Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ...

Լուսի՛ն, պարծենաս, ասես... Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ... (Հարյուր ու մեկ հայրեն)

Նահապետ Քուչակ

Լուսինն ի սարէն փըրթաւ...


* * *


Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ

յո՛ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ,

Թէ զյաւիտենից պատճառն

եմ ուսել, ես երթամ, ասեմ․

Զաղէկըն այլ ի գիրկս առնեմ,

ւ՚աստուծոյ երթամ, ցըցընեմ․

— Զաղէկըն դո՛ւ ստեղծեցիր,

ինձ յէ՞ր մեղք դընես, թէ սիրեմ։