***

Իմ կանաչ առու, արծաթ ուռենի,
Ձեր լռությունը իմ մեջ բուսնում է՝
Որպես երգենի,
Ձեր լռությունը՝ ձեր սիրո մասին,
Ճյուղերին, սակայն, երգեր այնպիսի,
Որ նրանց առաջ գլխարկ կհաներ
Եվ ինքը Գյոթեն...
                   Ինչ լավ եք լռում:
Ու թե ուռենու
Մի ջարդված ճյուղն էլ ընկնում է առուն,
Կանաչոտվում է ալյաց գրկի մեջ,
Դալարում է ու նորից կյանք առնում: