնոմիկայի հաշվառման) մտածողության իրեն փոփոխությունը, սակայն ոչ թե մի առարկայի փոխարինմամբ պարզապես նյութական կարգի մի ուրիշ առարկայով, երբ տեխնիկան միայն կատարելագործվում է, այլ ընդհանուր գործածության այնպիսի առարկսյի երևան գալով, երբ նոր տեխնիկան ինքն է արմատապես փոխվում, երբ նոր տեխնիկան պահանջում է այլ հասարակական կարգ և «լարված-բարդ փոխհարաբերությունները» համապատասխանաբար դիալեկտիկորեն լուծվում են սոցիալական խմբավորումների, նրանց թվում և տեխնիկա-նյութական իրադրության մեջ տեղի ունեցած փոփոխության հաշվառմանն ամենից ավելի հարմարված դասակարգի պայքարի ընթացքում։ Ուրիշ խասքով, այդ տեղաշարժի համար մարդկությունը պարտական է ոչ թե այս կամ այն ժողովրդին, այս կամ այն էթնոսին կամ ցեղին, այլ դասակարգին, իսկապես հասարակության արտադրական կյանքից կախված դասակարգային տարբերակումին. ընդ որում տեղաշարժը լուծվում է լարված փոխհարաբերությունների ուժով ու որակով, ոչ թե տարբերակված սոցիալական խմբավորումների քանակով, այլ նրանց հակասությունների հանդիպումով, և այդ կապակցությամբ, լինի այն չորս, երեք կամ թեկուզ և երկու խմբավորում՝ դրանից չի փոխվում էությունը, այլ միայն փոխվում է ձևը (модальность): Այսպես, քանի որ հենց հունական աշխարհում ‘ծովի աստված’ կամ ‘ջրերի աստվածություն’ հասկացության համար մենք ունենք քառատարր Ποσσείδαων կամ Ποτειδαων եռատարր Ποτειδάν-ի հետ միատեղ, ապա անտարբեր չէ այն, թե հունական լեզվի, դասակարգային լեզվի ավանդագիրները, որոնց վկաներն են այդ բառերը, մի դեպքում ունեին սոցիալական չորս խմբավորման տարրեր, այն է Πο+τειτ-δά+ων, թե՞ եռատարր Πο+τει-δάν, (այդ, իհարկէ, անտարբեր չէ պատմական պրոցեսի վերլուծման համար, ինչպես և ոչ պակաս կարևոր է պատմության համար հաշվառումը այն սոցիալ-տնտեսական ռեալ փաստի, որ ազդանշանվում է Ποσειδων-ի ձևական զարգացման լեզվաբանորեն վերականգնվող պատմությամբ, նրանով, որ այդ տերմինը կազմվել է ոչ թև անմիջականորեն չորս տարրերից, այլ գործածության մեջ եղած երկու արդեն ինքնուրույն երկտարր բառերից). սակայն այս բոլորը չի փոխում գաղափարախոսական նվաճման, մտածողության իրեն համապատասխան կերպարանափոխության հետևանքով վերնաենքային կարգի տերմինի առաջացման էությունը, ի հետևանք հենց մտածողության համապատասխան կերպարանափոխության մեջ եղած նախադրյալի: Հարց է առաջանում, ո՞ւմ մոտ է կատարվել այդ, ամբո՞ղջ ժողովրդի: Ո՛չ, նախապես՝ միայն իշխող դասակարգի: Այսպես պետք է մետենալ նաև լատինական Neptun տերմինին և էտրուսկական Nedunsl-ին: Սրանք հավասարապես բաղկացած են երեք տարրերից, և ոչ թե չորս, ինչպես Ποσειδάων-ը կամ Ποτειδαων-ը և, այնուամենայնիվ, իսկապես ‘ծովի աստված’, ‘ջրերի աստված’ նշանակելով հանդերձ Neptun-ը և Neϑunsl-ը ի վերուստ, այսինքն հունա-հռոմեական միջազգային աշխարհի մեջ նրանց ընդհանուր իմաստավորման տեսակետից դիտելիս, կարծես թե ոչնչով չեն տարբերվում հունական համարժեքից: Սակայն եթե հարազատ սոցիալական միջավայրում նրանց գավառագիտական կենցաղային գործածության ժամանակ էլ ճշտորեն այդպես չի եղել, այնուամենայնիվ նրանք Ποσειδαων-ի հետ հավասար կերպով վկայում են ստադիալ զարգացման նոր աստիճանը, նրանց հասարակայնության ստեղծած մտապատկերի կամ պատկերացման՝ ջրերի անձնավորված աստվածության վերնաշենքային վերացական ըմբռնումը, չնայած այդ աստվածության մասին եղած առասպելների և ‘ջրի’, այլև սրա հետ կապված, ինչպես սովորաբար ասվում է, նախնական մտածողությամբ, դիցաբանական գոյակների, օրինակ՝ ‘ձիերի’ և այլի, նյութական բնության որականիշերի եղած վերապրումներին։

Բայց այն չափով արդյոք ազգակից են լատինական Neptun և էտրուսկական Neϑunsl տերմինները, չնայած նրանց ակնհայտ համահնչությանը, որ կարելի լինի հաստատել, թե հռոմայեցիք իրենց տերմինը ժառանգել են հայրենի երկրում իրենցից առաջ ապրած էտրուսկներից, եթե մի կողմը թողնենք հակառակ երևույթը։ Ի հարկե, ոչ։ Լատինական և էտրուսկական տերմինները տարբերվում են թե տարրերի կազմով, թե նրանց դասավորությամբ, այսինքն պատմականորեն նրանք սոցիալական տարբեր կազմավորությունների ծնունդ են, չնայած որ իրենց մեջ ունեն և ընդհանուր տարրեր, որոնք լույս են սփռում նախապատմության վրա։

Լատինական Neptun և էտրուսկական Neϑunsl հավասարապես բաղկացած են երեքական տարրերից, ըստ որում լատինականի երրորդ tun տերմինը էտրուսկականում երկրորդ տեղն է գրավում շնորհիվ sl հնչյունակոմպլեքսի աճման, որ sal (ջուր նշանակող) տարրի էտրուսկական սղումն է։ Այս տերմինի ներկայացրած սոցիալական շերտը խոշոր կարևորություն ունի հնդեվրոպականների համար նախապատմական հանդիսացող այն ժողովրդի ազգաստեղծության գործում, որն ապրել է Իտալիայում և նույնիսկ Հունաստանում, որտեղ այդ տերմինը պահվել է άλ-ς ‘ծով’ նշանակող տարբերակով, իսկ լատինական խոսքի մեջ մի շարք sal, sor, sel և այլ տարբերակներով, ոչ միայն ‘աղ’ նշանակությամբ, ինչպես ենթադրել են հնդեվրոպաբանները, այլ ‘ջուր‘ և սրա մերձավոր դերիվատների նշանակությամբ։ Եվ այնուամենայնիվ այդ տարրը բացակայում է լատինական Neptun խաչավորված տերմինի մեջ, մինչդեռ Neϑunsl-ը իր sl վերջամասով Neptun-ի համեմատությամբ հետագա աճումն է, այսպես tun վերջնամասը, թեպետև սոցիալական որոշ շերտի ցուցանիշ հանդիսացող ինքնուրույն տարր է, ընդհանուր՝ էտրուսկերենի հետ, լատ. Neptun տերմինի մեջ հետագա հավելում է, այնպես որ ‘ծովի աստծու’ կամ ‘ջրի աստծու’ լատինական և հունական անունների մեջ որպես պատմականորեն կազմված նախնական խաչավորված ձևավորումներ հանդես են գալիս մի կողմից հռոմեական ne-p, մյուս կողմից էտրուսկական ne-dun, այսինքն Իտալիայի բնակչության պատմական զարգացման պրոցեսում լատինական Neptun-ի և էտր. Neϑunsl-ի համար ընդհանուր է միայն մեկ ne տարրը՝ այդ տերմիններից յուրաքանչյուրի առաջին մասը, և թեպետ այս մասը հատկապես էտրուսական է ու վկայում է այդ մի տարրի ընդհանուր որպես հռոմեացիների էտրուսական «նախապատմության» ժառանգություն, բայց ոչ մի տվյալ չկա նրան վերագրելու ինքնագո, ջրից անկախ գոյություն ունեցող աստվածության ավելի ուշ հանդես եկած վերնաշենքային պատկերի նշանակությունը։

Դեռ ավելին, լատինական տերմինի պատմականորեն կազմված նախնական nep մասը *ne+pel կամ ne+pul տիպի թերատ ձևն է, որոնցից առաջինը պահպանվել է հունական nе+φel-е ‘ամպ’, ‘թուխպ’[20] և թերի ձևով nep, ինչպես լատինական Neptun-ում, νέφοςի մեջ ‘ամպ’, երկրորդը պահվել է լատինական ne-bul-a ‘մառախուղ’, ‘ամպ’ բառի մեջ: Կարծես թե ամեն ինչ լավ բացատրվում է, քանի որ ‘ամպ’, ‘թուխպ’ հրաշալիորեն շաղկապվում են ‘ջրի’ հետ նույնիսկ մեր պատկերացումով. բայց հենց այդ է վատը, քանի որ լեզվի հնէաբանությամբ նախնադարյան մտածությունը ‘թուխպը’ և ‘ամպը’ շաղկապում էր ‘երկնքի’ հետ, և մենք կարող ենք այդ առթիվ հիշեցնել, որ այս իմաստով հնդեվրոպաբանները ճիշտ են հարադրում հունակ. νεφέλη և լատին. nebula ‘ամպ’, ‘թուխպ’-ին ռուսերեն небо ‘երկինքը’,[21] որ նույնպես թերաձև է, ինչպես νεφ-ը հուն. νεφ-ος ‘ամպ’ բառում։ Բացի այդ, եթե մենք խոսելիս լինեինք պարզապես ‘աստծու’ մասին, չէինք տատանվի այն ‘երկնքի’ հետ նույնացնելու, քանի որ ‘երկինք’ → ‘աստված’ իմաստաբանական սովորական զարգացումն է, որքանով խոսքը վերաբերում է ընդհանրապես տիեզերական ‘աստծուն’, ‘աստված-լուսատուին’, ‘արևին’ և այլն, բայց լատ. Neptun-ը ‘երկինք — ջուր‘ և ‘երկինք − սանդարամետ’ և ամենից առաջ նլութապես՝ ‘ջուր’, ‘ծով’, ‘գետ’ և այլն. հետևաբար և նրա առաջին nep մասը, անկախ այն հանգամանքից, թե նրա հնատիպ *ne+pel ենք վերցնում, թե *ne-bul, պիտի նշանակի ‘ջուր’, ‘ծով’ կամ ‘գետ’ կամ այդ անվան մերձավորագույն դերիվատներից մեկը, օրինակ՝ ‘հեղեղել’ բայը, և այդպիսի բայ neφel (nəφəl) իրոք մնացել է Միջերկրածովքում, աֆրիկյան ափին, բերբերների լեզվում, որտեղ նա նշանակում է հենց ‘հեղեղել’, ‘ափերից դուրս գալ’։

Այս բառն, իհարկե, վերջիվերջո նույնն է, ինչ հուն. νεφέλη ‘երկինք’, լատ. nebula ‘թուխպ’ և կարելի է ասել, որ դա ամբողջ Միջերկրածովքի աշխարհի ընդհանուր սեփականությունն է, լինի նա հունականում, լատինականում, թե բերբերականում, իսկ ‘ջրերի աստծու’ Neptunus անվան մեջ նրա առաջին nep մասը, որ հասարակ ‘ջուր’ է նշանակում, անքակտելիորեն կապված է բերբ. nefel ‘ջրել’-ի[22] հետ:

Մեզ այժմ հետաքրքրում է բառերի գաղափարախոսական զարգացման ստադիալականությունը ‘ջուր’ նյութական առարկայից մինչև վերնաշենքային մարդակերպացված պաշտամունքային աշխարհը, այսինքն ‘ծովի աստված’ և ‘ջրերի աստված’, նրանց (այդ բառերի) ձևական զարգացման հարակցությամբ միատարր դրությունից, լինի այդ ne, fel կամ tun, մինչև երկտարր ne-φel կամ ne-ϑun, լատիներենում վերածված եռատարր Ne+p+tun, էտրուսկերենը եռատարր Ne-ϑan-sl, քանի որ գաղափարախոսության և ձևի այդ զույգ ընթացող զարգացումն ազդանշում է հասարակական կյանքի պատմական պրոցեսը, սոցիալական կառուցվածքի նոր ֆորմացիայի վերաճումը տնտեսական նոր, նյութական և տեխնիկական նախադրյալներով[23]: Սակայն մենք չէինք ցանկանա, որ մեղ հասկանային այնպես, իբր թե մենք կուրորենգրավիչ պատկեր ենք կառուցում, որը կաշառում է իր պարզությամբ, վտանգավոր գռեհկացմամբ (упрощение): Մենք ոչինչ չենք կառուցում մեզանից, այլ մեր կառուցումների ընթացքում կրնկակոխ հետևում ենք տեսանելի իրողություններին, որոնք վերամշակվելով ռեալ իրողությունների են վերածվում շնորհիվ լեզվի հնէաբանության։ Եվ դրա համար էլ մենք բնավ միտք չունենք թաքցնելու, որ ընդհանուր դրության մեր բանաձևումը կարիք է զգում այլ կարգի մի շարք դիտողություններից բխող ուղղումների։ Այսպես, ամենից առաջ և հատկապես երկա- և եռատարր բառերի առաջանալը բնավ չի նշանակում միշտ և անվերապահորեն, թե այդ հարակցությամբ անխուսափելիորեն առաջանում է գաղափարախոսական բովանդակություն ունեցող զարգացման նյութական մի աստիճանից մի ուրիշ վերնաշենքային աշխարհի մտապատկերների և հասկացողությունների առկայությամբ բնորոշվող աստիճանի փոխանցումը։ Այսպես, օրինակ՝ ատտիկական հունարենում այնքան նյութական առարկան, ինչպես ‘աչքն’ է, արտահայտվում է οφϑαλμός բառով, որ երկու հոմանիշների՝ οφ և ϑαλμ-ի հետագա խաչավորումն է կամ միացումը, ըստ որում դրանցից յուրաքանչյուրը իր հերթին արդեն խաչավորված է, նախնական խաչավորման նմուշ է, մեկը ο և φ-ից (հմմտ. δμμα), մյուսը ϑαλ և μ-ից: Սակայն մի կողմ թողած այն որ մարմնի մասերը, նրանց հետ նաև ‘աչքը’ պատկանում են բառարանի ավելի ուշ շրջանի ինվենտարին, երբ, ինչպես պարզել է լեզվահնէաբանությունը, մարմնի անդամներին են փոխանցվել կոսմիական տերմինները, դրանց թվում հատկապես ‘աչքին’, ‘արև’ և ‘լուսին’ լուսատուների անունները,— այնուամենայնիվ ճշտման այնպիսի եղանակի օգտագործման փաստը, ինչպիսին է արդեն երկու խաչավորված ձևավորումների խաչավորումը, ազդանշում է սոցիալ-տնտեսական բարդ փոխհարաբերությունների պատմական պրոցեսը, նրանց լարված աշխատանքը: Ուրիշ ոչ մի բառով, բացի այսպիսի վաղահաս պրոցեսից, չի կարելի բացատրել հնչական լեզվի այն արտակարգ բարձր զարգացումը, որ ունեին հույները։ Բավական հիմք ունենալով հունական լեզվի հին դարում հասած բարձրագույն նվաճումները նույն Հունաստանի տակավին չգերազանցված ճարտարապետակտն և քանդակագործական գեղարվեստական ստեղծագործությունների հետ միատեղ պատմական հավասար արժեք համարելու, դժվար է, հակառակ մատերիալիստորեն հիմնավորվող բոլոր տվյալների, այդ նվաճումները բխեցնել մի ուրիշ աղբյուրից, բացի հենց հունական (նախահունական) հասարակայնության ստեղծարար ուժերից, մի հասարակայնության, որը ստացվել է հայրենի երկրի նախաբնակիչների սոցիալ-տնտեսական սրված փոխհարաբերությունների, նրանց անհաշտ հակասությունների լուծման հետևանքով և հնարավորություն է ունեցել խաչավորման և դիալեկտիկական պարզացման ուղիով շարունակելու և կատարելագործելու տնտեսա-կուլտուրական արդեն նոր, ավելի րարձր շինարարությունը, այդ թվում և մինչ այդ չլսված լեզուն՝ հելլեներենը։ Իսկ հունարենի և բերբերերենի փոխադարձ կապը լատիներենի հետ մեզ այսօր կրկին հետաքրքրում է հնչական լեզվի ստադիալ զարգացման այն աստիճանն ի հայտ բերելու նպատակով, որն ուղղակի հարաբերության մեջ է հայտնապես պատմական, թեկուզ և լատինական լեզվի կազմակերպմանը նախորդած դարաշրջանների հետ։

Երբ մենք նշում էինք հույների ու հռոմեացիների հեռավորությունը առաջին անհրաժեշտության տերմինների մեջ, ինչպես ‘հացն’ է, ապա տարբեր բառերի գործածությունն այնպիսի գաղափարի համար, ինչպիսին է ‘հացը’, վկայում է նրանց պատմական կյանքի տարբերությունը՝ արտադրական-սոցիալական որոշ խմբակցության[24] ավանդ հանդիսացող երկրագործական տնտեսության զարգացման դարաշրջանից սկսած, բայց ոչինչ չի կանխորոշում հենց թեկուզ արտադրական-սոցիալական նույն խմբակցության փոխհարաբերությունների մասին ստադիալ զարգացման հնագույն աստիճաններում, ինչպես լատ. pa-nis ‘հաց’ բառը ոչ մի կապ չունի նույն առարկայի հունական անունների հետ, բայց ‘հացը’ սնման նույն կարգի առարկա ‘կաղինի’ ֆունկցիոնալ փոխարինումն է, և երբ երկտարր pan-is բառի նախնական տարրը, այսինքն նրա pan, իսկապես pal-an հիմքը հանդիպում է հուն. βαλαν-ος ‘կաղին’ բառին,[25] ապա զարգացման այդ հնագույն աստիճանի վրա վերականգնվում է ոչ թե ամբողջ լատին ժողովրդի կապը հույների հետ, այլ նրա սոցիալ-արտադրական այն շերտի, որը հնուց ընդհանուր լինելով երկու ժողովրդին էլ այդ տերմինի պատմական կրողն էր հանդիսանում։

Հիշյալ սոցիալական խմբավորման բնակավայրը Հունաստանին կամ մի այլ արտասահմանյան երկրի վերագրելու հիմք չկա, որքան խոսքը վերաբերում է նույն այդ բառը լատիներենի մեջ մտցնող ժողովրդին: Ստիպված ենք այդ նույն բանը հաստատել, երբ վրաց. kver ‘մոխրի մեջ թխված հաց’, նախապես՝ ընդհանրապես ‘հացը’ լատիներենում պահպանվել է quer-cu-s ‘կաղնի’, quer-quer-us ‘կաղնյա’ և այլն նշանակող բառի մեջ։

