ԺՊՏԱ՛ ՄԻ ՔԻՉ


Տխրությունդ ստվերի պես
Ձգվում է պարզ օրվա վրա,
Ժպտա՛ մի քիչ...
Գեղեցկությու՛ն,
Հմա՛յք է պետք այս փողոցին,
          Քաղաքի՛ն այս,
Ողջ աշխարհի՛ն,
Եվ պետք է ջերմ բույր ունենան,
Այն օրերը, որ պիտի գան.
Ժպտա՛ մի քիչ։
Թող կարոտից չթառամեն
Սածիլներն այն երազների,
Որ տնկել ենք
Ժամանակի հայացքի մեջ։
Ժպտա մի քիչ, ժպտա, ժպտա՛...