Իմ թեւերի մեջ հուշերն արթուն են.
Նրանք կպատմեն այն կարոտների
լռության մասին,
որ մենակ քեզ է թվում՝ անխոս են.
Դու միայն լսիր։
Իմ թեւերի մեջ կարոտն արթուն է.
Նա քեզ կպատմի այն երազների
Հորդումի մասին,
Որ հովիտներում շաղվել, չեն կորել.
Դու միայն լսիր։
Իմ թեւերի մեջ երկինքն արթուն է.
Նա քեզ կպատմի սիրուս թեւերով
Արեւի գիրկը թռչող աշխարհի
Առասպելները։
Դու միայն լսիր...