Այդ իսկ պատճառով եթե բերբ. neφel ‘հեղեղել’ բայը մեզ օգնում է վերականգնելու *nepel անունը ջուր նշանակությամբ, փսկ *nepel ‘ջուր’ բառը իր nep թերաձևով ելակետ է եղել մշակելու վերնաշենքային աշխարհի լատինական այնպիսի տերմինը, ինչպես Nep+tun, ապա այդ բնավ չի նշանակում, թե բառը հռոմեացիք վերցրել են աֆրիկացիներից, այլ միայն այն, որ նույն բառն ունեցող սոցիալական շերտը մտնում էր Իտալիայի բնակչության կազմի մեջ, որտեղ (այս կարևորն է) ‘ջրի’ անվան վերնաշենքային առանձնացած աշխարհի տերմինին, այն է՝ ‘ջրերի աստծուն’ փոխանցվելը տեղի է ունեցել նախկին սոցիալ-տնտեսական կյանքի համապատասխան փոխանցման պրոցեսի ընթացքում, երբ նա տեղի տվեց տնտեսության նոր տիպին, նոր տեխնիկային և սոցիալական կառուցվածքի նոր ֆորմացիային, իսկ նրա հետ նաև նոր, այսինքն հնդեվրոպական սիստեմի լեզվին, լատիներենին, որը, հասկանալի է, որոշ դասակարգի լեզու է:

Ե՛վ Հունաստանի, և՛ Իտալիայի այսպես կոչված նախնադարյան հողի վրա գտնվում են ‘ջուր’ նշանակություն ունեցող նախնական միատարր տերմիններ, որոնք պահպանվել են նրանցից բաղկացած բայերի հիմքում. այսպես էտրուս. Ne-ϑun-sl-ի և լատ. Ne-p-tun-us-ի առաջին բաղկացուցիչ տարրը, այսինքն ne (na) տարբերակով ‘ջուր’ նշանակությամբ արտապեղվում է միատարր կերպով հունա-հոմերոսյան νέ-ω- ‘լողում եմ’, հունար. νά-ω- ‘հոսում եմ’ և լատ. na-re ‘լող տալ’ բայերի հիմքում. իտալական հողի վրա նույն ձևով գտնում ենք էտրուսկերեն Ne-ϑun-sl-ի առաջին երկտարր մասի՝ այն է ne+ϑun և նրա տարբերակ *na-tun-ի գործածությունը թերատ ձևով ‘ջուր’ նշանակությամբ. 1. լատ. na+t-are ‘լող տալ’ (իտալիական հողի վրա), 2. Կովկասում սվանական ni-ϑ-lieϑ ‘ջուր’ և նույն այս բառի li-t տարբերակը ‘ծով’ նշանակությամբ մտնում է լատ. li+t-us, սեռ. li+tur-i-s ‘ծովափ’, բառացի ‘ծովի ափ’ բառի կազմի մեջ:

Չէ՞ որ Կովկասի հաբեթական լեզուների կապը նույնիսկ լատիներենի երբեմն այնքան սերտ է, որ նրանց մեջ առանց վերակառուցման գտնում ենք հռոմեական լեզվի սոցիալական հիմնական տերմինների նախալեզվային ձևերը: Իսկ էտրուսկական Ne-ϑun-sl տերմինի առթիվ, որն, ինչպես տեսանք, հատուկ հիմունքներով շաղկապվում է ‘ամպ’, ‘թուխպ’, ‘մառախուղ’-ին, Կովկասը տալիս է նրա առաջին ne և վերջին sl տարրերի խաչավորումը ներկայացնող պատրաստի ազգակից նյութ, դա վրացական երկտարր ni-sl բառն է, որ նշանակում է ‘մառախուղ’:

Մենք հնարավորություն չունենք այդպես մանրամասնորեն քննարկելու լեզվական այն ամբողջ ավանդը և նրա կողմից ազդանշվող մեռնող հասարակարգի կենցաղը և կարգը, որ ժառանգվեց հռոմեական կյանքին և ապա դասակարգային ընդլայնմամբ (էքսպանսիայով) ռոմանացված ձևով տարածվեց լատինական ամբողջ աշխարհում։ Այստեղ կան և՛ իրավական, հատկապես կրոնա-իրավական նորմաներ, և՛ fas ու jus,[26] և՛ pontifex,[27] այստեղ են և՛ դրությունն ու ‘դիրքը’ scribo, li-ber, li-ttera[28] տերմիններով, այստեղ են և՛ սոցիալական կառուցվածքի այնպիսի տերմիններ, ինչպես populus[29] ‘ժողովուրդ’, plebs,[30] ‘հասարակ ժողովուրդ’, urbs ‘քաղաք’[31], oppid-um ‘քաղաք’[32], rus (սեռ. rur-is) ‘գյուղ’ vi+c-us ‘գյուղ’, pa+g-us ‘գյուղ կամ ավան’[33]։

‘Գյուղ’ նշանակող բառերի այդ առատությունն ինքնին բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում հռոմեական աշխարհի ընդհանուր դասավորման բնութագրման համար։ Չէ՞ որ այսպիսի յուրաքանչյուր տերմին միաժամանակ նշանակում է և ‘բնակչություն’, ‘աշխարհ’, նախապես՝ սոցիալական այս կամ այն, հետագայում՝ ցեղային աշխարհը։ Լինելով այսպես կոչվող ցեղական անուն, հետևաբար մի ժամանակ համապատասխան սոցիալական սկզբնական խմբավորումների տոտեմ՝ ‘գյուղ’ այլև ‘քաղաք’ նշանակող բառերը ծագման մոմենտի համար իմաստավորվում են ոչ թե գյուղաշինության կամ քաղաքաշինության տեխնիկայով, այլ նույն իր տերմինի պաշտպանողական կախարդական նշանակությամբ: Նախազգուշացնում եմ, որ այլ կերպ չի բացատրվում նաև ռուսական город[34] ‘քաղաք’ բառը կամ ասորա-կովկասյան karka qalaq[35], որ մենք անախրոնիստաբար ըմբռնում ենք ‘սկզբից’ ըստ ձևի շաղկապելով ‘պարսպապատի’, ‘շրջանակի’ հետ։ Բնակելի վայրերի, գյուղերի, քաղաքների և ավանների Չեչենական և լատինական հասարակ անունների համեմատական ուսումնասիրությունը, ի հայտ բերելով ստադիալ զարգացման մի աստիճանի մյուսին փոխանցվելու տարբեր ուղիները, սոցիալական կառուցվածքի տարբեր բնությունը՝ նշում է, որ նրանց տարբերությամբ էր կանխորոշվում հույների գաղութակուլտուրական տնտեսությունը, հռոմեացիների պետական ոազմա-կուլտուրական տարածումը՝ առանց վերջինների կողմից իրենց հասարակության և նրա գաղափարախոսական վերամշակման խորացման: Հունաստանը և Հռոմը՝ ‘քաղաք’ տերմինի պատմական կերտման նկատմամբ ևս հանդես են գալիս իրարից անկախ կերպով: Լատ. urb-s ‘քաղաք’ ur-be↔or-be հիմքով, որի ol-be տարբերակը Հունաստանի գլխի վրայով Միջերկրածովքի, Սևծովյան և Կովկասի վրայով *kor-be (← *kor-bel հնատիպով հանդիսանում դեռևս ‘գյուղ’ նշանակությամբ մնացած հունական kо-me (χώμη←*kor-mel)-ի նախատիպը: Սակայն հունարենը պահել է նույնի մի շարք տարբերակները, որոնք բնակելի կետերը, լինեին նրանք գյուղ, թե քաղաք, շաղկապում են ստադիալ զարգացման տարբեր աստիճանների կենցաղային գծերի հետ։

Ամենից առաջ ko-me գյուղի անունը, որպես համապատասխան սոցիալական խմբավորման համար հատուկ պաշտամունքի առարկա հանդիսացող տոտեմ, երբեմն անտարակույս եղել է բուսական սննդի և խմիչքի աստվածություն, որտեղից նրա հենց հունական կրկնակը (двойник) նշանակում է ‘խնջույք’, ‘բաքոսյան խրախճան’, Բաքոսի պատվին պարով, նվագով ու երգով արարողություն։ Բայց այս բառի հնատիպի տարրերի նույն կազմը *kor-mer, միայն թե հակառակ խաչավորությամբ, mer-kor-ը առևտրի աստվածության Mer-cur-i-os անվան հիմքն է կազմում, ըստ որում այդ անունն ըստ ծագման համարվում է էտրուսկական, մինչդեռ նա ոչ թե հատկապես էտրուսկական է, այլ ընդհանրապես մինչլատինական, այսինքն հաբեթական[36]։

Մի խոսքով, դա ոչ թե նախապատմությունն է, այլ քաղաքաշինության աստիճանի հասած իսկական պատմություն։ Կարելի՞ է արդյոք ոչ միայն բառերի, այլև հասարակական կյանքի և կենցաղի մեջ իսկ եղած տնտեսա-կուլտուրական այսպիսի հարուստ ժառանգության պայմաններում մոտենալ Հռոմի (ոչ պակաս չափով մենք կարող էինք նույնը ասել և Հունաստանի պատմության մասին) պատմության ուսումնասիրությանը, առանց հաշվի առնելու հռոմեական ժողովրդի ծագման և զարգացման պրոցեսի վերլուծման ժամանակ ոչ միայն վերոհիշյալ պատմական նախադրյալները, այլև Իտալիայի պատմության հետագայի մինչև նորագույն ժամանակների հասնող ստադիալ կարգի մի շարք փոխանցումները։ Եվ իրավացի չէ՞ր արդյոք իտալական հնագետ Միլանին, որը հայրենի երկրի «էտրուսկական», ավելի ճիշտ՝ հաբեթական վերապրումներ էր տեսնում տոսկանյան գեղանկարչության վերածնման և ծաղկման մեջ:

Սակայն Միջերկրածովքում ստադիալ զարգացման այնպիսի աստիճանի հասած Մերկուրի աստվածը, որ հացահատիկի և խմիչքի պաշտամունքից էր դուրս եկել, դառնում է առևտրի և քաղաքային կյանքի անձնավորումը, նրա հունական Her+me-s կրկնակը մեր հետաքրքրությունը փոխադրում է Արևելյան Եվրոպա։ Այստեղ նրա երկտարր կազմը, որ ազդանշում է նախապես սոցիալական երկու խմբավորումների միավորումը, որպիսին կոնկրետ կերպով արտահայտվում է կիմերների այսպես կոչվող ցեղական անվան մեջ, բարդանում է երրորդ՝ իոնակական տարրով ի դեմս թերատ t-ի։ Եվ նա նշանակում է կամ ‘աստված’ կամ ‘չար ոգի’ կամ առհասարակ ‘սրբազան վայր’ դաշտում կամ անտառում, դա մերձվոլգյան ժողովուրդների ker+e- me-t[37], Կովկասում մի քանի տարբերակներով միանգամայն վերացական գաղափար, առհասարակ ‘աստված’ նշանակությունն ստացած բառն է, որ շաղկապում է Կովկասը ոչ միայն ֆիննական հյուսիսի և սեմիտական հարավի, այլ հասկանալի է, նաև Միջերկրածովքի հետ։ Չերեմիսների հետ կապված keremet-ի կովկասյան տասնյակ տարբերակներից առաջ կբերեմ միայն երկուսը՝ իրավունքով վրացերենի մեջ առկա ṫar-mar-ϑ-՝ և սվաներենի մեջ մտած tar-maϑ-ը՝ սարմաթների տոտեմական աստվածը, և սվանական ğer+me-ϑ (ğer+be-ϑ) աստվածը, որի անվան առաջին երկտարր մասը մնացել է հուն. Her+me-s-ում։

Միաժամանակ Վրաստանում պահպանված նրա ğ-mer-ϑ ‘աստված’ սղատիպը էլամական իր Smerd սուլական կրկնակով, որպիսի անուն էր տրվել աքեմենյան Կամբիզ թագավորի եղբորը՝ իրանցուն, պարսկին, մեզ կրկին փոխադրում է Արևելյան Եվրոպա, պատմական կյանքի ամենախոր պրոցեսների միջավայրը, զանց չառած և հատկասլես ռուսների պատմությունը, որոնց մոտ ունենք նույն տերմինի ստադիալ զարգացման երկու աստիճանների ձևավորում տարբերակներով։ Հուն. եռատարր ğ-mer-ϑ բաղադրությունն ավելի ուշ գոյություն է ունեցել և իր երկտարր առաջին մասի կազմով, առանց սկզբնական ձայնավորի վրացական սղման, հանձին ğ[o]-mer↔g[u]-mir տարբերակի, *ku-mir հնագույն արտասանությամբ:[38] Վաղ շրջանի երկտարր այս բաղադրություններից *kumir-ը կիսաշփականությունը անցրած սոցիալական խմբավորության կողմից kumir ‘կուռք’ ձևով մտցվել է Ռուսիայի կռապաշտական հավատալիքների խորքերը, և քրիստոնեական կրոնի հաստատման պրոցեսի, և ոչ միայն նրա, լուսաբանման ժամանակ պիտի հաշվի առնել, ոչ թե բառը, այլ նրա կողմից ազդանշվող հասարակայնությունը: Կովկասում նույն քրմական դասակարգի, որ իր կազմով բյուրեղացավ և վեր ածվեց քրիստոնեական եկեղեցու հոգևորականության, այդ քրմական դասակարգի կազմակերպումից բացի նրա հետ կապված է հսկաների կռիվը. նրա, իբրև gp-mer հատուկ ցեղի մասին որոշ բան լռել է աստվածաշունչը, իսկ իրենք կովկասյան տեղական հաբեթականները ոչ միայն պահպանել են այդ հարազատ բառը և՛ այսպես ասված ցեղանվան նշանակությամբ, և՛ ըմբիշ-հերոսի, հսկայի նշանակությամբ (այսպես հայեր-կապադովկիացիներին ga+mir են կոչում, իսկ վրացիների համար gmir (*gu-mir) նշանակում է ‘հերոս’, ‘դյուցազն’), այլև կարողացել են փոխ տալ նաև դեպի հյուսիս ոչ միայն իրոն-օսերին, որոնց մոտ gumir նշանակում է ‘հսկա’[39]։ Ավելի հեռավոր, ռուսական և ֆիննական հյուսիսի հետ հաբեթական Կովկասը շաղկապված է նույն այդ սոցիալ-պաշտամունքային տերմինի այլ ձևավորություններով, ինչպիսիք են Ko-pal←→ku-pal և u-φal←→yu-mal. Կովկասում վրացի-խեվսուրների և ռաճեցիների մոտ kopal-a, kopal-e ‘անտառի աստված’, u-φal հին վրացիների մոտ՝ ‘աստված’, ‘տեր’, ‘պարոն’, հյուսիսում մի շարք սլավոնների և ոչ սլավոնների մոտ kupal-a աստվածությունը և ֆինների մոտ yumal→yumala ‘աստված[40]: Ըստ այսմ նշենք. այս տերմինները հնդեվրոպաբանության սեփական միջոցներով և ձևական մեթոդով, առանց լեզվի հնէաբանության մեկնելու փորձերը ամրացրել են սկանդալային թյուրիմացությունը թե Կուպալայի, թե հատկապես ռուս. „убогий“ ‘խեղճ’, ‘թշվառ’ ածականի նկատմամբ, որի սկզբի “y”-ն դիտվում էր, որպես ռուսական բացասական նախածանց, այնինչ u+bog-ի՝ ‘աստծու’ կրկնակի հիմքում տակավին նախառուսական հաբեթական եռատարր բաղադրություն է հանդես գալիս, և երկտարր առաջին u+bog մասը պարզապես ֆիննական yu-mal-ի, վրաց. u-φal-ի տարբերակն է նայի (плавного) թերատմամբ, ինչպիսի երևույթ նկատվում է էլամական u+pa ‘պարոն’ բառի մեջ. իսկ ինչ վերաբերում է պաշտամունքային իրական նշանակությանը, այդպիսին ի հայտ է բերվում վրացերեն լրիվ qor-bal տարբերակով, որ նշանակում է ‘ցորեն’ նախապես՝ ‘կաղին-կաղնի’[41]։ Մենք այստեղ գործ ունենք, ուրեմն, նույնպես հացահատիկներից դուրս եկած, արդեն երկրագործական աստծու հետ։ Միանգամայն ճիշտ է այդ, միայն թե որոշ վերապահությամբ, այն է՝ «ստադիալ զարգացման որոշ աստիճանում», քանի որ միանգամայն անկախ նրանից, որ երկրագործական՝ միաժամանակ արեգակնային, աստվածության կոսմիական աշխարհայացքի պայմաններում երկնքի հետ նույնացող տերմինը մտնում է աստղային աստվածությունների շրջանը: Պաշտամունքային տերմինը վերնաշենքային հասկացությունը փոխում է իր բովանդակությունը տնտեսական զարգացման աստիճանի և նրա բնության համեմատ։

Լինելով բուսական-սննդի, ընդհանրապես բուսական աստվածություն՝ տնտեսական համապատասխան միջավայրում կամ ստադիալ զարգացման համապատասխան աստիճանում նա միաժամանակ հանդիսանում է նաև որսորդության աստվածության, արդեն խտոնիկ (հողի) և գիշերային լուսատվի աստվածություն: Այդպես է Kopala և Kopale աստվածությունը վրացիների, խեվսուրների և սաճեցիների մոտ:

Ասածիս կապակցությամբ պաշտամունքային տերմիններն ազդանշում են և սոցիալական կառուցվածքը: Երկրագործական աստծու հետ կապված է դասակարգային որոշ հասարակարգ:

Ճիշտ այդ կերպ էլ վրաց ğ+mer-ϑ-ի սուլական s-merd կրկնակը արդեն ուղղակի սոցիալական որոշ խմբակի անուն է:

Ցե՞ղ է արդյոք արտադրական այդ խմբավորումը: Իհարկե, ոչ: Իսկ ցեղ են արդյոք բուլղարները, ցե՞ղ են արդյոք խազարները:

Չէ՞ որ ցեղանունների հնէաբանական մեկնաբանությամբ արդեն սահմանվել է նրանց նշանակության փոփոխականությունը: Եթե մի շարք ժողովուրդների ցեղանուններն իրոք նշանակում են ‘երկնքի որդի’ կամ ‘արևի որդի’, ապա դա, ինչպես պարզվում է լեզվահնէաբանությամբ, նշանակում է, որ ստադիալ զարգացման որոշ աստիճանում սոցիալական յուրաքանչյուր խմբավորում, հետագայում ցեղ, հենց այդպես էլ կոչվում էր[42]: Ճիշտ այդպես էլ յուրաքանչյուր գետ օրինաչափորեն և ոչ թե մի քանի անգամ պատահաբար, կոչվում էր ‘գետ-ձի’[43]:

