Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան...

«Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան...»
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 57
տ. ― էջ 346, ծ. ― էջ 529

* * *


Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

Հոկտեմբեր 21

1921