Թող ապրի հոգին — կապույտ վանդակում. Կան գանձեր անգին — կապույտ վանդակում։ Դու — ծարավ աղջիկ, կապույտը — գինի. Դու — արբած մի կին — կապույտ վանդակում։ Ի՞նչ պիտի անես, ի՞նչ պիտի անես, Երբ թափվի գինին կապույտ վանդակում...