Իմ մենակության անապատներից…

Նմանություն


Իմ մենակության անապատներից
Լսեցի հանկարծ ահազանգերի
Ղողանջը ահեղ, և նոր տենչերի
Պայծառ հրդեհը իմ սիրտը այրեց։
Ու իմ փոշեպատ քայլերը մոլոր
Դեպի քաղաքը դարձան վերստին,
Ուր ձայնում էին կռիվը վերջին,
Ուր կռում էին աղմուկ ու ժխոր։
Եվ ինձ ժպտացին երգեր ու շփոթ,
— Ողջույն քեզ, աղմուկ նորածին կյանքի,
— Ողջույն քեզ, ղողանջ փրկարար զանգի,
— Ողջույն քեզ, բացվող պայծառ առավոտ…