Սակայն դիախրոնիկ լրիվ կտրվածքով այսպես կոչվող դերանունների նշանակությունը բնավ կայուն չէ. նա փոխվում է տնտեսության, տեխնիկայի, սոցիալական կառուցվածքի, նրա հետ նաև մտածողության ստադիալ զարգացման աստիճանի հարակցությամբ:

Այն, ինչ որ մինչև այժմ պարզված է ցեղ անունների մեկնման ասպարեզում, հաբեթական լեզվաբանության մեջ և ևս նվաճել է փաստերի և ցուցմունքների առերեսմամբ, առանց դիախրոնիկ որոնումների խորացման, առանց հնէաբանական պեղումների հնչական լեզվի մեջ. հեշտ բան էր սահմանել, որ հաբեթական Կովկասում էթնիկական կազմավորությունների անունները աստղային են (աստրալ) և գազանայինին առասահման: Թվում էր, թե նախնադարյան ֆանտազիայի առատությունից մարդը սկսել է երկինքը բնակեցնել իր կյանքում սովորական դարձած գազաններով, բայց պարզվեց, որ այս կամ այն անունը ծագել է ստադիալ զարգացման այս կամ այն աստիճանի կապակցությամբ, այսինքն դիտվեց մի նշանակության փոխարինումը մի ուրիշով՝ նորով։ Ոչ միայն էնիոխների, այլև հայերի՝ Կովկասում, նմանապես և էտրուսկ-պելազգների՝ Միցերկրածովքում, ցեղանունների մեջ աստղայինի հետ միատեղ հանդես բերվեց ‘ձի’ նշանակությունը, կարծես ‘ձի արևի’։ Բազմիմաստության պայմաններում նշանակությունների այսօրինակ կուտակումը թվում էր իբր «կուսական» ֆանտազիայի բնական արդյունք, իրականում էնիոխները կամ «հայերը» կոչվում էին ‘ձիեր’ (հետագայում՝ ‘ձիավորներ’, ‘ձիավարներ’) ըստ սոցիալական տվյալ խմբավորման համար ձիերի տնտեսա-կախարդական, ապա հետագայում տնտեսա-պաշտամունքային նշանակության[44]։

Այսպես, ոչ միայն hay հայերը, այլև նրանց նախորդները նույն երկրում qal-dim→qal-di, որ ‘արև’ էր նշանակում, ժամանակին այդ անունը կրող սոցիալական խմբավորման ձիաբուծական կազմակերպության պատճառով ըմբռնվում էին որպես ‘ձիեր’ և qal-di բառը իրոք ‘ձիեր’ էլ նշանակում էր, որպես բասկերեն sal-di ‘ձի’ բառի շնչեղ կրկնակ[45]:

‘Ձիեր’, ‘հեծելազոր’, ‘այրուձի’ ժամանակին կոչվել են Կովկասի հնագույն այսպես կոչվող տեղանուններից մեկով ṭan հավասարապես նաև ṫ en (Բաթումից Սև ծովի եզերքով դեպի Տրապիզոն)։ Այդ ṫen ‘ձի’-ուց վրացերենում կազմված է ṫen-e+ba ձիավարել բայը։ Այս ցեղանվան laz հոմանիշը նույնպես նշանակում է ‘ձի’, որ ֆունկցիոնալ կերպով փոխարինել է ‘շանը’ (աբխազ. a-laш-ա ‘ձի’, աբխ. a-la ‘շուն’)։ Նույնի zan, ինչպես և шun տարբերակը, որի նախնական իմաստը նույնսլես եղել է ‘շուն’, հետագայում ‘ձի’, ‘հեծելազոր’, ‘ասպետական հեծելախումբ’, ‘дружина‘, հետագայում վերածվել է դասի անվան. aznaur ‘ազնվական’ բառը տառացիորեն նշանակելով azn-ի որդի՝ իսկապես՝ ‘zan-ի որդի’, ‘ձիավորի որդի’ (լատ. equites) ‘ասպետ’: Այստեղից է հունական ավանդության ya-zon դեռևս այն ժամանակ գոյություն ունեցող սոցիալական խմբավորման էպոնիմիկ նախածնողը, տառացիորեն ‘տղամարդ’, ‘այր’ (ya)+‘ձի’ (don), ինչպես և аma-don նշանակում էր ‘կանանց հեծելազոր’, տառացիորեն՝ ‘կին (ama) + ձի (dօո)’:

Այդսլես է և վրացական ուշ շրջանի ազնվականության qarϑ-ների, վրացական-ավատատեր զորականների ծագումը, որոնք կրում էին qe+d-ar, տառացիորեն՝ ‘ձի’ անունը qe+dan (հայերեն he-tan)-ից, որ վրացական qe-dn-a ‘հեծնել’ բայի հիմքն է: Այդ բառն ունի բարբառային տարբերակը, դա ծանոթ, այսպես կոչվող տեղանունն է, իրականում պարզապես ‘հեծելազորի’ անուն, որպիսին է բազմաչարչար qa+z-ar տերմինը, որին աստիճանաբար փոխանցվել է, ռուսերենից և թուրքերենից մինչև վրացերենը, փոփոխականություն ունեցող կազմից բաղկացած էթնիկական նոր կազմավորման անվան դերը։

Կարելի՞ է արդյոք զբաղվել Վրաստանի կամ Ռուսիայի ավատակարգի կազմավորման պրոցեսով առանց հաշվի առնելու այն, ինչ ազդանշում է լեզվի հնէաբանությունը։

Նախապատմությո՞ւն է արդյոք գլխավոր գետերի և նրանց վտակների անունները, որոնք և՛ հարավում, և՛ հյուսիսում բոլորն էլ հաբեթական են։ ‘Դոն’ ոչ միայն ‘ջուր’ է նշանակում, ինչպես և Վոլգայի հին անունը Rha, այլ հավասարապես նաև ‘ձի’, ‘նժույգ’: Օսականն այստեղ, ինչպես և իրանականը, տեղ չունեն: «Վոլգան» հնէաբանական պարզաբանմամբ դուրս եկավ ‘ջուր — գետ’ և ‘գետ - ձի’[46]։

Ննախապատմությո՞ւն է արդյոք իրենց անունների ընդհանուր սիստեմով և հենց ‘քաղաք’ տերմինի նմանությամբ, այսպես կոչվող ազգակցությամբ կապված քաղաքների կառուցումը այս մեծ գետուղիների շուրջը։ Չէ՛ որ ‘քաղաք’ անվան բազմաթիվ տարբերակները հյուսիսից մինչև կովկասյան հարավը և դենը, ինչպես „город”, “град”, kert, каrка, kalaq, karϑa և այլն հանգում են կոլխական կամ սկոլոտական, այսինքն սկյութական սոցիալական մի զանգվածի երեք խմբավորությունների ծնունդ հանդիսացող *karta, *korto, *kerte հնատիպերին:

Հույների ասածը կրկնելով, մեզ սովորեցնում են, թե սկյութացիք նոմադներ և երկրագործներ էին։ Հապա սկյութացի զորականները, հապա սկյութացի առևտրականները, հապա սկոլոտ-կոլխե՞րը, այսինքն քաղաքաշինությամբ և ոսկեխուզությամբ զբաղվող նույն սկյութացիք, որ հույներն արտացոլել են լեգենդի մեջ։

Եվ արդյո՞ք երկրագործությունը բացասում է առևտուրը։ ‘Քաղաք’ տերմինն ինքը, եթե վերնաշենքային երկնային պատկերացուներից երկիր իջնենք — իր պատմությամբ տերմինոլոգիաբար առևտրական կետ ‘քաղաքը’ կապում է երկրագործական բջիջ ‘բակի’ հետ: ‘Քաղաք’ անվան թվարկված բոլոր տարբերակները երկտարր են, նրանց նախորդել է մերձվոլգյան ֆիննական աշխարհում պահպանված միատարր kar ‘քաղաք’ բառը, բայց kar հաբեթականների մոտ նշանակել է և ցարդ նշանակում է ‘դուռ’, ‘բակ’ (վրաց. kar), լինի նա երկրագործական, նույնիսկ կալվածքի ‘բակ’, թե իջևանելու ‘բակ’:

Երբ փաստ է այդ գետերի ուղղությամբ առևտրական մեծ ուղիների գոյությունը քաղաքաշինության մեջ հաբեթական տերմինոլոգիայի առկայությամբ, որի շնորհիվ պահպանվել են պատմական իսկական, տակավին հաբեթական տերերի անունները, նախապատմություն է արդյոք մեր առաջ, թեկուզ և նա տեղի ունեցած լինի մինչև արաբ-սեմականները կամ իրանացի-պարսիկները միայն, երբ փոխանակության միավորի սկյութական բառը, սրանց ազգային անունը, որ մինչև ռուսներն (իսկ որոշ կենդանի, տավար, հոտ նշանակությունից փոխանցվել է ոսկու, հաբեթական ժողովուրդների մոտ պահել է ‘տավարի’, ‘հոտի’, ‘երամի’ և այլի նշանակությունը և ‘ոոկի’ նշանակությամբ հետագայում հրապարակ եկած պարսիկների և արաբների համար հնուց գցված առևտրական ուղիներով, որպես առևտրի կենդանի բառ, ‘ոսկի’ նշանակությամբ հասել է մինչև գերմանացիները և ծովամերձ արևմտյան ֆինները, իսկ մինչև մերձվոլգյան ֆինները նաև ‘տավարի’ իմաստով, նախապատմությո՞ւն է արդյոք այս։

