***

Ընտրում եմ անկյունը հեռավոր
ու անշուք
ու մի կողմ եմ քաշվում բոլորից,
ու մի կողմ եմ քաշվում ինձանից
ու դիտում բոլորին
ու նրանց մեջ՝ նաեւ ինձ։
Մի հայացք են ձգում բոլորը ու անցնում,
                ու ոչ ոք չի կանգնում
ու խորը չի նայում
ոչ մեկի աչքերին։
Մինչդեռ այն, ինչ փնտրում՝ չենք գտնում,
ասում են՝
ապրում է միմիայն աչքերում։
... Եվ գուցե թե՝ մի քիչ էլ խո՜րն
                                ավելի...