նամակ Ավետիք Արասխանյանին
Աղբյուր. ԵԼԺ հ9, էջ 13,
ծ. ― էջ 477





5. ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆԻՆ

Ի 18 ապրիլի, 1890 ամի, ի Տփխիս

Մեծապատիվ պարոն խմբագիր
«Մուրճ» ամսագրի,

Չենք կարող թաքցնել այն զայրույթը և զզվանքը, որ հարուցեց «Մշակն» յուր այս տարվա N-ի «ֆելիետոնով» և N-ի «Մի բացատրությունով», հրապարակախոսին, և նույն իսկ սոսկ մարդուն, անվայել անպատկառությամբ հարձակվելով Ձեզ վերա1։

Արդ, մենք, պարոն խմբագիր, բողոքելով այդ անպատվաբեր վարմունքի դեմ, հույս ենք տածում, որ անկարող կլինին այդ և նմանօրինակ լուտանքները Ձեզ հանել հայհոյանքների հրապարակը, և որ «Մուրճի» Էջերը սուրբ կպահեք հայհոյանքներից, որից մենք կշտացել ենք2։

Մնում ենք խորին հարգանոք՝

Հովհաննես Թումանյանց
Զաքարիա Զալյանց
Սեդրակ Գրիգոորյանց
Դավիթ Շալամյանց