***

Իմ ժամանակին
Անեծք է թառել
Ողբագին ձայնով
Չար բուի նման:
Օրերս անվերջ
Ալեկոծվում են,
Սևակոծվում են...
Ժամանակս է
Անբույր ծաղիկ:
Ո՞վ ինձ անիծեց,
Օրս փուչ արեց: