* * *


Խաղաղ ննջեցին երկինք ու երկիր,
Բայց ես քնած չեմ — դու արթուն ես դեռ,
—Ննջիր, իմ անգին, աչքերըդ փակիր.
— Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ։
Հեռու լեռներից գալիս է մի ձայն՝
Պաղ շղթաների շառաչյունի պես.
— Այս մութ գիշերի ժամապահն է այն,
— Ննջիր, իմ անգին, ննջիր, որ զարթնես։

Շուտով կըհնչեն թմբուկներ ու փող,
Շուտով կըկանչեն այնտեղ ամենքին,
— Ննջիր, մոռացիր տանջանքդ խայթող,
— Ես քեզ կարթնացնեմ, ննջիր, իմ անգին: