***

Իմ հոգու մեջ ծաղկում է
եղերական
մի գարուն։
Եվ սեւ ցավի ստվերներ են ծառերը։
Իմ արյան մեջ բուսած ծաղիկ, ծիծաղի՛ր։