Ի՜նչ իմանաս Ըստեղծողի գաղտնիքները անմեկին...

«Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում՝ է՞ս, թե էն...» «Ի՜նչ իմանաս Ըստեղծողի գաղտնիքները անմեկին...»

Հովհաննես Թումանյան

«Խայամն ասավ իր սիրուհուն. «Ոտըդ ըզգույշ դիր հողին...»


* * *


Ի՜նչ իմանաս Ըստեղծողի գաղտնիքները անմեկին —
Ընկեր տըվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,
Որ Իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին:

Մարտի 30


1920