Թեև վաղուց ես չեմ ուզում

***

Թեև վաղուց ես չեմ ուզում, բայց օրերը
Անգթաբար գողանում են ժամանակս,
Մրրիկի պես ինձ քշում են, հեռացնում են
Իմ ծննդյան խենթ ու հեռու լույս օրվանից:
Այո՛, այո՛, իմ ծննդյան, իմ հուլիսյան օրը խենթ էր,
Եվ մահվանս գուց նաև անսանձելի խենթ կլինի,
Մեկն ինձ բերեց ինչ-որ հեռու մի աշխարհից,
Իսկ մյուսը անգթաբար նույն աշխարհն է ինձ քարշ տալիս:
Երևի թե նրանք անվերջ անզոր եղան
Անտես գծված, ծամածռված այս շրջանից ինձ հանելու,
Լաբիրինթից դուրս ժայթքելու, սավառնելու թևեր տալու,
Վերև տանող Աստվածամերձ ճանապարհին ինձ հանձնելու: