Իմ տերությունն ու իմ զորությունը,
180
Որ տըվի տարան Մոսկովի ցարին։
Ու քաջ Ղուշբեգին զորքը հավաքեց,
Գընաց ու գընաց մեծ ճանապարհով,
Որ դեսպաններին հասնի Մոսկովի,
Ու ոչ մի ճամփում հետքները չըկա․․․
Ետ դարձավ, եկավ սուլթանին ասավ,
Թե ոչ մի ճամփում հետքները չըկա։
Բըռնեց սուլթանի ցասումը անզուսպ,
Ահարկու ձենով գոռաց իր փաշին.
— Հե՜յ, փաշա՛, կանչեց, շուտ արա, փաշա՛,
140
Գընա սպանիր ծեր պատրիարքին։
Էսպես որ կանչեց՝ դուրս վազեց փաշեն,
Գընաց ու բըռնեց ծեր պատրիարքին,
Պտըտեց թուրը, շողացրեց գըլխին.
Ծեր պատրիարքը մեղմորեն խոսեց.
— Է՜յ փաշա, ասավ, ետ քաշիր ձեռըդ,
Մի՛ ներկիր հողը անմեղ արյունով.
Թե չէ կըկապվի ակը երկընքի՝
Երաշտ կըլինի շուրջ երեք տարի,
Չի տալ երկիրը էլ բար ու պտուղ։
150
Ու լըսեց փաշեն ծերունու խոսքին՝
Տարավ կանգնեցրեց ծովի եզերքին։
Սուր թուրը նորից պտըտեց գըլխին,
Ու նորից խոսեց արդար ծերունին,
— է՜յ փաշա, ասավ, քե՛զ քաշիր ձեռըդ,
Ե՛կ իմ արյունը մի՛ թափիր ծովը,
Թե չէ փոթորիկ կանի սոսկալի,
Ծովը կըհուզվի, կելնի ալեկոծ,
Նավեր, նավակներ իր տակը կանի,
Շեներ, քաղաքներ կըծածկի ջրով։
160
Բայց փաշեն նրան էլ ականջ չարավ,
Զարկեց ու կտրեց գլուխը ճերմակ։
Ու էսպես մեռավ արդար ծերունին,
Ինքն արքայություն գընաց երկընքում,
Իսկ մեզ խնդություն տվեց էս կյանքում։