Ֆիրդուսուն Իմ ուսուցիչը

Արիս Արսենի

Բանաստեղծությունն իմ էությունն է...
       Բազմավաստակ մանկավարժ
               Գուրգեն ԴԱՎԹՅԱՆԻՆ

Ուսուցիչ էր նա հայրենի գյուղում:
Ուսուցանում էր երեխաներին,
Թե ոնց պիտ սիրել
Հողն ու հայրենին:

...Սև ծովի ափին արկի շառա՜չ էր,
Գնդա՜կ էր, ճի՜չ էր Սև ծովի ափին:
Սև ծովի ափին արյուն-կրա՜կ էր,
Երկաթե կարկո՜ւտ... անարգ` թշնամի՜ն...
Ու մարտնչո՜ւմ էր Սև ծովի ափին:
Բայց մի առավոտ, թեժ մարտում, հանկարծ...
Վիրավորվել է: 44-ն էր:
Բեռլին չհասած`
Հաղթել էր արդեն նա ոսոխներին
Ու հաղթանակով տուն վերադարձել...

...Ուսուցիչ էր նա հայրենի գյուղում,
Ուսուցանում էր լավը և բարին...

1980, Մարտակերտ