***

Իմ աչքերի դեմ հորիզոններ են.-
Դու հեռացել ես մինչեւ գիծը այն
եւ այն սահմանը,
ուր չեն երեւում։
        Ես քեզ չեմ տեսնում.
Աչքերս քեզնով վարագուրվել են։
Դու մոտեցել ես մինչեւ գիծը այն
եւ այն սահմանը,
ուր չեն երեւում։
        Ես քեզ չեմ տեսնում։
Ներիր, իհարկե,
քեզ շփոթում եմ ծաղկած ծառի հետ,
որ զարդարում է օրերը՝ ճերմակ
        ծաղկաթերթերով,
քեզ շփոթում եմ
երակներիս մեջ մոլեգնող արյան
վարարումի հետ,
նաեւ՝ անկման հետ տրամադրության։
Ես քեզ չեմ տեսնում, չեմ տեսնում այնպես,
ինչպես կուզեի տեսնել
իսկապե՛ս։
Եվ... քեզ չեմ գտնում։
Եթե գտնեի՝ էլ չէի փնտրի,
իսկ ես սիրում եմ
քեզ
եւ
փնտրելը...