Ընկերոջ համար...
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 12։

Ընկերոջ համար...


Ընկերոջ անհույս վիշտը կկիսեմ,
Ես նրա լավը չեմ խլի երբեք:

Ընկերոջ համար կյանքս կզոհեմ,
Ես նրա վարդը չեմ խլի երբեք:

Ընկերոջ սրտի փուշը կհանեմ,
Ես նրա զարդը չեմ խլի երբեք:

Իմ սրտի համար` ես իմ ընկերոջ
Սրտի մի զարկը չեմ խլի երբեք...

1973, Կոճողոտ