Գուցե նախապատմություն է ոչ միայն ֆինների և հայերի համար, թերևս նաև սկյութացիների, բայց ոչ մեզ համար, երբ մենք հնէաբանական հեռադիտակով զինված տեսնում ենք, որ հյուսիսի ֆինները– սոումիները և հայերը Վրաստանի հարավում ապրողների կողմից կոչվում են suomi և someq[47], որոնք Միջագետքի Սումեր կամ Սուբար ժողովրդի անվան տարբերակներն են, ընդ որում այդ նույն անունը մնացել է Վոլգայի երկարությամբ, հատկապես չուվաշական հատվածում, ինչպես մի շարք գյուղերի subar անունների, այնպես էլ չուվաշների գլխավոր քաղաք Шuβaш-kar և իրենց չուվաշների suvar, ϑovaш անունների մեջ[48]:

Նախապաամությո՞ւն է արդյոք կղզային մեկուսացած ճարտարապետության և նրա դեկորատիվ քանդակագործության նյութա-ձևական կապը հաբեթական Կովկասի համածին հուշարձանների հետ: Կարելի՞ է արդյոք նյութական կուլտուրայի պատմության և հնչական լեզվի պարզվող փաստերի զանցառմամբ մոտենալ սուզդալշչինայի պրոբլեմի լուծմանը, որ դրել է պրոֆ. Պրեսնյակովը:

Նախապատմությո՞ւն է արդյոք, Հայաստանի և Ռուսաստանի համար քաղաքաշինության այն ընդհանուր լեգենդը իր ծագման աղբյուրի տեսակետից տակավին մինչ սկյութական լեգենդը, որի պարզաբանումը տրված է մեր աշխատանքներից մեկի մեջ:[49]

Նախապատմությո՞ւն է արդյոք, երբ տակավին իբերական կամ կիմերական հնագույն Վրաստանի առաջին թագավորների վրացական տարեգրական թվարկության մեջ նրանց թեոֆորական անուններում հանդես են բերվում ռուսական ե ուկրաինական արդեն հասարակ դարձած բառերի հետ ընդհանուր հանդիսացող պաշտամունքային բառը, ինչպես օրինակ 11-րդ և 17-րդ թագավորների անունը Rok (‘երկինք–աստված’), որքանով, ինչպես սահմանում է հնէաբանությունը, իրենց ‘երկինք’ նշանակությամբ, նրանք գործ են ածվում ռուսերենում ‘ճակատագրի’ տառացիորեն՝ ‘երկինք-ճակատագրի’ իմաստով, իսկ ուկրաիներենում (rik, rok), ինչպես և լեհերենում (rok) ‘տարվա’, տառացիորեն՝ ‘երկինք—ժամանակի’, ‘երկինք—տարվա’ իմաստով։

Նախապատմութո՞ւն է արդյոք, որ Հայաստանի, Ալբանիայի (Աղվանից աշխարհի) և Վրաստանի քրիստոնեացման հնագույն վարկածի արաբական թարգմանության մեջ աբխազները ռուս են անվանված, ըստ որում այդ ցուցմունքն ապացույց է գտնում ռուսների և աբխազների լեզվական նմանության, նրանց այսպես կոչվող ցեղակցության մեջ, որ, հասկանալի է, սոցիալական որոշ շերտի ավանդն է այդ երկու լեզուներում:

Այո, իհարկե դա իսկական նախապատմություն է ռուսների, ուկրաինացիների, նաև վրացիների համար: Վրացիների, ինչպես և հայերի համար նախապատմություն է Հայաստանի իսկական պատմությունը, խալդերի կամ Ուրարտույի պատմությունը, որ լի է ոչ միայն տաճարների, պալատների, ամրոցների, քաղաքների, այլև հաղորդակցության ճանապարհների, բաշխվող ջրի առատությամբ տեղական լեռնային գետերի հետ մրցող և հայթայթման թե քանակի ու թե մանավանդ որակի տեսակետից նրանց գերազանցող ջրմուղների հեքիաթային միևնույն ժամանակ ցուցադրականորեն տեսանելի շինարարությամբ: Լսում եմ՝ հարց են տալիս. «Օգտագործվե՞լ են արդյոք ոռոգման այդ վիթխարի սիստեմի եղանակները Հայաստանի մեր նոր տնտեսա-շինարարության մեջ», պատասխանում եմ. «իսկ գրավո՞ւմ են մեզ մոտ հնագիտությունն ու պատմությունը իրենց պատշաճ տեղը: Ինչո՞ւ չի շաղկապված նյութական կուլտուրայի պատմությունը տնտեսական շինարարության հետ»: Բայց դառնում եմ նյութին: Դա Հայաստանի այսպես կոչվող նախապատմությունն է, իրականում նրա իսկական պատմությունը, որ տպագրված է քարերի ու ժայռերի վրա հնչական լեզվի գրերով, և երբ այդ հնչական լեզուն շաղկապում է խալդական կամ ուրարտական պատմության ստեղծիչներին, շաղկապում է երկրի ավելի ուշ կամ բնակիչների հետ և համապատասխան շաղկապի մասին վկայում են և նյութական կուլտուրայի մնացորդները. կարելի՞ է արդյոք ասել, թե նախահայկական պատմությունը նախապատմություն է, թեպետ և հայերը, որ դուրս են եկել խալդերից և ուրարտներից դիալեկտիկական զարգացման պրոցեսում ոչինչ չեն հիշում իրենց իսկական նախահայրենիքի մասին, ինչպես և երեխաները− մեծ լինեն նրանք, թե հասակով,− իրենց ծնողի որովայնի մասին: Կարելի է վերապահություն անել միայն մի բանում, որ այդպիսի ռևոլուցիոն կարգի պատմական յուրաքանչյուր նոր փոխանցման ժամանակ խոսքը վերաբերում է ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ ղեկավար իշխող դասակարգին, նորաստեղծության կրողին, որը բնավ զանգվածորեն չի կապված երկրի հետ և հետևաբար այդ կրող դասակարգի և նրա տնտեսա-ռազմական կազմակերպությանը և ոչ միայն ռազմական ու բնավ ոչ սոսկ դինաստիային համապատասխանաբար, ուրարտացիների և խալդերի հնչական լեզուն շաղկապված է նաև վրացերենի և առհասարակ պատմական նույն պրոցեսի շրջանակում ընդգրկվող բոլոր լեզուների հետ։ Նույն այս պատմությունը, այսինքն իրոք պատմական պրոցեսների ըմբռնումը որպես նախապատմականի, տեղի է ունեցել և Պարսկաստանում։ Պարսիկների համար, նույնիսկ հարազատ իրանցի աքեմենյանների պատմությունը նախապատմություն է, առասպելական շրջան։ Նրանց մասին ոչ միայն պարսիկներն, այլև գիտական ամբողջ աշխարհը խոսում է (трактует) մեկուսացնելով նրանցից, որոնք նրանցից ժառանգել են կուլտուրական շինարարությունը, այդ թվում և լեզուն, այսինքն իրանցիներից, և այդ ընդունում է հնդևրոպաբանության ձևական մեթոդի շավիղներով, և այդ չնայած հնչական լեզվի գրավոր մեռած և կենդանի ահագին մատերիալին:

Կարելի՞ է արդյոք զարմանալ, որ ֆիննական և ռուսական հյուսիսի ու Միջագետքի տնտեսա-կուլտուրական շինարարության կապի մասին բերան անգամ չի կարելի բացել, երբ այստեղ բացակայում են գրավոր հիշատակարանները։ Հարավի հետ շաղկապելու սահմանը արաբներն են և ավելի առաջ իրանցի-պարսիկները։ Մինչդեռ հնչական լեզվի միջոցով շումերների կապը հյուսիսի հետ ի հայտ է գալիս այն աստիճանով, որ այստեղ ևս մեր առաջ խնդիր է ծառանում ցուցադրական նյութը բաշխելու ըստ ստադիալ զարգացման աստիճանների, ներառյալ և առևտրական հաղորդակցությունների դարաշրջանը։

Այժմ վերցնում ենք բացառիկ հետաքրքրություն ներկայացնող կտորը՝ Արևմտյան Եվրոպան, ոչ միայն նրա համար, որ սեփական շապիկն ավելի մոտ է մարմնին, այլ նրա համար, որ ներկայումս Արևմտյան Եվրոպայի և նրա ոչ միայն նախապատմական, այլև պատմական անվիճելի կապի պրոբլեմը լարված հետախուզական ուշադրության ամենակատարյալ մասն է կազմում։ Հնագետները մրցում են պատմաբանների հետ, կուտակված մատերիալն սպառնում է է՛լ ավելի կուտակվելու, թանգարանները լի են նյութական կուլտուրայի պատմության հուշարձաններով, որոնք ինքնին, իբրև մատերիալներ, ոչ հազվադեպորեն գիտական համաշխարհային արժեք են ներկայացնում։ Բայց, օրինակ՝ ռուս ժողովրդի պատմության ուսումնասիրության գործի ո՞ր էտապում ենք գտնվում մենք, հենց թեկուզ ծագման հարցում. լուծվա՞ծ է արդյոք ռուսների հարցը։ Նշվա՞ծ է արդյոք Ռուսիայի սկզբնական բնակչության հետ նրանց ունեցած կապը. և արդյոք մինչև այսօր մի քայլ իսկ առա՞ջ ենք շարժվել բոլոր հարցերում, և՛ ֆիննա-ռուսական հարցում, և՛ բուլղարական հարցում, նույնպես և խաղաբական, և սկյութա-սարմաթական հարցում, մի կողմ թողած կիմերականը։ Չէ որ լուծված չէ նաև նորմանական հարցը։ Չուդի պրոբլեմը, որպես իրական մոմենտ և ոչ տերմինաբանական, խճողվում է գոթերի ոչ հնէաբանական, ստատիկ-գերմանական ըմբռնմամբ, այնինչ ‘чудь’ ինչպես և ‘гот’ սկյութացիների, տակավին սկյութացի հաբեթականների միսն ու ոսկորն է։

Լեզվի նոր ուսմունքը ոչ միայն տագնապի նշաններ տվեց, որ Արևմտյան Եվրոպան, մասնավորապես Ռուսաստանը հագեցած հաբեթական աշխարհի վերապրումներով, և մեր ժամանակակից բնակչությունը, բաց չառյալ ոչ ռուսներին, ոչ ուկրաինացիներին, շաղկապված է երբեմնի հաբեթականների, իսկ լեզվով և կենցաղային կուլտուրական վերապրումներով նաև ներկա հաբեթականների հետ:

Սակայն պրոբլեմների այս անվերջ փաթաթվող կծիկում կա մի կենտրոնական պրոբլեմ, դա սկյութական պրոբլեմ է, որն իր մեջ է կենտրոնացնում արևելյան գիտական-հետազոտական ամբողջ հարցը՝ ոչ միայն արևելյան Եվրոպայի, այլև խոր Ասիայի հարցը: Մոնղոլական հնությունները, Կոզլովի էքսպեդիցիայի ավանդը միայն օժանդակեցին սկյութական աշխարհի հանդեպ եղած հետաքրքրության բարձրացմանը՝ ի հայտ բերելով պեղված ընդամենն I դարին պատկանող հուշարձանների կապը Միջերկրածովի և նրա հնագույն, այսինքն էգեական արվեստի հետ:

Սկյութական պրոբլեմի հետաքրքրության բարձրացմանը սակավ չեն օժանդակի Հունգարիայում 1928 թվի ապրիլին կատարված հնագիտական նյութերը, որ հրատարակվել են վերջերս: Արևմուտքի հնչական լեզվի հնէաբանական հետախուզումները մեզ ստիպում են կելտական պրոբլեմն ևս շաղկապել սկյութականին։ Ահա, իսկապես տվյալ մոմենտում հետազոտության համաշխարհային նշանակություն ունեցող, ըստ որում մատերիալի տեսակետից բացառիկ հարուստ՝ մի պրոբլեմ։ Իր ամբողջ ծավալով դրված՝ այդ կլինի հարձակում հին մեթոդների մարտիկների կողմից անձեռնմխելիորեն պաշտպանվող, ցարդ անմատչելի ամրոցի վրա, աֆրևրասիական հելլենական կեսը և նրա լատինական անտիթեզով հանդերձ Միջերկրածով աշխարհի պրոբլեմը։

Արևելքում Միջերկրածովյան ռոմանական մասին մերձենալու աշխատանքը պիտի տարվի գավառագիտորեն հաբեթական այն հասարակության վերապրող կենտրոններից, որպես մեկնման կետից՝ կելտական պատմական կազմավորությունների ներգրավմամբ։

Սակայն արևմուտքում իրոք հաբեթական միակ բնում՝ բասկականում, գիտական գործը չափազանց թույլ է, որպեսզի հուսանք, թե նա կարող է ինքնուրույնաբար մեկնել (трактовать) Եվրոպայի ժամանակակից բնակչության սուբստրատի ստեղծագործական ֆակտորների լայն հարցը և հակադրել կենտրոնայնական դասական կառուցումների բռնահանգին (зашлию): Փարիզում ևս դժվար են դիմացկուն նվաճումները, երբ այդպիսի հովերը իրենց համար հող են գտնում նյութական կուլտուրայի պատմության փորձված հետազոտողների գործնական աշխատանքներում, օրինակ առնենք Ֆոսիլոնի (Focillon) ռոմանական արվեստի իր և իր աշակերտների կողմից առաջադրվող թեզով հռոմական ազդեցությունից անկախ ծագման կոնցեպցիա է տալիս։

Իսկ մենք ստեղծված պայմաններում կարող ենք վերամշակության նյութ դարձնել բասկական կոտրված, բայց և այնպես չոչնչացած հասարակայնության պայքարի պատմության և նախապատմության առանձին թեմաներ միայն։

Ի դեսլ նույնիսկ լատիներենի և հունարենի տարբերության անտեսումը, ինչպես արդեն հայտարարվել է, դեռ ավելին՝ հնդեվրոպաբանների անընդունակությունն այդ հաշվի առնելու՝ իրենց մեկուսիչ ձևական մեթոդի շնորհիվ, օրգանապես շատ կապված են հունարենի կամ լատիներենի և Կովկասի, Պիրենեի կամ Պամիրի հաբեթական լեզուների իրենց պայծառությամբ աչք ծակող նմանության նկատմամբ որևէ ուշադրության բացակայության հետ։ Այսպես, նույնիսկ երբ արմատական բառն ընդհանուր է, այսինքն, երբ էլլադայի բնակչությունը օրինակ ‘ոտք’ բառում տարբերվում է հռոմեացիներից միայն խմբական ձայնավորացմամբ (огласовка) հուն. pu-s. սեռ. po+d-os, լատ. рe-s, սեռ. pe+dis ապա լատ. (pe-d) տարբերակն ավելի մոտ է վրաց. φer-q (→ժողովրդ. φe-q) ‘ոտք’ ← ber-k (հին վրաց. Kuarϑqi-berk ‘ոտք’, resp. ‘գահի ոտ’), քան հունականին, իսկ հունական po-d տարբերակն ավելի մոտ է մեգրել. bor-k ‘ոտ’-ին, ըստ որում Կովկասում կա նաև ա հնչող (акающий) ձևը վրց. բաղադրյալ bar-kal ‘ազդր’ (հմմտ. սեմ. արաբ. varkuo ‘ազդր’) հայկ. bar-d-q նույն իմաստով։ Էլ չենք խոսում Հունաստանի և հռոմեական երկրի բնակչության հնդևրոպական լեզուների արմատական տարբերության դեպքերի մասին, այսսլես 1) երբ հուն. ‘ձեռք’ χείρ, χειρος և, ինչպես հնէաբանորեն է պարզաբանված՝ μαρ, ճիշտ ինչպես և վրաց. mar qel, resp. qel (ով, qer-ից) և ինչպես հնէաբանորեն է պարզաբանված (‘աջ’ և ‘ձախ’ ձեռքի անվան մեջ), 2) σίτος և άρτος ‘հաց’ առկայությամբ հույների մոտ, ‘կաղին’ խաչավորված տերմինը bal+an հռոմեացիների մոտ վերածվել է ‘հացի’ անվան (pani+s ← *palan+i-s), ըստ որում վրացիների մոտ առաջին մասը՝ տարրը առանց փոփոխության առկա է AB տարրերից խաչավորված qor-bal ‘ցորեն’ տերմինում, մեգր. qo bal ‘հաց’, նույնպես և bal մասը ինքնուրույն կերպով, իբրև շչական խմբի նրա անբասիր օրինաչափական կրկնակ՝ pur, որ առկա է վրացերենում որպես ‘հաց’ նշանակող առօրյա սովորական բառ, և հենց ‘հացի’ նշանակությունը արդեն դրսեվորում է ոչ միայն շչական խմբից յուրացված վրաց. pur, փոխանակ նրա հիմնական շերտին հարազատ bal-ի, այլև, Կովկասի հաբեթական լեզուներից դուրս (տես վերը վր. qor-bal, մեգր. qo bal և այլն), նայի փոխակերպությամբ (b-ն դարձել է r) նույն խաչավորման նաև բրետոնական տարատեսակը՝ bar-a (bar-un-ից) ‘հաց’, 3) իսկ ինչ վերաբերում է ‘հացի’ հունական անվանումներին, ապա եթե դրանցից մեկը այնպիսի դեպք է, որ ցույց է տալիս հունական լեզվի, իսկապես համապատասխան շերտի նմանությունը Կովկասի հաբեթական լեզուներին, այն է՝ վրացերենին և մեգրելերենին (վր. ta+d ‘եգիպտացորենի հաց’ ǁ*tku-dv, մեգր, tki-d), դա հուն. σίτος ‘հացն’ է, ապա մյուսը, այն է՝ ar-t-s-ը համապատասխան շերտանստվածքի հունական լեզուն դասում է միևնույն շրջանին բասկերենի հետ, որտեղ ar-to նշանակում է ‘եգիպտացորեն’, ունենալով իր տարբերակը ar-tě դեռևս ‘կաղնի’ (հմմտ. ari-ϑ նույնպես ‘կաղնի’)։

Նախապատմության տեսակետից հրատապ հետաքրքրություն են առաջացնում բասկերը մայրիշխանության վերապրուկների գծով: Այս առումով նրանց լեզուն այնքան հնատիպ է որ հնարավոր է դարձնում բացահայտել ստադիալ զարգացման այն աստիճանը, երբ նախաբասկերը նախահույների հետ դեռևս վերապրում էին նախնադարյան կոմունիզմի վիճակը առանց սեռական տարբերության հաշվառման հասարակայնության մեջ, որ արտահայտվել է հնչական լեզվում, այնպես որ, արտադրությունը գլխավորող սոցիալական խմբակցության ղեկավարը բասկերի մոտ մնացել է an+der-e ‘կնոջ’, իսկ հույների մոտ an-er*an-der-ից (սեռ. andr-os) ‘տղամարդ’ նշանակությամբ, ըստ որում այդ տերմինը երկու դեպքում էլ իր սկզբնական գործունեությամբ նշանակել է ‘ձեռք’, ‘արտադրության միջոց’։

Այսպիսով մեզ մնում է մինչև այժմ կուսականորեն ձեռք չտրված Միջերկրածովքի, նրա արևելյան հելլենական և վերջնիս էգեյական այսպես կոչված նախապատմության հետազոտական գործի մեծ մասը խաչավորված անալիզի և նրա դիալեկտիկական ուղիներով առաջացած հակասությունների լուծման նոր մեթոդով մշակելու գործը, և այդ ամրոցը գրավել մենք կարող ենք միայն սկյութական պրոբլեմի այնպիսի դրմամբ — սկյութացիների և մի տասնյակ ու ավելի սոցիալական տարբեր կազմակերպությունների, այդ թվում և ռուսների ու ուկրաինացիների կողմից վերապրվող պատմական պրոցեսի անալիզով — գավառագիտական այնպիսի դրմամբ, որի համար, կարծում եմ, հատուկ հիմունքներ ունի իրեն պատրաստված համարելու թե գաղափարախոսորեն և թե աղբյուրագիտակ-նյութականորեն մեր Սովետական պատմական գիտությունը։

  1. Ալբանիա հին Աղվանքն է − Ծ. Թ.:
  2. Տես Н. Марр.— Яфетическая теория. Баку. 1928, էջ 77, § 29:
  3. Н. Марр, Карфаген и Рим. fas и jus, СГАИМК. հ. 11, էջ 385.
  4. Там же. էջ 383:
  5. Н. Марр, Чуваши—яфетиды. Чебокс., 1926; էջ 31: Иштарь. ЯС, հ. V, էջ 77:
  6. Н. Марр. Лингвистически намечаемые эпохи развития человечества и их увязка с историей материальной культуры. СГАИМК, հ. 1, էջ 59. նույնի Первый средиземноморский дом и его яфетические названия. ИАН, 1925, էջ 229:
  7. Н. Марр, Скифский язык. ПЭРЯТ, էջ 370. նույնի Карфаген и Рим, էջ 381:
  8. Н. Марр. Яфетические переживания в классических языках и ‘вера’ в семантическом кругу ‘неба’, ДАН, 1924. էջ 29. նույնի Первый средиземноморский дом и его яфетические названия, էջ 280:
  9. Н. Марр. Русское „человек“, абхазское aowə, ДАН, 1926, էջ 91 և հետ.:
  10. Н. Марр. Лингвистически намечаемые эпохи. Էջ 46—47, հմմտ. նույնի Иберо—этрусско—италская скрещенная племенная среда образования индоевропейских языков, ДАН, 1925, էջ 10:
  11. Н. Марр. Об яфетической теории, М., 1925, էջ 36, առանձատ. — ПЭРЯТ. էջ 271, հմմտ. Иберо-этрусско-италская скрещенная среда, էջ 10։
  12. Н. Марр, Из яфетических пережитков в русском языке. 1. Мяч. II. Племя, III. Красный, ДАН, 1926, էջ 65. հմմ. նույնի Краеведение, Лен., 1925, էջ 13.
  13. Н. Марр, Из яфетических переживаний в русском языке, 1. Мяч, էջ 65. Орудивный и исходный падежи в кабардинском и в абхазском, ДАН, 1928, էջ 224; Готтентоты-средиземноморцы, ДАН, 1927; էջ 413:
  14. Н. Марр, Яфетиды, ПЭРЯТ, էջ 120 (տես ИР, հ. 1, էջ 135). ‘Смерть’ || ’преисподняя’ в месопотамско-эгейском море, ДАН, 1924, էջ 13; Происхождение терминов ’книга’ и ’письмо’ в освещении яфетической теории. Сборн. „Книга о книге”, изд. Инст. книговедения, Лен., 1927։ էջ 71 (տես Изб. Раб. հ. III. էջ 237 շար.) La Seine, Saone, Latece et les premiers habitants de la Gaule, Etrusques et. Pelasges. 1922, էջ 18 (տես ռուս. թարգմ. ИР, 1, էջ 140)։
  15. Н. Марр, Лингвистически намечаемые эпохи развития человечества, էջ 60 շար. (տես Изб. Р. հ. III. էջ 53 շար.)։
  16. Н. Марр.— Лингвистически намечаемые эпохи развития человечества, СГАИМК, հ. I, էջ 60:
  17. Տես 271 էջի 4-րդ ծանոթ.:
  18. Н. Марр. Лингв. намеч. эпохи разв. человечества, СГАИМК հ. I, էջ 61:
  19. Н. Марр, Лингв. памеч. эпохи разв. человечества, СГДИМК, հ. I, էջ 62։
  20. Տես Н. Марр, Карфаген и Рим, fas и jus. СГАПМК, հ. II, էջ 398-399։
  21. Տես վերի ծանոթութ. և Н. Марр, Лингвистич. намеч. эпохи, էջ 61, նույնի Орудивный и исходный падежи в кабард. и абхазск. ДАН 1928, էջ 22.1։
  22. Տես Н. Марр, Карфаген и Рим, fas и jus СГАИМК հ. II, էջ 399։
  23. Н. Марр О числительных. Сборник „Языковедные проблемы по числительным“, Лен. 1927, էջ 43։
  24. Н. Марр, Скифский язык, ПЭРЯТ, էջ 370-371:
  25. Н. Марр, Готтентоты—средиземноморцы, ИАН, 1928, էջ 412. նույնի Карфаген и Рим, fas и jus СГАИМК, հ. II, էջ 381:
  26. Տես Н. Марр, Карфаген и Рим, fas и jus, СГЛИМК հ. II, էջ 372-415։
  27. Տես И. Марр, Значение и роль изучения нацменьшинства в краеведении, „Краеведение”, № 1, 1927, էջ 13, առանձնատիպ։
  28. Н. Марр, Происхождение терминов „книга” и „письмо” в освещ. яфетичск. теории, „Книга о книге”, Лен. [տես Н. Марр. „Изб. работы” том III, стр. 219-245]:
  29. Н. Марр, Карфаген и Рим, fas и jus, էջ 383։
  30. N. Мarr, La Seine, la Saone, Lutece et les premiers habitants de la Gaule, Etrusques et Pelasges, Petrograd, 1922, էջ 13 շար, [ռուս. „Изб. работы„, т. I стр. 139 сл.]: Նույնի Об яфетической теории. Москва, 1925, էջ 14, 28=ПЭРЯТ էջ 209, 230 [տես ИР հտ. III էջ 13, 20]։
  31. Н. Марр, Ольвия и Альба Лонга, ИАН, 1925, էջ 665 և շար.։ նույնի Значение и роль изучения нацменьшинства в краеведении էջ 14, առանձնատիպ [ИР հ. I էջ 242-243]։ Նույնի Из переживаний доисторического населения Европы, племенных или классовых, в русской речи и топонимике, Чебоксары, 1926, էջ 11: Նույնի Из поездки к европейским яфетидам, ЯС, հ. III, էջ 20=ПЭРЯТ, էջ 144: Նույնի Иштарь, ЯС հ. V էջ 135 [տես ИР հ. III, էջ 323].
  32. Н. Марр, Ольвия и Альба Лонга, ИАН 1925, էջ 670.
  33. Н. Марр, Из переживаний доисторического населения Европы էջ 11 и շար.։
  34. Н. Марр, Ольвия и Альба Лонга, էջ 671:
  35. Նույն տեղ, էջ 670։ Նույնի Чуваши-яфетиды, էջ 70, Иштарь, էջ 131, 138։ [Տես ИР. т. III, էջ 21, 325]:
  36. Н. Марр, Значение и роль изуч. нацменьш. в краевед. էջ 11: Նույնի Из Пиренейской Гурии, էջ 59 և այլն։
  37. Н. Марр, О числительных, էջ 8 և շար.։ Из Пиренейской Гурии, էջ 59։
  38. Н. Марр. О числительных, էջ 23։ Скифский язык, էջ 376։ Чуваши-яфстиды, էջ 51-52։
  39. Н. Марр, О числительных էջ 23, ծանոթ. 2 [տես ИР. հ. III, էջ 260, ծանոթ. 1]:
  40. Н. Марр, Чуваши—яфетиды, էջ 51 և 52։ Скифский язык, էջ 371։
  41. Н. Марр, Китайский язык и палеонтология речи. III, ‘Дуб’→‘хлеб’ и ‘дерево’, ДАН, 1926, էջ III, Скифский язык, էջ 372։
  42. Н. Марр. Приволжские и соседящие с ними народности. ИАН. 192. էջ 690, Скифский язык, էջ 373:
  43. Н. Марр, Приволжские и сосед. с ними народности, էջ 681:
  44. Н. Марр, Астрономические и этнические значения двух племенных названий армян. ЗВО, հ. XXV էջ 229-256։
  45. Н. Марр, Скифский язык, էջ 383:
  46. Н. Марр, Приволжские и соседящие с ними народности в яфетической освещении их племенных названий, էջ 690։
  47. Н. Марр, Суоми—карельские и сомех—картские языки, ДАН, 1929, էջ 29-33։
  48. Н. Марр, Чуваши—яфетиды, էջ 70։
  49. Н. Марр, Книжная легенда об основании Киева на Руси и Куара в Армении, ИГАИМК, հ. III. էջ 257-287։