***

Հարբածի պես
Օրորվում եմ
Օրերիս մեջ...
Ձեռք եմ գցում
Փրփուրներին,
Որ չխեղդվեմ
Պղտոր գետում
Որոտաձայն
Առօրյայի...