***

Մարդկանց միայն
Քաշն են կշռում
Փողոցներում:
Հոգի կշռող
Կշեռք չկա
Փողոցներում:
Ի՜նչ իմանաս…
Մի օր դրա
Հերթն էլ կգա,
Բայց իմ հոգին
Էլ չեն կշռի
Փողոցներում…