60
Կանաչ դոլամա հագել վերևից,
Ռամազան օրը գինի ես խմում,
Անցվոր ու խոջա կանչում՝ խմեցնում։
Ի՞նչ ես գլխարկդ քաշել աչքերիդ,
Ինչո՞ւ ես բերել քո գուրզը քեզ հետ,
Ինչո՞ւ ես թուրդ բռնել պատրաստի։
Պատասխան տվեց Մարկոն սուլթանին.
— Ո՜վ իմ հոգեհայր, սուլթան Սուլեյման,
Իմ հավատն էսպես ինձ թույլ է տալիս,
Ես էլ խըմում եմ ձեր պահքի օրը։
70
Մենակ խմելը անվայել է ինձ,
Երբ ուրիշները մտիկ են անում,
Ես էլ կանչում եմ անցվոր ու խոջա,
Որ մտիկ չանեն, նրանք էլ խմեն,
Կանաչ դոլամա էնդուր եմ հագնում,
Որ 5ահել մարդ եմ ու սազում է ինձ։
Կողքիցս եթե թուր եմ կախ արել,
Իմն է, իմ փողով ես ինքս եմ առել։
Աղջիկների հետ թե պար եմ գալիս,
էնդուր, որ ազատ մարդ եմ ամուրի,
80
Ինչպես որ ինքդ եղել ես մի օր։
Գլխարկս էնդուր եմ քաշել աչքերիս,
Որ չեմ դիմանում, ճակատս էրվում է,
Երբ որ խոսում եմ սուլթան հորըս դեմ։
Իմ գուրզն էլ հետըս էնդուր եմ բերել,
Ու թուրըս պատրաստ պահում եմ էսպես
Վախում եմ հանկարծ կռիվ պատահի։
Եվ՝ եթե կռիվ պատահի հանկարծ՝
Վա՜յ նրան, ով մոտ կըլնի Մարկոյին.
Չորս կողմը նայեց սուլթանը էստեղ,
90
Տեսնի թե ո՞վ կա մոտիկ Մարկոյին.
Տեսավ, որ ոչով չկա վրանում
Ու ինքն է մենակ մոտիկ Մարկոյին։
Ահից սկսեց քաշվել ետ ու ետ,
Մարկոն էլ առաջ՝ դեպի սուլթանը,