Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Վիթխարի ժայռի լերկ կըրծքի վերան Ոսկի ամպիկ էր հանգիստ գիշերում. Եվ երբ լույս ծագեց — վաղ առավոտյան Նա զվարճ խաղով սահեց եթերում։ Բայց ծերուկ ժայռի կըրծքին խորշոմած Ոսկի ամպիկից խոնավ հետք մընաց. Եվ ահա մենակ, խորախոհ, տըրտում Մեղմ արտասվում է ժայռն անապատում…