ԹԱՔԱՎՈՐ ԳՈՂԱՑՈՂ ՏՂԱՆ

Մեկ օր քեռին ու եգանը գալիս են իրար մոտ, իրար հետ խոսք ու մին են անըմ, եգանը ասըմ ա,— Քեռի՛, արի էթանք գողութուն անելու։

Քեռին ասըմ ա,— էթանք։

Էթըմ են հարևանի ծիրանը գողանալու։ Քեռին լի'լըմ ա ծառը, իսկ եգանը քեռու շալվարը հաքիցը ընենց ա հանըմ, որ քեռին չի իմանըմ։ Վեր ա գալի ծառից տենըմ ա, որ շալվարը չկա հաքին։

Էտ տղան էնքան գողութուն ա անըմ, որ ուրիշ թաքավորները էտ թաքավորին ամոթանք են տալի, թե,— Քու քաղաքըմը էտ տեսակ գող կա, դու չես կարըմ բռնես, ամո՛թ քեզի համար։

Թաքավորի ճարը կտրվըմ ա։ Իրա էրկիրը հայտարարըմ ա․ «Էտ գողը որ գա ինձ մոտ, իմ ախչիկը կտամ նրան»։

Էս գողի անունը Ջիկո ա էլե։

Ջիկոն գնըմ ա թաքավորի մոտ, ասըմ ա.— Թաքավորը ապրած կենա, էրկրիդ գողը ես եմ։

Ասըմ ա.— Լա՛վ։

Ախչիկը տալիս ա Ջիկոյին։ Ջիկոն առնըմ ա, քեֆ ա անըմ։

Թաքավորը մի օր ասըմ ա.— Ջիկո՛, որ իմ ախչիկը առար, դու պըտի էթաս այսինչ թաքավորից մի բան գողանաս։

Ջիկոն ասըմ ա.— Ուզը՞մ ես էն թաքավորին գողանամ։

Ասըմ ա,— Շատ ուրախ եմ։

Ջիկոն մի օր մի հատ ղուտիկ ա շինըմ, մի հատ էծի մորթի ա վերցնըմ, ամեն մաղից մի բոժոժ ա կախ տալի, դնըմ ա դուտկի մեչ, կապըմ ա դավի վրա, ինքն էլ նստըմ ա դավի վրա, էթըմ ա դո՛ւզ էն թաքավորի քաղաքը, որը ամոթանք էր տալըմ։

Գիշերվա մի ժամանակ իչնըմ ա թաքավորի պալատի կուշտը, լի'լըմ ա վիրև, հաքնըմ ա էծի փոստը, դո՛ւզ թաքավորի գլխավիրև կայնըմ, իրեն թափ ա տալի՝ բոժոժները զնգղնգըմ են ու թաքավորը քնած տեղից զարթնըմ ա, խեչ ա հանըմ էրեսը. «Իսուս ու Քրիստոս»,— ասըմ:

Ջիկոն ասըմ ա,— Ի՞նչ Իսուս Քրիստոս, ինչ բան, Գափրել հրեշտրակը ինձ ղրկել ա, որ քո հոքին առնեմ։

Ասըմ ա.— Որ Գափրել հրեշտրակը քեզ ղրկել ա հոքիս առնելու, ինձ մեկ օր ժամանակ տուր, իմ քելեխը իմ ձեռովը անեմ, նո՛ր տարեք։

Ջիկոն մեկ օր ժամանակ ա տալիս թաքավորին։ Թաքավորը իր պատարագը անըմ ա, քելեխ ա տալի իրա վազրներին ու ժողովուրթին։ Էտ մեկ օրը անց ա կենըմ, մյուս օրը Ջիկոն զալիս ա գիշերը, կայնըմ ա թաքավորի գլխավիրևը, հենց որ իրան թափ ա տալի, թաքավորը զարթնըմ ա ու ասըմ.— Իսո՜ւս ու Քրիստոս, Իսո՜ւս ու Քրիստոս:

- Դե շո՛ւտ արա,– ասըմ ա,– ի՞նչ Իսուս-Քրիստոսի ժամանակն ա, Գափրել հրեշտրակը բարկացել ա, արի մտի ղուտիկը, որ պըտի տանեմ։

Դնըմ ա թաքավորին ղուտկի մեջ, կապըմ ա դավի վրա, գալիս ա դո՛ւզ իրա թաքավորի հոդը։

Ճանապարհին ասըմ ա,— Թաքավո՛ր, քեզ որ տանեմ Գափրել հրեշտրակի մոտ, ասեմ. «Կատվի նման մոլավա՛», կմոլավաս, ասեմ․ «Շան նման հաչա՛» կհաչաս, ասեմ, «Էշի պես զռա՛» կզռաս։

Թաքավորը կասա.— Լա՛վ։

Հասնըմ ա իրա թաքավորի պալատը։

Վազրները նստած, տղեն տանըմ ա ղուտիկը, դնըմ ա առաչները։ Ասըմ ա.— Թաքավո՛ր, կատվի նման մռլավա՝ թող Գափրել հրեշտրակը իմանա։

Թաքավորը մռլավըմ ա.— Միաո՜ւ, միաո՜ւ, միաո՜ւ:

Ասըմ ա.— Շան նման հաչա՛։

Թաքավորը հաչըմ ա.— Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ։ Ասըմ ա.— Էշի նման զռա՛:

Զռըմ ա.— Իա՜, իա՜, իա՜, ա՛, ա՛, ա՛:

Ջիկոն ղուտկի դուռը բաց ա անըմ, թաքավորը վեր ա կենըմ, տենըմ ա, որ կողքերքին նստած են ուրիշ թաքավոր և վազրները։ Մնըմ ա մոլորված։

Նոր էստեղ Ջիկոյի երկրի թաքավորը ասըմ ա էտ թաքավորին.— Տեսա՞ր, ինձ վրա ծիծաղըմ էիր, տե՛ս, տե՛ս, քեզ ա գողացե և դու չես հասկացե։