***

Այս քաղաքային
Բազմահարկի մեջ
Երկար ապրեցի:
Իմ օրը մեռավ,
Եվ ճամփեն մթնեց,
Խոտն ինձ կարոտեց,
Ծառը արտասվեց,
Անձրևը երբեք
Դեմքս չլվաց,
Քամին չարդուկեց
Շորերս մաշված…
Ինձ խորը թաղեք,
Որ գեթ մայր հողից
Կարոտս առնեմ…
Հո՛ղ իմ, սիրելի՛ս,
Քո գիրքկն առ դու ինձ,
Քեզ կարոտել եմ…
Բազմահարկի մեջ
Ես մեռած էի…
Հիմա պիտ ապրեմ
Հողեղեն կյանքով,
Հիմա պիտ բուրեմ`
Ծիածանագույն
Մի ծաղիկ դարձած…
Բազմահարկի մեջ
Ես մեռած էի…
Ինձ խորը թաղեք: